Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore ATN Forum Media Announcement by UMBA 2019

ATN Forum Media Announcement by UMBA 2019

Published by armeniantradenetwork, 2019-12-20 08:07:42

Description: ATN Forum Media Announcement by UMBA 2019

Search

Read the Text Version

ATN Forum Media Announcement by UMBA 2019



Երևանում հոկտեմբերին կկայանա ATN Հայաստան-Սփյուռք գործարար խորհրդաժողովը Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական առևտրային ցանց (ATN – Global Armenian Chamber of Commerce), 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանում կազմակերպում է գործարար խորհրդաժողով՝ ATN Business Forum նվիրված Հայաստան-Սփյուռք գործարար կապերին: Համաժողովը հաջորդում է սփյուռքահայ գործարարներին ATN-ի կողմից նախապես արված կոչին՝ ավելի ակտիվ ներգրավվելու հայրենիքում: ATN-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 17 բիզնես միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանը և ստեղծելով նոր հարթակ սփյուռքի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջեւ՝ գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։ Հայաստան-սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղություններն ու համաշխարհային գործարար կապերի խթանումը գալիք խորհրդաժողովի գլխավոր թեմաներն են, որոնց շրջանակներում նախատեսվում են ազատ քննարկումներ բանախոսների և գրանցված հրավիրյալների միջեւ՝ Հայաստան-սփյուռք տնտեսական կապերի զարգացման մարտահրավերներին վերաբերվող կարեւոր հարցերի շուրջ: Միջոցառումը կազմակերպվում է Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների հետ համագործակցությամբ: Խորհրդաժողովին մասնակցելու են ATN-ի անդամ

կազմակերպությունների պատվիրակները, տարբեր երկրներից հրավիրված և գրանցված գործարարներ ու դիտորդներ։ Նիստերը կվարեն ATN-ի, ինչպես նաեւ պետական և մասնավոր հատվածից ներկայացուցիչներ։ Երկխոսությունը ըստ օրակարգի նախ պիտի անդրադառնա Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության փորձին, ընդհանուր ներդրումների խթանման խնդիրներին և Հայաստանի ներդրումային դաշտի վարկանիշի բարձրացման խնդիրներին: Ապա, Սփյուռքի ներգրավումը տնտեսական զարգացման օրակարգում քննարկումը, հատկապես Նոր Հայաստանի ընձեռնած հնարավորությունների լոյսի ներքո, պիտի ընդգրկի Սփյուռքին առնչվող և հեղափոխությունից սկզիբ առած համակարգային և օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև սփյուռքահայ գործարար միջավայրի հետ կապեր հաստատելու փորձերը, ներդրողների դժգոհությունների կարգավորման մեխանիզմների և այլ հարցեր։ Վերջնանպատակ ունենալով Սփյուռքի ներգրավվածութամբ տնտեսական մրցունակության բարելավումը, համաժողովը կենտրոնանալու է նաև ներկայիս ներդրումային քաղաքականության և առաջնահերթ ոլորտների վրա, ինչպես նաև շարունակական երկխոսության միջոցով Հայաստան-Սփյուռք արդյունավետ գործարար օրակարգի զարգացման միջոցների, Հայաստանի և Սփյուռքի գործարար միությունների և մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների, երկարաժամկետ համագործակցություն ապահովող գործիքների վրա, ներառյալ ATN-ի առաքելության և հավաքական դերի մասին որպես երկխոսության և համատեղ ցանցային գործարար կապերի հարթակ։


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook