Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Ջահակիր, Յաւելուած ԻԵ. - Tchahagir, Supplement No. 25

Ջահակիր, Յաւելուած ԻԵ. - Tchahagir, Supplement No. 25

Published by Haig Avakian, 2019-05-11 09:11:52

Description: Եւգենեա Արիստակեան, Յուշեր գաղութահայ կեանքից, տեքստի կազմող, առաջաբանի եւ ծանօթագրութիւնների հեղինակ` Արծուի Բախչինեան, ներածութիւն` Հ. Աւագեան
Գահիրէ, 2019

Keywords: Armenian,Tchahagir,Ջահակիր

Search

Read the Text Version

իր ընտանիքի հետ, մի ծոյլ տղայ էր, որ չէր ուզում ո՛չ շարունակել իր ուսումը, ո՛չ էլ զբաղուել մահացած հօր ձգած վաճառականական գործերով։ Մայրը բարկացած` ուղարկում է նորան Բանդերմա, հեռու Իզմիրի գայթակղութիւն- ներից եւ զեխ կեանքից։ Մեզ համար դա մի շատ ուրախալի ժամանում էր, որովհետեւ նա գիտէր շատ լաւ նուագել։ Կարծում եմ, թէ նա ինքն էլ գոհ էր այդ անսպասելի զբաղումից, որն իրեն շատ օգտակար եղաւ վերջը։ Ինձ ընկերա- նալով` նա ձեռք բերեց ակոմպանիատորի68 հմտութիւնը, եւ երբ 1922-ին, օգոստոսի ամսին տաճիկները գրաւեցին Իզմիրը, նա անցաւ Աթէնք, կորցրած լինելով բոլոր ունեցած հարստութիւնը եւ օգնում էր իր ընտանիքին` կինոյի մէջ նուագելով։ Չնայած սկզբում կրած դժուարութիւններին` մենք կարողացանք Բանդերմայի պէս փոքրիկ գիւղաքաղաքում կազմակերպել երեք երեկոյթ։ Պատճառն այն էր, որ այդ երեկոյթներ յաճախողները միայն հայերը չէին, այլեւ յոյները։ Այդ ժամանակ Քէմալ փաշայի զօրքերն արշաւում էին Յունաստանի վրայ, եւ այդ կողմերում կար յոյն զինուորական բանակ։ Միւս գաւառաքա- ղաքներում իմ երեկոյթները կազմակերպում էին իրենք` յոյները` հասոյթի մէկ մասը յատկացնելով ի նպաստ բանակի։ Մեր հայ գաղութը եւս ձեռնարկում էր իրենց դպրոցի կամ եկեղեցիի օգտին, այնպէս որ ես բոլորովին ազատ էի տոմսակ ծախելուց, ինչ որ ամենազազրելի բանը եղած էր ինձ համար, որովհետեւ տոմ- սակ ծախելը նշանակում էր մուրացկանութիւնով զբաղուել։ Կարող եմ ճշմարի- տը խոստովանել, թէ մեր հայ գաղութը այդ կողմերում շատ ջերմ եւ մինչեւ անգամ` նուրբ ընդունելութիւն ցոյց տուեց թէ՛ իմ պարերիս հանդէպ, թէ՛ մեր ընտանիքի` առհասարակ։ Այնտեղ գտնուեցին մի քանի մարդիկ, որոնք ճամփոր- դած էին եւ առիթը ունեցած էին ծանօթանալ գեղարուեստական ցոյցերի հետ։ Նրանք արդէն պատրաստուած էին գնահատելու եւ ի՛մ պարերը։ Միւս կողմից մեծամասնութիւնը երբէք ոչինչ չէր տեսած եւ հետաքրքրութեամբ էր լեցնում սրահը։ Իհարկէ, իմ յաջողութիւնը առհասարակ բացատրւում էր եւ այն պարզ պատճառով, որ պարերը մէկ լեզու ունեն միայն, որ նրանք խօսում են ուղղակի զգայարանքների հետ, ինչ որ հասկանալի է ամէն մարդու համար, ո՛ր ազգու- թեան էլ նա պատկանի։ Բանդերմայից սկսեալ ես ստեղծեցի մի նոր պար, մասնաւոր յոյների համար, յունական մարշի եղանակով, հին յունական տարազով, այդ պարը մեծ ոգեւո- րութիւն էր առաջ բերում սրահի մէջ։ Բանդերմայից մենք գնացինք Բալիկեսար գիւղաքաղաքը։ Այդտեղի հայ գաղութը շատ աւելի մեծ էր։ Կար դպրոց, եկեղեցի, հոգաբարձուներ։ Արդէն գոյութիւն ունէին երկու կուսակցութիւնները, եւ իհարկէ, կռիւ ու վիճաբանութիւններ։ Բանդերմա եղած ժամանակ մենք ծանօթացանք Տէտէյեանի հետ, որը գլխաւոր քննիչն էր Բանդերմայից մինչեւ Իզմիր տանող ընդհանուր երկաթուղային գծի։ Նա մի զարգացած մարդ էր, գեղարուեստը յարգող եւ հասկացող, եւ մեզ ներկայացրեց Բալիկեսարի կայարանապետին` 99

Քէսէրճեան անունով, որը այնտեղի գաղութում բաւականին ազդեցիկ էր եւ թէ՛ հարուստ, նոյն ժամանակ հոգաբարձու էր ընդգրկուած եւ դպրոցական ժողովի նախագահ։ Չմոռանամ ասելու, որ այդ փոքրիկ տեղերում ապրում էին մեծ քանակութեամբ եւ տաճիկներ, որոնք շատ լուռ ու հաշտ էին պահում իրենց մինչեւ Քէմալ փաշայի արշաւը։ Բալիկեսարում մենք մէկ ամսուայ ընթացքում եօթ երեկոյթ տուեցինք թէ՛ հայերի, թէ՛ յոյների ի նպաստ եւ շատ մեծ յաջողութիւն ունեցանք։ Դասական պարերից շատ հաւանում էին Գաւոտը, որը ես պարում էի մատերի ծայրերի վրայ, ժողովուրդական պարերից` Գնչուհու պարը եւ Նաւաստին։ Ուրիշ աւելի լուրջ պար ես չէի կարող ներկայացնել այնտեղի բեմի վրայ, որովհետեւ շատ յաճախ բեմի յատակի մէջ անթիւ փոսեր կային։ Հայկական եւ արեւելեան պարե- րը համարեա թէ բոլորը կրկնւում էին խանդավառ։ Շատ սիրեցին Հայաստան պարը, Էնզելին եւ Շամիլը։ Բոլորի համար էլ մեծ նորութիւն էր թէ՛ պարերի բնոյթը, թէ՛ տարազների ճոխ պէսպէսութիւնը, թէ՛ մեր եղանակների գեղեցկու- թիւնը։ Աբգարն էլ իր թառով գտաւ մեծ ընդունելութիւն։ Նրա Կռունկը ոգեւորում էր ժողովուրդը։ Միայն թէ նա մէկ պակաս ունէր. երբ թառը առնում էր ձեռը ու նստում էր բեմի վրայ, այլեւս չէր ուզում վերջացնել եւ եղանակը եղանակի ետեւից զրնգացնում էր թառի վրայ, այնքան, որ կուլիսի ետեւից ստիպուած էին ասելու. «Էհ, Աբգար, բաւական է»։ Մեր Աբգարը, հին թիֆլիսեցի, թառ նուագող- ների ընտանիքից էր։ Բարեբախտաբար, կոյր չէր, երկու աչքն էլ շատ լաւ էին տեսնում, թէ ինչ է կատարւում մեր շուրջը։ Անշուշտ, այդքան տեղ պտտելով եւ հազար տեսակ մարդկանց պատահելով` մենք պիտի անվիճօրէն ունենայինք եւ անախորժ ծանօթութիւններ։ Աբգարը երբէք չկարողացաւ ընտելանալ տաճկա- հայերի բարքերի հետ։ Նա ինքը մի պարզ մարդ էր, արդէն երիտասարդ չէր, ճշմարտախօս էր եւ բարի։ Նրան շատ էին զարմացնում տաճկահայերի բռնազբօ- սիկ ձեւերը, պերճախօս հաճոյակատարութիւնը, որը երբէք տեւական չէր, եւ մանաւանդ` գործնական խորամանկութիւնը։ Նա մեզ շատ էր ծիծաղել տալիս, երբ լուրջ կերպով արտայայտում էր իր հանդիպած տաճկահայերի մասին։ Նրանք, իր կարծիքով, բաժանւում էին երկու տեսակի` «քաղաքավարի էշերի» եւ «անքաղաքավարի էշերի»։ Այն, որ մեզ վնաս չէր պատճառած եւ միայն մի շատ պերճախօս շողոքորթ էր, Աբգարի խօսքով, «քաղաքավարի էշ» էր, իսկ վնաս տուող կոպիտ մէկը անքաղաքավարիների ցեղիցն էր։ Չնայած որ ինքը` մեր թառիստը, ոչ մի զարգացում չունէր, նա շատ լաւ գիտէր կովկասահայերի արժէ- քը եւ ապշած էր մնում արեւմտահայութեան մակերեսային կրթութեան առջեւ69։ Այդ էր իր անքաղաքավարի կարծիքի պատճառը։ Չմոռանամ ասել, թէ ինչպէս էր տարածւում մօտալուտ ներկայացումի լուրը այդ փոքրիկ տեղերում։ Այնտեղ թերթ չկար եւ ոչ էլ հայկական տպարան։ Ուստի, երեկոյթից երեք օր առաջ մի չորս հոգի, վազեվազ մարդիկ, զանգակներով 100

պտտում էին փողոցներում, զանգահարում ու գոռում` յայտարարելով, թէ այսինչ գիշեր, այսինչ տեղ այսինչ երեկոյթ պիտի տեղի ունենայ։ Մենք, լսելով այդ աղմուկը, տխուր իրար երես էինք նայում, մինչեւ որ Աբգարը բերանը բացելով սկսում էր մեզ ծիծաղեցնել։ Բալիկեսար մենք կարողացանք ներկայացնել Արշին մալ ալանը` օգտուելով այնտեղի ոգեւորուած երիտասարդութիւնով, միայն թէ կին դերակատարուհիների հարցը շատ սուր էր, ոչ ոք չէր համարձակւում յաղթել հասարակական կարծիքը` բեմ բարձրանալով։ Բեմը այն ժամանակ այնտեղ աւելի վտանգաւոր տեղ էր, քան թէ դժոխքը։ Մեր Արշին մալ ալանը շատ ծափա- հարուեց, չնայած որ այդ օպերէտի կմախքն էր մնացել միայն, այնքան մենք ստիպուած էինք կրճատել մի քանի տեսարաններ, որպէսզի սիրողների գործը թեթեւանայ։ Բալիկեսարից յիշում եմ ես այս դէպքը։ Հանդիպելով մէկ անգամ մեր հոգա- բարձու կայարանապետին, որն իր վրայ առած էր մեր երեկոյթների կազմակեր- պութիւնը, բոլորը` ի նպաստ հայկական գաղութի, ես նկատեցի, որ նրա դէմքը աւելի քան ուրիշ օրեր, մթոտ է, անտրամադիր է, եւ մնացի զարմացած։ Յետոյ իմացայ, որ նրան ասել են, թէ մենք իբրեւ թէ ռամկավարներ ենք, եւ ինքը դաշնակցական լինելով, մի քանի ընկերներ իրեն դատապարտել են` նկատելով, թէ նա չպիտի օգնէ ուրիշ կուսակցութեան պատկանողներին։ Երբ հայրս բացատրեց նրան, որ մենք երբէք ոչ մի կուսակցութեան չենք պատկանած, նրա մթոտ դէմքը պայծառացաւ։ Ուրիշ մի դէպք եւս։ Ինսպեկտոր70 Տէտէյեանը մեզ յանձնարարած էր նրան` ասելով նոյն ժամանակ, թէ նա պարտաւոր է ամենից առաջ մտածել մեր յաջողու- թիւնը ապահովելու մասին։ Այդ լուրջ մարդը եւ սակաւախօս, որը ամիսը մէկ անգամ էր ժպտում իր խոշոր աչքերի միջից, ծածկուած ակնոցներով, մէկ անգամ ինձ շատ զարմացրեց, ինչպէս եւ Տէտէյեանին։ Տէտէյեանը եկած էր ինսպեկցիայի համար եւ մի ինչ-որ անհրաժեշտ թուղթ էր փնտրում, որը կայարանապետը կորցրել էր։ Տէտէյեանը բարկացած բացականչում է. «Բայց խելքդ, միտքդ ո՞ւր են, չեմ հասկանում»։ Մեր կայարանապետը շատ հանգիստ պատասխանում է. «Այնտեղ, ուր դուք հրամայել էք` օր. Կովկասեանի մօտ»։ Տէտէյեանի բարկու- թիւնը անհետանում է, եւ նա ֆրանսերէն ասում է ծիծաղելով. «Canaille!» (սրիկա): Բալիկեսարից մենք անցանք Մանիսա, որը մեր ճամփորդութեան վերջի կայարանն էր։ Այդ փոքրիկ գիւղաքաղաքը կազմուած էր գլխաւորապէս յոյներից եւ շատ սիրուն տեղ էր։ Առհասարակ, այդ շրջանը` Պոլսից մինչեւ Իզմիր, ինձ վրայ շատ հաճելի տպաւորութիւն էր ձգած։ Յոյների տուների եւ փողոցների մաքրութիւնը զարմանալի էր։ Տները մէկյարկանի էին, ամէնն էլ ունէին մի բակ եւ ամէն մի տուն այդ բակում ունէր իր բալկոնը։ Բակում անպայման ծառեր պիտի լինէին` մեծ, հինաւուրց, ծաղկաւոր, որոնց տերեւների շուքը լողում էր քառակուսի հաւուզի մէջ։ Արեւը շողշողում էր հաւուզի ջրի վրայ, որն այնքան 101

պարզ էր, որ հաւուզի մաքուր յատակը փայլում էր միջից հայելիի պէս։ Այդպէս էին ապրում, անշուշտ, հին էլլադացիները` հաւուզի շուրջը զարդարելով մոզաիկի գոյնզգոյն քարերով, ուր նախապատուելի էր կապոյտ գոյնը։ Այդ մոզաիկը դեռ գոյութիւն ունէր` մի ներդաշնակ զարդարանք տալով փոքրիկ բակին։ Ներս մտնողին անմիջապէս հիւրասիրում էին Յունաստանի համով մուրաբաներով` պոպոք, սալոր։ Ամէն տեղ լաւ վերաբերում ունենալուց յետոյ միայն այդ Մանիսայում էր, որ ունեցանք մի անախորժ բախում։ Առաջին երեկոյ- թից յետոյ, որը կազմակերպել էին երկու-երեք հայ ընտանիք, այնտեղ միմիայն այդքան հայ գոյութիւն ունէր, եւ նրանք այնքան էին սիրուած յոյների կողմից, որ իրենց մէկ խօսքը հրամանի չափ էր յարգւում։ Միւս օրը մենք գնացինք յոյն գաղութի նախագահի մօտ, որովհետեւ, ինչպէս մեզ տեղեկացրել էին, նա փափագ էր յայտնել մի մեծ երեկոյթ կազմակերպել ի նպաստ յոյն բանակի։ Երբ ներս մտանք նրա ընդարձակ տունը, հայրս յանկարծ մի տէրտէր տեսաւ պատու- հանի մէջ եւ ասեց ինձ. «Գիտե՞ս ինչ, աւելի լաւ է վերադառնանք, գործը թարս պիտի գնայ»։ Թէեւ իմ հայրը շատ զարգացած եւ յառաջադէմ մարդ էր, նա ունէր այդ մի նախապաշարմունքը։ Եկեղեցականներին յարգում էր, մեզ շատ յաճախ այցելում էին Էջմիածնի եպիսկոպոսները` մօրս լաւ ճանաչելով եւ սիրելով նրան, բայց եթէ նա փողոցում պատահում էր մի տէրտէրի, այլեւս ճամփան չէր շարունակում, մանաւանդ երբ գործով էր գնում։ Ես ծիծաղելով պատասխանեցի. «Էհ, պապա, տէրտէրը մեզ ի՞նչ։ Մենք եկած ենք նախագահի մօտ»։ Երեւակայեցէք մեր զարմանքը, երբ տեսանք, թէ տէրտէրը նոյն նախագահն է եղել։ Նա մեզ ընդունեց սոսկալի զայրացած վիճակի մէջ` ասելով, թէ ժամանակ չունի թատերական գործերով զբաղուելու։ Մենք սուսիկ- փուսիկ գնացինք տուն` բացատրելով նրան, թէ մենք չէինք եկած իր մօտ մեր խելքի դրդումով, այլ` իր փափագով։ Նոյն օրը իմացանք, որ տէրտէրը տեղահան էին արել` ուրիշ տեղ նշանակելով, ինչ որ էր նորա կոշտութեան պատճառը։ Նրա տեղ եկաւ մէկ ուրիշը, բայց հայրս, չուզելով տէրտէրի հետ գործ ունենալ, մենք մեկնեցինք Իզմիր։ Բալիկեսար եղած ժամանակ մեզ միացել էր Պոլսից եկած մի երիտասարդ, բնիկ աբարանցի (Երեւանի մօտերից), Հայկ Սարգիսեան անունով71։ Նա մի հաճոյակատար երիտասարդ էր եւ մեզ օգտակար եղաւ Իզմիրում եւս` այս կամ ինչ խնդիր կարգադրելով, օգնելով իմ հօրս։ Նա շատ մեծ յարգանք ունէր դէպի իմ յատկութիւնները եւ ամենախիստ կերպով հսկում էր ինձ շրջապատողների վրայ, չլինի թէ մէկնումէկը վատ մղումներով մօտենայ ինձ։ Նա, նոյն ժամանակ, անչափ սիրում էր թատրոնը, փոքրիկ ձայն էլ ունէր, բայց շատ քիչ յատկութիւն։ Նա շատ էր քննադատում, ինչպէս եւ թառ նուագող Աբգարը, մեր շրջապատը եւ չէր կարողանում երբէք մոռանալ, թէ ինչպէս Բանդերմայում դեռ հայերը մեզ առաջարկեցին երեկոյթ կազմակերպել ի նպաստ գերեզմանի քարերին, այսինքն, 102

ուզելով ասել, գերեզմանի քարերի նորոգութեան համար։ Սարգիսեանը միշտ կրկնում էր. «Այս մարդիկ մեռածների նպաստի մասին աւելի են մտածում, քան ողջերի»։ Սարգիսեանը բարկացած էր, որովհետեւ նրանք շատ էին սակարկում մեզ վճարելու գումարի մասին։ Նոյն Սարգիսեանը վերջը գնաց Սուրիա, ուր ամուսնացաւ մի շատ ճարպիկ որբուհու հետ72։ Այդ որբուհին լաւ ձայն ունէր, բայց ոչ մշակուած։ Միասին նրանք գնացին Հնդկաստան, ուր, անշուշտ, զար- մացրին այնտեղի հայութիւնը իրենց անպատրաստուածութեամբ, թէեւ կինը երգեց մի քանի անգամ ռադիոկայանից։ 1930-ին եկան Եգիպտոս, կազմակեր- պեցին մի քանի երեկոյթներ, բայց եգիպտահայ գաղութը չոգեւորեցին։ Սարգիսեանը նաեւ մասնակցեց Սիրանոյշի ի պատիւ խաղացուած Կամելիա- զարդ տիկնոջը Ալեքսանդրիայում, 1931-ին։ Նա խաղում էր Հայկ Արծիւ ծածկա- նունի տակ։ Իմ մայրս միշտ ասում էր Սարգիսեանին. «Դու լաւ կ’անես, եթէ տէրտէր ձեռնադրուես»։ Որովհետեւ մենք մի առակ ունենք. «Եթէ մարդ չլինես, տէրտէր կը դառնաս»։ Խեղճ Հայկ Արծիւը բեմը շատ էր սիրում, բայց բեմը նրան չէր սիրում իր կոշտ, անտաշ ձեւերի պատճառով։ Վերջիվերջոյ նա նորից վերա- դարձաւ Հնդկաստան, ուր կարծեմ տէրտէր եղաւ, նրա մասին ոչ մի լուր չունե- ցանք այլեւս73։ Մանիսայից մենք գնացինք Իզմիր, ուր մեռաւ իմ փոքր եղբայրս։ Նա մեռաւ թոքախտից, հանգիստ մահով։ Մինչ այն շատ աւելի լաւ էր զգում իրեն` խաբու- սիկ յոյսեր տալով մեզ։ Նորից մնացինք մենակ։ Բայց լաց լինելու ժամանակ չունէինք, պիտի մտածէինք օրուայ հացի մասին։ Ինչպէ՞ս պիտի կազմակեր- պէինք պարի երեկոյթներ` պատմելով, տեղեկացնելով ուրիշներին այդ տեսակ վաղամեռ եւ, կարելի է ասել, ողբերգական կորուստի մասին։ Յիշում եմ, ինչպէս յայտնի ջութակահար Կարաջեանը, որը այժմ նուագում է Երեւանի Պետական օպերայում իբր սոլիստ, իսկ այն ժամանակ հաստատուած էր Իզմիրում եւ մաս- նակցեց բոլոր իմ երեկոյթներին, մէկ օր զարմացած հարցրեց ինձ` ուրիշներից իմացած լինելով իմ եղբօրս մահը. «Ինչո՞ւ ոչինչ երբէք չպատմեցիք ինձ»։ Ի՞նչ կարող էի պատմել եւ ինչո՞ւ համար։ Որպէսզի ինձ խղճա՞ն։ Ես միշտ նախըն- տրած եմ պահել ինձ համար իմ զգացումները, մանաւանդ այն տեսակ, որոնց մէջ տառապանք կար։ Ես, հայրս եւ մայրս ցերեկները լռում էինք` շրջապատուած նոր ծանօթներով, իսկ գիշերները, մենակ մնացած, լալիս ու ողբում էինք խեղճ 16 տարեկան պատանին, որի գերեզմանը գտնւում էր Իզմիրի մի գեղեցիկ արուարձաններից մէկում` Կորդելիոյի ծովափում։ Իզմիրում մեր յաջողութիւնը աննկարագրելի էր։ Այդ յաջողութիւնը մենք պարտ էինք մէկ կողմից Իզմիրի հայ հասարակութեանը, թէեւ մենք ոչ ոքի տոմսակ չէինք ծախած։ Այնտեղի հայերը անուանում էին իրենց ապրած քաղաքը «փոքրիկ Փարիզ», եւ այդ փոքրիկ Փարիզի անունը չվարկաբեկելու համար սիրում էին թատրոնը։ Առհասարակ, կարելի է ասել, որ իզմիրցիները կեանքի 103

ըմբռնումի տեսակէտից աւելի բարձր էին, քան պոլսահայերը։ Նրանք աւելի կրթուած, աւելի մարդամօտ, աւելի անկեղծ էին։ Նրանց հոգեկան աշխարհը աւելի հարուստ էր, ուստիեւ հարուստ էին իրենց զգացումները։ Գիտէին շատ խոր կերպով սիրահարուել, յաճախ անձնասպան էին լինում սիրոյ պատճառով, իսկ ամառուայ գիշերները փողոցները արձագանքում էին իրենց երգերի աղմու- կից, մանդոլինների ձայնից եւ սիրոյ հառաչանքից։ Այդ էլ, իհարկէ, յոյների ազդեցութիւնն էր, որոնք իրենց արեան մէջ կրում են հազար տարիների կրակը, որը դեռ չի մարած։ Ուրիշ պատճառ եւս գոյութիւն ունէր։ Իզմիրը, նաւահանգիստ լինելով, պարունակում էր իր մէջ շատ ուրիշ ազգութիւններ եւ, իմիջիայլոց, մեծաքանակ իտալացիներ եւ ֆրանսիացիներ։ Համարեա թէ ամէն տարի Եւրո- պայից քաղաքը այցելում էին օտար խումբեր, գլխաւորապէս երգեցիկ` օպերա կամ օպերէտային։ Այդ էլ իր կողմից ազդում էր հասարակութեան ճաշակի վրայ։ Իսկ իմ պարերիս յաջողութիւնը, բացի այդ պատճառներից, ստեղծեցին այն պայմանները, որոնց մէջ եւ պարեցի մինչեւ իմ Իզմիր գալը եւ որոնց մասին ես ինքս տեղեակ չէի։ Ինչպէս ի յայտ եկաւ յետոյ, բոլոր իմ երեկոյթների մասին, որոնք մենք կազմակերպած էինք մինչեւ Իզմիր, անընդհատ տեղեկութիւններ էին տրւում Իզմիրի թէ՛ օտար, թէ՛ յունական թերթերի մէջ, չէ՞ որ ես պարում էի յաճախ յունական գաղութի միջոցաւ կազմակերպուած երեկոյթներում եւս, իրենց բանակի ի օգուտ։ Այդ էր, որ նպաստեց իմ յաջողութեան օտար գաղութի մէջ եւս, եւ թատրոնում, ինչպէս ասում են, ասեղ գցելու տեղ չկար։ Լոժաներում բազմած էին յոյն բանակի զօրավարները, քաղաքի հրամանատարը, յոյն բարձր դասա- կարգի ներկայացուցիչները եւ մեր գաղութի ամենաաչքառու մարդիկը։ Այդ օրը ես ստացայ անթիւ, անհամար կողովներ, որոնք լցրեցին բեմը, եւ որոնց հետ միասին, ներկայացումից յետոյ Աբգար թառիստը հպարտօրէն նկարուեց։ Կարող եմ ասել առանց գաղտնապահութեան, որ Իզմիրի թատրոնը շատ աւելի գեղեցիկ էր եւ յարմար, քան թէ Պոլսոյ կամ մինչեւ անգամ` Եգիպտոսի, Կահիրէի օպերա- յի թատրոնը, մանաւանդ լոյսերի ճոխութեան տեսակէտից։ Թատրոնը լեփ-լեցուն լինելով` վերջին վայրկեանին եկած Դանիոյ դեսպանը ստիպուած եղաւ ոտքի կենալ, մինչեւ որ հայրս, գլուխը կորցրած, թէ՛ ուրախու- թիւնից, թէ՛ բազում զբաղումից, խնդրեց Իզմիրի Հորիզոն թերթի խմբագրից74, որին օթեակ էր յատկացրել, զիջել իր տեղը դեսպանին եւ բազմել առաջին կար- գում աւելացրած աթոռներից մէկի վրայ։ Այդ մասին իր քննադատականի մէջ խմբագիրը յիշել է մինչեւ անգամ։ Նոյն երեկոյթին, որը տեղի ունեցաւ 1922 մայիս ամսոյն, կոնցերտի մասում, մենք հրաւիրած էինք մասնակցելու Իզմիրում յայտնի ջութակահար Ժորժ Կարաջեանը, որը Փարիզի կոնսերվատորիան էր աւարտել ոսկէ մեդալով եւ իրականութեան մէջ շատ տաղանդաւոր էր։ Նա լաւ էր ուսումնասիրած նուագը եւ անկեղծօրէն սիրում էր ջութակը։ Չնայած որ նա ծանրաբեռնուած էր թէ՛ դասերով, թէ՛ ամէն գիշերուայ նուագով մի մեծ սրճա- 104

րանում, նա այնքան էր սիրում լուրջ նուագը, որ յաճախ կազմակերպում էր իր տանը ուրիշ նուագածուների հետ, մեծամասնութեամբ ռուսների, կամերնի75 նուագի ցերեկոյթներ (камерная музыка), ուր նուագում էր թէ՛ տրիօ, թէ՛ քառեակ- ներ, թէ՛ ինքը մենակը Սեզար Ֆրանկի կամ Գրիգի այնքա՛ն յուզիչ սոնատներից մէկը։ Մեզ` ունկնդիրներիս համար, դա մի յուզիչ ժամանց էր։ Իմ բոլոր կազմա- կերպած երեկոյթներիս նա մասնակցած է` նուագելով Կրեյսլէրի, Սարասատէի, Վենիաւսկու կտորները։ Յիշում եմ նրա զարմանքը, երբ նա տեսաւ առաջին անգամ մեր լեփ-լեցուն սրահը։ «Ինչպէ՞ս ըրիք, օր. Կովկասեան, – հարցրեց նա ինձ` դիտելով սրահը վարագոյրի փոքրիկ ծակի միջից։ – Դուք` բոլորովին մի նոր դէմք, ինչպէ՞ս կրցաք լեցնել այս թատրոնը այդքան կարճ միջոցում»։ Իսկապէս, ամբողջ կազմակերպութիւնը տեւեց հազիւ երկու շաբաթ։ «Ես, որ հանրածանօթ մէկն եմ, ստիպուած եմ մէկ ամիս առաջ սկսել` ծախելու տոմսակներս», աւելացրեց նա, երբ իմացաւ, որ ես երբէք ոչ մի տոմսակ չէի ծախած ոչ ոքի, աւելի եւս զարմացած` ասեց. «Այդ արդէն հրաշք է»։ Սակայն այդ հրաշքը միշտ կրկնւում էր, երբ հարցը գալիս էր իմ ներկայացումներին։ Կարաջեանը շատ սիրուած էր Իզմիրում, ոչ միայն հայերից, այլեւ օտար շրջանակների մէջ։ Նա միջահասակ էր, կոլոր դէմքով, արծուաքիթ, մազերը արտիստիկ կերպով ետ քաշած ճակատից եւ շատ ընկերական էր։ Յիշում եմ մեր մէկ ընդհարումը նրա հետ, Իզմիրի մօտ, ամառանոցում, որ կոչւում էր Կորդելիօ։ Երթեւեկը Իզմիրից այնտեղ փոքրիկ, գեղեցիկ նաւերով էր կատարւում։ Կորդելիոյի բնակիչները դժուարանում էին գիշերով գալ Իզմիր, կոնցերտի համար, ճիշտ այդ երթեւեկի պատճառով, եւ նրանց փափագով մենք կազմակերպեցինք իմ բալէտի երեկոյթը։ Կարաջեանը խնդրեց հօրս ուշադրութիւն դարձնել դաշնակի վրայ։ Հայրս տեսաւ, որ այնտեղի դաշնակի լարերը իջած էին։ Իզմիրից դաշնակ փոխադրելը եւս անկարելի էր, ուստի ես դիմեցի Կորդելիոյի ծանօթ հայերին։ Մեր ազգակիցները ամէն տեղ լաւ դիրք ունէին, եւ առաւել` Իզմիրում։ Համարեա թէ ամէնքը բարե- կեցիկ էին եւ մինչեւ անգամ` հարուստ։ Ամէնքը Կորդելիոյում ծաղիկների մէջ թաղուած հիանալի վիլլաների տէր էին։ Եւ այդ բոլորը քանդուեց վայրագ տաճիկ- ների ձեռքով եւ մատնեց մեր խեղճ հայութիւնը պանդխտութեան... Այդ տեսակ մի բարեկեցիկ վիլլայից մեզ յաջողուեց նրանց նոր դաշնակը տեղափոխել, արդէն գիշեր ժամանակը, թատրոն։ Առաջին իսկ կտորը պիտի նուագէր Կարաջեանը։ Թատրոնը լեցուն էր։ Կարաջեանը եւս առաջին անգամ էր ներկայացնում կորդելիացիներին, չնայած որ նոր չէր հաստատուած Իզմի- րում։ Նորա մայրը եւս տաղանդաւոր կին էր, նա շատ լաւ դաշնակահարուհի էր եւ յաճախ ինքն էր ընկերանում դաշնակով իր տղու ջութակին։ Բայց այդ գիշեր մենք մի լաւ ակոմպանիատոր ունէինք, նա ռուս էր` Ակիշեւ անունով, եւ Կարաջ- եանի մայրը, լոժայում նստած, դիտում էր։ Կարաջեանը սկսելուց առաջ խնդրում է դաշնակահարից տալ իրեն անհրաժեշտ «լեա» նոտան։ Դաշնակահարը տալիս 105

է։ Խայտառակութի՛ւն։ Այդ «լեա»-ն մէկ տոն ցած է ջութակի «լեա»-ից։ Կարաջ- եանը չի հաւատում իր ականջներին ու նորից է պահանջում. «լեա՛, լեա՛»։ Եւ վերջիվերջոյ ստիպուած է լինում ցածացնել իր ջութակի բոլոր լարերը։ Չնայած դրան, շատ լաւ նուագում ու ծափահարւում է։ Անշուշտ, այդ վայրկեանին սրա- հում չգտնուեց ոչ մի, այն աստիճան նուագի հետ ծանօթ մէկը, որը պիտի հասկանար ու քննադատէր ջութակահարը, սակայն Կարաջեանը զայրացած ներս է վազում կուլիսները եւ յարձակւում է վրաս. «Դուք ինձ խայտառակեցիք, առաջին անգամն է, որ կը ներկայանամ հոս, ի՞նչ պիտի ըլլայ վիճակս», եւ այլն, եւ այլն, ասելով։ Երբ իրեն բացատրեցինք մեր թափած ջանքերը ուրիշ դաշնակ ունենալու համար, նա հանգստացաւ։ Եւ ո՞վ կարող էր մտածել, որ մի բոլորովին նոր դաշնակ կարող է մէկ տոն ցած լինի։ Ես պարեցի այդ գիշեր կորդելիացիների համար, ինչպէս եւ Իզմիրում, Կարապի մահը, ուր Կարաջեանը ընկերացաւ ինձ իր ջութակով։ Այդ պարից յետոյ, խանդավառ ծափերի մէջ, ես նորան դուրս բերեցի բեմ, ինձ հետ միասին, եւ կարծեմ թէ իր բարկութիւնը այդտեղ բոլորովին փարատուեց։ Ես եւ իմ մայրը միշտ դրդում էինք Կարաջեանը գնալ Եւրոպա, տալ մի շարք կոնցերտներ, եւրոպացիներին ցոյց տալ, թէ մենք եւս ունենք մեր տաղանդաւոր նուագողները, եւ նոյն ժամանակ ազատուել այն մթնոլորտից, ուր նա ստիպուած էր նուագել ամէն գիշեր։ Ջազը արդէն սկսել էր տարածուել, եւ դասական կտորների շարքին նա ստիպուած էր յաճախ նուագել եւ տանգօ ու ֆոքստրոտներ` զանազան ճաշակներ յագեցնելու համար։ Սակայն Կարաջեանը չունէր այն թռիչքը, այն յանդգնութիւնը, որոնք անհրաժեշտ են կեանքի պայքարի համար։ Նա վախենում էր կորցնել իր ձեռք բերած դիրքը Իզմիրում։ Սակայն ճակատագիրը ուրիշ տեսակ որոշեց։ Տաճիկները գրաւեցին Իզմիրը, եւ ոչ միայն Կարաջեանը, այլեւ ամբողջ մեր հայ գաղութը նետուեց կեանքի պայքարի մէջ։ Այդ պայքարը վերջ տրուեց հիմա, երբ մեր ազատ Հայրենիքը կանչեց իր զաւակներին, եւ Կարաջեանը եւս գրաւեց իր տաղանդի արժանի տեղը Երեւանի Պետական օպերայում։ Իզմիրում մենք մի քանի երեկոյթներ կազմակերպեցինք, չնայած որ այդ ժամանակ այնտեղ եկաւ եւ Սուրաբեանը իր կնոջ հետ եւ ամէն ջանք թափեց` խանգարելու համար իմ ելոյթներին։ Նրա հոգիի մէջ, կարծես ի ծնէ, կար մի չարութիւն, նա չէր կարողանում հանդուրժել ուրիշների յաջողութիւնը։ Հազիւ ես կազմակերպեցի իմ առաջին ելոյթը, երբ նա եկաւ մեզ մօտ եւ սկսեց աղաչել հօրս, որպէս ես առնեմ Թելլիի դերը Արշին մալ ալանի մէջ, որը տեղի պիտի ունենար մէկ շաբաթ իմ բալէտից առաջ։ Հայրս եւ ես, իհարկէ, մերժեցինք, այն պարզ պատճառով, որ ես կամենում էի ներկայանալ իզմիրցիներին ինչպէս բալէտի պարուհի եւ ոչ թէ արշինմալալանչի։ Նա պնդում էր իր տեսակէտի վրայ` ասելով, թէ իմ մասնակցութիւնը անհրաժեշտ է, թէ իմ մերժումի պատճառով ինքը ստիպուած պիտի լինի ծախսերի տակ ընկնել, գնալ Պոլիս` ուժեր բերելու 106

համար եւ մի շարք ուրիշ անիմաստ խօսքեր, որից պարզ էր, որ նա ուզում է ուղղակի խանգարել մեր ներկայացումը։ Նա ամէն ուրիշ միջոցներ եւս ձեռք առաւ, բայց չյաջողեց եւ վերջիվերջոյ չուզեց ինքը յետաձգել իր Արշին մալ ալանը եւ գնաց Պոլիս, որտեղից բերեց այնտեղի ամենաթոյլ ուժերը, իսկ մենք շարունա- կեցինք մեր յայտագիրը։ Նրա խումբը, կազմած ամբողջովին սիրողներից, բացի ինքը եւ իր կինը, մի քանի անգամ խաղացին Արշին մալ ալանը եւ Անուշը, որը նորութիւն էր Իզմիրի գաղութի համար, բայց ուժերը շատ թոյլ լինելով` Անուշն աւելի պակաս յաջողութիւն գտաւ դժբախտաբար, քան արեւելեան օպերէտը։ Նրանք ստիպուած էին Իզմիրում եւս տոմսակ ծախել հայ գաղութի մէջ, եւ չնայած ձեռք առած բոլոր միջոցներին, թերթերի մէջ անընդհատ ծանուցում- ներին, շատ շռայլ գովասանքներին, նրանց ներկայացումները երբէք լեցուն չեն եղած, որովհետեւ մեր հայ գաղութի հոգեբանութիւնը միշտ նոյնն է։ Թատրոն գնում են հաճելի լինելու համար դերասան կամ դերասանուհուն, իսկ եթէ իսկապէս հասկանում են, թէ ուր է հաճոյքը, միայն մէկ անգամ են վայելում այդ հաճոյքը։ Երկրորդ անգամ, նոյն ներկայացումի մէջ, նոյն դերասանին տեսնել եւ դրա համար փող ծախսել` երբէք ընդունելի չէին նրանց համար։ Հայրս ունեցաւ թէ՛ գաղափարը, թէ՛ փափագը` ներկայացնելու Սիլվա կամ Նիտուշ օպերէտները, բայց այդ անկատար մնաց, որովհետեւ անհրաժեշտ այր մարդկանց ձայներ բոլորովին գոյութիւն չունէին Իզմիրում։ Իսկ այն, որ քիչ թէ շատ երգեր գիտէր, բեմի վրայ փայտի էր նման։ Միտիլլէն կղզիից եկած էին Իզմիր մի քանի հայ վաճառականներ 1922-ի օգոստոսին։ Իմ պարերը տեսնելուց յետոյ իրանք խնդրեցին, որպէսզի ես այցելեմ այդ կղզին` խոստանալով մեծ յաջողու- թիւն։ Չնայած որ այնտեղ երկու-երեք հայ ընտանիք կար միմիայն, նրանք իրենց խոստումը լիովին կատարեցին, եւ կարող եմ ասել, որ դրանով փրկեցին եւ մեր կեանքը։ Իզմիրի վրայ թուրքերի սկսած արշաւը քիչ վերջը ով գիտի մեզ ի՛նչ դժուարութիւնների պիտի մատնէր, եթէ մենք եւս այնտեղ լինէինք։ Միտիլլէնի բնակչութեան մեծ մասը յոյներ էին, կարօտ գեղարուեստական ցոյցերին, նրանք խանդավառութեամբ լեցրեցին սրահը։ Միտիլլէն կղզին հին Էլլադայի Լեսբոս կղզին է, ուր հռչակաւոր բանաստեղծուհի Սաֆոն ծնուած էր, ուր նա ունէր դպրոց` ժողովուելով Էլլասի անթիւ սիրուն աղջիկներ, աշակեր- տուհիներ, սովորեցնում էր նրանց պար, երգ, նուագ, արտասանութիւն եւ ամենագլխաւորը` սիրոյ ամէն տեսակները։ Միտիլլէնը շատ գեղեցիկ ծովափ ունէր, երկու կողմից զարդարած մարմարեայ սպիտակ փարոսներով։ Ամբողջ կղզին կանաչազարդ էր, ծառերի մեծ մասը ձիթենիներ էին, եւ նրանք իրենց կանաչ կոնտրաստով սպիտակ տուների ֆոնի վրայ գեղեցկացնում էին տեսարանը եւ ազդում էին կարծես եւ բնակիչների հոգեբանութեան վրայ։ Նրանք ամէնքն էլ շատ բարեացակամ էին եւ քաղաքակիրթ։ Նրանցից յիշում եմ մի երիտասարդ յոյն պոէտ, որը ոչ մի լեզու չգիտէր` բացի իր մայրենի լեզուից, բայց 107

հիացած պարերովս` ինձ նուիրեց յունարէն գրած իր մէկ սիրուն բանաստեղ- ծութիւնը, ուր «սէր» եւ «սեւ աչեր» բառերը շատ էին կրկնւում։ Այնտեղ տուած երեկոյթից յետոյ երկու յոյն պարոններ, որոնք եկած էին Աթէնքից եւ բժշկւում էին «Տերմ» անունով ջերմուկներում, խնդրեցին, որպէսզի ես այնտեղ եւս տամ մի երեկոյթ, որովհետեւ այնտեղ ապրող մեծ մասը կին եւ երեխաներ էին եւ չէին կարող գալ գիշերով Միտիլլէն։ Ես ընդունեցի այդ առաջարկը եւ դաշնակահարի ընկերակցութեամբ, ինչպէս եւ մօրս, որն ինձ հետ եկած էր Միտիլլէն, գնացինք «Տերմ» ասած տեղը։ Պիտի ասեմ այստեղ, որ մենք բաժանուեցինք Աբգարից Իզմիրի երկրորդ հանդէսից յետոյ։ Տարօրինակ էր, որ իզմիրցիները չճաշակեցին իմ արեւելեան պարերիս արեւելեան ակոմպանիմենտը։ Պարերի եղանակներն արդէն ձայնագրուած լինելով` ես սկսեցի պարել բոլորը դաշնակի եւ աւելի յաճախ` նուագախմբի հետ, որն աւելի փայլեցրեց պարերը։ Կ’երեւի, Աբգարի թառը յիշեցնում էր իզմիրցիներին տաճկական ուժը, որն իրենց համար ո՛չ նորու- թիւն էր, ո՛չ էլ հաճելի էր։ Այնուհետեւ, ամէն տեղ ես պարում էի բոլոր պարերս նուագախումբի ընկերակցութեամբ։ «Տերմը» մի մեծ եւ գեղեցիկ պանդոկ էր, յունական ոճով կառուցուած եւ շրջապատուած էր մի ճոխ, տերեւազարդ պար- տէզով։ Կարող եմ ասել, որ ես երբէք այդպիսի գեղեցիկ բեմ ոչ մի տեղ չեմ ունեցած։ Այնտեղ իմ պարած պարերից ես էի, որ ամենամեծ հաճոյքը զգացի այդ գիշեր։ Ժողովուրդը նստած էր պարտէզում, իսկ ես պարում էի մեծ պատշգամ- բում, որը շինուած էր սպիտակ մարմարից եւ երկու կողմից զարդարած էր սպիտակ մարմարեայ սիւներով։ Ետեւից լուսաւորում էին այդ բնական բեմն առանց դեկորների լուսարձակները, իսկ պարտէզից, աստեղազարդ երկնքից նայում էր լուսինը` սփռելով շուրջը իր տասնեակ հազար դարերի արծաթափայլ փոշին։ Այդ մի անմոռանալի երեկոյթ էր։ Ես ինձ զգում էի Էլլադայի անցած դարերից կեանքի եկած, շունչ առած մի էակ, որն անփոյթ, անհոգ պարելով կարծես խօսում է բնութեան հետ ու լսում նորա անշեղ պատուէրները։ Այդ արծաթափայլ մթնոլորտում իմ պարերը եւս ստացել էին մի ջերմական երեւոյթ։ Ես պարեցի Կարապի մահը, Գաւոտը, Հայաստանը եւ յունական մարշը։ Խանդավառ ծափե- րի մէջ ես ստիպուեցի կրկնել համարեա թէ բոլորը։ Թէ՛ մեր հայերը, որոնք եկած էին Միտիլլէնից մասնաւոր այդ երեկոյթը դիտելու, եւ թէ՛ այն երկու յոյները, որոնք ինձ հրաւիրած էին «Տերմ», նոյնպէս շատ ոգեւորուած էին։ Երեկոյթը վերջացաւ ճոխ ընթրիքով եւ շամպանիայով։ Սակայն ամենագեղեցիկ երազները միշտ կարճատեւ են։ Ընթրիքից յետոյ մեզ հրաւիրող պարոնները կամաց նա- խազգուշացրին մայրս եւ ինձ, որպէսզի որքան կարելի է` շուտ մեկնենք Աթէնք, առանց Իզմիր իջնելու, որովհետեւ ստացած վերջին լուրի համաձայն, տաճիկ զօրքերը Իզմիր մտնելու մօտ են։ Մենք միւս առաւօտ իսկ մեկնեցինք` հեռագրե- լով հօրս, որ նա միանայ մեզ Իզմիրի նաւահանգիստում։ 108

Երբէք չեմ մոռանայ այն տեսարանը, որ պատկերացաւ մեզ նաւը Իզմիր կանգնելուց յետոյ։ Դա մի աննկարագրելի պանիկա էր։ Իզմիրի նաւահանգիստը այն առաւելութիւնն ունի, որ նաւերը մօտենում են անմիջապէս քարափին, եւ քանի որ այդ քարափը քաղաքի ամենագլխաւոր փողոցներից մէկն է, ուստի նաւն էլ կարծես թէ մտնում է ուղղակի քաղաք։ Խելքը կորցրածների պէս մարդիկ շտապում էին նաւ` գոռալով, լալով, ճչալով։ Մէկ կողմից նաւ էին բարձրացնում փախչողների գոյքերը, դաշնակ ու անկողինները, զինուորականները բաժանւում էին իրենց ընտանիքներից, աչքերը լի արտասուքով, կիները ողբում էին, այնպիսի մի աղմուկ, մի իրարանցում էր տիրում շուրջը, կարծես թէ թշնամին արդէն մտած էր քաղաք։ Մենք չգիտէինք, բայց իրականութեան մէջ նա արդէն մօտեցել էր քաղաքին եւ յոյն զօրքերը կռւում էին, բայց իզուր, քաղաքը պաշտպա- նելու համար։ Հայրս, որ եկած էր նաւահանգիստ, ասեց, որ չի պիտի կարողանայ մեզ ընկերանալ, որովհետեւ ճամփորդութեան վիզան տիրող խճողումի պատճառով դեռ չի ստացած։ Մենք շատ մտահոգուած ու տխրած` ստիպուած եղանք մեկնել մենակ Աթէնք, ուր 15 օր անցրինք լալով, մինչեւ որ հայրս մեզ միացաւ։ Աթէնքից եկած լուրերը սարսափելի էին։ Քաղաքն անցել էր տաճիկների ձեռքը, ամէնուր սպանութիւններ եւ հրդեհ էր, եւ իմ հայրը հրաշքով ազատած էր։ Նա աղաչեց մի ռուս նաւի նաւապետին, որպէսզի նրան առնեն նաւի մէջ։ Իր` ռուսերէն լեզուն իմանալը փրկեց նորան։ Նաւապետը խղճաց ոչ միայն հօրս, այլ իր հետ միացած եւ Հայկ Արծիւը ու մէկ ուրիշ հայ երիտասարդ։ Նրանց պատմելով` թուրքերը թալանել ու այրել են ամբողջ հայ թաղը` այդ կողմից մտնելով քաղաք։ Իսկ այն սիրուն թատրոնը, որ քարափի վրայ էր եւ ուր ես այնքան ծափահարութիւններ էի ստացած, օդը ցնդել էր կրակների մէջ։ Սուրաբեանների խումբը, Աբելեանի հետ միասին, որ նոր էր ժամանել Իզմիր, պատսպարուել էր այդ թատրոնում, բայց հրդեհը սկսուելու ժամանակ դուրս են վազում եւ ձերբակալւում են թուրք ոստիկանութեան կողմից։ Նրանց էլ ազատում է իրենց` ռուսերէն լեզուն խօսե- լը76։ Նրանք ձեւանում են ռուս դերասաններ եւ նոյնպէս մի նաւի մէջ գցելով իրենց` մեծ դժուարութիւններով գալիս են Աթէնք, որտեղից քիչ յետոյ մեկնում են Ամերիկա, ուր են եւ մինչեւ այժմ։ Սուրաբեանը նամակով խնդրեց հօրս ծախել իրեն Սիլվա եւ Նիտուշ օպերէտները, որոնք նրան խաղացին այնտեղ։ Մենք մնացինք Աթէնքում միմիայն մէկ ամիս։ Ոչ մի երեկոյթ չկարողացանք ձեռնար- կել, որովհետեւ յոյն գաղութը, կորցրած պատերազմի հետեւանքով, խոր սուգի մէջ էր։ Յոյներն ինձ վրայ ձգեցին շատ լաւ տպաւորութիւն։ Այդ մի շատ բարի եւ ազնիւ ժողովուրդ է, որը չի կարողանում ազատուել, ահա քանի տարիներ է արդէն, իրեն մաշող կուսակցական կռիւներից։ Այն ժամանակ, երբ մենք այնտե- ղից, սեպտեմբեր-հոկտեմբերի սկիզբը, վենիզելիստների77 եւ ռոյալիստների (թագաւորականների) մէջ կռիւները խստացել էին, Աթէնքի փողոցները դարձած 109

էին անապահով, որովհետեւ տաքգլուխ, շուտ բորբոքուող յոյները սրճարաննե- րում նստած փիլիսոփայելու ժամանակ յանկարծ դիմում էին ատրճանակների, կ’երեւի` աւելի շատ եւ լաւ հասկացնելու համար իրենց հակառակորդներին։ Յիշում եմ, ինչպէս մէկ անգամ հայրս, մայրս եւ ես մտանք մի մեծ խանութ` թէյի բաժակ առնելու համար... Մենք համարեա թէ կէս ժամուայ չափ դարձանք խանութի մէջ` սպասելով, որ խանութպանը, որը մի գեր մարդ էր, երկար բեղե- րով ու ակնոցներով, բարեհաճէր մեզ հարցնէր, թէ ինչ ենք ուզում։ Բայց նա այնքան էր խորասուզուել լրագիր կարդալու մէջ, որ ոչ մի ուշադրութիւն չէր դարձնում մեզ վրայ։ Վերջիվերջոյ ես մօտեցայ նրան եւ հարցրի` կարո՞ղ ենք արդեօք գաւաթներ գնել։ Նա բարձրացրեց իր ակնոցները` տեղաւորելով ճակա- տի վրայ եւ սուր հայեացք գցելով վրաս` խիստ կերպով հարցրեց. «Իսկ դուք ո՞վ էք, վենիզելիստ, թէ ռոյալիստ»։ Այդ հարցին շատ դժուար պիտի լինէր պատասխանել, քանի որ ես չգիտէի, թէ ո՛րն էր նրան հաճելի, ուստի ես ասեցի. «Ո՛չ վենիզելիստ, ո՛չ ռոյալիստ, այլ արտիստ»։ Այդ պատասխանը նա այնքան հաւանեց, որ ծիծաղեց, ու մենք դուրս եկանք խանութից` մեզ անհրաժեշտ գաւաթները կէս գին առնելով։ Աթէնք կացութիւնը ծանրանում էր օրէցօր, ուստի մենք որոշեցինք մեկնել Եգիպտոս, թէեւ Աթէնքի մի մեծ հիւանդանոցում ինձ առաջարկեցին ատամնա- բոյժի պաշտօն։ Մենք նախընտրեցինք սպիտակաքար ոսկէարեւ Աթէնքին, Պարթենոնի գեղեցիկ սիւներին, Ակրոպոլիսի յիշատակներին Նեղոսի ափերը եւ դարաւոր պիրամիդների հեքիաթը։ 110

ԳԼՈՒԽ 4 1922-ին, հոկտեմբերի չորսին, մենք եկանք Ալեքսանդրիա, որը Եգիպ- տոսի ամենամեծ նաւահանգիստն էր։ Դեռ հազիւ մօտեցած էինք ափին, երբ յանկարծ բազմաթիւ նաւակների մէջ, այնտեղից նետուեցին սեւա- մորթ, դեղնամորթ եւ կաթով սուրճի գոյնամորթներ` հագած սպիտակ կամ կա- պոյտ երկար շապիկներ, որոնց անունն արաբերէն գալաբիա էր։ Այդ հագուստով նրանք շատ քիչ էին զանազանւում կանանցից։ Գալաբիաները այնքան տա- րածուած էին Եգիպտոսում, որ ես յաճախ տեսած եմ իմ ծանօթ տիկինների ամուսիններին այդ շապիկները հագած, մանաւանդ ամռանը։ Իսկ հարուստ դասակարգը` փաշաները, նոյն շապիկներով, միայն թէ մետաքսեայ, ամառա- նոցների սրճարաններում նստած, նուագ էին լսում ու սուրճ խմում։ Բոլոր այդ սեւամորթները, որոնք յարձակուեցին մեր նաւի վրայ, գոռում էին ու գոչում կոկորդային ձայնով եւ մեզ անծանօթ լեզուով։ Այնպիսի մի տպաւորու- թիւն էր ստեղծուել, կարծես թէ կապիկների մի մեծ բանակ պաշարում է մեր նաւը։ Յետոյ մենք իմացանք, որ նրանք վարժուած են այնտեղի պանդոկների կողմից յաճախորդ գտնելու համար, եւ նոյն ժամանակ ապրանք կրող համալներ են։ Այդ մեր առաջին ծանօթութիւնն էր Եգիպտոսի հետ։ Ալեքսանդրիայում մենք ոչ մի ծանօթ չունենալով` ներկայացանք այնտեղի Պատրիարքարանը, որը մեզ շատ լաւ ընդունելութիւն ցոյց տուեց եւ յետոյ էլ օժանդակեց մեր բալէտի երեկոյ- թը։ Ալեքսանդրիոյ պատրիարքարանի Եգիպտոսի տեղակալը այն ժամանակ տէր Ոսկերիչեան քահանան էր։ Նա բաւականին ուսեալ եւ զարգացած մարդ էր։ Նա ինձ վրայ բնաւ չթողեց այն յետամնաց, նեղ գաղափարներով տէրտէրների [տպաւորութիւնը], որոնց ես շատ յաճախ պատահած էի կեանքիս ճամփայի մէջ։ Նա վերջը բացեց իր սեփական դպրոցը Ալեքսանդրիայի ամառանոցներից մէկում։ Իսկ նոյն պատրիարքարանի քարտուղար Հրանտ Չուպուքճեանը վերին աստիճան կրթուած մարդ էր եւ զարգացած։ Նրանք երկուսով ամբողջ սրտով նուիրուեցին մեր երեկոյթի կազմակերպմանը։ Այն ժամանակ թէ՛ հոգաբարձու- թիւնը, թէ՛ թեմական ժողովը, որն ընտրւում էր ականաւոր ազգայիններից, մեծա- մասնութեամբ ռամկավարներէն (այնտեղ եւս, ինչպէս մենք վերջը իմացանք, կար մի շատ մեծ պայքար դաշնակցականների եւ ռամկավարների մէջ)։ Նոյնպէս եւ այն հայերէն թերթը, որը հրատարակւում էր Ալեքսանդրիա` Արեւ անունով, եւ որը վերջը տեղափոխուեց մայրաքաղաքը` Կահիրէ, նոյնպէս ռամկավարների թերթն էր։ Մենք սենեակ վարձեցինք այդ թերթի այն շրջանի խմբագիր Օննիկ Մահտեսեանի տանը եւ մինչեւ Կահիրէ մեկնելը` մի քանի ամիս մնացինք նրանց մօտ։ Նա եւ իր կինը շատ բարի եւ հաճելի մարդիկ էին։ Ինքն իբրեւ խմբագիր, 111

իհարկէ, շատ հեռու էր այն ըմբռնումից, որը ես առհասարակ ունէի խմբագիր- ների մասին։ Ես շատ խմբագիր եմ տեսած Ռուսաստանում, նրանք բոլորն էլ բարձրագոյն ուսման տէր էին, եւ բացի դրանից, լայն կուլտուրական զարգացու- մի տէր։ Բայց Պոլսոյ խմբագիրների հետ ծանօթանալուց յետոյ Եգիպտոսի խմբագիրներն ինձ չէին կարող այլեւս զարմացնել, նրանք եւս հեռու չէին մնացած միւսներից։ Օննիկ Մահտեսեանին ես էի սովորեցնում, թէ ինչպէս պէտք է գրել քննադատականը թատրոնի մասին, թէ պէտք է քննադատել պակասները եւ նոյն ժամանակ խօսել եւ դրական կողմների մասին։ Այդ ամէնը ապարդիւն էր։ Մահ- տեսեանը նորից քննադատում էր բոլոր նրանց, որոնք իր քէֆին չէին, այսինքն` մի որեւէ բանով բարկացրել էին կամ ուղղակի չէր հաւանում, եւ մինչեւ երկինք էր բարձրացնում բոլորին, որոնք փափուկ սեռին էին պատկանում, նրանց մէջ, անշուշտ եւ` ինձ։ Այնուամենայնիւ, նրանց շրջանակը շատ հաճելի էր մեզ։ Նա ունէր մի սիրուն կին, որը փաստաբան Ասատուրեանի աղջիկն էր։ Փաստաբան Ասատուրեանը Նուբար փաշայի ժամանակ ունէր իր մուտքը պալատի մէջ եւ շատ յարգուած էր եգիպտացիների կողմից։ Արմինէ Մահտեսեանը կոլոր երեսով, թուխ մորթով, սեւամազ, սեւաչեայ հայուհի էր։ Նա լաւ գիտէր հայերէն լեզուն, թէեւ իր ուսումը առած էր կաթոլիկ քոյրերի ֆրանսական դպրոցում։ Իր քնքուշ փոքրիկ սոպրանոյով նա լեցնում էր տունը առաւօտուանից մինչեւ գիշեր զանա- զան ֆրանսական երգերով կամ թէ Կոմիտասի ընտրեալ կտորներով։ Նրա եղբայր Հայկ Ասատուրեանը Եգիպտոսում բոքսի ախոյեանն էր78։ Քէմալ փաշան, 1922-ին յաղթելով յոյների բանակը, տիրեց եւ ամբողջ Տաճ- կաստանին։ Միջազգային զօրքերը մինչ այն Պոլսոյ փողոցների եւ օրէնքների տէր եւ տիրականները, դուրս եկան ու գնացին ամէն մէկը իրենց երկիրը։ Մեր հայութիւնը, խուճապի մատնուած, թողեց ամբողջ իր ունեցածը ու գաղթեց մեծամասնութեամբ Եգիպտոս։ Պոլսոյ հայութիւնը եւս հետեւեց նրանց օրինա- կին։ Նրանք մի քիչ շունչ էին քաշած օտար կառավարութիւնների ներկայութեան ժամանակ, այդ վերջինները հեռանալով` հայերը եւս նախընտրեցին լքել տարիներով դիզած հարստութիւնը, հաւատ չընծայելով Քէմալ փաշայի խոս- տումներին։ Ահա, այդ գաղթականների ի նպաստ կազմակերպուեց իմ բալէտի երեկոյթը։ Այդ երեկոյթը նշանակուած էր նոյեմբեր 4-ին, մօտ մէկ ամիս մեր ժամանելուց յետոյ։ Ալեքսանդրիան, Եգիպտոսի երկրորդ քաղաքն է հաշուըւում, մայրաքաղաքը Կահիրէն լինելով։ Ալեքսանդրիան կրում էր եւրոպական շեշտ, աւելի, քան Կահիրէն։ Այնտեղ եւրոպացիներն ունէին շատ աւելի հարուստ եւ կրթուած գաղութ։ Եգիպտոսի ամենագլխաւոր հարստութիւնը` բամբակը, այն ժամանակ դեռ օտարների ձեռքն էր անցած։ Ամէնուր, առեւտրական թաղերում, աջ ու ձախ, գրասենեակները, մթերանոցները կրում էին իտալացիների կամ յոյների անուններ։ Իսկ մեր հայ գաղութի ձեռքի տակ անցած էր միջին տեսակ արհեստներ` կօշկակարութիւն, շապկակարութիւն, ամէն տեսակ վաճառակա- 112

նութիւն, որոնց մէջ աչքի էին ընկնում հայ ոսկերիչները եւ Մաթոսեան, Մելքոն- եան, Իփէկեան անուններին պատկանող ամենաառաջնակարգ ծխախոտի ֆաբ- րիկաները։ Ինչպէս ամէն տեղ, Եգիպտոսում եւս հայ վաճառականը եւ արհեստա- ւորը առաջին տեղն էր բռնում։ Ոսկերիչների մեծամասնութիւնը հայ էին, իսկ փորագրիչները, ցինկոգրաֆները եւ ադամանդ տաշողները` միայն հայեր։ Այնպէս որ երբ անսպասելի եւ ուրախառիթ ներգաղթի լուրը տարածուեց, եգիպ- տական կառավարութիւնը շատ դժգոհ էր հայերի այն մասի, որն իրեն այնքան օգտակար էր, մօտալուտ մեկնումից դէպի Մայր Հայաստանը։ Հայ գաղութը Եգիպտոսում եւս արդէն բարգաւաճ էր։ Անատոլիայից գաղթած հայերը արդէն շատ ժամանակէ ի վեր հաստատուած էին այնտեղ եւ իրենց արհեստանոցներով կամ մանր-մունր վաճառականութիւնով ոչ միայն պահում էին իրենց գոյութիւնը, այլեւ ունէին սեփական տուներ։ Ալեքսանդրիայի գեղեցիկ ծովափն ունի մի շարք մեծաբնակ վայրեր, գեղեցիկ վիլլաներ, որոնք շրջապատուած են պարտէզներով։ Ունի ծովափնեայ անթիւ-անհամար սրճարաններ, ուր ընտանիքները անցնում էին օրը, իսկ երիտասարդութիւնը եւ մանուկները զուարճանում էին ծովում կամ տաք աւազի մէջ փոխիփոխ։ Այդ սրճարաններում տիրապետող լեզուն հայերէնն էր։ Կայ մի արուարձան, որը համարեա թէ հայերին էր պատկանում, այնքան մեծ է այնտեղի բնակչութեան թիւը։ Այդ արուարձանի անունը Սիուֆ է։ Այնտեղ կայ հայ դպրոց79, հայ եկեղեցի, ինչպէս եւ ուրիշ վայրերում, օրինակ, Կամպ դէ Սեզար կամ Վիկտորիա։ Ամէն տեղ հայը իր եռանդով, համբերութեամբ եւ կամքով, մրջիւնի պէս, շինում էր իր բոյնը։ Իսկ Ալեքսանդրիայում հայերն ունեն իրենց ազգային Պօղոսեան դպրոցը, որը կից է եկեղեցուն։ Նա կողքին [կայ] մի մեծ տուն վեց յարկից, ուր միայն հայեր են ապրում եւ որի անունը դրած են Հայոց տուն։ Ահա, հայերն այդ տեսակ բարեբաստիկ պայմանների մէջ էին ապրում, երբ մենք եկանք Եգիպտոս։ Իբրեւ դասակարգ գոյութիւն ունէր բուրժուաների դասակարգը, որը բաղկացած էր աչքառու վաճառականներից` ոսկերիչները, եւ նրանց միացած այն ժամանակուայ ֆաբրիկաների տէրերը` Կամսարական, Իփէկեան, Մաթոսեաններ, եւ այլն, եւ այլն։ Այդ վերջինները, իրենց նուէրներով գաղութի օգուտին, կամ մեծաքանակ կտակներով գրաւում էին առաջին աթոռները` ուր որ լինէին։ Նրանց միանում էին իրենց հերթին դիրեկտորները եւ ուրիշ պատասխանատու պաշտօնեաները, որոնց քսակը նոյնպէս լեցուն էր, այդ դասակարգն էր կանգնած, ահա, գաղութի գլխին։ Նա էր ներկայացնում այդ գաղութը, նա էր նաեւ այնտեղի մտաւորական դասակարգը, որովհետեւ մտաւո- րականութիւնը գոյութիւն չունէր։ Մէկ-երկու խմբագիր, մի քանի ուսուցիչ, դպրո- ցի դիրեկտորներ, մէկ-երկու գրագէտ, այդ ամէնն էլ` կուսակցական կրակով վառուող, տապակուող մարդիկը չէին կարող մտաւորական անուանուելու, որովհետեւ չունէին ո՛չ անհրաժեշտ որակը, ո՛չ էլ բնոյթը։ Իսկ այն, մի քիչ առաջ նշած, ազգային ջոջերը, նրանց կիները եւ աղջիկները կազմում էին հայկական 113

սրահի կորիզը։ Նրանք ոչ միայն նստած էին առաջին կարգի աթոռների վրայ, այլեւ նուագում էին, երգում էին սրահում կազմակերպուած երեկոյթների ժամա- նակ, եւ եթէ մինչեւ անգամ երգէին այծի ձայնով կամ նուագէին աշակերտուհու պէս, միեւնոյն է, նրանք խլում էին ծափեր եւ ստանում ծաղկեփունջեր, ինչպէս մի հռչակաւոր, միջազգային դերասանուհի։ Գաղութի մնացածները` փոքր վաճառականները եւ պարզ դասակարգը, որին բոլորն անուանում էին թուրքերէն խօսքով էսնաֆ դասակարգ, նրանք սրահ չէին յաճախում, իսկ թատրոն էին գալիս դժուարութեամբ։ Ալեքսանդրիայի օտար շրջանակները շատ աւելի յառա- ջացած էին զարգացումի տեսակէտից, քան թէ մեր հայ ժողովուրդը։ Նրանք ի բնէ ունէին արդէն դարաւոր կուլտուրայի կնիքը` լինելով իտալացի, ֆրանսիացի կամ յոյն, իսկ մեր հայերը, դժբախտաբար, կրում էին տաճիկների դարաւոր տգիտութեան հետեւանքը։ Օտարների վաճառական լինելը չէր սպանում նրանց մէջ կուլտուրայի պահանջը, այլ ընդհակառակը, զարգացնում էր։ Նրանք յաճախ ճամփորդում էին Եւրոպա, ապրում էին իրենց ծննդավայրերի կեանքով։ Դրամը նրանց համար մի միջոց էր` յագենալու կեանքի ունեցած բազմազան գեղեցկու- թեամբ։ Իսկ մեր գաղութի համար, դժբախտաբար, ունեցած դրամը կամ շահելիքը միայն նպատակ էր, ինչպէս եւ եգիպտացիների համար։ Եգիպտացիները, մեծա- հարուստ փաշաները, նստած են այդ հարստութեան վրայ։ Նրանք վախենում են դրամը դնել իբրեւ հիմ որեւէ մեծ ձեռնարկի։ Այդ է պատճառը, որ մինչեւ այժմ Եգիպտոսը զուրկ է սեփական ինդուստրիայից։ Իր միակ արտադրութիւնը բամբակն է, իսկ ինքը ստանում է դրսից այն ամէնը, ինչ որ ինքը չունի։ Միայն վերջին տարիներում փոքր փոփոխութիւն է նկատւում, այն էլ` վաճառակա- նութեան փոքր խաւերում։ Բացւում են խանութներ` մթերային կամ հագուստե- ղէնի, իսկ մեր անտրեպրիզաները քնած են խոր քունով եւ կը զարթնեն միայն այն ժամանակ, երբ սոված, ծարաւ, հիւանդութիւնների զոհ, չարեչար շահա- գործուած ժողովուրդը, ֆելլահը, այն գիւղացին, որի ձեռքերով եւ քրտինքով հարստութիւն է դիզել երկրի տէր փաշան, կը բարձրացնի կռացած գլուխը ու ինքը տէր կը լինի բոլոր հարստութեանը։ Ալեքսանդրիայի եւ Կահիրէի մէջ միշտ եղել է անտագոնիզմ, ինչպէս մի ժամանակ Մոսկուայի եւ Պետերբուրգի միջեւ։ Ալեքսանդրիան ինքն իրեն հաշուում էր աւելի յառաջադէմ, կիները աւելի գեղեցիկ եւ ներդաշնակ հագնուած։ Այնտեղի թատրոնը եւ նուագահանդէսներն աւելի լուրջ գնահատանք էին գտնում։ Ալեքսանդրիայի փողոցներում, սրճարաններում, զբօսավայրերում շատ հազուադէպ էր եգիպտացիների ֆէսը` տարբուշը, ինչպէս եւ ինքը` եգիպտացին, բացառութիւն կազմելով մեծահարուստները կամ փաշա- ները։ Ամէն տեղ տիրապետում էր եւրոպական զգեստ եւ եւրոպացիների լեզուն։ Եւ ճիշտ այդ իսկ պատճառով Ալեքսանդրիան կրում էր եւրոպական շեշտ, իսկ ես այդ պատճառով է, որ չսիրեցի Ալեքսանդրիան եւ նախընտրելով նրա քաղա- քակիրթ երեւոյթին Կահիրէի մեծածաւալութիւնը, արաբների գալաբիաները, 114

նրանց միամիտ խորամանկութիւնը, անցեալի յիշատակները, փարաւոնների մոմիաները եւ այն ամէնը, ինչ որ տալիս էր այդ քաղաքին իր սեփական, անվի- ճելի գեղեցկութիւնը։ Մենք նշանակած էինք Ալեքսանդրիայում մեր երեկոյթը նոյեմբեր 4-ին, 1922-ին։ Այն բոլոր պայմաններից, որոնք ես վերյիշեցի, յայտնի էր եւ պարզ, որ մեր երեկոյթը պիտի յաջողութիւն գտնէր։ Պարերը լեզու չունեն եւ բոլորին հասկա- նալի են։ Թատրոն «Կոնկորդիան», ուր ես պարեցի, լեցուն էր միայն օտար հասա- րակութեամբ, եւ տոմսակները վաճառուած էին երեկոյթից մէկ շաբաթ առաջ։ Միայն մի քանի լոժաներում երեւում էին մեր ջոջերի դէմքերը։ Նրանք ուրախ էին, որ մի անծանօթ, փոքրիկ հայուհի իրենց երեսը պարզ արեց օտարների առջեւ։ Մեր երեկոյթի` դրամի տեսակէտից յաջողութիւնը պէտք է բացատրել նաեւ նրա բարի նպատակ լինելը, չէ՞ որ երեկոյթը կազմակերպուած էր ի նպաստ Իզմիրի աղէտեալների։ Կոկիկ «Կոնկորդիա» թատրոնը` քաղաքի կենտրոնում կառուցուած, ունէր մի լաւ պատրաստուած բեմ, դա «Ալհամբրա» թատրոնից, ուր օպերայի ներկայացումներն էին տալիս, մի քիչ փոքր էր։ «Ալհամբրան» զբաղուած լինելով` մենք ստիպուած եղանք ընտրել այդ թատրոնը, ուր գեղեցիկ գունաւոր լուսարձակների մէջ ես գոհ սրտով պարեցի մի շարք իմ սիրած ստեղծագործու- թիւնները, ընտիր նուագախումբի ընկերակցութեամբ։ Այդ պարերի մեծ մասը ես ստիպուած եղայ կրկնել։ Օտարները շատ հաւանեցին դասական պարերից Կարապի մահը, իսկ մեր հայերը խանդավառօրէն ծափահարում էին թէ՛ դասա- կան մասին, թէ՛ մեր հայկական եւ արեւելեան պարերին, որոնց թէ՛ եղանակները, թէ՛ ձեւերը բոլորովին մի նորութիւն էին նրանց համար։ Մինչ այդ հայկական եղանակները շատ քիչ էին խօսած նրանց ականջին։ Ժողովուրդը ծափահարեց, ես ստացայ ծաղկեփունջեր, օտարներ եւ հայեր լցուեցին բեմի ետեւ` շնորհաւո- րելով թէ՛ ինձ, թէ՛ մայրս եւ հայրս, մեր ծանօթ խմբագիր Օննիկ Մահտեսեանը գրեց մի մեծ, լի գովասանքներով յօդուած, եւ բոլորը շատ գոհ մնացին թէ՛ զուտ հասոյթից, որ 300 ոսկի էր հասած, թէ՛ ստացած հաճոյքից։ Նոյն երեկոյթին մասնակցեցին ինձ հետ միասին երիտասարդ հայ ուժերից Սարեանը, որն արտասանեց ֆրանսերէն լեզուով Ալֆրէդ Միւսսէի Հոկտեմբերեան գիշերը։ Օպերաներից երգեց մի հաճելի ձայն ունեցող սոպրանօ` Միխայլովա, եւ մանա- ւանդ ծափահարուեց մի շատ տաղանդաւոր բարիտոն` Մոսկուայի Զիմնի օպերայի թատրոնի երգիչ Ֆադէեւ անունով։ Իսկապէս, նրա ձայնը հազուագիւտ էր, նա գեղարուեստական ձեւով էր կատարում Սեւիլիայի սափրիչ օպերայից Ֆիգարոյի յայտնի արիան։ Նա մի մեծ պակասութիւն ունէր, որից եւ մեռաւ դեռ շատ երիտասարդ։ Նա խմում էր եւ կոկաինիստ էր դժբախտաբար։ Իմ հայրիկիս նախազգուշացրել էին նրա ունեցած այդ վատ սովորութեան մասին, հայրս ստիպուեց երեկոյթի օրը փակել նրան մեր տանը, Մահտեսեանների հիւրանո- ցում, որպէսզի նա հեռու մնայ խմելու գայթակղութիւնից, որովհետեւ եթէ սկսէր 115

խմել, այլեւս ոչ մի պարտականութիւն գոյութիւն չէր ունենայ նրա համար։ Յիշում եմ, ինչպէս երեկոյթից յետոյ նա ասեց հօրս. «Պարոն Արիստակեան, այս տեսակ երեկոյթ կեանքիս մէջ չեմ տեսած եւ չեմ տեսնի երբէք»։ Նա չհաւատաց իմ խօսքե- րին, երբ ես նրան ասացի, որ Կահիրէում նա նորից կ’երգի այդ տեսակ լեցուն սրահում։ Երբ Կահիրէ մեր սարքած երեկոյթում նա յանկարծ տեսաւ վարագոյրի միջի ծակից իր առջեւ նստած դեսպանների մի բանակ, բոլորը պաշտօնական հագնուած` իրենց ամբողջ շքանշաններով, երբ տեսաւ թատրոնի սրահը, որն աւելի մեծ էր, քան «Կոնկորդիան», լեփ-լեցուն, նորից դարձաւ, այս անգամ` ինձ եւ ասեց. «Ո՛չ, ո՛չ, կեանքումս այսպէս բան չեմ տեսած եւ էլ երբէք չեմ տեսնի»։ Այդտեղ մենք բոլորս ծիծաղեցինք։ Երբ դեռ Ալեքսանդրիա էինք առաջին երեկոյ- թից յետոյ, մենք ստիպուեցինք տալ եւ երկրորդ երեկոյթը, այն հայութեան պահանջով, որը չկարողացաւ գտնուել առաջինին։ Այդ եղաւ մի շքեղ պանդոկի սրահի մէջ` «Սաւոյ օթէլ» անունով։ Այդ գիշեր ես պարեցի մի շարք նոր պարեր եւս, իմիջիայլոց` Էնզելի եւ Թարաքեամա պարերը, որոնց մասին առանձնապէս նշուեց թէ՛ օտար, թէ՛ մեր թերթում` Արեւում, ուր այս անգամ գրեց Միքայէլ Կիւրճեանը։ Նա հիացած էր Էնզելի պարի թէ՛ գեղեցիկ ձեւերով, թէ՛ ճոխ հագուս- տով80։ Առհասարակ, իմ պարերի թէ՛ եղանակները, թէ՛ հագուստները մեծ տպա- ւորութիւն էին ձգում բոլորի վրայ։ Ալեքսանդրիա եղած ժամանակ ես պարեցի նաեւ յոյն գաղութի հրաւէրով իրենց սարքած մի շքեղ երեկոյթում, Յունական քայլերգը` ոգեւորելով նրանց ազգային զգացումները։ Հայ կեանքը շատ աղքատ էր այն ժամանակ Ալեքսանդրիայում։ Գոյութիւն ունէր միայն ռամկավարների սրահը, ուր նշածիս պէս կազմակերպում էին մերթ-մերթ փոքրիկ երեկոյթներ, խաղում են մէկ արարով պիէսներ, նուագում եւ կամ արտասանում էին։ Բայց այդ բոլորը կրում էր մի խեղճ աշակերտական հանդէսի կնիք։ Չկար դերասան խումբ, ո՛չ փափագ, ո՛չ էլ ուժեր` ստեղծելու հայ բեմ։ Այդ տխուր մթնոլորտից մենք շտապեցինք ազատուել` մեկնելով Կահիրէ, ուր մենք կազմակերպեցինք մեր երեկոյթը մեր ուժերով։ Քաղաքը մեծ էր, մեր գաղութը աւելի բազմաքանակ, քան Ալեքսանդրիայինը, բայց չնայած դրան` ոչ մի ձեռնարկ մեզ չօժանդակեց, եւ հայրս ու ես անցանք գործի։ Օտար շրջանակները Կահիրէ եւս շատ տաք վերաբերմունք ցոյց տուեցին մեզ, բոլոր թերթերը` ֆրանսիական, իտալական, անգլիական, առանց որեւէ վարձատրութեան տպեցին իմ յայտարարութիւնները, պատկերները, ծանուցումները` ամէն կերպ մեզ աջակցելով, իսկ հայ շրջանակ- ները, դժբախտաբար, պէտք եղաւ շտուրմով81 առնել` բոլորին անձամբ տոմսակ ուղարկելով, ինչ որ շատ հակառակ էր իմ եւ իմ հօր բնաւորութեանը։ Չնայած կրած դժուարութիւններին` երեկոյթը ունեցաւ փայլուն յաջողութիւն եւ լեփ- լեցուն սրահ, եւ նորից, ինչպէս եւ Ալեքսանդրիայում, հանդիսականների մեծամասնութիւնը կազմած էին օտարները։ Ներկայ էին բոլոր տէրութիւնների դեսպանները, ինչպէս նաեւ բարձրաստիճանի եգիպտացի պաշտօնեաները եւ 116

նրանց պճնուած կիները։ Իսկ մեր հայ հասարակութիւնը, բերանը բաց մնացած, դիտում էին այդ խուռն բազմութիւնը, որը երբէք չէին տեսած եւ ոչ մէկ ներկա- յացման։ Պարերը եւս ունեցան մեծ յաջողութիւն, մանաւանդ Կարապի մահը, Գաւոտը, Նաւաստու պարը, իսկ արեւելեան պարերից` Հայաստանը, Ազերբէյ- ջանը եւ Շամիլը։ Օտար թերթերը խօսեցին իմ երեկոյթի մասին շատ մեծ գովա- սանքով, մանաւանդ իտալական Ռոմա թերթը` պահանջելով կրկնել այդ երեկոյթը։ Բայց ես այնքան յոգնած էի բարոյապէս` թէ՛ տոմսակ տեղադրելու պայմանով, թէ՛ մեր հայութեան տգէտ վերաբերումով, որ չուզեցի երբէք կրկնել այդ երեկոյթը։ Մեր երեկոյթից առաջ մենք ունեցանք մի անախորժ ընդհարում մեր հայ թերթի խմբագիրներից մէկի հետ։ Ինչպէս գրած եմ արդէն, Ալեք- սանդրիայի Արեւ թերթը ռամկավարների օրգանն էր, եւ այնտեղի` մեզ օժանդակող մարդիկը մեծամասնութեամբ ռամկավար էին կամ չէզոք, իսկ Կահիրէում այն ժամանակ հրատարակուող թերթը Յուսաբերն էր` դաշնակցա- կաններին պատկանող, եւ մենք նորից ընկանք կուսակցական խնդիրների ու կռիւների թակարդի մէջ։ Ես եւ հայրս երեկոյթից առաջ ներկայանում ենք այդ թերթի խմբագրատունը, որը, տպարանի հետ միասին, մի խանութի պէս տեղի մէջ էր հաստատուած, եւ դիմում ենք մի փրչոտ մազերով, խոժոռ հայեացքով պարոնի, որը, ինչպէս մեզ ասացին այդտեղի գրաշար տղաները, ինքը` խմբա- գիրն էր։ Ես ցոյց տուեցի նրան իմ պատկերները` պարերի տարազներով նկարուած, պրոգրամները` բացատրելով նրան, թէ ահա մենք Կահիրէում եւս բալէտի երեկոյթ ենք մտադիր կազմակերպելու եւ խնդրում ենք նրան, որպէսզի իր թերթի մէջ մի քանի խօսք յատկացնի այդ առիթով։ Պարոնը ո՛չ տեղից շարժուեց, ո՛չ էլ նայեց պատկերներին, այլ շարունակելով գրել` կոպիտ պատասխանեց. «Մեզ այդ տեսակ բաներ չեն հետաքրքրում բոլորովին, մենք զբաղուած ենք «Հայ օջախի» գործերով»։ Չհասկանալով նրա միտքը` ես միամիտ ասեցի. «Բայց չէ՞ որ մենք եւս հայ օջախի զաւակներն ենք, ինչպէս եւ բոլոր հայութիւնը»։ Այն ժամանակ պարոնը տեղից վեր կացաւ եւ ձեռք մեկնելով` ինձ ասաց. «Մենք ժամանակ չունենք, ժամանակ չունենք, մնաք բարեաւ»։ Ես այնպէս զայրացած էի, որ երկու ձեռքերս պահելով` ասեցի նրան. «Այդ տեսակ անքաղա- քավարի մարդուն ես ձեռք չեմ տայ»։ Հայրս էլ իր կողմից մի քանի տաք խօսքեր աւելացրեց եւ մենք դուրս եկանք` թէ՛ զարմացած, թէ՛ վերացած, որովհետեւ առաջին անգամ հանդիպեցինք այդ տեսակ տգէտ վերաբերմունքի։ Նոյն երեկոյեան ամբողջ հայ գաղութը տեղեակ էր անցածին, քանի որ բոլոր գրաշար- ների առջեւ էր պատահած սոյն դէպքը, այնտեղ ներկայ էր եւ ընկեր Նալբանդեա- նը, որը այժմ հայրենադարձների թւում է գտնւում։ Նա մեր խօսակցութեան ժամանակ ներս էր եկած եւ պատկերներս էր դիտում։ Ռամկավարների սրահում այդ գիշեր շատ մեծ իրարանցում էր տիրում։ Նրանք եւս փնտրում էին մի պատ- ճառ իրենց կուսակցական կռիւները շարունակելու համար։ Վերջը պարզուեց, 117

որ մեզ այդ տեսակ գռեհիկ կերպով ընդունողը նոր ժամանած Կահիրէ, Յուսաբեր թերթի դաշնակցական գործիչ Վահան Նաւասարդեանն էր։ Նա հաւատացած էր, որ մենք ռամկավարներ ենք եւ իբրեւ թէ այդ պատճառով էր թոյլ տուել իրեն այդ անկիրթ վարմունքը։ Այդ դէպքի հետեւանքով դաշնակցականներից դուրս եկաւ իրենց երկար տարիների ընկերը` Փոլադ անունով, մի բաւականին աչքառու անձնաւորութիւն Կահիրէում։ Նրա վրայ արդէն շատ ժամանակէ ի վեր ազդած էր իր կուսակցութեան յաճախակի կոյր, ֆանատիկ վարմունքը, իսկ այդ վերջինը եղաւ համբերութեան բաժակի մէջ վերջին կաթիլը, եւ նա տուեց իր հրաժարակա- նը։ Նրա` այժմ ծերացած կինը, մեծ դեր է խաղում զանազան բարեգործական ընկերութիւնների մէջ, նա հակած է ռամկավար կուսակցութեանը։ Իսկ Վահան Նաւասարդեանը, չնայած իր ունեցած զարգացումին, շատ թշնամի է ձեռք բերել իր կոյր ու անբարիշտ բնաւորութիւնով ոչ միայն հակադաշնակցականների մէջ, այլեւ չէզոքների, որոնց թիւը շատ աւելի մեծ է, քան բոլոր կուսակցականներինը։ Կահիրէում ես շուտով սկսեցի զբաղուել իմ արհեստով, ատամնաբուժական կաբինէտ բացեցի` մերթ-մերթ մասնակցելով որեւէ բարեգործական հանդէսնե- րին իմ պարերով։ Իսկ հայրս տարուեց նոր գաղափարով` հայ երգ սովորեցնել մեր գաղութահայերին, որոնք մեծամասնութիւնը խօսում էր եւ երգում էր տաճ- կերէն։ Թէ՛ ես, թէ՛ հայրս ունեցանք ժամանակ եւ միջոցներ լաւ ուսումնասիրելու հայկական կեանքը, նրա ամէն խաւերի ձգտումների եւ գաղափարների հետ ծանօթանալով` մենք շատ շուտով հասկացանք մեր գաղութի յետադիմութիւնը, զարգացումի պակասը եւ դժբախտաբար, ամենամեծ բացասական երեւոյթը` ինքնահաւանութիւնը։ Այդ վերջինն էր արդէն ամենամեծ խոչընդոտը յառաջադի- մութեան առջեւ։ Երբ մարդիկ շատ մեծ կարծիք ունեն իրենց յատկութիւնների մասին (ինչ որ արդէն տգիտութեան ապացոյց է), նրանք միշտ կը մնան մշակոյ- թից հեռու։ Այդպէս էր մեր հայ գաղութը Եգիպտոսում։ Նա նոյնն էր, ինչ որ Պոլսում։ Ուսուցիչներն իրենց անուանում էին պրոֆեսորներ, գծագրիչները բոլորն էլ ինժենէրներ էին, մի անպէտք սիրող դերասան էր կոչւում, իսկ բոլորը միասին առած` երկրպագում էին հաստափոր վաճառականների առջեւ։ Հարկա- ւոր էր ներկայ գտնուել սրահում, որեւէ հանդէսի ժամանակ, որպէսզի յայտնի լինէր այդ երկրպագումը։ Առաջին կարգերը միշտ յատկացուած էին այդ հաստա- փորներին եւ իրենց ընտանիքներին։ Կազմակերպիչ մարմնի անդամները ինչ քսու ձեւերով, ինչ «բարի եկաք» բացականչութիւններով նրանց առաջնորդում էին բեմի առջեւ, ուր, ես անձամբ շատ տեսած եմ, թէ ինչպէս նրանք խոր քնով էին քնում մինչեւ ծափահարութիւնների աղմուկը, որը նրանց զարթեցնում էր։ Իսկ այդ մարդիկը թատրոն բերելու որքան ջանք էր թափւում։ Քանի-քանի ծանօթների միջոցով դիմումներ էին կատարւում, մերժւում էին, նորից աղաչում։ Ինչ գովասանքներ պիտի գործածուէին նրանց պինդ կապած քսակները բանալու համար։ Կուսակցական կռիւները եւս աւելանալով այդ բոլորի վրայ` ստեղծւում 118

էր մի ճնշիչ մթնոլորտ։ Այդ հակառակութիւնները ներս էին մտած դպրոցի մէջ եւս։ Եթէ դպրոցի դիրեկտորը ռամկավար էր, ուսուցիչները պիտի նոյն գաղա- փարներն ունենային կամ չէզոք լինէին։ Իսկ եթէ, հակառակը, գլխաւորը դաշ- նակցական էր, բոլորը պիտի նրա դուդուկով պարէին եւ մինչեւ անգամ աշակեր- տութիւնը եւ նրանց մօտիկ ազգականները։ Մեր նոր եկած տարիները դաշնակցութիւնը դեռ այնքան ուժեղ դիրք չունէր, ինչպէս վերջը։ Այդ դիրքը ուժեղացնողները եղան գլխաւորապէս Վ. Նաւասարդեանը, Օհանջանեանը եւ Նազարեանցը (այդ վերջին երկուսը վախճանուեցին 1947-ին)։ Դրանք եղան դաշնակցութեան ախոյեանները82` տարեցտարի գտնելով նոր համակիրներ եւ տարածելով իրենց պրոպագանդան ժողովուրդի միջին խաւերի մէջ, փոքր վաճառականութեան եւ այդ պատճառով է, որ նրանց բիւջէտը աղքատ էր ու սկիզբը նրանք շատ դժուար կացութեան մէջ էին։ Իրենց օգնողը գլխաւորապէս եղաւ Մանթաշեւի ընկերութեան տնօրէնը` Եսայեանը, որը իր դիրքով ստիպում էր բոլոր հայ գործակատարներին եւ ծառայողներին ընդգրկել դաշնակցութեան պրոգրամը։ Այն ժամանակ, երբ Եսայեանը Կահիրէի Մանթաշեւի ընկերութեան տնօրէնն էր, իսկ Ալեքսանդրիայի նոյն ընկերութեան պետը` Մութաֆովը, պաշտօնեաների մեծամասնութիւնը կազմում էին հայերը։ Այժմ, երբ երկուսն էլ մեռած են, տնօրէնութեան գլուխ անցած են Փարիզից եկած ռուս պաշտօնեաները, եւ հայերը կամաց-կամաց փոխւում են ռուսներով։ Եսայեանը իր ունեցած դրամով օժանդակում էր կուսակցութեանը` յաճախ փակելով կասսայում կայացած պարապը։ Իսկ հակառակ կուսակցութիւնը, ռամկավարների մեծամասնութիւնը բարեկեցիկ էր։ Նրանց մէջ էին հաստափոր քսակաւորները եւ այն դասակարգը, որն իրեն անուանում էր Կահիրէի ինտելիգենցիան։ Դրանց մէջ էին մի քանի փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, մէկ-երկու գրողներ։ Բայց որքան խեղճ էր նրանց մտաւորական ստանդարտը, այն բոլորի համար, որոնց թէ՛ Եւրոպայի ստանդարտի հետ քիչ թէ շատ ծանօթ էին, կամ թէ մեզ համար` մեծացած Ռուսիայի կուլտուրական կեանքով։ Զարմանալին այն չէ, որ այդ բոլորը կատար- ւում էր 1922-ին, մեր եկած տարին, այլ թէ նոյնը մնացած էր եւ մինչեւ այժմ։ Առանձին ձեռնարկները մի կողմ ձգած` ամէնուր տիրում էր նոյն միջակութիւնը, սրահներում նոյն «սալամ ալէյքումը» եւ հանդէսների ոչնչութիւնը։ 1946-ին ես ներկայ էի ալեքսանդրիացիների ռամկավար սրահում մի հանդէսի, որն ինձ թո- ղեց ապշած։ Արտասանող եւ երգող օրիորդները նոյնն էին, ինչ որ էին 1922-ին, միայն այն տարբերութեամբ, որ ժամանակին նրանց մազերը այժմ սպիտակ թելերով էին խառնուած։ Յայտագիրը նոյն միօրինակութիւնն էր կրում, ժողո- վուրդն էլ նման էր գոյնը կորցրած հին պատկերներին։ Քսանհինգ տարուայ տարածութեան վրայ ստեղծուեց միայն մի փոքրիկ կայան, Գեղարուեստասիրաց միութեան խումբը Կահիրէում ռամկավարների հովանաւորութեամբ։ Այդ խումբն էր միայն, որ ունէր մի քանի լաւ ուժեր եւ կազմակերպուած ներկայացումներ էր 119

տալիս, որոնց մասին պիտի խօսեմ իր կարգին։ Հասկանալի է, թէ այն մթնոլոր- տում, որը գոյութիւն ունէր քսանհինգ տարի առաջ, Եգիպտոսում, որքան դժուար պիտի լինէր այնտեղ դերասանի կեանքը եւ գործը։ Մինչեւ մեր Կահիրէում հաստատուելը` այնտեղ էր եկած Յովհաննէս Աբելեանը, մեր յայտնի մեծատա- ղանդ դերասանը։ Իբրեւ ասպարէզ նա գտաւ պարապ բեմ, ոչ մի իրեն արժանի ուժ եւ ոչ էլ հանդիսատես, որը կարողանար հասկանալ նրա տաղանդաւոր խաղարկութիւնը։ Առհասարակ, այն ժամանակ դերասանը հաշուըւում էր գծից դուրս մի մարդ, որը ոչ մի յատկութիւն չունենալով` իր օրուայ հացը ճարելու համար միմոսութեամբ պիտի զբաղուէր, այդ էր մեծամասնութեան ըմբռնումը, այն մեծամասնութեան, որը հաստատուած էր Նեղոսի ափերին` Անատոլիայի խորքերից բերելով իրենց նիստուկացի թէ՛ առաքինութիւնները, թէ՛ բացասական կողմերը։ Աբելեանը շատ տանջուեց Եգիպտոսում թէ՛ բարոյապէս, թէ՛ նիւթապէս։ Մենք չպատահեցինք իրար այնտեղ, նա արդէն մեկնած էր, բայց բոլորի պատմե- լով` նա շատ դժգոհ էր մնացել եգիպտահայերի անտարբերութիւնից։ Նրա նիւթա- կան վիճակը այնքան ծանր էր, որ մի քանի հարուստներ ստիպուած եղան յիսուն ոսկի հաւաքելով նրա ճամփորդութիւնը ապահովելու, եւ Աբելեանի վերջին խօս- քերն էին, նաւը նստելուց առաջ. «Էշ դառնամ, եթէ մէկ անգամ էլ ոտքս այս ախոռի մէջ դնեմ»։ Ինչ ապտակ եգիպտահայ գաղութին եւ որքան դառնութիւն Աբելեանի զգայուն սրտի մէջ։ Այդ ինձ յիշեցնում է այն դէպքը, որը մեզ պատմեցին դերասան- ներ Կոստանեաններն Աբելեանի մասին։ Նա գնացել էր խումբով Տրապեզունդ քաղաքը, ուր ժամանակին բաւականին հարուստ հայ գաղութ կար։ Կարծելով, թէ նրանք կարօտ կը լինեն հայ լեզուի եւ հայ թատրոնի` խումբը ուրախ-ուրախ պատրաստութիւններ տեսաւ` յայտարարութիւններ ցրելով ամէն տեղ, սակայն եւ ոչ մի ներկայացումի ժողովուրդ չկար։ Խումբն արդէն մատնուած էր բաւական ծանր վիճակի, ունեցած փողը վերջանալու վրայ էր, իսկ Տրապեզունդի հայերի գոված հիւրասիրութիւնն էլ լոկ մի խօսք էր եւ ոչ իրականութիւնը։ Երբ դերասան- ներին հրաւիրում էին մէկի տունը, սեղանի վրայ բացի հաց ու պանիր եւ զէյթուն ու բաստուրմայից զատ ուրիշ ոչինչ չկար։ Մեր դերասանները, դանակը կոկորդին հասած, որոշեցին մի լաւ դաս տալ տրապեզունդցիներին։ Նրանք յայտարարեցին, թէ մեկնումի առիթով վերջին ներկայացումը պիտի տրուի ձրի, ոչ ոքից փող չպիտի առնուի։ Ներկայացումի գիշեր սկսւում է մի տեղատարափ անձրեւ, եւ չնայած այդ անձրեւի եղանակին` թատրոնը լեցւում է այն աստիճան, որ ստիպուած են լինում աթոռներ աւելացնել համարեա ամէն կարգում։ «Ա՜, – բացականչում են դերասանները, – ուրեմն մեր կասկածներն իրաւ էին։ Այս անպիտանները թատրոն չէին գալիս իրենց ժլատութեան պատճառով»։ Առաջին գործողութիւնը վերջանալուց յետոյ եւ ուժեղ ծափահարութիւններ ստանալով` դերասաններից մի քանիսը կուլիսներ են հրաւիրում առաջին կարգում բազմած երկու հաստափոր հանդիսականներին, որոնք գաղութի հարուստներն էին եւ 120

նրանց բացատրում իրենց կացութիւնը եւ ժողովուրդի անիրաւութիւնը։ Չէ՞ որ նրանք եկած էին ոչ միայն հաճոյք պատճառելու Տրապեզունդի գաղութին, այլեւ իրենք պէտք ունէին նիւթական օժանդակութեան` «անապատի մանանայ» այլեւս գոյութիւն չունենալով աշխարհքում։ Երկու անձնաւորութիւնները, իրենք եւս լինելով այդ ժողովուրդի շարքերի մէջ, ամօթ զգացին եւ իրենց լուման դնելով մի ափսէի մէջ` գնացին բեմ, որտեղից եւ յայտարարեցին հանդիսականներին, թէ ինչ է սպասւում նրանցից։ Առաջին իսկ խօսքերից հասկանալով իրենց գլխին գալիք փորձանքը` ժողովուրդը խուժում է դէպի դրսի դռները։ Սակայն մեր դերասաններն այդ էլ աչքի առաջ ունենալով` փակած էին ամէն մի դուռ, եւ ամօ- թահար վերադառնալով իրենց տեղերը` բոլորը ստիպուեցին վճարել իրենց ներկայացրած տոմսերի գինը։ Իսկ ներկայացումից յետոյ խումբն աւելի սուր կերպով պատժեց տրապեզունդցի ջոջերին։ Թատրոնի բեմի վրայ մի սեղան դրին խումբի համար, իսկ սրահի մէջ դրուած սեղանների շուրջ հրաւիրեցին գրաւել տեղեր տրապեզունդցի այն ընտանիքները, ուր իրենք մի քանի անգամ հրա- ւիրուած էին եղած ճաշի։ Նրանց սեղանների վրայ զետեղած էր բաստուրմա, զէյթուն, պանիր, հաց, իսկ իրենք ուրախ քէֆ էին անում` իրար կենաց գինի խմելով բեմի սեղանի շուրջը, ուր թլթլան խորովածը պակաս չէր։ Զարմացած տրապեզունդցիներին նրանք ասում էին. «Մեր երկրում այսպէս են ուտում ու խմում ու քէֆ անում»։ Անշուշտ, Եգիպտոսում Աբելեանը պիտի յիշէր տրապե- զունդցիների պատմական երեկոյթը, բայց այդ Տրապեզունդ էր, քանի տարիներ առաջ, եւ ոչ թէ Եգիպտոս, որի անունը հարստութեան եւ բարգաւաճութեան սինոնիմ էր։ Նոյնը պատահեց եւ «Անդրանիկ» անունով դերասանների խումբի հետ։ Այդ վերջինների առաւելութիւնը այն էր, որ նրանց գլխաւոր ուժերը իրենց ընտանիքի անդամներն էին` Անդրանիկը ինքը, նրա երկու աղջիկները եւ կինը, իսկ մնացածներին հեշտ էր գտնել տեղւոյն վրայ եղած սիրողներից։ Անշուշտ, իրենց խումբը հեռու էր առաջնակարգ լինելուց, սակայն եգիպտահայութեան համար այդ էլ շատ էր։ Նրանց ռեպերտուարի մէջ էին Շիրվանզադէի բոլոր պիէսները, Կորրադոն, Կամելիազարդ տիկինը, Վերադարձը եւ մի շարք մելո- դրամներ։ Եւ չնայած այդ բոլորին, նրանք եւս ստիպուեցին Եգիպտոսից մեկնելու ժամանակ դիմել հարուստներին` հարիւր յիսուն ոսկի ժողովելու համար։ Նրանք եւս մեկնեցին բաւական տխուր յիշատակներով Նեղոսի ափերից դէպի Ամերիկա։ Մենք, Եգիպտոս հաստատուելուց յետոյ, թատերական ասպարէզը լայնօրէն բաց էր։ Այնտեղ կային մի քանի սիրողների ուժեր, ինչպիսին էր Վոլտէրը, որը ոսկերիչ էր։ Նա տեղական ուժերի մէջ ամենայաջող դերակատարն էր։ Խաղում էր գլխաւորապէս հերոսների դերերը, թոյլ էր տալիս մինչեւ անգամ Օթելլոյի դերը ստանձնել։ Նա վարժ էր բեմի վրայ, արտաքինով` բաւական հետաքրքիր, սակայն շատ գեր էր։ Մի ուրիշ լաւ սիրող էր Շիշմանեանը, նա Նիւ Եորքի Մետրոպոլիտէն օպերայում յայտնի երգիչ Թօքաթլեանի քրոջ ամուսինն էր։ Նրա ռեպերտուարը 121

բաղկացած էր գլխաւորապէս թրքահայ թատերական պիէսներից, ինչպիսին են, զորօրինակ, Երուանդ Օտեանի գրած Չարշըլը Արթին աղա բաւական սրամիտ մի կոմեդիա, որի մէջ երեւան է գալիս տաճկահայ ընտանիքի մէջ կայացած կոնֆլիկտը, յետադէմ Արթին աղայի եւ իր կնոջ ու ծանօթների միջեւ, որոնք տարուած են եւրոպական մշակոյթի մակերեսային կողմերով։ Շիշմանեանը յաճախ խաղացած է եւ իմ հօր կազմակերպած արեւելեան եւ հայկական օպերէտ- ների մէջ` Արշին մալ ալանի մէջ` Սուլթան բէկի դերը եւ Ուշ լինի, նուշ լինիի մէջ` Նաւապետի։ Իր ստանձնած բոլոր դերերի մէջ նա շատ յաջող էր։ Գաղութը ունէր մի ուրիշ ուժ` Կարապետեան անունով, նոյնպէս ոսկերիչ։ Նա շատ ազատ էր պահում իրեն բեմի վրայ` դերը միշտ լաւ ուսումնասիրելով, խաղում էր սիրա- հարների դերերը, թէեւ չունէր անհրաժեշտ արտաքինը, կարճահասակ էր եւ նիհար, սակայն նրա առոգանութիւնը, դիկցիան, շատ գեղեցիկ էր։ Կար մի ուրիշ լուրջ դերակատար եւս` Թէրզիբաշեան անունով, որը նոյնպէս ոսկերիչ էր, կարելի էր ենթադրել, թէ իրենց ընտրած արհեստը նրանց դրդում էր դէպի թատրոնը։ Ոսկիի փայլը, կարելի է, նրանց մէջ վառում էր ուրիշ փայլուն գաղափարներ, եւ նրանք վազում էին փառքի երազային ճամփայով։ Այդ բոլոր Եգիպտոսում գտնուած լաւազոյն ուժերը եւ մի շարք ուրիշ, փոքր սիրողներ, ամէն տարի կազմակերպում էին Բարեկենդանի, Վարդանանց տօնի առթիւ Վարդանանք անունով մի ներկայացում։ Այդ պիէսը գրած է Սմբատ Բիւրատը` բաւական յաջող պատկերներ ու լեզու գտնելով, որոնք ազդում են ազգայնական զգացումների վրայ։ Բարեբախտաբար, Եգիպտոսի հայ գաղութը, շատ պակասու- թիւններ ունենալով հանդերձ, վառ պահած է իր ազգասիրութիւնը, այդ էր պատճառը, որ միայն այդ ներկայացումին պէտք չէր լինում ոչ մի յայտարարու- թեան դիմելու, ոչ էլ` տոմսակ ծախելու։ Միակ ներկայացումն էր, ուր հայութիւնը խուռն բազմութեամբ ինքնաբերաբար դիմում էր` թատրոն բերելով իրենց հետ ե՛ւ փոքրիկ երեխաներին, ե՛ւ ծեր մամիկներին։ Այդ ներկայացումն իսկապէս ազգային տօն է։ Մէկ շաբաթուայ ընթացքում, եթէ երկու անգամ խաղացուէր Վարդանանքը, նորից թատրոնը լիքը կը լինէր։ Այդ ցոյց է տալիս մեր ժողովուրդի բարձր բարոյականը։ Այն ազգը, որի մէջ հայրենասիրութիւնը այդ աստիճան վառ է, երբէք չի մեռնի։ 1922-ին Եգիպտոսումն էին նաեւ դերասան Աբովեանը եւ Սանամեանը։ Նրանք երկուսով «Անդրանիկ» խումբի հետ էին եւ անջատուեցին նրանցից, երբ նրանք մեկնեցին Միացեալ Նահանգներ, ու մնացին Եգիպտոսում։ Սանամեանը, իբրեւ դերասանական ուժ եւ նաեւ իբրեւ մարդ, շատ աւելի բարձր էր Աբովեանից։ Սանամեանը հեռու էր փախչում ամէն տեսակ ինտրիգներից, իսկ Աբովեանը փնտրում եւ կամ ստեղծում էր այդ ինտրիգաները, այդ ապացոյց է փոքր հոգինե- րի, որոնք մեծ կարծիք ունեն իրենց մասին։ Աբովեանը, մնալով Եգիպտոս, սկսեց կազմակերպել արեւելեան օպերէտներ։ Մենք նոր էինք եկած, երբ նա սկսած էր 122

Աշուղ Ղարիբ օպերէտի փորձերը։ Օգտուելով իմ ունեցած յաջողութիւններից պարերի ասպարէզում` նա խնդրեց, որպէսզի ես սորվեցնեմ Աշուղ Ղարիբի մէջ պարողների խումբը, ինչ որ ես ուրախութեամբ ընդունեցի` ուզելով օգտակար լինել մեր հայրենակցին։ Սակայն Աշուղ Ղարիբը հաճելի տպաւորութիւն չձգեց հանդիսականների վրայ։ Պատճառն այն էր, որ դերակատարները շատ թոյլ էին, իսկ դրա պատճառն էլ այն էր, որ Աբովեանը լաւ էր ուսումնասիրել եգիպտահայ գաղութը։ Նա գիտէր, որ ինքը տոմսակ ծախելով չի յաջողի եւ ամէն կերպ կապեր հաստատեց ռամկավար սրահի անդամների հետ։ Նրանցից շատերը բեմ բերելով, դերեր տալով` նրանց շահագրգռեց։ Այդպիսով, ծախուեցին տոմսակ- ները, սակայն օպերէտը ոչինչ չշահեց բարոյապէս, բացի դեկորները` ուրիշ բան չկարողանալով ցոյց տալ հաւաքուած ժողովուրդին։ Բոլոր երգիչները եւ երգչու- հիները բաղաձայն էին` սկսած Աշուղ Ղարիբի դերը առնող Աբովեանից։ Սանա- մը խաղում էր շատ փոքր ձայնով օժտուած տիկին Օգոստինոսեանը, որի ամուսինը83 լաւ բարիտոնի տէր էր, յաճախ երգում էր հանդէսներում եւ ռադիոյի տարածուելուց յետոյ` եւ Պետական ռադիոկայանից։ Սակայն նա հայերէն երգեր չէր սիրում, մանաւանդ օպերէտները` հաշուելով այդ ժանրը գեղարուեստի ամենացած մասը։ Գիժ Մանուկի դերը կատարեց մի ոմն` Թաշճեան անունով, որը քիչ յետոյ թէեւ իսկապէս գժուեց, բայց այն ժամանակ շատ հեռու չէր Գիժ Մանուկի տիպի հասկացողութիւնից։ Նա բոլորովին չկարողացաւ տալ թիֆլիսե- ցու բնական կոմիզմը, որը այնքան հաճելի է հանդիսականներին։ Այդ օպերէտի մէջ առաջին անգամ երեւան եկաւ Սանամի ընկերուհու փոքրիկ դերի մէջ մի դիւթիչ կին, որը դեռ երգել չգիտէր, չնայած որ շատ գեղեցիկ ձայն ունէր, նա երգում էր ատամները իրար սեղմած, բայց իմ հայրն անմիջապէս հասկացաւ, թէ ինչ գանձ ունէր իր կոկորդի մէջ եւ ստիպեց, որ նա երգել սովորի։ Այդ տիկին Ամիրայեանն էր, որը վերջը մասնակցեց հօրս բոլոր ձեռնարկած օպերէտներին, ինչպէս եւ Անուշ օպերայում։ Աբովեանը բեմադրեց նաեւ Արշին մալ ալան օպերէտը, որի մէջ նորից իրեն համապատասխան դեր չէր առած։ Ասկեարը նրա համար չէր, ո՛չ իր արտաքինի, ո՛չ էլ ձայնի։ Աբովեանը արդէն երկրորդ երիտասարդութեան տարիքը եւս շատ ժամանակէ ի վեր անցած էր։ Նա մի կնճռոտ, ստուար մազերով միջահասակ մարդ էր։ Մէկ առաւելութիւն ունէր միայն, այն, որ բեմի փորձառութիւն ունենա- լով` նա իրեն շատ ազատ էր զգում խաղալու ժամանակ։ Արշին մալ ալանը նա ընտրեց իբրեւ իր բենեֆիսը եւ խնդրեց, որպէսզի ես եւս մասնակցեմ` Ասեայի դերն առնելով, առանց որեւէ վարձատրութեան։ Իսկ ինքը խոստացաւ նոյն կերպով փոխարինել, երբ ես ու հայրս կարիքը զգանք նրա։ Այդ պարագան ես նշում եմ այստեղ, որովհետեւ նրա խոստումը ունեցաւ մի շատ տգեղ վերջաւո- րութիւն, որի մասին պիտի պատմեմ իր կարգին։ Արշին մալ ալանը անցաւ աւելի յաջող, քան Աշուղ Ղարիբը, մանաւանդ իմ պարերը նորութիւն մտցրեցին 123

օպերէտի մէջ։ Սակայն ձայները նորից բաղաձայն էին։ Աբովեանը նաեւ խաղաց Մաշտի Իբար օպերէտը, որը ոչ մի յաջողութիւն չունեցաւ։ Պէտք է ասել, որ բոլոր այդ ձեռնարկած ներկայացումների համար նա ինքը տոմսակ էր վաճառում` անընդհատ դիմելով ծանօթ ու անծանօթի։ Այդ մազալու աստիճան, անտանելի վիճակը միշտ գոյութիւն ունէր եգիպտահայերի մէջ տոմսակ տարածելու համար։ Մի նոր բան աւելացաւ գաղութի կեանքում, այն է` «Աղքատախնամ ընկերու- թիւնը», «Այծեմնիկ» տիկնանց միութիւնը, Բարեգործական միութիւնը սկսեցին օգտուել ներկայացումներ կազմակերպողներից եւ մի որոշ գումար տալով նրանց` ամբողջ հասոյթը առնում էին իրենց միութեան օգտին, փոխարէնը դասաւորելով տոմսակները։ Այդ տեսակ կազմակերպութիւնը, անշուշտ, շատ աւելի հաճելի էր դերասանների համար` ազատելով նրանց տոմսակ վաճառելու տաժանելի գործից եւ ժամանակի ընթացքին տարածուեց, մանաւանդ երբ ժողո- վուրդն ընտելացաւ թատրոնին, եւ երբ այդ թատրոնը կարողացաւ տեղւոյն գտնուած ընտիր ուժերով մօտենալ իսկական թատրոնի գաղափարին։ Սկզբում մեր կազմած ներկայացումները մեծ դժուարութիւնների հետ էին կապուած, որովհետեւ հայրս ամէն իր ձեռնարկած պիէսին մօտենում էր մեծ պահանջներով։ Նա չէր բաւականանում, ուրիշների նման, ներկայացնել` միայն մի քանի ոսկի շահելու համար։ Նրա ձեռնարկը պիտի լինէր լաւագոյնը։ Այդ էր պատճառը, որ նա միշտ շատ մեծ ծախսեր էր անում։ Պրոգրամները պիտի լինէին երբէք չտեսնուած, երկու կամ երեք գոյնով։ Տպարանները անգամ զարմանում էին հօրս ունեցած վառ երեւակայութեան վրայ։ Նուագը պիտի լինէր բազմանդամ, իսկ խաղացող ուժերը ժողովուելու եւ մարզելու մէջ նա առաւելի խստապահանջ էր։ Ամիսներով պարապում էր երգողների հետ` թէ՛ երգը, թէ՛ խաղը սովորեցնելով։ Այդ պատճառով էր, որ նրա կազմակերպած բոլոր օպերէտներն ունեցան այնքան մեծ յաջողութիւն։ Թէեւ մեզնից առաջ արդէն մէկ-երկու օպերէտներ տեղի ունեցան, սակայն հայրս էր, որ ստեղծեց Եգիպտոսի մէջ հայ թատրոնի փափագը եւ սէրը։ Նոր եկած ժամանակ մենք շատ էինք զարմանում մեր հայ գաղութի նախընտրութեանը թուրքերէն եւ արաբերէն երգերի։ Ուր որ մեզ հրաւիրէին, անմիջապէս գրամոֆոնը կը լարէին` նրա վրայ դնելով այդ լեզուով դիսկերը, կարծես ուզում էին մեզ զարմացնել եգիպտացի Աբդէլ Ուահաբի կոկորդային ձայնի ելեւէջներով եւ կամ Օմ Կալսումի (յայտնի կին երգչուհի) ցած օկտաւայից բարձր օկտաւան անցնելու փորձերով, ինչ որ իրենց համար շատ հաճելի եւ զարմանալի էր։ Մենք իսկապէս զարմանում էինք, բայց ոչ այդ պսեւդո-երգիչների պսեւդո-տաղանդով, այլ մեր հայութեան ունեցած տարօրինակ ճաշակին։ Մենք խնդրում էինք փոխարինել այդ անախորժ պլաստինկաները84 մեր Շահմուրադ- եանի այնքան հարազատ Արա հօ երգով, որի մէջ հնչում էր Կոմիտասի տաղան- դաւոր ձայնագրութիւնը։ Եթէ ինձ զարմացնում էր թուրքերէն երգերի նախըն- տրութիւնը, իմ հայրս իր կողմից բարկանում էր եւ պահանջում էր հայերէն երգեր, 124

մանաւանդ երբ մենք ներկայ էինք որեւէ խնջոյքում, ու բոլորն էլ հայեր էին։ Սակայն նրա բարկութիւնը իզուր էր, քանի որ հայերէն երգը դեռ չէր տարածուած։ Եւ ահա հայրս սկսեց փնտրել երիտասարդների մէջ ձայնաւոր տղաներ եւ սովորեցրեց նրանց մի շարք թէ՛ սոլօ երգեր, թէ՛ խմբական։ Նրանք սկսեցին երգել Կռունկը, Ռոմանոս Մելիքեանի Կարմիր վարդը, Սիրուհիս, քեզ համար եւ Հայաստանը։ Կամաց-կամաց, մէկը միւսին ասելով` երգիչ սիրողների թիւը բազ- մացաւ, բայց դեռ կար ուրիշ դժուարութիւն, դա աղջիկների չգոյութիւնն էր, կարելի է ասել։ Ոչ մի ընտանիք չէր թողնում իրենց աղջիկներին բեմ բարձրանալ` թատրոնը համարելով մի անպատիւ, մի անբարոյական տեղ։ Որքան բարկութիւն է քաշել հայրս` ուզենալով համոզել այդ տգէտներին թատրոնի անհրաժեշտու- թիւնը` նրա բարի ազդեցութիւնը շեշտելով։ Բոլոր ջանքերը ապարդիւն էին։ Միայն այն ընտանիքները, որոնք մեզ մօտիկ էին ճանաչում, զիջում էին իրենց ունեցած գաղափարները, մեզ հանդէպ ունեցած յարգանքի պատճառով։ Սակայն, չնայած բոլոր խոչընդոտներին, հայրս անընդհատ շարունակում էր իր գործու- նէութիւնը։ 1922-ից մինչեւ 1925-ը, երբ նա մահացաւ, այդ երեք տարուայ կարճ ընթացքում, նա ներկայացրեց Եգիպտոսի հայ հասարակութեան համար քանի- քանի անգամներ Արշին մալ ալանը, Ուշ լինի, նուշ լինին, Ադամ եւ Եւան85, Տրդատ արքան, խմբական ժողովրդական երգերը, Թմկաբերդի առումը Յ. Թումանեանի, որը նա ինքը կազմեց ինչպէս պիէս եւ գրեց նրա նուագի մասերը, եւ վերջապէս առաջին անգամ Եգիպտոսում` Անուշ օպերան։ Այդ օպերայի եղանակները նա ձայնագրեց յիշողութեամբ, իսկ պակաս տեղերը լրացրեց ինքը։ Հայրս էր առաջինը, որ ծանօթացրեց հայ գաղութը ծաղրանկարի ժանրի հետ (лубок), գիւղական մի կոմիկ պատկեր, երգերով ու տարազներով։ Այդ «ծաղրա- նկարը» այնպիսի մեծ յաջողութիւն գտաւ, որ երեք անգամ կրկնուեց եւ ամէն հանդէսների մէջ խնդրում էին ներկայացնել նոյն պատկերը։ 1938-ին, 14 տարի յետոյ, օպերայում «Աղքատախնամի» սարքած մի երեկոյթում ես կազմակերպեցի նոյն պատկերը, որն ունեցաւ առաջուայ յաջողութիւնը եւ նորից երեք անգամ կրկնուեց։ Հայրիկիս պատրաստած Արշին մալ ալանը եւս շատ յաջող անցաւ։ Գլխաւոր դերի մէջ էր քիչ առաջ նշած Վալենտինա Ամիրայեանը։ Նա իմ հօր խորհուրդով սկսեց երգի դասեր առնել իտալացի դաշնակահար Կանտոնիից, որի մօտ աւարտում էին համարեա բոլոր ձայն ունեցողները։ Վալենտինա Ամիրայեանը շատ մեծ ընդունակութիւններ ցոյց տուեց եւ կարճ միջոցում սկսեց երգել այնքան լաւ, որքան երգում է երկար տարիներով սովորած մի երգչուհի։ Նրա ձայնը սոպրանօ լիրիկ էր, շատ քաղցր տեմբրով, խաղը նոյնպէս շատ յաջող էր` իր սիրուն արտաքինը եւս աւելացնելով։ Նա շատ ծափահարուեց։ Ես խաղում էի Ասեան, իմ խաղն ու պարերը միշտ անցնում էին խանդավառ ծափերի մէջ86։ Սուլթան բէկը Շիշմանեանը խաղաց, նա եղաւ թէ՛ խիստ տիպը, թէ՛ շատ ծիծա- ղաշարժ էր իր ու Խալայի հետ տեսարանում։ Շիշմանեանն առաջնակարգ 125

ուժերից մէկն էր։ Ինչ վերաբերում է Վելիի դերին, որն օպերէտի համն ու հոտն է, հայրս տուեց այդ դերը Պոլսից նոր եկած մի երիտասարդի` Արփիար անունով, որը թէեւ բեմի սիրահար էր, սակայն չէր խաղացած երբէք ոչ մի օպերէտայում։ Վելիով սկսուեց նրա բեմական կարիերան։ Նա ինքը չէր հաւատում, թէ կարող է լաւ կատարել իրեն ստանձնած պարտականութիւնը, սակայն հայրս այնքան պարապեց նրա հետ` ցոյց տալով ամենամանր ձեւերը անգամ, որ նա իսկապէս կարողացաւ շատ յաջող Վելի ներկայացնել։ Նա Պոլիս տեսած էր Ղազարեանի հիանալի խաղը, ինքն էլ ունէր Ղազարեանի խրոխտ ձայնը ու ամէն ջանք թափեց ընդօրինակել նրա խաղը։ Ասկեարը եւ Սուլէյմանը խաղացին ու խաղում էին այնուհետեւ Վոլտէր դերասան սիրողը եւ Կարապետեանը, երկուսն էլ շատ յաջող էին։ Այդպիսով, մի բոլորովին նոր կազմով, լաւ ձայներ ունեցող եւ նոյն ժամանակ էլ` վարժ սիրողների ուժերով, ներկայացուած առաջին անգամ, Արշին մալ ալանը, իմ հօր պատրաստութեամբ, խաղացուեց անթիւ անգամներ եւ գլխաւո- րապէս` զանազան ձեռնարկների համար։ Ժողովուրդը այնքան էր սիրել օպերէ- տի երգերը, որ անգիր էր սովորել իր նախընտրած եղանակները։ Յաճախ, երբ ընտանիքի հայրը տուն էր գալիս աշխատանքից յետոյ, նրա կինը դուռը բացելուց առաջ հարցնում էր` երգելով Թելլիի ու Վելիի երգը` «Փող ունե՞ս», իսկ նա էլ պատասխանում էր` նոյնպէս երգելով. «Կա՛յ, բա՛ց»։ Հայրս կազմակերպեց նաեւ Ուշ լինի, նուշ լինի օպերէտը եւ Ապուշը։ Այդ երկուսի մէջն էլ մեր կոմիկ Արփիարը շատ յաջող էր, իսկ ժողովուրդն այնքան էր ծիծաղում, որ խաղացողների խօսքերն այլեւս չէին լսւում։ Այդպիսով, մեր գաղութի մէջ ստեղծուեց ոգեւորութիւն, եւ մարդիկ սկսեցին սիրել թատրոնը, ուր նրանք սկսեցին գալ ոչ թէ խաթրի համար, այլ փափագելով հաճոյք ստանալ եւ այդ հաճոյքի մէջ մոռանալ օրուայ զբաղումները` կուշտուկուռ ծիծաղելով։ Ալեք- սանդրիոյ «Աղքատախնամ ընկերութիւնը» եւս առաջարկեց հօրս կազմակերպել Արշին մալ ալան օպերէտը ի նպաստ այնտեղի չքաւորների։ Ամբողջ խումբը եկաւ Կահիրէից։ Ներկայացումը այնտեղ եւս անցաւ խանդավառ ծափահարու- թիւնների մէջ։ Սակայն մի անախորժ դէպք պատահեց։ Հայրս մտցրել էր երկրորդ արարում մի շարք կուպլէտներ Վելիի համար, այդ կուպլէտների մէջ, ըստ Ռուսաստանում տիրող սովորութեան, նա ծաղրում էր, կատակի ձեւով, որեւէ պակասութիւններ։ Իմ մայրը շատ խոհեմ նախատեսութեամբ զգուշացրեց հօրս` ասելով նրան, թէ այդ տեսակ կուպլէտներ Եգիպտոսի համար չեն, որովհետեւ գաղութը դեռ այնքան հասուն չէ, որպէսզի կարողանայ պաղարիւն մնալ քննա- դատութեան առջեւ, թէկուզ այդ քննադատութիւնը լինի կատակի ձեւով։ Հայրս չլսեց նրան` պատասխանելով. «Եթէ հասուն չեն, թող հասունանան»։ Եւ ահա այդ կուպլէտների պատճառով էր, որ բարկութեան ռումբը պայթեց թատրոնում։ Ճիշտ այդ ժամանակ Ռումանիայում մի ինչ-որ դաշնակցական փախել էր` իր հետ տանելով ազգի փողերը, հայրս դրեց այդ դէպքը կուպլէտի մէջ, իսկ միւսով 126

նա նկարագրում էր Ալեքսանդրիայի ջոջերից մէկը` առանց անունը տալով սակայն, որը 80 տարին անցած ուզեց ամուսնանալ մի երիտասարդ, սիրուն օրիորդի հետ, հազիւ 20 տարու։ Օրիորդը նշանուելուց յետոյ ձգեց նրան եւ փախաւ Կահիրէ մի հանրածանօթ հայ բանաստեղծի հետ, որի կինը դարձաւ։ Այդ կուպլէտների ժամանակ ծերուկը, որ առաջին կարգումն էր նստած, անմիջա- պէս վեր կացաւ ու բարկացած թողեց սրահը։ Ժողովուրդը ծիծաղեց, որովհետեւ բոլորը գիտէին այդ դէպքի մասին։ Սակայն մի քանի երիտասարդներ չկարողա- ցան մարսել այդ կատակները, մանաւանդ դաշնակցականները, նրանք խուժեցին անտրակտի ժամանակ կուլիսները, շրջապատեցին հօրս եւ կուպլէտները երգող Արփիարին ու սկսեցին գոռալ նրանց երեսին, թէ ինչ իրաւունքով նրանք ամբաս- տանում են հասարակութեան առջեւ կուսակցութիւնը։ Նրանց խօսքերից յետոյ պիտի, անշուշտ, սկսուէր կռիւ, եթէ «Աղքատախնամի» անդամները չբացատրէին նրանց, թէ այդ մի եւրոպական սովորութիւն է եւ կարիք չկայ առնել ամէն մի խօսք իբրեւ անձնական վիրաւորանք։ Այդ վայրկեանին նրանք լռեցին, սակայն մի քանի օր վերջ, գիշերով յարձակուեցին հօրս վրայ։ Եթէ հայրս չունենար իր ձեռնափայտը, նրա վիճակը վատ պիտի լինէր։ Ահա այդ տեսակ կացութեան էր մատնուած այն մարդը, որը ցանկանում էր, թէ՛ մի նորութիւն մտցնել գաղութին մէջ, թէ՛ ճշմարտութիւն խօսել։ Նոյն Ալեքսանդրիայում յաջորդ տարի մենք ունե- ցանք մի ուրիշ անախորժութիւն։ Առաջին անգամ բեմադրում էինք Թմկաբերդի առումը Յ. Թումանեանի խօսքերով, որից հայրս կազմեց երկու գործողութեամբ եւ երկու պատկերով մի գեղեցիկ պիէս` ինքը գրելով նոյն ժամանակ նրա երգե- ցիկ մասերը։ Նրա բեմադրութեան համար հայրս երկար աշխատեց, որովհետեւ ոչ միայն առանձին անձնաւորութիւնների հետ պիտի պարապէր, ինչպէս որ էր միւս օպերէտներում, այլեւ խումբի հետ։ Իսկ այդ խումբը պիտի թէ՛ երգէր, թէ՛ խաղար, ինչ որ շատ լուրջ բան էր մեր սիրողների համար։ Պիէսում խաղում էին Աշուղի դերն Աբովեանը, խանի` Սանամեանը, Թաթուլի` մի երիտասարդ հնչակեան կուսակցութիւնից (պիտի ասեմ, իմիջիայլոց, որ հնչակեանները բոլորն էլ շատ մեծ յարգանք էին տածում ու սիրում իմ հայրիկին եւ միշտ օժանդակած են մեզ ամէն մեր կազմակերպած պիէսներում։ Հայրս իր երիտա- սարդ եղած ժամանակ հնչակեան կուսակցութեան կազմողների թուի մէջն էր)։ Թաթուլի կինը` իշխանուհին, խաղաց մի շատ տաղանդաւոր աղջիկ, որը, դժբախտաբար, շատ շուտ մեռաւ թոքախտից։ Ես մասնակցում էի իմ պարերով եւ խումբը սովորեցնելով։ Պիէսի մէջ անհրաժեշտ տեսարանների պարերը, ներկայացումը, չնայած մի միջադէպի, որը պիտի բացատրեմ, անցաւ մեծ ոգեւորութեան եւ խանդավառութեան մէջ։ Հագուստները, պարերը, դերասան- ների հիանալի խաղը, գեղեցիկ երգերը, ամբողջութեամբ մի մեծ նորութիւն էր ժողովուրդի համար, եւ շատ գնահատուեց։ Սակայն ներկայացումը սկսուեց ութը կէս անցի տեղ` ժամը տասին, եւ դրա պատճառն էր դերասան Աբովեանը։ Պիտի 127

ասեմ, որ դերասան Աբովեանը շատ էր նախանձում հօրս, նրա յաջող կազմա- կերպուած ներկայացումներին եւ փոքրոգիներին յատուկ չարութեամբ նա միշտ կանգնած էր ամէն տեսակ ինտրիգաների գլուխը։ Նա մանաւանդ բարկացած էր այդ օպերէտների նիւթական յաջողութիւնից։ Չէ՞ որ մեծամասնութիւնը որեւէ միութիւն իր վրայ էր առնում, եւ այդպիսով մենք ազատ էինք մուրալով տոմսակ ծախելուց։ Հայրս երբէք չէր կարողանում մոռանալ մէկ անգամ տոմսակ ծախած ժամանակ մի վաճառականի վերաբերումը։ Երբ մենք նրան տոմսակ առաջար- կեցինք, նա շատ վշտացած ձեւով ասաց. «Ա՛խ, ի՛նչ զուգադիպութիւն, երանի թէ այս կիրակի չլինէր ձեր ներկայացումը, այլ յաջորդ կիրակի»։ Հայրս շատ միամիտ հետաքրքրուեց, թէ ինչո՞ւ, արդեօք իրենց ընտանիքից մէկը հիւա՞նդ է։ Ի՞նչ է պատասխանում մեր մարդուկը։ «Ո՛չ, ո՛չ, այս կիրակի լուացք ունենք, եւ ես պիտի օգնեմ մօրս»։ Հայրս եւ ես հազիւ պահեցինք մեր ծիծաղը այդ երեխայական փախուստ տալու պատասխանից։ Հայրս նրան շատ լուրջ պատասխանեց. «Դժբախտաբար, մենք չենք կարող ձեզ հաճոյք պատճառել` մեր ներկայացումը յետաձգելով, որովհետեւ շատ հաւանական է, որ գալ կիրակի էլ դուք պիտի զբաղուած լինէք այս կիրակուայ լուացքն արդուկելով»։ Իսկ որքան յաճախ մեր գաղութահայերը սառնասրտութեամբ յայտարարում էին իրենց ընտանիքի մէկնումէկի մահամերձ լինելու մասին` խեղճ ազգականը մեռցնելով այն ժամա- նակ, երբ նա բոլորովին առողջ էր եւ այդ` միայն տոմսակ չառնելու համար։ Ահա այդ տեսակ թէ՛ կոպիտ, թէ՛ ծիծաղաշարժ դէպքերը զզուեցնում էին թատրոն կազմակերպողներին եւ շատ պարզ էր ու հասկանալի, որ Աբովեանը նախան- ձում է հօրս, որովհետեւ նա բաւարարում էր թէ՛ ժողովուրդը, թէ՛ իրեն հրաւիրող կազմակերպիչ մարմինները։ Սակայն ժամանակ առ ժամանակ հայրս հրաւի- րում էր եւ Աբովեանին այդ ներկայացումներին, անշուշտ, վճարումով, միայն թէ պահանջելով, որ նա խաղայ իրեն համապատասխան դերեր եւ չնախընտրի անպայման սիրահարներ ներկայացնելու։ Թմկաբերդի առումի մէջ հայրս առա- ջարկեց նրան Աշուղի դերը, որը նա ընդունեց, եւ որովհետեւ այդ ներկայացումը հայրիկիս բենեֆիսն էր, ուստի նա յիշեցրեց Աբովեանին նրա խոստումը` մէկ անգամ առանց վարձատրութեան խաղալու` փոխարինելու համար իմ մաս- նակցութիւնն իր բենեֆիսին։ Աբովեանն ընդունեց վկաների առջեւ, սակայն տեսնելով լեցուն սրահը` կ’երեւի թէ չար հոգիները մտան նրա մտքի մէջ, եւ նա մերժեց մասնակցելու, ճիշտ վերջին վայրկեանին, երբ վարագոյրը պիտի սկսուէր պատկերով, ուր նա էլ պիտի լինէր ներկայ։ Նա մինչեւ անգամ ո՛չ հագնուած, ո՛չ գրիմ արուած էր։ Հայրս յիշեցրեց նրան իզուր իր տուած խոստումները։ Աբով- եանը ոչինչ չէր ուզում լսել։ Ոչ մի միջամտութիւն չօգնեց, ո՛չ էլ այն անձնաւորու- թիւնների, որոնց առջեւ նա խոստացել էր իր սիրայօժար մասնակցութիւնը։ Իսկ ժամանակն անցնում էր, ժողովուրդը սկսում էր ցոյց տալ անհանգստութեան նշաններ։ Աբովեանը ցինիկ ժպիտով դիտում էր ընդհանուր իրարանցումը։ Այդ 128

ինձ այնպէս զայրացրեց, որ ես, ինքս ինձ կորցրած, մի հնչուն ապտակ տուի նրան` ասելով հօրս, որպէսզի նա ինքն անմիջապէս գրիմ անի, հագնուի եւ երգի աշուղի դերը։ Կացութիւնը փրկուեց, հայրս լաւ գիտէր իր ստանձնած դերը` անընդհատ երգած լինելով փորձերի ժամանակ, եւ բուռն ծափահարուեց։ Նա եղաւ իսկական հերոսն այդ իր գիշերուայ բենեֆիսի, եւ եթէ Աբովեանն ունէր չար մտադրութիւն բոլորովին խանգարելու ներկայացումը, նա շատ սխալուած էր եւ նոյն ժամանակ էլ` զղջացած, որովհետեւ իր տգեղ վարմունքին ոչ թէ ամէնը տեղեկացան, այլեւ թերթերի մէջ նրան այպանեցին իր թերութեան համար դէպի իր ընկերները։ Աբովեանը այդպիսով զրկուեց մասնակցութիւնից ոչ միայն մեր օպերէտներում, այլեւ առհասարակ կորցրեց ամէն յարգանք ու ստիպուած եղաւ թողնելով Եգիպտոսը` հաստատուել Սուրիայում։ Մեր ներկայացումների ամենահաճելի ուժը դերասան Սանամեանն էր։ Նա թէ՛ շատ լուրջ դերասան էր եւ թէ՛ շատ լաւ բնաւորութեան տէր։ Գեղեցիկ ձայն ունէր եւ շատ օգտակար էր մեր օպերէտներում։ Թմբկաբերդի առումի մէջ մի շատ ներկայանալի Խան էր` իր վարժ ձեւերով, շքեղ արտաքինով նա մեծ տպա- ւորութիւն ձգեց բոլորի վրայ, իսկ Ադամ եւ Եւա օպերէտայում նա ինձ հետ միասին այնքան էր ծիծաղեցնում ժողովուրդը, որ ստիպուած մենք դիմում էինք դիմախաղի ու զանազան ձեւերի, որպէսզի ժողովուրդը հանգստանայ ու մենք շարունակենք մեր խաղը։ Նա թէ՛ անթերի էր, խրոխտ ու խիստ` Խանի դերում եւ թէ՛ միամիտ, բարի գիւղացի Ժակն էր, որը նախընտրում է հարստութեան իր հանգիստ գիւղական կեանքը։ Դժբախտաբար, Եգիպտոսը երբէք չկարողացաւ իսկական դերասանին օգտակար լինել։ Սանամեանը եւս ստիպուեց մեկնել Եգիպտոսից` ձգելով Նեղո- սի մութ ու ծանր ջրերի մէջ իր հիասթափմունքը եւ ծանր օրերի յիշատակները։ Սակայն նա եղաւ աւելի երջանիկ, քան մի շարք ուրիշ դերասաններ։ Նա նախընտրեց վերադառնալ իր Հայրենիքը, ուր ամէն արժանիք գնահատւում է, ուր դերասանը ծառայում է իր սիրած բեմին եւ ոչ թէ անտարբեր վաճառա- կանների գլուխը փչած հաճոյքին։ Սակայն հօրս ջանքերն իզուր չէին անցած։ Մեր օպերէտների լաւ ձեւաւո- րումը, շքեղ հագուստները, ընտիր նուագախումբը, ամենաարժէքաւոր ձայն ունեցողների մասնակցութիւնը, իմ պարերը եւ, ամենակարեւորը, հօրս անխոնջ, անկեղծ սէրը դէպի թատրոնը, նրա ձգտումը եւ փափագը միշտ աւելի յաջող, աւելի լաւ գործ ներկայացնելու ժողովուրդի առջեւ, այդ բոլորը ստիպեց մեր գաղութին սիրել թատրոնը, սիրել այն մարդկանց, որոնք հոգի ու մարմին էին տալիս թատրոնին։ Իսկ հայրս, տեսնելով, որ իր ջանքերն ապարդուն չեն անցնում, թէ այն գաղութը, որը երեք տարի առաջ թուրքերէն երգերից զատ ուրիշ երգ չգիտէր, այժմ սիրում էր հայերէն երգը եւ յաճախ էլ պահանջում էր այս կամ այն ներկայացուած մի օպերէտի կրկնողութիւնը, ոգեւորուեց հայրս, սկսեց 129

մտածել Անուշ օպերայի բեմադրութեան մասին։ Անուշի ո՛չ երգերը, ո՛չ նուագա- յին մասը գոյութիւն չունէր ոչ միայն Եգիպտոսում, այլ ամբողջ Սփիւռքում։ Պոլիս եւ Իզմիրում Սուրաբեանների կողմից ներկայացուած Անուշի երաժշտութիւնը նուագում էին առանց նոտաների Կովկասից եկած թառիստ Աբգար, քեմանչիստ Ռուբէն եւ Ժորժը։ Հայրս սկսեց մի շատ դժուար գործ։ Նա գրեց այն ամբողջ երգերը, որոնք տպաւորուած էին նրա յիշողութեան մէջ, իսկ այն, ինչ որ պակաս էր (եւ պակաս էր մեծ մասը), նա գրեց ինքը։ Լաւ գիտեմ, զորօրինակ, որ վերջին արարն ամբողջութեամբ ինքն է գրած, նոյնպէս թէ՛ նախերգանքը, թէ՛ բոլոր արարների ուվերտիւրները87։ Ամբողջութեամբ դա եղաւ մի շատ ներդաշնակ Անուշ, աւելի ներդաշնակ, քան Ա. Տիգրանեանի այն ժամանակուայ գրածը։ Ինչպէս լսեցի, վերջերս նա սրբագրել եւ փոփոխել է իր Անուշը, եւ ստացուել է իսկապէս օպերայի օրէնքներով գրած մի գործ։ Հայրիկիս գրած Անուշի մէջ շատ գեղեցիկ էին Սարոյի եւ Անուշի դուէտները, կռփամարտի տեսարանը, Մոսիի սոլօ երգերը եւ մանաւանդ Անուշի խելագարութեան տեսարանը։ Երբ հայրս վերջացրեց Անուշը, նա սկսեց մտածել նրա իրագործութեան մասին։ Բարեբախ- տաբար, Անուշի դերակատարուհին կար ի անձն Վալենտինա Ամիրայեանի։ Փոքրիկ, նուրբ մի կին, նա ստեղծուած էր կարծես Անուշը խաղալու համար, իսկ նրա գեղեցիկ լիրիկ սոպրանոն ազատ առնում էր վերեւի դո-ն։ Հայրս ինքը զբաղ- ւում էր նրա հետ` սորվեցնելով նրան թէ՛ դերը, թէ՛ խաղը, թէ՛ երգը։ Նա մի շատ ընդունակ կին էր, հայերէն կարդալ չգիտէր, ամբողջ խօսքերը գրել էր իտալերէն կամ ֆրանսերէն տառերով (զարմանալի մի զուգադիպութեամբ 28 տարուց յետոյ նոյն Անուշը նորից բեմադրուեց Կահիրէում։ Անուշի դերակատարուհին նոյնպէս չգիտէր հայերէն եւ անգլերէն տառերով էր գրած իր դերը. հայերի այլասերումի մի տխուր ապացոյց)։ Հայրս ուրիշ դժուարութիւններ եւս ունէր երկու պատճառով։ Վալենտինան, գեղեցիկ լինելով, մի չար նախանձ ամուսին ունէր88, որը հետեւում էր նրա ամէն մի քայլին, կարելի է` իրաւունք ունենալով։ Քանիցս անգամներ, երբ նա ուշանում էր փորձերին, ամուսինը նախանձի տեսարաններ էր սարքում, արգելում էր նրա մասնակցութիւնը։ Այդ ընտանեկան սցենաների պատճառով Անուշի գործը շատ դանդաղ էր յառաջանում։ Խեղճ ամուսինը մոռացած էր կամ անգիտանում էր Մոլիէրի բազմաթիւ կոմեդիաների մէջ խաբուած ամուսինների եւ անհաւատարիմ կիների խորամանկութիւնը։ Ինչեւիցէ, մեր Անուշը շատ յաջող անցաւ, սակայն տիկին Ամիրայեանը բաժանուեց իր ամուսնուց` վերամուսնա- նալով Հայկ Ասատուրեանի հետ, որը Եգիպտոսի բոքսի յայտնի ախոյեանն էր։ Անուշի բեմադրութիւնից յետոյ տիկին Ամիրայեանը գտաւ շատ մեծ ընդունե- լութիւն մեր հայ գաղութի մէջ։ Հայրս ձայնագրեց նրա համար յատուկ մի շարք հայերէն երգեր, որոնց միջից նա հիանալի էր երգում Սիրուհիս, քեզ համար եւ Կռունկը։ Նա սկսեց երգել ամէն մի հայ հանդէսում, տուեց սեփական երգահան- դէսը եւ վերջիվերջոյ նա եւս վարակուեց մեր գաղութահայերի ընդհանուր 130

տրամադրութիւնով` դարձաւ վերին աստիճան ինքնահաւան` իրեն կարծելով իսկական երգչուհի։ Սակայն երբէք չշարունակեց այլեւս երգել։ Նրա կարիերան վերջացաւ Եգիպտոսում։ Մեկնելով Շանհայ, յետոյ` Ամերիկա, նա այլեւս տարուեց ամուսնու դիզած հարստութիւնն աւելացնելու մտադրութեամբ, որը չյաջողեց։ Պատերազմը քայքայեց ոչ միայն նրա, այլեւ շատերի միամիտ ձգտում- ները։ Անուշի միւս դերակատարներն աւելի դժուար եղաւ գտնել։ Մեր հայերը, դժբախտաբար, տենորների պակասն ունեն եւ նոյն ժամանակ լսողութեան մէջ թերի են։ Իսկ նուագախումբի հետ միասին երգելու համար նամանաւանդ` աւելի եւս դժուար է, որովհետեւ շատ քիչերը վարժուած են ակոմպանիմենտի հետ երգել։ Կարող են չոբանի պէս դուրս գալ բեմ եւ երգել, ինչպէս բնութեան գրկում երգում է այդ չոբանը, կարելի է` չոբանը աւելի մօտ է նուագին, քանի որ յաճախ շուի էլ գիտի նուագել, իսկ մեր երիտասարդները դրանից էլ զուրկ էին։ Ո՛չ նոտա գիտէին, ո՛չ էլ երգելու օրէնքները։ Իսկ այն, որ շատ կամ քիչ գիտէր, այնքան ինքնահաւան մէկն էր, որ չէր զիջում հայերէն երգել։ Նա միայն օտար երգերը իւրացրած էր, այն էլ` շատ տափակ կերպով։ Շատ փնտրելուց յետոյ հայրս յան- կարծ գտաւ իր ուզածը, այն էլ` պատահմամբ։ Նոր տարու առթիւ երիտասար- դութիւնը սովորութիւն ունէր տունից տուն պտտել երգելով։ Այդ գիշեր նրանք եկան մեզ մօտ, եւ նրանց մէջ կար մի երիտասարդ, որը շատ քաղցր տեմբր ունէր։ Բոլոր նրա երգերը կա՛մ տաճկերէն էին, կա՛մ իտալերէն։ Նրա հայրը հայ էր, իսկ մայրը` իտալուհի։ Հաւանելով նրա ձայնը` հայրս սկսեց նրան եւս վարժեցնել եւ հինգ ամիս չարչարուելուց յետոյ միմիայն նա կարողացաւ բոլոր ուժերը իրար բերելով` գլուխ հանել Անուշը։ Մոսիի դերի մէջ երեւան եկաւ մի տաղանդաւոր սիրող` Թէրզիբաշեան անունով, որ Վարդանանցի մէջ հիանալի էր կատարում Ղեւոնդ երեցի դերը։ Հայրս յիշեց նրա մասին եւ առաջարկեց, որպէսզի նա առնի Մոսիի դերը, որի համար նրա ունեցած բարիտոնի լայնածաւալ ձայնը շատ յարմար էր։ Բայց Թէրզիբաշեանը երկար տատանւում էր, նա չէր կարողանում հաւատալ, թէ յաջողութիւն կ’ունենայ իբրեւ երգիչ եւ չէր ուզում կորցնել իր մասին ունեցած գաղափարը` իբր ամենալաւ ուժի։ Սակայն հայրս գիտէր ամէն մէկի արժէքը, եւ երբ հանդիսականները նրան բուռն կերպով ծափահարեցին ու շնորհաւորեցին, նա եկաւ հօրս մօտ ու խոր շնորհակալութիւն յայտնեց նրան։ Ճիշտ է, քսաներեք տարուց յետոյ Անուշի` իմ եւ ամուսնուս բեմադրութեան ընթացքին մենք ունեցանք նորից մի Թէրզիբաշեան, դա առաջուայ Թէրզիբաշ- եանի տղան էր։ Նա եւս ունէր լաւ ձայն, սակայն ո՛չ իր հօր տաղանդը, ո՛չ էլ ծանօթ էր երգելու կանոններին։ Նա երգեց խումբի մէջ, կարծես թէ երկար տարի- ները ոչինչ չէին փոխել մեր գաղութի մշակութային կեանքի մէջ։ Եւ մենք եւս կրեցինք նոյն դժուարութիւնները, ինչ որ ունէր իմ հայրը։ Ճամփորդի դերը կատարեցի ես հօրս բեմադրած Անուշի մէջ, մասնակցեցի 131

նոյնպէս իմ պարերով վիճակի տեսարանի մէջ89։ Մեր պրիմադոննան` Ամիրայ- եանը, չնայած իր ստացած ծափահարութիւններին, շատ ծուռ աչքով էր նայում իմ ունեցած մշտական յաջողութիւններին։ Նա շատ փափագեց պարել այդ տեսարանում, բայց զարմանալի էր այն փաստը, որ այդ շատ ընդունակ կինը թէեւ լաւ պարում էր բոլոր տանգոները եւ ֆոքստրոտները, դառնում էր ծիծաղելի, երբ փորձում էր սովորել մեր հայկական պարերը։ Ես մեծ հաճոյքով էի սովորեցնում նրան, ոչ մի նախանձի հարց չէր կարող լինել իմ կողմից, որով- հետեւ նա երբէք չէր կարող հասնել իմ կարողութեանը, բայց նրա ձեւերը կրում էին մի օտար բնոյթ90, այն աստիճան, որ ոչ միայն ներկայ մեր ծանօթները նկա- տում էին այդ, այլեւ իր ամուսինը, անկեղծ փափագելով նրա յաջողութիւնը, ասում էր. «Վալանտին, ձգէ՛, ատիկա քեզի համար չէ»։ Եւ Վալանտինը, ցաւ ի սրտոյ, ձգեց ատիկա, այսինքն` այդ։ Իսկ որքան դժուարութիւն կրեց հայրս խումբը կազմակերպելու մէջ։ Տղաները դիւրութեամբ գտնուեցին։ Առհասարակ, պէտք է խոստովանել, որ երիտասարդութիւնն ամէն ջանք թափեց` օգտակար լինելու համար հօրս։ Նրանք դրդուած էին թէ՛ այն մեծ յարգանքով, որն ունէին հօրս հանդէպ, եւ թէ՛ շատ հետաքրքրուած էին առաջին հայկական օպերայի բեմադրութեամբ, այն աստիճան, որ մոռացած էին իրենց կուսակցութիւնների հրահանգները եւ մեր խումբի մէջ մասնակցեցին թէ՛ դաշնակցականները, թէ՛ ռամկավար ու հնչակները` առանց իրար մազերը քաշելու։ Ինչ վերաբերում է կանանց ուժերին, այստեղ մենք շատ դժուարութիւններ կրեցինք։ Ինչպէս արդէն յիշեցի առաջ, աղջիկներ բեմ հանելը հաւասար էր նրանց դրդել անբարոյա- կանութեան։ Միայն մեր հանդէպ ունեցած յարգանքը ծանօթ ընտանիքների կողմից, մանաւանդ հնչակեանների օժանդակութիւնը, հարթեց այդ դժուար կացութիւնը։ Կանացի երգչախումբը եւս կազմուեց, եւ վերջապէս յաջողուեց Անուշ օպերան։ Նա անցաւ մի քանի անգամ Կահիրէում, զանազան ձեռնարկ- ների համար` «Աղքատախնամի», Բարեգործականի, Ռամկավար ուսանողների միութեան համար, իսկ Ալեքսանդրիայում` նորից «Աղքատախնամ ընկերու- թեան» համար։ Ալեքսանդրիա 1925-ին մարտ ամսոյն խաղացած Անուշ օպերան եղաւ իմ հօր կարապի երգը։ Դա իր վերջին կազմակերպութիւնն էր։ Այնտեղ եւս հանդիսականները խանդավառ ընդունեցին օպերան, տիկին Ամիրայեանին շատ հաւանեցին եւ ծափահարեցին։ Ծափահարեցին եւ բեմ հանեցին օվացիաների մէջ եւ հօրս։ 1925-ին, 19 դեկտեմբերին հօրս յոգնած սիրտը դադարեց բաբախե- լուց91։ Իր կեանքի անցած ճանապարհում նա շատ տառապեց, հաւատաց, յուսախաբ եղաւ, ծանր վիշտ կրեց` կորցնելով իր մեծ զաւակները, բայց միշտ բարձր պահեց գեղարուեստի լապտերը` տաքացնելով իր յոգնած սիրտը այդ լապտերի վառ ճառագայթների մէջ։ Նրա անխոնջ աշխատանքն իզուր չանցաւ ո՛չ իր հայրենիքում, ո՛չ էլ օտարութեան մէջ։ Առաջին Աիդա օպերան, հայերէն լեզուով որ ներկայացուեց 1907-ին, Թիֆլիսում, եղաւ մեր հայ գարնան կռունկի 132

երգը։ Այժմ մենք ունենք վերջապէս իմ հօր այնքան երազած սեփական հայկական օպերան, ուր ներկայացնում են ոչ միայն Աիդան, այլ մեր հարազատ կեանքից առնուած Արշակ Երկրորդը, Ալմաստը, Գայեանէն, Խանդութ92 եւ դեռ որքան նոր, ապագայում գալիք փառաւոր գործեր։ Իսկ արտասահմանում հայրի- կիս կամքը ու փափագը ստեղծեցին օտարացած, այլասերուելու մօտիկ հայ գաղութի մէջ հայ երգի գիտակցութիւնը եւ սէրը։ 23 տարուց յետոյ, երբ ես եւ ամուսինս` Նաում Պոլեակինը, ձեռնարկեցինք մի շարք մեր օպերէտներից, նոյն Աշուղ Ղարիբը, որն առաջ մէկ անգամ միայն խաղացին Կահիրէում, այս անգամ անցաւ ութ անգամ, ծափերի մէջ, մէկ սեզոնում միայն։ Իսկ Անուշը, որը բեմա- դրուեց Պետական օպերայում, անցաւ անշլագով, բոլոր տոմսերը ծախուած։ Եգիպտացիները, որ ներկայ էին, հիացած էին նրա բեմադրութիւնով, եւ օպերայի դիրեկտորը դնում էր թատրոնը մեր տրամադրութեան տակ, երբ որ փափա- գէինք, չնայած որ ամէն մի գաղութ Կահիրէում ունի միայն մէկ ներկայացման իրաւունք Պետական օպերայում։ Իսկ ի՞նչ ասենք մեր հայութեան մասին։ Բոլորը գործի էին լծուած, եւ ընտանիքները հաճոյքով ուղարկում էին իրենց աղջիկներին մասնակցելու խումբի մէջ։ Պարելու համար նրանք իրար հետ կռւում էին` իրարից առնելով այս կամ այն պարը կատարելու իրաւունքը։ Փափագի տեսակէ- տից շահած էինք յաղթանակը, բայց ունէինք ուրիշ դժուարութիւններ, որոնց մասին` իր կարգին։ Ուրեմն ծնուած էր փափագը եւ սէրը դէպի ամէն ինչ, որ կրում էր հայկական բնոյթ, եւ հայրս` Գերասիմ Արիստակեանը, իզուր չէր ապրած իր կեանքը։ 133

ԳԼՈՒԽ 5 Եգիպտոսում մեր ապրած տարիների ընթացքում մի շարք հայ արուես- տագէտներ եկան ու անցան-գնացին։ Նրանցից մէկ մասը միջակ որա- կի տէր էին, միւսներն` իսկապէս օժտուած մեծ տաղանդով, ինչպէս մեր մեծանուն Զարիֆեանը, երգիչ Շահմուրադեանը եւ ուրիշները, նաեւ երիտա- սարդներից։ Լինէին նրանք յայտնի կամ անծանօթ, արժէք ներկայացնող կամ ոչ, մեզ համար նրանք միշտ հաճելի հիւրեր էին, որովհետեւ նրանք ջանք էին թափում ամէն մէկն իր ունեցած կարողութեան չափ` տարածելու ամէնուր, աշխարհի ամէն մի ծայրում հայ երգը, հայ թատրոնը, հայ ստեղծագործութիւնը։ Եթէ ես թոյլ պիտի տամ նրանց քննադատելու, այդ պիտի անեմ ոչ թէ դրդուած նրանց նսեմացնելու փափագով, այլ ընդհակառակը, ցաւելով նրանց ունեցած միջակութիւնը եւ հպարտ լինելով ու բարի գալուստ մաղթելով բոլոր նրանց, որոնք բարձր էին պահած հայի պատիւը եւ հանճարը։ Շատ-շատերի մասին, որոնք եկած էին միայն շահագործելու մտադրութեամբ թէ՛ իրենց հայ լինելը, թէ՛ գաղութի միամտութիւնը` շատ հեռու լինելով թատրոնի բարձր գաղափարից, ես նախընտրել եմ լռութեամբ անցնել։ 1924-ի վերջի ամիսներում Եգիպտոս եկաւ երգչուհի Լիւսի Սեւումեանը։ Նա մնաց մի քանի ամիս, տուեց իր երգահանդէսը, մեկնեց ու նորից վերադարձաւ 1926-ին` Պետական օպերայում իտալական խմբի հետ երգելու համար։ Լիւսի Սեւումեանը դերասան եւ ռեժիսոր Սեւումեանի կինն էր։ Նրա ձայնը լիրիկո- դրամատիկ սոպրանօ էր, շատ գեղեցիկ տեմբր ունէր, նոյնպէս եւ հնչուն ու ազատ բարձր նոտաներով։ Իր խաղի դրամատիկ մոմենտներով նա պարտ է Սեւումեանի հմուտ ռեժիսորութեան։ Նա էր, որ սովորեցրած էր իր կնոջը բեմական բոլոր անհրաժեշտ պայմանները։ Տիկին Սեւումեանն իր առաջին անգամ եկած ժամանակը տուեց երգահանդէսներ թէ՛ Կահիրէում, թե՛ Ալեք- սանդրիա։ Հայ գաղութի բուրժուա դասակարգը նրան օժանդակեց` ծախելով տոմսակները, այդպիսով ապահովուեց նիւթական կողմը. շեշտում եմ բուրժուա դասակարգի օգնութեան վրայ այն պատճառով, որ այդ տեսակի առանձնակի երգահանդէսները, որքան էլ նրանք հետաքրքրական լինէին, չէին յաճախւում ժողովրդի լայն խաւերով։ Այդ ժողովուրդը դեռ ոչ մի համ չէր ստանում օպերա- ներից կամ նուագահանդէսներից։ Կոնցերտի բարոյականը եւս շատ գոհացուցիչ էր, քանի որ երգչուհին օժտուած էր թէ՛ գեղեցիկ ձայնով եւ թէ՛ արտաքինով։ Նա մի միջահասակ կին էր, շատէն մազերով, ճերմակ մորթով, բաց գոյն աչքերով։ Քիթը մի քիչ աւելի մեծ էր եւ հաստ, քան պէտք է, բայց այդ չէր նսեմացնում նրա դէմքի սիրունութիւնը։ Երգ սիրողները շատ գոհ մնացին` լսելով նրա մարզուած 134

ձայնը, որը դիւրութեամբ յաղթում էր իտալական օպերաների յայտնի արիաները, ինչպէս Միմիի երգը Բոհէմից, Չիօ Չիօ Սանի յուզիչ արիան, Անդրէ Շենիէից եւ Փոքրիկ Մարատը քիչ ծանօթ օպերաներից։ Ամէն իր երգը կատարում էր ապրումներով։ Անշուշտ, նա շատ ծափահարուեց եւ ստացաւ բազմաթիւ ծաղկե- փունջեր եւ նուէրներ*։ Սակայն նա էլ, դժբախտաբար, ունէր իր պակասութիւն- ները։ Զորօրինակ, նա չափազանց պահպանում էր իր ձայնը։ Նրա կոնցերտից մէկ օր առաջ նա հրաւիրել էր հօրս իր մօտ` խնդրելով նրանից մի ինչ-որ հայերէն երգ։ Հօրս զարմանքը շատ մեծ էր, երբ տիկին Սեւումեանը խօսեց նրա հետ շշուկով։ Հայրս վախեցած հարցրեց, թէ ինչ է պատահել, արդեօք կոկորդը ցաւո՞ւմ է. պատասխան ստացաւ. «Ոչ, ոչ, կոնցերտից առաջ երբէք բարձրաձայն չեմ խօսում»։ Հօրս սիրտը հանգստացաւ, թէեւ երկար ժամանակ նա չէր կարողանում մոռանալ այդ դէպքը, նա շատ երգիչներ տեսած եւ ճանաչած էր, եւ երբէք ոչ մէկը այդ աստիճան չէր խնայում իր ձայնը։ Իսկ կոնցերտի գիշերը, երբ միջնարարին հայրս գնաց բեմի ետեւ նրան շնորհաւորելու, իր աչքերին ներկայացաւ մի շատ տարօրինակ պատկեր։ Շրջապատուած հանդիսականներով` որոնք եւս եկած էին նրան շնորհաւորելու, տիկին Սեւումեանը նստած էր անշարժ եւ անխօս։ Բոլորը խօսում էին, իսկ նա պատասխանում էր միայն գլխի շարժումով, նման կատարեալ հին ժամանակների մի քրմուհու, որն ուխտ էր արել երբէք իր կեանքում չխօսել։ Այդ բաւականին ծիծաղաշարժ տեսարան էր, եւ հայրս, յիշելով իր թիֆլիսցիի ծնունդը, հազիւ զսպել է իրեն, որ չբացականչէ. «Տօ՛, ինչ տուտուց բան է մոգոնել»։ Կահիրէից տիկին Սեւումեանը գնաց Ալեքսանդրիա, ուր նա մնաց բաւակա- նին երկար ժամանակ` գտնելով այնտեղի հարուստների մօտ շատ լաւ ընդունե- լութիւն։ Այն ժամանակ այնտեղի ռամկավար սրահի նախագահը, ինչպէս եւ Արեւ թերթի արտօնատէրը «Կամսարական» սիգարէտների ֆաբրիկայի տնօրէն Յ. Փափազեանն էր։ Փափազեանն առանձնապէս սիրում էր ու օժանդակում գեղարուեստին պատկանողներին, մանաւանդ փափուկ սեռը։ Նա ունէր մեծ ծանօթութիւն եւ օտար շրջանակների մէջ, ուստի տիկին Սեւումեանի կոնցերտը յաջող անցնելուց յետոյ սարքեց իր տանը մի թէյասեղան, ուր բոլոր հրաւիր- եալները տոմսակով էին։ Այդպիսով, գոյացաւ մի կոկիկ գումար Լիւսի Սեւումեա- նի համար, որը երգեց մի շարք եւրոպական արիաներ։ Նոյն Փափազեանի դիմումով իտալացի իմպրեսարիոյին, որը պիտի կազմակերպէր 1926 թուի օպերան Եգիպտոսում (այդ տեսակ իմպրեսարիօ ընտրւում էր եգիպտական կառավարութեան կողմից իտալացի նուագողների մէջից, որը գնում էր Եւրոպա, * Նրա ստացած նուէրների մէջ յիշում եմ մի մեծ գեղեցիկ մետաքսեայ շալ, որով ծած- կեցին դաշնամուրը եւ մի քանի զոյգ մետաքս գուլպաներ, որոնք ընկան յատակի վրայ եւ ծիծաղեցրին ժողովուրդը։ 135

գլխաւորապէս Իտալիա, խումբ բերելու համար։ Կառավարութիւնը յատկացնում էր դրա համար մի որոշ գումար, որը փակում էր ծախսերի մի մասը, իսկ միւս մասն իմպրեսարիոն առնում էր իր վրայ, եւ եթէ եկամուտը քիչ էր, նա էր տուժում, մանաւանդ եթէ նա խղճամիտ էր եւ բերած ուժերն առաջնակարգ էին։ Դրսերից գալիս էր նաեւ օրկեստրի մէկ մասը, միւսն ընտրւում էր Կահիրէի լաւազոյն նուագողներից)։ Տեսնելով տիկին Սեւումեանի յաջողութիւնը` իմպրե- սարիոն ընդունեց նրան օպերայի մէջ, ենթադրելով, թէ հայ գաղութը եւս կը հետաքրքրուի ու մեծ քանակութեամբ կը յաճախի այդ տարուայ օպերայի ներկա- յացումները։ Հայ գաղութից հետաքրքրուողներ եղան, սակայն միայն այն փոքր կոնտինգենտը, որն առհասարակ արդէն օպերայի յաճախող դասակարգն էր, ոչ աւելի։ Տիկին Սեւումեանը 1926-ի սեզոնում երգեց մեծ յաջողութեամբ Մասկանյիի Պիկոլօ Մարատը, Ջորդանոյի Անդրէ Շենիէն եւ Պուչչինիի Չիօ Չիօ Սանը։ Յայ- տագրի մէջ էր նաեւ Պուչչինիի Բոհէմ օպերան, որը նա, սակայն, չերգեց, շատ կարելի է այն պատճառով, որ իտալացիները չուզեցին եւ չկարողացան մարսել մեր հայուհու յաջողութիւնները։ Նրա ձայնը թէեւ մի աշխարհահռչակ ձայն չէր, բայց նա կարողացաւ թէ՛ երգով, թէ՛ լուրջ դրամատիկ խաղով գրաւել առաջին տեղը 1926-ի սեզոնում եւ բարձր պահեց հայի անունը գեղարուեստի կնճռոտ ճամբարում։ Դրանից յետոյ նա ամուսնացաւ մի հայ բժշկի հետ, հաստատուեց Իտալիայում, շուտով ապահարզան առաւ ամուսնուց։ Եթէ նրա անձնական կեանքը հարուստ էր զանազան դէպքերով, դժբախտաբար, այդ չէր համապա- տասխանում նրա թատերական կարիերային։ Նրա անունը այլեւս չհնչեց ոչ մի բեմից։ Իտալիայի երգիչների ճոխ բազմութեան մէջ ի՞նչ կարող էր անել մի փոքրիկ հայուհի։ Դժբախտաբար, մենք եւս ուրիշների պէս, ունենք անձեր, որոնց կուրացնում է Եւրոպայի սուր փայլը։ Նրանք նախընտրում են, ժողովրդական առածի համեմատ, քաղաքում երկրորդ տեղն ունենալ, քան թէ գիւղում` առա- ջինը։ Բայց մեր Հայրենիքը շատ ժամանակէ ի վեր դադրել է այդ տեսակ գիւղ լինելուց, նա հսկայ քայլերով ոչ միայն հասնում է ընդհանուր մշակոյթին, այլեւ շատ առաջ գնացած է այդ մշակոյթի ճանապարհով, եւ մեր ազգի զաւակները պիտի ամէնն էլ բոլորուեն իրենց մայրենի հողի վրայ` ջանալով ամէն կերպ ուժ տալ այն վերելքին, որով ապրում է ու հպարտանում մեր Հայրենիքը։ Այստեղ իրենց անունները ոսկետառ գիրերով կը գրուեն նրա պատմութեան մէջ, իսկ պանդուխտութեան մէջ կ’այրուեն վայրկենական, ինչպէս ոսկէ թիթեռնիկներ, որոնք շլացած են վառ լոյսերով։ 1927-ին Եգիպտոս այցելեց յայտնի երգիչ Շահմուրադեանը։ Նա ճանաչում էր մեր ընտանիքը, անձամբ ծանօթ էր հօրս հետ, այդ իր երկրորդ այցելութիւնն էր, նա ամէն օր համարեա մեզ մօտ էր լինում, շատ ափսոսում էր, որ հայրս այլեւս չկայ եւ մեծ յարգանք էր տածում դէպի իմ մայրը։ Շահմուրադեանի ձայնը 136

հազուագիւտ քաղցրութիւն ունէր եւ շատ լաւ մարզուած էր։ Նա կոփել էր իր ձայնը Փարիզում, ընդունուել էր մինչեւ անգամ Փարիզի օպերայում, բայց ռոման- տիկ պարագաների բերումով ստիպուած է եղել ձգել օպերան։ Այնտեղի մի ինչ- որ բարձրաստիճան պաշտօնեայի կնոջ վրայ սիրահարուելով` փախցնում է նրան։ Ես կարծում եմ, որ պատճառներից մէկն էլ նրա ֆրանսերէն լեզուի կոշտ արտասանութիւնն էր եւ առհասարակ, եւրոպացիների անտագոնիզմը դէպի օտարները, մանաւանդ արեւելքցիները։ Ֆրանսիացին, դժբախտաբար, շատ հեռու է իրեն մասին ստեղծուած գաղափարից։ Նրանց մարդասիրութեան եւ քաղաքավարութեան մասին պատմած ու գրածը մի խաբկանք է, ուրիշ ոչինչ։ Բոլոր նրանց, որոնք ֆրանսիացի չեն, նրանք մարդու տեղ չեն դնում, իսկ բոլոր նրանց, որոնք արեւելքցի են, ուղղակի անուանում են sale étranger` կեղտոտ օտարազգի։ Եթէ այդ ինձ պատմած լինէին, ես չէի հաւատայ, բայց, դժբախտա- բար, իմ ականջներով եմ լսած, երբ այցելեցի Փարիզը 1937-ի ցուցահանդէսին։ Այդ ցուցահանդէսում, որ տարածուած էր Էյֆէլեան աշտարակից մինչեւ Մարսի դաշտը եւ ուր կային ամէն երկիր, նրա տնտեսութիւնը ու մշակոյթը ներկայացնող շէնքեր, ամենաառաջին տեղն էր գրաւում Սովետական Ռուսաստանը իր կա- ռուցուածքով եւ ինքնայատուկ շեշտով։ Սպիտակ քարաշէն ֆասադի վրայ կանգնած էին բանուոր ու բանուորուհին, ձեռք ձեռքի տուած93, իսկ կարմիր դրօշը ոսկէ մուրճ ու մանգաղով հպարտ տատանւում էր հսկայ Փարիզի վրայ։ Իսկ ներս մտնողներն անմիջապէս տեսնում էին իրենց առջեւ սովետների երկու հանճա- րեղ ներկայացուցիչների ահագին արձանները` «Լենինը եւ Ստալինը»։ Մնում էին զարմացած ու յափշտակուած մեծ քարտէզի առջեւ, որը շինուած էր գոյնզգոյն մարմարից, ամէն մէկ գոյնը ներկայացնում էր տասնվեց ռեսպուբլիկաներից մէկը։ Ամէն մի քաղաք նշուած էր մի գունաւոր քարով, իսկ մայրաքաղաքները` կարմիր աստղ, մէջտեղը` ալմաստ։ Մնում էին ապշած հիւսիսային բեւեռի մէջ հասած յառաջադիմութիւներով եւ հեռանում էին այդ ցուցահանդէսից` սիրտերը լի նախանձով եւ զարմանքով։ Մեր հսկայ գաղափարութեան առջեւ նրանք վախով էին կանգնած, իսկ առանձին անձնաւորութիւնների դէմ ցոյց էին տալիս, առանց քաշուելու, իրենց կուլտուրայի միֆը։ Երբ ջուր ուզէիք, կարկանդակ ուտելուց յետոյ որեւէ խանութում, ձեզ անկիրթ առաջարկում էին մի կեղտոտ բաժակ, որի վրայ տպուած էին ներկած շրթունքների երկու գիծերը, եւ երբ բողոքում էիք, աւելի կոպիտ պատասխանում էին. «Ի՞նչ էք կարծում, ձեզ համար բաժակ պիտի լուանա՞նք»։ Ահա եւ ֆրանսիական քաղաքակրթութեան ապացոյ- ցը։ Եւ այդ հազար ու մէկ դէպքերից մէկն է միայն։ Եթէ մէկ նորեկ իր ծուռ ֆրանսերէնով որեւէ բացատրութեան կարիք էր զգում, անմիջապէս ոտից գլուխ չափելով նրան` հեգնանքով ասում էին. «Դուք, անշուշտ, արեւելքցի էք։ Vous êtes un oriental!»։ Ահա այդ տեսակ օրիենտալ լինելու պատճառով էր, անշուշտ, որ 137

Շահմուրադեանի կարիերան Փարիզի օպերայում ոչ մի շարունակութիւն չունեցաւ։ Նա տուած է մի շարք նուագահանդէսներ Եւրոպայի մայրաքաղաքնե- րում։ Նրա երգերի մեծամասնութիւնը դիսկերի վրայ առնուած են։ Մեր հայ գա- ղութը միայն նրան էր ճանաչում եւ նրանով էլ` հայ երգերը։ 1922-ին Եգիպտոսի հայերը, որոնց մօտ մենք ստիպուած լսում էինք Աբդէլ Ուահաբի անախորժ եր- գերը, ունէին նաեւ Շահմուրադեանի պլաստինկաները94։ Երբ նա եկաւ 1927-ին Կահիրէ, դժբախտաբար, նա այլեւս այդ պլաստինկաների Շահմուրադեանը չէր։ Սակայն ձայնի քաղցրութիւնը մնացել էր, եւ այն հմտութիւնը, այն դպրոցը, որ նա ունէր, փրկում էր ձայնի նուազութիւնը։ Նա կարողանում էր դեռ հիանալի կերպով առնել վերեւի նոտաները մասկայով` գլխի բարակ ձայնով։ Այդ մասկան շատ տպաւորիչ էր Ռեյնալդօ Հան ֆրանսիացի կոմպոզիտորի մի երգի մէջ` Երանելի ժամը (L’heure exquise): Իսկ Շահմուրադեանի երգած Արա հօն անզու- գական էր։ Այդ երգի մէջ նա զարմանալի գեղեցիկ ու բնական նկարագրում էր մեր գիւղացին արտի մէջ։ Ինքն այդ վայրկեանին միշտ այդ գիւղացին էր` թէ՛ ձեռքերով, թէ՛ դէմքի արտայայտութեամբ եւ ձայնի երկար ելեւէջներով։ Շատ Արա հօ եմ լսած կեանքիս մէջ, բայց Շահմուրադեանի Արա հօն գերազանցապէս գեղեցիկ էր, որովհետեւ նա եւս, մեծ Շալեապինի նման, ունէր ամենակարեւոր յատկութիւնը` նրա երգը խօսում էր։ Շալեապինի հետ նա ունէր ուրիշ նմանու- թիւն եւս։ Նա էլ ծնուած էր բարգաւաճ բնութեան ծոցում, անմշակ գիւղացու զաւակ, նա այնպիսի մի պարգեւ ունէր այդ բնութեան կողմից, որ կարողացել էր հիացնել իր ձայնով յոգնած, ծերացած Եւրոպան, իսկ մեր ազգի իսկական պարծանքն էր, նա մեր ազգի սոխակն էր։ Շահմուրադեանը մշեցի էր։ Իր ծննդավայրը նրա վրայ դրած էր մի դրոշմ, որով երգիչը հպարտ էր։ Ո՛չ Փարիզի մէջ ստացած զարգացումը, ո՛չ Եւրոպայում տուած երգահանդէսները, ո՛չ ֆրանսիացի կին ունենալը, ո՛չ իր ունեցած լայն շրջանակները չկարողացան երբէք անհետացնել այդ դրոշմը։ Նա չափից աւելի ճշմարտախօս էր։ Իր մտածա- ծը ո՛չ կը չափէր, ո՛չ կը պահէր։ Կեանքի մէջ էլ նա մնացած էր իր երգած Արա հօի առոյգ, ժրաջան գիւղացին։ Նա ինքն ասում էր. «Կրթութիւնը ի՞նչ է, եթէ ոչ բռնազբօսիկ լինել։ Եւ եթէ կրթուած լինելը նշանակում է, որ ճշմարտութիւն ասելու տեղ պիտի սուտ խօսեմ, թքել եմ այդ կրթութեան վրայ»։ Չնայած իր խօսքերին` նա քաղաքակիրթ մարդ էր, միայն թէ ճշմարտախօսութեան պատճա- ռով շատ թշնամի էր ձեռք բերել, մանաւանդ փափուկ սեռի մէջ։ Նա սովորութիւն չունէր կոմպլիմենտներ անելու, իսկ այդ շատ էլ հաճելի չէր մեր սեռի մեծամասնութեան պատկանողներին։ Յիշում եմ մի դէպք իր երգահանդէսի գիշերը։ Իր երեկոյթը կազմակերպուած էր Օպերայի հրապարակի վրայ, Էզ- բէքիէի պարտէզի մէջ կառուցուած մի գեղեցիկ թատրոնում, որն Օպերայի շէնքից յետոյ ամենալաւ թատրոնն էր հաշուում Կահիրէի մէջ եւ աւելի մեծ էր։ Դաշնա- կահարն էր մի իտալացի, Անտոլինի անունով։ Նոյն կոնցերտին մասնակցում էր 138

նաեւ իմ այժմեան ամուսին Նաում Պոլեակինն իր ջութակով։ Ամուսինս եւս հաշուըւում էր Եգիպտոսի առաջնակարգ ջութակահարներից մէկը։ Նա նուագեց Սարասատէի Գնչուների երգը95, որը կրկնեց ժողովուրդի պահանջով։ Դժբախ- տաբար, հանդիսականները ստուար թիւով չէին եկած։ Շահմուրադեանը եւս վարժուած չէր ինքը տոմսակ ծախելու եւ ոչ էլ աղաչելու տիկիններին եւ օրիորդ- ներին, որպէսզի նրանք զբաղուեն այդ գործով։ Նա ապաւինել էր միայն իր անունի հանրածանօթ լինելուն եւ թերթերի մէջ տուած յայտարարութիւններին։ Իսկ այդ շատ քիչ էր հայ ժողովուրդը թատրոն բերելու համար։ Շահմուրադեանը բեմ եկաւ ընդհանուր ծափահարութիւնների մէջ։ Նա շատ ներկայանալի էր, բարձրահասակ էր, գլխին կարծես թէ մի մեծ խոշոր փափախ էր հագած, այնքան նրա մազերը խիտ էին եւ գանգուր, սեւ հայկական աչքեր ունէր եւ ուղիղ, բայց շատ մսոտ քիթ։ Նա շատ հպարտ էր իր այդ քիթով եւ յաճախ կրկնում էր. «Այս քիթը իմ միակ հարստութիւնն է, եթէ այսպէս մեծ չլինէր, ձայնս էլ չէր լինի», եւ այդ ասած ժամանակը «հը՛, հը՛, հը՛» անելով ցոյց էր տալիս ձայնի ուժը։ Այդ գիշեր նրա երգած երգերի մէկ մասը հայերէն էին, իսկ միւսը ֆրանսերէն էր։ Նա երգեց Ս. Մելիքեանի Աշունը96, Հայաստանը, որը շատ հանրածանօթ էր, իսկ Արա հօն ստիպուեց երկու անգամ կրկնել։ Օտար երգերից շատ յաջող էին Երանելի ժամը եւ Իոյի արիան։ Նոյն երեկոյթի ժամանակ նա մի ընդհարում ունեցաւ հայ գաղու- թի մէկ հարուստի հոմանուհու հետ, որը բազմել էր առաջին կարգում, եւ չնայած որ Շահմուրադեանը սկսել էր իր երգը, կոնցերտի երկրորդ բաժնում այդ կինը, ուշադրութիւն չդարձնելով` շարունակում էր խօսել ու ծիծաղել իր կողքին նստած մի ուրիշ կնոջ հետ։ Շահմուրադեանն անմիջապէս ընդմիջեց իր երգը եւ ասեց նրան. «Տիկին, եթէ ես ձեզ խանգարում եմ, կարող եմ հեռանալ, որպէսզի դուք ազատ շարունակէք ձեր հռհռոցը»։ Տիկինը խոժոռուած դէմքով լռեց, վերեւից մի քանի շատ գոհ մնացած երիտասարդներ ծափահարեցին, իսկ Շահմուրադ- եանը վերսկսեց իր ռոմանսը։ Առհասարակ, նա շատ խստապահանջ էր եւ նոյն ժամանակ` մի անզուսպ ատելութիւն էր զգում դէպի հարուստները։ Նա բուր- ժուա դասակարգի ամենամեծ թշնամին էր։ Նա չէր կարողանում ընդունել, թէ նրանց մէջ մարդ ասածը գոյութիւն ունի։ Շահմուրադեանի կարծիքով` նրանք բոլորն էլ վաշխառունէր էին եւ տգէտներ։ Նա ունեցաւ մի ուրիշ ընդհարում եւս ճիշտ այդ հողի վրայ մի ուրիշ անգամ։ Այդ պատահեց 1927 թուին, Զարիֆեանի մի ներկայացման ընթացքին։ Զարիֆեանը եւս շատերի նման անբախտութիւն ունեցաւ ընկնել Եգիպտոսի մասին ամէնուր տարածուած լեգենդայի օղակների մէջ։ Պիրամիդների երկիրը ամէնքի համար մի բարգաւաճ, մեծահարուստներով լի, հիւրընկալ տեղ էր, ուր եկողը ոսկիներ պիտի տանէր հետը։ Զարիֆեանի ոդիսականի մասին կը պատմեմ իր կարգին։ Ասեմ միայն, թէ այդ գիշեր փոքրիկ «Ռից» թատրոնը լի էր բազմութիւնով։ Ալեքսանդրիայի ռամկավարների սրահը կազմակերպել էր Քին դերասանը, բոլոր խաղացողներն այնտեղի հարուստ 139

դասակարգի անդամներն էին, նրանք բոլորը փափագեցին ծափահարութիւններ ստանալ, այդ առթիւ կազմակերպուեց այդ ներկայացումը Զարիֆեանի մաս- նակցութեամբ։ Առաջին կարգում նստած էինք ես, Շահմուրադեանը եւ տիկին Իփէկեանը։ Նա Իփէկեան ֆաբրիկատէր եղբօր, Գասպար Իփէկեանի կինն էր, այն Իփէկեանի, որը Ռիզա խանի` թագաւոր դառնալուց յետոյ ստիպուեց փախ- չել Պարսկաստանից, հաստատուեց Եգիպտոսում եւ որովհետեւ իր եղբայրը հարուստ մի ռամկավար էր, ինքն էլ փոխեց իր գործը եւ դաշնակցականից դարձաւ ռամկավար, իսկ մի քանի տարուց յետոյ նորից եղաւ դաշնակցական։ Նրա կինը մի պարսկահայ ուսուցչուհի էր, որը նոյնպէս բարձր հովեր ունէր, տարուած էր փողի անուշ փայլով։ Շահմուրադեանը ամբողջ էութեամբ դէմ էր այդ տեսակ կոյր պաշտամունքին ճոխութեան առջեւ, մանաւանդ երբ նա պարզ կարդում էր, ինչպէս էր այդ վայրկեանին իր դիմացինի խեղճուկ սրտի մէջ։ Նա շատ լաւ տեղեակ էր տէր եւ տիկին Իփէկեանների պատմութեան հետ։ Այդ գիշեր նա եւ տիկինը վէճի բռնուեցին թատերական կազմակերպութեան առթիւ։ Շահմուրադեանը, ըստ իր դիւզ խօսելուն, նկատեց, թէ այդ բոլոր բուրժուաներն այն ժամանակ միայն յիշեցին Զարիֆեանի մասին, երբ իրենք կամեցան փայլել ու փառաւորուել։ Զարիֆեանի վիճակը նրանց շատ ժամանակէ ի վեր յայտնի է, նրանք կարող էին, եթէ ուզենային կազմակերպել մի շարք ներկայացումներ` նրա համար ծախելով բոլոր տոմսակները, իսկ այժմ ահա կը գոհանան այդ մէկ ձեռնարկով ու կը վերադառնան իրենց փուչ կեանքին։ Տիկին Իփէկեանը բորբոքուեց` նկատելով, թէ ոչ ոք պատրաստ չէ ձգել իր ունեցած պարտականու- թիւնները ու զբաղուել մի դերասանի գործով։ Շահմուրադեանն էլ, ըստ իր բարի սովորութեան, գրպանում չփնտրեց պէտք եղած խօսքերը ու մի լաւ լուաց տիկին Իփէկեանը եւ իր շրջանակը` ասելով, թէ նա մոռացել է այն դժուար օրերը, երբ Պարսկաստանում սոված էր մնացել, հիմա հարուստ ազգականի վրայ յենուելով` ուրիշ լեզու է գործածում։ Խօսակցութիւնը պիտի փոխուէր մի մեծ կռուի, եթէ ես չմիջամտէի եւ չխնդրէի Շահմուրադեանին, որպէսզի նա հանգստանայ։ Բայց նրա բարկութիւնը սահման չունէր, եւ նա երկար գանգատ- ւում էր մայրիկիս, թատրոնից մեր տուն եկած, եւ բացատրում էր այդ բարկու- թիւնը այն անհուն ատելութեամբ, որը տածում էր հարուստների հանդէպ։ Նա իսկական սոցիալիստ էր։ Նրա միակ երազն էր, դեռ այն ժամանակ, ապրել Խորհրդային Հայաստանում, եւ եթէ իր կինը դէմ չլինէր, նա կը վերջացնէր իր օրերը իր Հայրենիքում եւ ոչ թէ Փարիզի խենթանոցում։ Նա շատ ընկերական մարդ էր։ Լի էր իր կեանքի հարուստ տպաւորութիւններով, որոնց մասին պատմում էր շատ հետաքրքրական ձեւով։ Վերին աստիճան ազնիւ եւ մաքուր բնաւորութեան տէր էր։ Նա պատրաստ էր ձեռքը դնել կրակի վրայ` հաստատե- լու համար իր հաւատարմութիւնը հանդէպ իր կնոջ, որն ապրում էր Փարիզում, եւ իր ամբողջ կեանքը նա ձգտում էր ապահովել նրա եւ իր միակ աղջկայ 140

ապագան։ Ո՛չ ապականած Եւրոպայում, ո՛չ էլ գեղարուեստից շատ հեռու մնացած Եգիպտոսում չէր կարելի իրականացնել այդ երազը։ Շահմուրադեանը մեկնեց Եգիպտոսից` Հնդկաստան գնալու մտադրութեամբ։ Մի քանի ժամանակ յետոյ մենք ցաւ ի սրտոյ իմացանք, որ նա խելագարուել է եւ գտնւում է Փարիզի հիւանդանոցներից մէկում։ Տխուր վերջ։ Զարմանալի է, որ մեր տաղանդները, համարեա բոլոր նրանք, որ Սփիւռքում կամ Եւրոպայում էին ապրում, այդպէս ողբերգական էին վերջացնում իրենց կեանքը։ Կոմիտասն իր քաղցրահնչիւն ձայնով ու մեծատաղանդ նուագային յատկութիւններով` խելագար, Ադամեանը, այն, որ Համլէտների կվինտէսենցիան էր ներկայացնում իր խաղարկութեամբ` թոքախտաւոր, իսկ Մուշի սոխակ Շահմուրադեանը` կրկին խելագարուած։ Յիշում եմ մի դէպք Շահմուրադեանի կեանքից, երբ նա Կահիրէ էր։ Մէկ անգամ նա ստիպուած մնաց մեր տանը գիշերով, որովհետեւ նա սենեակ էր վարձել Հելիոպոլսում` Արեւաքաղաք անունով մի արուարձանում, ուր պէտք էր գնալ մետրոյով։ Այդ գիշեր մենք շատ հիւրեր ունէինք. խօսքի բռնուելով` Շահմուրադ- եանը փախցրեց վերջին մետրոն, եւ մայրս առաջարկեց նրան մնալ գիշերը մեր տանը։ Ճաշարանում մեծ բազմոցի վրայ նրա համար անկողին պատրաստեցինք, նոյն ճաշարանում մենք մի ժամացոյց ունէինք, որը ամէն մէկ եւ կէս ժամերին «կուկու» էր երգում։ Միւս առաւօտ մենք զարմանքով ստուգեցինք, որ «կուկուն» չի աշխատում։ Շահմուրադեանը բացատրեց մեզ, թէ նա ինքը կանգնեցրել է ժամացոյցը, որովհետեւ «կուկուն» նրա վրայ շատ ծանր էր ազդում։ Շատ կարելի է, որ իր այդ չափազանց ջղային լինելը առաջին նշաններից մէկն էր իր ապագայ հիւանդութեան։ Չեմ կարող չյիշել նաեւ նրա ջղայնութիւնը, երբ մի տեղ հրա- ւիրուած ժամանակ նրան անմիջապէս խնդրում էին, որ նա երգէ։ Նա ուղղակի պատասխանում էր, առանց ամաչելու. «Ով ուզում է ինձ լսել, թող թատրոն գայ, երբ ես երգում եմ»։ Իսկ մեզ մօտ երգում էր ինքնաբերաբար, առանց խնդրանքի, «մամայի համար եմ երգում, ասում էր, քանի որ նա չի կարողանում թատրոն գնալ, թատրոնը թող նրա մօտ գայ» (մայրս թէ՛ կուրացած էր եւ թէ՛ մի քանի տարի անընդհատ հիւանդ էր)։ Շահմուրադեանը կորցնելով` մենք զրկուեցինք թէ՛ մի շատ հաճելի ընկերութիւնից, թէ՛ լաւ երգչից։ Նոյն 1927-ին եկած էր Կահիրէ նաեւ դերասան Զարիֆեանը։ Մեր Եգիպտոս գալուց յետոյ արդէն անցած էր հինգ տարի, սակայն մեր գաղութը մնացել էր նոյնը։ Հօրս ջանքերով որոշ ոգեւորութիւն էր ստեղծուել ժողովուրդի մէջ, այն էլ` երգ եւ պարի պատճառով, իսկ ինչ վերաբերում է թատրոնին, դրամային, ամէն ինչ նոյն մակարդակի վրայ էր։ Մերթ-մերթ տեղւոյս սիրողների ուժերը ներկայա- ցումներ էին կազմակերպում, որոնց հանդիսականներն իրենց ծանօթներն էին կամ ծանօթների ծանօթները, եկած խաթրի համար։ Այդ սիրողներն էին Վոլտէր եւ Կարապետեան ոսկերիչները, որոնց մասին ես արդէն խօսած եմ, սակայն կիների մեծ պակաս կար։ Պրիմադոննան Բէատրիս Եկէնեանն էր, որն 141

ամուսնացաւ Վոլտէրի հետ։ Բէատրիսը թէեւ բեմի վրայ ազատ էր պահում իրեն, սակայն ունէր մեծ պակասութիւններ։ Նրա ձայնը եւ առոգանութիւնը հաճելի չէին բնաւ։ Ձայնը խռպոտ էր, մանաւանդ երբ նա գոռում էր, իսկ առոգանութիւնը ծեր կնոջ խօսելու նման էր, ծնօտը շատ էր առաջ բերում խօսած ժամանակ։ Բեմի վրայ կանգնած ժամանակ նա կա՛մ մէկ ոտի վրայ էր յենւում, կա՛մ միւսի` ինչ- որ մի բռնազբօսիկ ձեւ առնելով։ Սակայն չնայած այդ բոլորին` նա առաւելագոյնը կարող էր հաշուըուել։ Կար մէկ ուրիշ սիրողուհի` Արաքսի անունով, որն իր ամուսնու` Օհանեանի հետ եւս կազմակերպում էր ներկայացումներ։ Արաքսի Օհանեանը շատ աւելի ընդունակ էր եւ յուզիչ, սակայն շատ հեռու էր դերասա- նուհի լինելուց։ Նա յաջող էր միայն փոքրիկ դերերում, զուտ ժողովրդական բնոյթ կրող։ Իր ամուսինը եւս նրա նման միջակ սիրողներից էր։ Նրանք երկուսն էլ խաղացած ժամանակ յանկարծ ունենում էին մի կարճատեւ, յուզական կայծ, որը վայրկենական հանգչում էր` թողնելով հանդիսականների սրտերում յուսախա- բութեան դառնութիւնը։ Իսկ Վոլտէրը, Բէատրիսը եւ ուրիշները` նրանց միացած, թոյլ էին տալիս իրենց խաղալ Անյայտ կինը, Կամելիազարդ տիկինը, Օթելլոն, Կորրադոն։ Ճիշտն ասած, չի կարելի միշտ մեղադրել մեր ժողովուրդը։ Եթէ նա տեսնէր լաւ դերասաններ, որոնք նրան կարողանային յուզել, անշուշտ, պիտի վարժուէին թատրոնին եւ փնտրէին այդ դերասանները, սակայն լաւ դերասան- ների տրագեդիան ուրիշ էր։ Նրանք էլ շրջապատուած էին այնքան տափակ ուժերով, միջակ սիրողներով, որ իրենք չարչարուելուց բացի այդ սիրողների հետ` ժողովրդի վրայ այլեւս չէին կարողանում ազդել։ Միւս սիրողների թւում էր նաեւ մեր Արփիարը, որն օպերէտների կոմիկն էր։ Նա եւ իր կին Աստղիկը, երկուսն էլ բաղաձայն էին։ Կազմակերպում էին յաճախ թէ՛ Ալեքսանդրիա, թէ՛ Կահիրէ մի շարք ափեղ-ցփեղ կոմեդիաներ, որոնք ոչ մի բարոյական չունէին, սակայն զուարճացնում էին հանդիսականներին։ Իսկ այդ հանդիսականները, որոնք Մասկի անունով հին արաբական թաղամասի փոքր վաճառականութիւնն էին ներկայացնում եւ որոնց Արփիարը շաբաթներով տոմսակ էր ծախում, այդ կոնտինգենտը, աւելի, քան միւսները, կարիք էին զգում բարոյալից պիէսների։ Մի ուրիշ սիրողուհի եւս գոյութիւն ունէր Կահիրէ, Ռոզա Յովհաննէսեան անու- նով, փոքրիկ, հաճելի ձայն ունէր, խաղաց Լէբլէբիջի Հօրհօր աղա Չուխաջեանի գրած օպերէտը, որը այժմ խաղում են Խորհրդային Հայաստանում Կարինէ անունով։ Այդ օպերէտի նուագողին մասը շատ գեղեցիկ է։ Նա ամբողջովին իտա- լական բնոյթ ունի, տեղ-տեղ միայն հնչում են իրական արեւելեան մեղեդիներ։ Շատ ափսոս, որ այդ տեսակ նուագի լիբրետոն մի շատ տափակ սիրային նիւթ է եւ տաճկական կեանքից առնուած։ Կահիրէ այդ անցաւ միայն մէկ անգամ, ճիշտ այն պատճառով, որ նա տաճկերէն լեզուով էր։ Եգիպտոսի հայ գաղութի ամենա- լաւ լուրջ եւ պատրաստուած ուժն էր Խաչիկ Սանտալճեանը, որն այժմ գտնւում է Հայրենիքում ու խաղում է օպերէտային խմբում։ Սակայն նա աւելի դրամայի 142

դերասան է։ Ներկայանալի է, հաճելի ձայն ունի, բեմական լաւ ձեւեր, դրամատիկ ուժեղ խաղ եւ մեծ սէր դէպի թատրոնը։ Սակայն այն բոլոր մեծ եւ փոքրիկ ուժերը իրար գալով մինչեւ անգամ` չէին կարող ստեղծել այն շրջանակը, որն անհրա- ժեշտ էր այն մեծ պատկերի համար, ինչպիսին էր մեր տաղանդաւոր Զարիֆ- եանը։ Խեղճ Զարիֆեան։ Որչափ նա հիասթափուած էր, երբ Կահիրէ էր, որքան նա բարոյապէս չարչարուեց` ստեղծելու համար այն մթնոլորտը, որը մի անհրա- ժեշտ պայման է դերասանի հոգեկանը բարձր պահելու համար։ Ինչպէ՞ս կարող է ներշնչուել այդ դերասանը, երբ միայն մի քանի փորձով պիտի ներկայացնէր ժողովուրդին Համլէտի կամ Ուրիէլ Ակոստայի նման դժուարին պիէսները։ Չէ՞ որ մեր սիրողներն իրենց հաշուում էին կատարեալ դերասաններ եւ խոյս էին տալիս երկարատեւ փորձերից։ Այդ ինքնահաւանութեան եւ ինքնավարութեան պատճառով եւ մեծ համարձակութեան` նրանք յաճախ փորձերի ժամանակ վիճաբանում էին վաստակաւոր Զարիֆեանի հետ այս կամ այն տեսարանի բեմադրութեան առթիւ։ Զարիֆեանը ստիպուեց բոլոր խաղացած պիէսները անցնել հինգ կամ վեց փորձով։ Որքա՜ն հեռու էին մեր գաղութի սիրողները պարտականութիւն բառի հասկացողութիւնից եւ յարգանքից, թէ՛ դէպի այն դրամատուրգը, որը ստեղծած է իր թատերգութիւնը եւ թէ՛ դէպի խեղճ հանդիսականը, որը եկել է թատրոն` սովորելու եւ զգալու։ Որքա՜ն նրանք հեռու էին Մոսկուայի Գեղարուեստական թատրոնի պահանջներից, ուր Համլէտը բեմ հանելու համար 226 փորձ եղաւ։ Աչքիս առջեւն է Զարիֆեանը Ուրիէլ Ակոստայի մէջ։ Թատրոնը հազիւ կէսի չափ էր լեցուն, ինչ որ արդէն պիտի ազդէր դերասանի պսիխիկայի97 վրայ։ Այդ բաւական չէր կարծես, եւ նա բեմի վրայ խաղացած ժամանակ անընդհատ յուշում էր ուրիշներին։ Թէ՛ խաղում էր, թէ՛ իր դիմացի դերասանին ռեպլիկա էր ցոյց տալիս, որովհետեւ այդ անձն այնքան հեռու էր դերասան լինելուց, որքան հեռու են իրարից երկու բեւեռները։ Նրանց ինքնա- վստահութիւնը վերջ էր գտնում` հազիւ վարագոյրը բացուէր։ Զարիֆեանի համար այլեւս այդպիսի ներկայացումները ոչ մի բաւականութիւն չէին ներկա- յացնում, բացի նիւթական դեֆիցիտից։ Նա մի բարոյական դեֆիցիտ էր եւս։ Իսկ մեզ` հանդիսականներիս համար, որոնք ճանաչում էին իսկական Զարիֆեանը, տանջանք էր տեսնել այդ մեծ դերասանի զուր ճիգերը` ստեղծել բեմ` բեմի վրայ, որի փոխարէն բոլորի առջեւն էր մանկապարտէզի խեղճուկ տեսարան։ Զարիֆ- եանը ինքը ասում էր մեզ մէկ օր, երբ մենք ժողովուած էինք Վահան Զարդար- եանի տանը։ (Վահան Զարդարեանը տարագրութիւնից յետոյ հաստատուեց Կահիրէում, նա ռամկավար լիդէրներից մէկն էր։ Նա վերին աստիճանի հայրե- նասէր էր։ Նրա ցնորքներից մէկն էր` մեկնել Հայրենիք, սակայն ճակատագիրը փակեց նրա աչքերը ներգաղթից առաջ)։ Զարիֆեանը մեզ պատմում էր իր տպաւորութիւններն այն ամէն գաղութների մասին, ուր նա յաճախած էր եւ ներկայացումներ կազմակերպած։ Յիշեց նաեւ Պոլսոյ Դրամատիկ խումբը, ուր 143

կարելի է, մեծ հասոյթ չկար, սակայն չկար նաեւ բարոյական տանջանք։ Այնտեղ նա շրջապատուած էր Հայ դրամատիկ խումբի կազմակերպած ուժերով։ «Բոլոր իմ ճամփորդութիւնների մասին ես գրած եմ իմ յուշատետրի մէջ, – ասում էր Զարիֆեանը այդ գիշեր։ – Ամէն տեղ խաղացած պիէսի եւ նոյնպէս ժողովուրդի վերաբերմունքի մասին։ Ոչ մի տեղ ես չեմ հիասթափուած, ունեցած եմ, կարելի է անախորժ վայրկեաններ, բայց դա մի անցողական երեւոյթ էր, որն ունենում է ամէն մի մարդ, ոչ միայն դերասանը, սակայն այն, ինչ որ ես քաղեցի այս անտէր տեղը, կեանքիս մինչեւ վերջին րոպէն չեմ մոռանայ։ Յուշատետրիս մէջ Եգիպտո- սին յատկացրած էջերը պիտի մնան սպիտակ։ Ոչ մի խօսք չպիտի կարողանամ գրել, այնքան մեծ է թէ՛ հիասթափմունքս, թէ՛ թախիծս։ Այո, նրանք պիտի մնան սպիտակ, թէեւ իրականութեան մէջ դա իմ կեանքի ամենասեւ էջերն են»։ Ահա՛ Զարիֆեանի կարծիքը Եգիպտոսի թատերասէր ժողովուրդի եւ սիրողների մասին։ Սակայն վերջիվերջոյ, թէեւ արդէն ուշ էր իր տրամադրութիւնը փոխելու համար, նա ունեցաւ մի ռոմանտիկ ինտերմեդիա ի անձն Վալենտինա Ամիրայ- եանի, որը, ինչպէս գրած եմ, երգած էր մեր օպերէտներում եւ Անուշ օպերայում։ Նա հետաքրքրուեց դերասանուհով, եւ նրա մասնակցութիւնը որոշ ոգեւորութիւն ստեղծեց դերասանի հոգու մէջ։ Տիկին Ամիրայեանը սիրուն, բարի լինելով, նոյն ժամանակ շատ էր սիրում թատրոնը ու շատ էլ ընդունակ էր։ Զարիֆեանը կազմակերպեց նրա մասնակցութեամբ Համլէտը։ Անշուշտ, Համլէտի մէջ էլ նա թէ՛ յուշեց բեմի վրայ, թէ՛ հայհոյեց անվարժ սիրողներին, բայց գոնէ նրա կողքին կար մի նուրբ Օֆելեա, որը շատ յուզիչ էր խելագարութեան տեսարանում։ Այդ տեսարանում Ամիրայեանը կրկնում էր Անուշի խելագարութիւնը։ Վալենտինա Ամիրայեանի հետ նրանք խաղացին թէ՛ Տրիլբին, թէ՛ Թայֆունը։ Այդ երկու պիէս- ներում, մանաւանդ Թայֆունի մէջ ես միշտ նախընտրած եմ Զարիֆեանի խաղը իր բոլոր խաղարկութիւններից։ Թէեւ ես տեսած եմ Ռուսաստանում մի շատ յայտնի թէ՛ Սուենգալի98, թէ՛ Տոգոմարու99 խաղացողներ, որն էր Ռաֆաիլ Ադել- գէյմը, բայց կարող եմ առանց չափազանցութեան ասել, որ Զարիֆեանը այդ երկու դերերի մէջ հասած էր խաղարկութեան գագաթնակէտը։ Նա վերին աստիճանի մի վանողական Սուենգալի էր, նրա ամէն մի ժեստը կրում էր այդ ծերացած, մինչեւ սադիզմ հասած մարդու սէրը եւ խղճալի վիճակը։ Իսկ տիկին Ամիրայ- եանը եղաւ մի սիրուն, նուրբ Տրիլբի, որն իզուր է թպրտում ճակատագրի սեւ ճանկի մէջ։ Այդ պիէսում նաեւ շատ լաւ մի տիպ տուեց անգլիացու դերի մէջ մի սիրող` Միքայէլեանը, որի թէ՛ ծպտումը, թէ՛ ձեւերը շատ ինքնատիպ էին։ Ինչ վերաբերում է Թայֆուն պիէսին, նա աւելի լաւ տպաւորութիւն ձգեց, որովհետեւ դերակատարները խճողուած չէին մեծ քանակով, ինչպէս միւս պիէսներում եւ այդ պատճառով էլ աւելի հեշտ եղաւ նրա բեմադրութիւնը։ Միայն այդտեղ էր, որ Զարիֆեանը ոչ ոքի չյուշեց բեմի վրայ։ Տոգոմարուի դերի համար կարծես թէ 144

Զարիֆեանը ծնուած էր։ Նա հրաշալի կերպով հասկացած էր Տոգոմարուների հոգեբանութիւնը, մի ճապոնացի, որը, ինչպէս եւ բոլոր իր ազգայինները, ծծում է սպունգի նման Եւրոպայի ունեցած մշակութային բոլոր նորաձեւութիւնները` առանց երկրպագելու նրանց առջեւ։ Նա իւրացնում է այդ բոլորը իր հայրենիքին օգտակար լինելու համար` իր երկիրը դասելով միւսներից շատ բարձր։ Նա ատում է այն ամէնը եւ այն բոլորին, որոնք իր պէս ճապոնացի չեն։ Սիրա- հարուելով մի սպիտակ կնոջ վրայ` չի կարողանում մարսել նրա հեգնանքը, նրա ատելութիւնը դէպի իր` կապիկի նման նման արտաքինը եւ իր դեղնամորթ ծնունդը, ու խեղդում է նրան։ Զարիֆեանը հիանալի ապրեց այդ տիպարի բոլոր հոգեբանական վայրկեանները։ Ինչպէս նշեցի մի քիչ առաջ, Ալեքսանդրիայի բուրժուաները կազմակերպեցին Դերասան Քինը Զարիֆեանի մասնակցու- թեամբ Ալեքսանդրիայում, խաղացին եւ եկան Կահիրէ, ուր կրկնեցին նոյն պիէսը «Ռից» թատրոնում։ Անսամբլը յաջող էր, ամէնքը լաւ էին սովորել իրենց դերերը եւ դիւրացրին այդպէսով Զարիֆեանի խաղը։ Զարիֆեանը եղաւ բաւականին յաջող դերասան Քին։ Ես անձամբ նախընտրել եմ Շահխաթունին այդ դերի մէջ։ Այդ վերջինը շատ աւելի մեծ զգացումով է խաղում, սակայն Եգիպտոսի գաղութի համար թէ՛ այդ պիէսը, որը երբէք չէր խաղացուած, թէ՛ Զարիֆեանի կատարումը, անշուշտ, մի մեծ, գեղեցիկ նորոյթ էր։ Իսկապէս, Շահմուրադեանի նկատողու- թիւնը եւ զայրոյթը այդ պիէսի անտրակտներից մէկում, տիկին Իփէկեանի հետ ունեցած խօսակցութեան ժամանակ, շատ իրաւացի էր։ Եթէ այդ դասակարգը կամենար, մի քանի ներկայացում կազմակերպելով կարող էր ապահովել նիւթա- կանը` բոլոր տոմսերն իրենց մէջ ծախելով եւ մինչեւ անգամ` կը պահպանուէր (մօտաւորապէս, իհարկէ) որոշ բեմական գեղեցկութիւն, եւ Զարիֆեանն ազատ կը տրուէր իր խաղին։ Նրանք ունէին լաւ ուժեր իրենց մէջ. երիտասարդ տիկին Շաքէ Իփէկեանը (ռամկավար Տամատեանի աղջիկը) զորօրինակ կամ իր ամու- սին Աղասի Իփէկեանը, որը շատ յաջող Դուքս էր Դերասան Քինի մէջ։ Սան- տալճեանը, որը հիմա այստեղ է, հիանալի խաղաց Ռեժիսորի դերը։ Որքան հեշտ պիտի լինէր` ձեռք ձեռքի տալով օգնել Զարիֆեանին` անհետացնելու համար իր սրտի մէջ մնացած վիշտը, որը նա տարաւ իր հետ իր յուշատետրի պարապ մնացած էջերի հետ միասին։ Սակայն ոչ մի տեղ կուշտը սովածին չի հասկանում, մանաւանդ սֆինքսի եւ պիրամիդների ոսկէաւազ երկրում։ Զարիֆեանը Եգիպ- տոսից մեկնեց Ամերիկա։ Չգիտեմ այլեւս, թէ այնտեղի իր ստացած տպաւորու- թիւնները սեւ էին, թէ սպիտակ, գիտեմ միայն, թէ մի ներկայացումի շտապելու միջոցին նա աւտոյի արկած է ունենում եւ տեղափոխւում է թատրոնի տեղ հիւանդանոց, իսկ թատրոնում, իհարկէ, մեծ իրարանցում է տիրում գլխաւոր դերակատարի ուշանալու պատճառով։ Իրարանցումը փոխուած է շփոթումի, երբ ամէնքը տեղեկանում են պատահած արկածի մասին։ Դրանից յետոյ նա լաւանում է եւ շարունակում է իր գործունէութիւնը։ Նա եւս, ինչպէս եւ 145

Շահմուրադեանը, զոհ գնաց անհուն սիրոյն դէպի իր զաւակը` աղջիկը, որը նրա կնոջ հետ միասին հաստատուած էր Ամերիկայում, ապա թէ ոչ, նրա տեղն էլ, ինչպէս բոլորի, իր Հայրենիքումն էր։ Զարիֆեանի մեկնումից յետոյ Եգիպտոսի թատերական ասպարէզը նորից անցաւ սիրողների ձեռքը։ Նորից մերթ-մերթ մի եւրոպական պիէսա, յաճախ Արփիարի եւ նրա կնոջ` Աստղիկի չափազանցուած փուչ կոմեդիաները, որոնք ընդհատւում էին այս կամ այն փոքրիկ դերասանի այցելութեամբ։ Օրինակ, եկաւ ոմն` Պատրիկ անունով, որը շատ հեռու էր բեմի իսկական նշանակութիւնը հաս- կանալուց, բայց նա ունէր մի շատ սիրուն կին որբուհիներից եւ բաւականին ընդունակ։ Եթէ նա թատերական դպրոց անցնէր, կարող էր իսկապէս լաւ տեղ գրաւել մեր բեմի վրայ։ Իսկ իր ամուսինը մի քանի պիէսներ խաղալուց յետոյ Կահիրէում տարաւ նրան Սուդան, ուր կաբարէների մէջ շահագործում էր իր կնոջ գեղեցկութիւնը։ 1929-ին Եգիպտոս եկան Պարսկաստանից Կոստանեանները` Կոստան- եանը, իր կինը, աղջիկը եւ տղան100։ Նրանք կազմակերպեցին մի շարք ներկայա- ցումներ։ Սկզբում նրանք որոշեցին դնել այդ կազմակերպութիւնը եւրոպական հիմերի վրայ, յայտարարեցին պիէսների ցուցակը աբոնեմենտներով։ Նրանք էլ միւսների պէս կարծում էին, թէ հարուստ Եգիպտոսը գիրկը լայն բացած պիտի նրանց ընդունի եւ ոսկիներով լեցրած գրպանները` ճամփայ պիտի դնէր։ Սա- կայն Եգիպտոսի գաղութը դեռ շատ հեռու էր այդ տեսակ նորութիւններից։ Եգիպտացիներն իրենք անգամ միայն իտալական օպերայի սեզոնի ժամանակ աբոնեմենտ ունէին, այն էլ հազուագիւտ էր, որ բոլոր տոմսերը ծախուած լինէին։ Վերջին րոպէները միմիայն, երբ ռադիոն տարածեց նուագը եւ զարգացրեց ժողովուրդի ճաշակը, ժողովուրդի որոշ դասակարգը հաճոյքով էր յաճախում օպերան, եւ աբոնեմենտները բոլորն էլ ծախւում էին։ Այդպիսով, Կոստանեան- ները չկարողացան յաջողել այդ տեսակէտից։ Նրանք ունէին սակայն ուրիշ առաւելութիւններ, չէ՞ որ չորս հոգի պատրաստուած դերասաններ էին։ Հերոսու- հի պրիմադոննան տիկին Կոստանեանն էր, նրա ամուսինը թէ՛ հերոս, թէ՛ առաջին սիրահար, նրանց աղջիկը` Ասեա Կոստանեանը, Էնժենիւ, իսկ «խա- րակտէրնի» դերերում Ասեայի եղբայր Վոլոդեա Կոստանեանն էր։ Կարող եմ ասել, որ իսկական դերասանի կայծ ունեցողը միայն այդ երիտասարդն էր նրանց միջին։ Նա իր խաղացած դերը զգում էր ու ապրում` բոլորովին կերպարանա- փոխուելով, դառնալով բեմի վրայ մի ուրիշ մարդ։ Կեանքում դա մի զեխ կեանք վարող, փուչ, անպէտք տղայ էր։ Ամէն տեսակ խաղ գիտէր, առաւօտուանից մինչ երեկոյ նստած էր սրճարանում, ուր խաղալով փող էր աշխատում կամ թէ չէ ժամանակ էր անցնում գծից դուրս կիների հետ։ Մարդ ամօթ կը զգար նրա ընկերակցութեամբ փողոցով անցնել, որովհետեւ ամենացած անձնաւորութիւն- ները նրա մօտիկ ծանօթներն էին, բայց երբ նա բեմ էր բարձրանում, զարմացնում 146

էր բոլորին իր արմատային փոփոխութեամբ եւ դրա մէջ էլ նա տեւական չէր, ծոյլ էր եւ շատ քիչ անգամ էր դեր առնում։ Գլխաւոր ուժերը պատրաստ` Կոստան- եանները ժողվում էին միայն երկրորդական սիրողներին, այդ պատճառով կարո- ղացան կարճ միջոցում կազմակերպել մի շարք ներկայացումներ։ Ես անձամբ ներկայ եղայ Հին աստուածներին, Կամելիազարդ տիկնոջ եւ Լեւոն Շանթի Կայսր պիէսին, որն առաջին անգամ խաղացուեց Եգիպտոսում։ Նրանք ուզեցին բեմադրել նաեւ Շանթի Օշին Պայլը, բայց եգիպտական կառավարութիւնը չար- տօնեց այդ պիէսը նրա սիւժէտի պատճառով, ուր թագաւորը սպանուած է յեղափոխականների պատճառով։ Այդ ժամանակ ցենզուրան շատ խիստ էր։ Մի կինոպատկեր Դիւ Բարի անունով101, որի մէջ ֆրանսիական յեղափոխութիւնն էր նիւթը եւ թագաւորը գլխատւում է, կրկին չարտօնուեց ներկայացուելու։ Կոստանեանների ներկայացուած Հին աստուածները բաւականին յաջող անցաւ։ Ինքը` Կոստանեանը, Վանականի դերի մէջ, անշուշտ, շատ հեռու էր Շահխաթունիի տուած տիպից, սակայն նա կարողացաւ գոհ ձգել Կահիրէի հայ գաղութը իր բնական ձիրքերով եւ բեմական ձայնով։ Նրա կինը` տիկին Կոս- տանեանը, հպարտ ու պարզ Իշխանուհի էր։ Բայց ամենայաջողը կրկին նրանց տղան` Վոլոդեա Կոստանեանն էր Վանահայրի դերի մէջ102։ Նոյնպէս շատ յաջող էր Ասեա Կոստանեանը Սեդայի հրապուրիչ դերում։ Նա նուրբ ու գեղեցիկ էր եւ շատ յուզիչ կերպով արտասանեց «Իջէք, իջէք, երազները»։ Իմ տեսած երկրորդ պիէսը Կամելիազարդ տիկինն էր։ Այդ պիէսի մէջ, որը միշտ վճռողական է դերասանուհու ունեցած տաղանդը դատելու իրաւունքը ունեցողների համար, տիկին Կոստանեանը չկարողացաւ շահել ոչ մի կէտ։ Նա շատ հեռու էր թէ՛ արտաքինով, թէ՛ խաղով Մարգարիտա Գոթիէի հիւծուած երեւոյթից եւ նրա հոգեբանական մոմենտներից։ Նա շատ լեցուն մարմին ունէր, միջահասակ էր, թէեւ սիրուն էր, սակայն Մարգարիտա Գոթիէ չէր։ Իսկ վերջին արարում նա մի մեծ սիւրպրիզ էր պատրաստել մեզ համար։ Մահամերձ Մար- գարիտան պիժամա103 էր հագած այդ արարում։ Տիկին Կոստանեանն անտեղեակ էր մինչեւ անգամ, որ Դիւմայի Կամելիազարդ տիկինը գրած ժամանակը պիժա- ման դեռ գոյութիւն չունէր։ Եթէ ունենար անգամ, նա չպիտի համարձակուէր այդպէս հագնուելու, քանի որ իր կոլոր մարմինը կարիք էր զգում աւելի շուտ ծպտուելու, քան թէ ցուցադրելու։ Նրա խաղը շատ միջակ էր, ոչ մի տեսարանում նա չյուզեց հանդիսականներին։ Ընդհակառակը, նրա ամուսին Կոստանեանը շատ յաջող էր Արման Դիւվալի դերում։ Նա մի անկեղծ եւ յուզիչ սիրահար էր։ Իսկ նրանցից յաջող էր նորից Վոլոդեա Կոստանեանը։ Նա հօր դերի մէջ շատ բնական էր։ Մարգարիտայի հետ տեսարանում նա էր, որ ազդեց ժողովուրդի վրայ իր խաղով։ Ինչ վերաբերում է Կայսրի բեմադրութեանը, այդ պիէսը բոլորո- վին վեր էր նրանց ուժերից։ Խաղացողներից եւ ոչ մէկը չկարողացաւ ներկա- յացնել այդ դաւադրութեան խորամանկութիւնը եւ տիպերի բնականութիւնը։ 147

Միայն Ասեան եղաւ մի նազելի Գայեանէ։ Ինչպէս Շահմուրադեանը եւ Զարիֆեանը, Կոստանեանները եւս յաճախ մեզ մօտ էին լինում։ Նրանք շատ հաճելի բնաւորութիւն ունէին։ Երկուսն էլ թիֆլի- սեցի էին ծնունդով, այնտեղ մեծացած, այնտեղի բեմերի վրայ խաղացած, նրանք լաւ գիտէին Կախեթի գինիի համն ու հոտը, այդ գինին, երակների մէջ վազելով, վառում է արիւնը` տալով նրան եռանդ եւ զուարթութիւն։ Կախեթի գինին խմողը միշտ լաւ տրամադրութեան տէր պիտի լինի եւ կեանքին էլ օպտիմիստ աչքով նայի։ Այդպէս էին եւ Կոստանեանները։ Նրանք մեզ մօտ էին համարեա թէ ամէն գիշեր, երբ փորձերից ազատ էին կամ ներկայացում չունէին եւ իրենց զուարթ խօսակցութիւններով, յիշատակներով Թիֆլիսի թատերական կեանքից ուրախ ժամանակ էին անցնել տալիս բոլորիս։ Անշուշտ, Թիֆլիսում նրանք շատ փոքրիկ դերասաններ էին Կամելիազարդ տիկին կամ Հին աստուածներ խաղալու հա- մար։ Այնտեղ նրանք աւելի մասնակցում էին օպերէտային խմբերին, ուստիեւ անգիր գիտէին այն օպերէտները, որոնցից մի քանի տեսարան ներկայացնում էին մեր տանը` յանկարծ տարուած անցեալի յիշատակներով։ Նրանց ընկերու- թիւնը շատ հաճելի էր իմ մայրիկիս համար։ Մայրս երկար ժամանակէ ի վեր կորցրած էր իր աչքի լոյսը։ Նա այնքան արտասուեց իր երկու մեծ զաւակները կորցնելուց յետոյ, որ իր արդէն թոյլ տեսնող, կարճատես աչքերը չդիմացան, եւ նա կուրացաւ։ Բժիշկներն անզօր էին նրան օգնելու մէջ, ո՛չ Եգիպտոսում, ո՛չ էլ Փարիզ, ուր նա գնաց 1931-ին այն յոյսով, թէ միգուցէ այնտեղի գիտունները կարողանան նրան օգտակար լինել, այդ էլ ապարդիւն անցաւ։ Բայց բնութիւնը տարօրինակ զէնքեր ունի իր տրամադրութեան տակ։ Մէկ կողմից առնելով մայրիկիցս տեսողութիւնը` նա զարգացրած էր նրա մէջ իր միւս զգայարանք- ները։ Զորօրինակ, լսողութիւնը անչափ սրուած էր, նոյնպէս եւ ստեղծագործու- թեան փափագը։ Պառկած իր մութ մենակութեան մէջ` նա անվերջ ստեղծում էր սիւժէտներ ռոմանների համար։ Ինքը եւս գրեց մի վէպ, որը պատրաստած էր իր յիշողութեան տետրակի մէջ, եւ երբ Փարիզ էր, թելադրեց, պատմեց ամէն ինչ մէկ երիտասարդ ուսանողի, որը եւ գրեց բոլորը` խօսք առ խօսք։ Բայց ամենակա- րեւորն այն է, որ նա եղաւ ինձ դրդողը` գրել, գրել, գրել։ Ես գրում էի արդէն ռուսերէն լեզուով բանաստեղծութիւններ, որոնց երբէք կարեւորութիւն չէի տալիս։ Մայրս ստիպեց ինձ, որպէսզի ես գրեմ եւս իմ մայրենի լեզուով, բայց ես հակառակում էի, որովհետեւ իմ կարծիքով լաւ չէի տիրապետում հայերէն լեզուն։ Հայերէն խօսելն անգամ ես սովորել էի արտասահման եղած ժամանակ։ Ապրում էինք Մոսկուայում, սովորում էինք բոլորս ռուս դպրոցներում, յետոյ եւ համալսա- րանում, ուր եւ վերջացրի պատմական, գրականական, լեզուագիտական ճիւ- ղերը, տանը միշտ խօսում էինք ռուսերէն, ուստիեւ ոչ միայն իմ, այլեւ իմ եղբայրներիս հայերէնը սաստիկ կաղում էր, չնայած որ իմ հայրը շատ հայասէր էր, ինքն աւարտել էր Ներսէսեան ճեմարանը եւ լիովին տիրապետում էր 148


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook