Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Ջահակիր, Յաւելուած ԻԵ. - Tchahagir, Supplement No. 25

Ջահակիր, Յաւելուած ԻԵ. - Tchahagir, Supplement No. 25

Published by Haig Avakian, 2019-05-11 09:11:52

Description: Եւգենեա Արիստակեան, Յուշեր գաղութահայ կեանքից, տեքստի կազմող, առաջաբանի եւ ծանօթագրութիւնների հեղինակ` Արծուի Բախչինեան, ներածութիւն` Հ. Աւագեան
Գահիրէ, 2019

Keywords: Armenian,Tchahagir,Ջահակիր

Search

Read the Text Version

խմբագիրն է եղած Եգիպտոսում, 50 տարի սրանից առաջ։ Այժմ նա կորցրած է իր աչքի լոյսը, նա արդէն մօտ ութսուն տարեկան է եւ մեկնել է Բրազիլիա իր աղջկայ մօտ, այնտեղից նա դեռ ուղարկում է յօդուածներ Կահիրէի թերթի համար։ Նա շատ սիրուած եւ յարգուած դէմք է Եգիպտոսի կուլտուրական շրջանակներում։ Երբ նա դեռ Եգիպտոսումն էր, գրելով ճաշակների տարօրինա- կութեան մասին, ահա թէ ինչպէս արտայայտուեց. «Երբէք պէտք չէ զարմանալ, երբ մէկը թթու է նախընտրում, իսկ միւսը քաղցրը, կան մարդիկ, որոնք միայն դառը բաներ են սիրում։ Տարօրինակ ճաշակներ շատ են։ Վերցնենք, օրինակ, երգիչ Աբդէլ Ուահաբը։ Այստեղ` Եգիպտոսում, կան մարդիկ, որոնք նրա երգը լսելու համար իրենց մօտ են հրաւիրում եւ մօտ 500 ոսկի են վճարում նրան։ Ինչ վերաբերում է ինձ, ես մեծ հաճոյքով կը վճարէի նրան հինգ հարիւր ոսկի նրա երգելը երբէք չլսելու համար»։ Նեմոյի այդ կծու խօսքերը չշարժեցին եգիպտա- ցիների բարկութիւնը, թէեւ, անշուշտ, նրանք գոհ չէին կարող մնալ։ Իսկ ինչ վերաբերում է արդէն Ուահաբին, նա շատ յաճախ էր հրաւիրւում փաշաների տները ու վարձատրւում այդ տեսակ մեծ գումարներով։ Վերջին ժամանակները նա մի կոնկուրենտ ունէր, սուրիացի մի արաբ` Ֆարիդ էլ Ատրաշ անունով, մի շատ գեղեցիկ երիտասարդ, որի ձայնը շատ աւելի հաճելի էր եւ երգերը` նոյնպէս։ Նա մեծ յաջողութիւն ունէր կինոֆիլմերի մէջ, ուր իր քրոջ` Ասմահանի հետ էր խաղում։ Յաճախ երգում էին եւ Պետական ռադիոկայանից։ Ասմահանը մի զար- մանալի գեղեցկուհի էր։ Նա Սուրիայի դրուզների իշխան Ատրաշի կինն էր։ Ինչպէս բոլոր սուրիացի կիները, նա շատ սպիտակ դէմք ունէր, հիանալի կանաչ մեծ աչքեր եւ շագանակագոյն մազեր։ Բարձրահասակ էր եւ լաւ կազմուածքով։ Սուրիացի դրուզ իշխանը ձգելով` նա գալիս է Կահիրէ, ընդունւում է այնտեղի բարձր շրջանակներում, երգում է, խաղում է կինոֆիլմերի մէջ, բայց տարւում է աւանտիւրայով եւ սկսում է զբաղուել քաղաքականութիւնով։ Մտնելով այն արաբական շրջանակների մէջ, որոնք գերմանոֆիլ էին, նա վտարւում է իբրեւ գերմանական լրտես, անգլիացիների կողմից, պատսպարւում է նորից իր նախկին ամուսնու մօտ։ Պատերազմից յետոյ ազատօրէն հաստատւում է Կահի- րէում եւ իր վերջին ֆիլմն աւարտելուց յետոյ մեռնում է աւտոյի արկածից, Ալեք- սանդրիա գնալու ժամանակ։ Ուրիշ մի յայտնի երգչուհի է Օմ Կալսումը։ Թէեւ նա մի տգեղ կին է, դեղին մորթով, հաստ շրթունքներով, փոքրիկ աչքերով, սակայն նա բաւական բարձր ձայն ունի եւ իր ելեւէջները սկսելով ցածից, մի խօսք` «եա հաբիբի» («սիրելիս») երեսուն անգամ կրկնելով, բարձրանում է աստիճանաբար ու զմայլեցնում ժողո- վուրդը, որն ամէն մի «հաբիբի» խօսքի տակին, գլխին, ոգեւորուած գոռում է` ալլա՛հ։ Առհասարակ, թատրոնում կամ կինոյում գտնուող արաբները ոչ միայն իրենց ներկայացումներում, այլեւ օտար վայրերում ի չար էին գործածում այն շովինիզմը, որը սկսել էր տարածուել վերջին տարիները եւ նամանաւանդ` 199

ներկայ պատերազմի ժամանակ Պալեստինայի դէմ162։ Հրեաների դէմ սաստիկ գրգռուած ժողովուրդի համար այլեւս ամէն մի օտար եւս հրեայ է։ Զբօսավայրե- րում օտար մի երգիչ նրանց դուր չի գալիս եւ սուլոցների ու ծիծաղների մէջ նա ստիպուած է թողնել բեմը։ Արաբներն առհասարակ ըմպելիք չեն գործածում եւ սրճարաններում սեղանի շուրջ ժողովուած` բաւականանում են սեւ սուրճով, բայց վայ թէ մի քանի բաժակ գարեջուր խմեն, անմիջապէս կորցնում են իրենց հաւասարակշռութիւնը, իսկ ինչ վերաբերում է այն պարագային, երբ նրանք ներկայ են իրենց հարազատ պարերի երեկոյթներին, այդ արդէն արժանի է նկարագրութեան։ Նրանց ոգեւորութիւնը հասնում է այն գագաթնակէտին, ուր ոչ մի ոգելից ըմպելիք չի կարող հասցնի բոլոր իր ունեցած ալկոհոլի ուժով։ Նրանք կերպարանափոխւում են, կարմրում, իրար հրում, գոռում-գոչում, կռւում թատրոնի սրահում, շատ անգամ էլ ծեծւում են, երբ իրենց առաջ, մարմինը ոլորելով, ամէն մի նրա մասը ցուցադրելով, կուրծքերը հազիւ ծածկած փայլուն գոհարեղէններով, համարեա թէ բոլորովին մերկ, ներկայանում է յայտնի Բեբա պարուհին` պորտի պարը պարելով։ Թատրոնն այնքան լիքն է, որ ո՛չ անցնելու տեղ կայ, ո՛չ էլ կանգնած մնալու։ Հազիւ թէ Բեբան դուրս է գալիս բեմ, դեռ ծածկուած քօղերով, որոնց միջից երեւում է նրա գայթակղեցուցիչ մարմինը, ժողովուրդից սկսւում են կանչ ու աղաղակներ` «Բեբա, եա հաբիբի, եա էյնի, Բեբա, եա ամմար» («Բեբա, սիրելիս, աչքիս լոյս, Բեբա, լուսնեակս»)։ Իսկ երբ Բեբան արեւելեան օրկեստրի ճնշիչ սուր ձայների ընկերակցութեամբ պարելուց յետոյ վերջացնում է իր ոլորումները, թատրոնն այլեւս մօտիկ է փլելու հանդիսա- կանների գլխին։ Մի աննկարագրելի իրարանցում է սկսւում, բոլորը կրկնութիւն են պահանջում, ոչ մէկ-երկու, այլ չորս անգամ, եւ վա՜յ թէ այդ կրկնութիւնն ուշացուի, «Բե՜բա» ոռնալով նրանք պատրաստ են խուժել բեմ եւ դուրս հանել մերկ Բեբան։ Կահիրէն ունի ռեւիւի ժանրի աստղ` Բադիա անունով, սուրիացի ծագումով մի դերասանուհի։ Նա այժմ ո՛չ երիտասարդ է, ո՛չ էլ շատ գեղեցիկ է, սակայն կատարեալ մի եւրոպական դերասանուհի կարող է հաշուըուել։ Շատ լաւ պարուհի լինելով` նա նոյն ժամանակ տաղանդաւոր է իր ժանրի մէջ։ Եւ թէ՛ կազմակերպում է, թէ՛ ռեժիսորութիւն է անում, ունի իր օգնականները, բայց բոլոր փոքր կոմեդիաների, սքեթչերի բովանդակութեան նիւթն ինքն է տալիս։ Նա ամէն տարի յաճախում է Եւրոպայի թատրոնները, սակայն նրա արժանիքը կայանում է այն փաստի մէջ, որ նա ոչ մի եւրոպական բնոյթ կրող ներկայացում չէ տուած իր թատրոնում։ Օպերայի հրապարակի վրայ նա ունի իր սեփական թատրոնը, որը միշտ լեցուն է։ Նրա խումբի մէջ չկան յայտնի դերասաններ, այլ մի քանի շատ լաւ մարզուած ուժեր, որոնք շատ բնական կերպով խաղում են սքեթչեր, վոդեւիլներ, որոնց նիւթը պարունակում է անպայման որեւէ պակասու- թիւն, մի բացասական կողմ ժողովուրդի կեանքից, նիւթը յաճախ եւ քաղաքական 200

բնոյթ է կրում։ Այդ բոլորն ունի սատիրայի երեւոյթ։ Յաճախ նկարագրւում է Եգիպտոսի չաւուշների` ոստիկանների տգէտութիւնը կամ անտարբերութիւնը դէպի իրենց պաշտօնը։ Շատ տարածուած է, զորօրինակ, այն փաստը, որ եգիպ- տական ոստիկանը փողոցում կռուի ժամանակ յանկարծ անհետանում է ու դուրս է գալիս այն ժամանակ, երբ ամէն ինչ վերջացած է եւ մի քանի դէմքեր արնոտած։ Նա սկսում է գոռալ. «Խաբարեա, խաբարեա» (ի՞նչ է պատահել), բռնում է կոկորդներին, սակայն մինչեւ ոստիկանատուն չի հասցնում, այլ ճամ- փին մի քանի ղրուշ ստանալով նրանցից` ազատ է արձակում արդէն հաշտուած թշնամիներին, ասելով նրանց. «Մաալեշ, մաալեշ» (ոչինչ, ոչինչ)։ Իսկ պատերազ- մի ժամանակ գերմանացիների դէմ Բադիան շատ մեծ ժողովուրդականութիւն ձեռք բերեց իր խիստ յարձակումներով ֆաշիզմի երկու վիշապների վրայ` Հիտլէրի եւ Մուսոլինիի։ Նա նկարագրում է շատ ծիծաղաշարժ կերպով այդ երկուսի չափազանց մեծամեծ ձգտումները։ Այդ տեսակ սատիրայի համար նիւթն անպակաս էր, մանաւանդ երբ Էլ Ալամէյն163 հասած էին Ռոմմէլի զօրքերը։ Ալամէյն ասած տեղն այն էր, ուր հասած էին թշնամու զօրքերը։ Այդ ընդամէնը 80 կիլոմետր հեռաւորութեան էր Ալեքսանդրիայից։ Այդ իսկ օրերին Կահիրէում տիրում էր մի տագնապալի վիճակ։ Ամէն վայրկեան սպասւում էր գերմանական զօրքերի խուժումը Կահիրէ, իսկ անգլիացի զօրքերը, որոնցմով լի էր քաղաքը, ըստ իրենց բարի սովորութեան, արդէն ժողովել էին պայուսակները եւ վրան նստած` սպասում էին վերջին հրամանին։ Մինչ այդ բոլոր անգլիական զինուորական վայրերում ամբողջ գիշերն աուտոդաֆէ էին ենթարկւում անթիւ- անհամար փաստաթուղթեր։ Այրած թուղթերի մուխը սեւացնում էր ամառուայ պարզ երկինքը եւ լեցնում էր վախով բնակիչների սրտերը։ Մեծամասնութիւնը պատրաստւում էր փախչելու, մի քանիսներն արդէն փախած էին, ինչպիսին էր ռադիոյի դիրեկտոր Հիւթթէլը, որը չեխոսլովակ էր եւ մի քանի թերթերի խմբա- գիրն էր, որոնք շատ բացէիբաց էին քննադատում գերմանացիներին։ Ինչ վերա- բերում է պալատին, այնտեղ բոլորն էլ տաք նստած էին իրենց տեղերը։ Թագաւորը գերմանացիների կողմն էր, այդ գաղտնիք չէր ոչ ոքի համար։ Նա պատրաստ էր թէ՛ ինքն իրեն, թէ՛ իր ժողովուրդը նետել մի վանդակից միւսը. ատելով իր ներկայ վանդակի պահապանները` անգլիացիներին, նոյն ժամանակ նա խաբուած ու տարուած էր գերմանացիների եւ իտալացիների սուր, փքուն խոստումներով` անմիջական ազատութիւն շնորհելու Եգիպտոսին։ Պատճառնե- րից մէկն էլ այն էր, որ ոչ ոք յոյս չունէր անգլիացիների յաղթելու վրայ։ Նրանց ոչնչութիւնը իբրեւ ռազմիկ տարր, շատ պարզ էր, մանաւանդ եգիպտացիների համար։ Նրանց երկրով անցան եւ ապրեցին անթիւ-անհամար աւստրալիա- ցիներ, սիւդ164-աֆրիկացիներ, հնդիկներ, որոնց ձեռքով ու արիւնով էր մղում պատերազմն անգլիացին` իր սեփական թոյլ զօրքերը պահելով ետեւի շարքե- րում կամ քաղաքներում։ Նոյնպէս մեծ դեր էր խաղում իտալացիների հանդէպ 201

տածած սիմպատիան։ Ներկայ թագաւոր Ֆարուկի հայրը` Ֆուադ Առաջինը, իտալոֆիլ էր։ Նա իր կրթութիւնն ստացած էր Իտալիայում, այնտեղ զինուորա- կան դպրոց էր անցել եւ այժմ մեռած ու գահընկեց եղած Իտալիոյ Վիկտոր- Էմմանուէլի շատ մտերիմ ընկերն էր։ Նրան հետեւելով տղան` Ֆարուկը, եւս միշտ լաւ էր վերաբերւում դէպի իտալացիները։ Գահից զրկուելով` Վիկտոր- Էմմանուէլն իր ընտանիքով միասին պատսպարուեց Ֆարուկի հովանաւորու- թեան տակ Ալեքսանդրիայում մի վիլլայի մէջ, ուր եւ մեռաւ 1947-ին։ Պալատի մէջ մեծ պաշտօնեաները միշտ եղած էին իտալացիներ` ինժենէրները (ինչպէս` յայտնի Վերուչչի բէյ), օրկեստրի ղեկավարները, դասախօսները։ Իմիջիայլոց, այժմեան թագաւոր Ֆարուկը ոչ մի ընդունակութիւն չունէր ջութակ սովորելու, չնայած իր հօր` Ֆուադի հրամանին։ Մի անգամ Ֆուադը, հետաքրքրուելով, հարցնում է դասատու Միլանիից, թէ ինչպէս է յառաջանում գահաժառանգն իր դասերի մէջ։ Երբ Միլանին անկեղծ պատասխանում է, թէ դժբախտաբար նա շատ ծոյլ է, թագաւորն անմիջապէս հրամայում է ուրիշ դասատու բերել նրա տեղ` վերագրելով իր տղու ծուլութիւնը դասատուի անկարողութեամբ։ Սակայն Ֆարուկը երբէք ջութակ չսովորեց։ Եգիպտական կառավարութեան գերմանական օրիենտացիան շատ պարզ կերպով երեւան եկաւ Ալի Մամէդ փաշայի գաղտնի յարաբերութիւնների մէջ թշնամիների հետ, որը բացուեց եւ նրան ձերբակալեցին անգլիացիների պահան- ջով։ Այդ վերջինները պահանջեցին փոխել մինիստրների կաբինէտը եւս եւ նշանակել Նահաս փաշան, որը Զաղլուլ փաշայի (Եգիպտոսի ազատարար բանակի ապստամբողն անգլիացիների դէմ) հոգեզաւակն էր եւ «Ուաֆդ» յեղափոխական ժողովրդական կուսակցութեան նախագահը։ Անշուշտ, Նահաս փաշան իր պարտիայով միասին թագաւորի, պալատականների եւ կապիտա- լիստ փաշաների թշնամին էր հաշուում եւ նոյն ժամանակ էլ անձնական հաշիւ- ներ ունէր թագաւորի ընտանիքի հետ։ Իր կինը` երիտասարդ, գեղեցիկ Զէյնաբը, չէր յարգած նոր թագուհուն, ուստիեւ Ֆարուկ թագաւորը բոլոր ուժով դիմադրեց Նահաս փաշայի` կառավարութեան գլուխ անցնելուն։ Սակայն անգլիացիների ձեռքն անցած էին նրա դաւաճանութեան եւ գերմանացիների հետ ունեցած յարաբերութիւնների փաստաթղթերը, եւ երբ թագաւորը մերժեց ստորագրել Նահաս փաշայի* նշանակութեան դեկրէտը, լորդ Լամփսոնը, այն ժամանակ Անգլիոյ ներկայացուցիչը Եգիպտոսում, տանկերի առաջնորդութեամբ մտնում է պալատը։ Խուժած բակը, ջարդելով խոշոր երկաթեայ դռները եւ շրջապատուած իր զինուորականներով` մտնում է ներս։ Երբ նա մօտենում է այն դռանը, որի * Պէտք է ասել, որ անգլիացիները նախընտրում էին Նահաս փաշան, որովհետեւ նա դէմ էր գերմանացիներին։ Սակայն Նահաս փաշան էր, որ ստորագրեց 1936-ին, Մոնտրէօ քաղաքում անգլիացիների հետ դաշինք, որով անգլիացիները պիտի ձգեն Եգիպտոսը։ 202

ետեւը թագաւորն է, մի հսկայ սեւամորթ պահակ նրան դիմադրում է` ասելով. «Միայն իմ դիակի վրայով կ’անցնէք իմ թագաւորի մօտ»։ Արհամարհելով նրա դիակը` Լամփսոնին ընկերակցող մի մայոր խփում է ատրճանակի կոթով նրա ձեռքին ու վայր ձգում նրա սուրը։ Լամփսոնը եւ թագաւորը գալիս են որոշ եզրա- կացութեան, Նահաս փաշան անցնում է կառավարութեան գլուխը, իսկ այն սեւա- մորթը, որը պաշտպանեց թագաւորին, լաւ նուէր է ստանում։ Ինչ վերաբերում է Նահաս փաշային, նա, շատ թշնամիներ ունենալով, հինգ անգամ ենթարկւում է մահափորձերի եւ նոյն ժամանակ պալատից մղած հակապրոպագանդայի պատճառով եւ իր շատ մօտ մտերիմ պարտիական ընկերոջ` Մաքրամ Էբէիդ փաշայի ամբաստանութեան եւ զրպարտութեան հետեւանքով նա քիչ ժամանակ վերջը ստիպուած է լինում տալ իր հրաժարականը։ Սակայն դաւաճանների հաշիւը փակուած էր` այլեւս պատերազմը վերջանալու մօտ լինելով։ Պատերազ- մի ժամանակ ամէն տեսակ աւանտիւրանման դէպքեր յաճախ էին պատահում։ Երբ Ռոմմէլն այնքան մօտ էր Ալեքսանդրիային, Մուսոլինին անձամբ եկած էր Լիբիա եւ սպասում էր վերջնական հաշտութեան, որը շատ մօտ էր բոլորի կարծիքով, որպէսզի սպիտակ ձիու վրայ նստած մտնի Եգիպտոս։ Արեան եւ յաղթանակի ծարաւ երկու դիկտատորներն այնքան հաւատացած էին իրենց յաջողութեան մէջ, որ արդէն տպել էին մեծ քանակութեամբ թղթադրամներ` անմիջապէս տարածելու համար անգլիական դրամի տեղ։ Իսկ Ալեքսանդրիայի եւ Կահիրէի իտալուհիները, որոնց ամուսինները բոլորն էլ բանտարկուած էին, պատրաստել էին իտալական դրօշները։ Քաղաքի բոլոր արդուկարարները (այնտեղ ամէն փողոցում արդուկարարների, լուացարարների խանութներ կան) մի քանի օրուայ ընթացքում ահագին փող աշխատեցին` արդուկելով մեծ, երկար դրօշները։ Իտալացի կիները գնել էին մինչեւ անգամ քաղցրաւենիքներ` յաղթական զօրքերին առաջ տանելու համար։ Նրանք խմբուել էին Ալեք- սանդրիայից դուրս, Մեքս ասած նաւահանգստում, ուր պիտի հասնէին Մուսոլի- նիի եւ իր զօրքերը։ Սակայն ճակատագիրն ուրիշ տեսակ որոշեց։ Ռոմմէլը շատ արագ վազելուց յետոյ ընկաւ մի ծուղակի մէջ, Ալամէյն կոչուած նեղ աւազոտ ծոցում։ Այդ ծուղակը բնութիւնն ինքն էր ստեղծած, մէկ կողմը ծովը լինելով, միւս կողմից` ահագին աւազի կոյտեր, որոնց մէջ ճանապարհ չկար։ Աշխարհագրու- թեան եւ տեղի հետ քիչ ծանօթ լինելով` Ռոմմէլը ստիպուած եղաւ կանգ առնել այդտեղ։ Ոչ մի օգնութիւն այլեւս չկար նրանց համար` ծովի ճամփան կոնտրոլի տակ անցած լինելով։ Մէկ ամիս այնտեղ չորանալուց յետոյ տաք աւազների մէջ` նրանք փառաւոր ծեծ կերան։ Սակայն այդ յաղթանակն անգլիացիները պարտ են իրենց մի երիտասարդ գեներալ Մոնթգոմերիին165, որին կանչում էին Մոնթի։ Իսկ Մոնթին էլ պարտ է իր կողմից սովետական զօրքերի տակտիկային։ Այդ պատերազմում ամենամեծ դերը կատարեցին տանկերը, ինչ որ նորութիւն էր բոլորի համար։ Տարուած տանկերի յաջողութեամբ` շատ քիչ ուշադրութիւն 203

դարձուեց արտիլլերիայի վրայ։ Սակայն ռուս սովետական զօրքերը ցոյց տուին արտիլլերիայի մշտական արժէքը պատերազմի մէջ` իրենք մեծ յաղթանակներ տանելով «կատիւշաների» հրաշալի գործունէութեամբ։ Մոնթին օրինակեց` օգտուելով առաջ արտիլլերիայով, քարուքանդ արեց Ռոմմէլի ժողովուած զօրքե- րի ուժը, զարկեց վերեւից եւ ռումբերով եւ յետոյ առաջ քաշեց տանկերը։ Այդ ծանր արտիլլերիան էր, որ խուճապի մատնեց գերմանական զօրքերը` միֆ դարձնելով նրանց լեգենդային անյաղթ լինելը։ Եգիպտոսն այլեւս ազատ էր։ Ահա այդ բոլորի միջից է, որ դերասանուհի Բադիան առնում էր մի շարք հետաքրքրական նիւթեր իր ներկայացումների համար։ Նա ցոյց էր տալիս սատիրայով քօղարկուած քաղաքական անցուդարձը եւ առաջինն ինքը պիտի զոհ գնար իր ներկայացրած սքեթչերին` թէ՛ իր կառավարութեանը լարելով իր դէմ եւ թէ՛ թշնամիները, որոնք արդէն սպառնացել էին` յաղթական մտնելուց յետոյ Կահիրէ, անմիջապէս կախել Բադիան օպերայի հրապարակի ճիշտ իր թատրոնի մօտիկ ծառի վրայ։ Բարեբախտաբար, Բադիան շարունակում է հաճոյք պատճառել իր ժողովուր- դին, իսկ երկու աշխարհակալները, իրենց մեծամտութեան զոհերը, գտած են իրենց պատիժը։ Պէտք է խոստովանել նոյն ժամանակ, որ Եգիպտոսի ժողովուր- դը երբէք ոչ մի սէր չի ունեցած գերմանացիների հանդէպ։ Նրանք միշտ հայհոյում էին պատերազմ մղողներին, չնայած որ իրենց պատերազմից միայն շահաւոր դուրս եկան, ոչ մի զոհ տուեցին, այլ հարստացան, մինչեւ անգամ կօշիկ սրբող փողոցի լակոտները եւ միշտ տնքացող աղքատ կառապանները։ Նրանք բոլորն էլ լաւ սկսեցին ապրել պատերազմի շրջանում` օգտուելով օտար զինուորների շռայլ ծախսած դրամից։ Սակայն բոլոր ժողովուրդներին յատուկ աչալրջութեամբ եւ նախատեսութեամբ Եգիպտոսի ժողովուրդը եւս նախագուշակում էր թշնամի- ների տխուր վերջը։ Ինչպէս արդէն նշեցի եւ ինչպէս երեւում է գրածներիցս, արաբները շատ աւելի ընդունակ են թատերական հողի վրայ, քան երաժշտական։ Նրանք չունեն ոչ մի երաժիշտ եւ ոչ մէկ օպերա։ Ստեղծագործութիւնը նրանց համար դեռ մի մութ աշխարհ է։ Աւելի ընդունակ են դաշնակ սովորելում, քան լարային գործիքները իւրացնելու մէջ։ Այդ վերջինը նրանց համար շատ դժուար է, որով- հետեւ նրանց ականջը վարժուած է իրենց արեւելեան եղանակներին անհրա- ժեշտ «սիկ» նոտային։ «Սիկը» նշանակում է այն քառորդ նոտան, որը գոյութիւն չունի եւրոպական երաժշտութեան մէջ։ Եւ այն, ինչ որ դիսոնանս է եւ սխալ է եւրոպական ականջի համար, անհրաժեշտ է արաբ երաժշտութեան մէջ։ Այս վերջին տարիներն արաբները սկսած են նուագել ջազի մէջ` սովորելով փողային գործիքներ, ինչպիսին են սաքսոֆոնը կամ կլառնէտը, բայց այդտեղ էլ նուագում են սխալներով, ինչ որ քիչ է հասկացւում ջազի ընդհանուր աղմուկի մէջ եւ թէ՛ շրջապատող ժողովուրդի` դեռ երաժշտական անպատրաստութեամբ։ Եգիպտոսում կայ մի ջութակահար, որը յայտնի մէկն է եւ շատ սիրուած է։ 204

Նրա անունը Սամի Շաուա է, բայց նա եւս արաբ չէ ծագումով, այլ քրիստոնեայ սուրիացի։ Նա նուագում է մեր առաջուայ աշուղների նման, առանց նոտաների։ Քանիցս անգամ նա փափագել է սովորել որեւէ եւրոպական կտոր եւ դիմած է իմ ամուսնուն` Նաում Պոլեակինին, բայց չնայած այս վերջինի բոլոր դրած ջանքե- րին, նա ոչինչ չկարողացաւ սովորել։ «Սիկը» այնքան խոր բոյն էր դրած նրա ականջներում, որ նա եւրոպական կտորները նուագած ժամանակ ամէն մի կէս նոտան քառորդի էր վերածում, ամուսինս ծածկում էր ականջները` չլսելու համար այդ պրոֆանացիան166։ Վերջիվերջոյ Սամի Շաուան ինքը եւս հասկացաւ իր զուր ջանքերը եւ մնաց հաւատարիմ հարազատ արեւելեան «սիկերին»։ Նրա նուագը մեզ համար հասկանալի էր եւ մերթ-մերթ` գեղեցիկ, շեշտում եմ` մերթ- մերթ, որովհետեւ չնայած մեր սրտին մօտ, արեւելեան բնոյթին, Սամի Շաուան շատ էր երկարացնում իր նուագը` յաճախ իմպրովիզացիաներ անելով, ինչ որ յոգնեցնում է լսողը։ 1936-ին Եգիպտոս այցելեց Իտալիոյ թագաւորի տղան` գա- հաժառանգ Ումբերտոն։ Նրան ի պատիւ տուած մի երեկոյթում, որը սարքուած էր օպերայում եւ ուր ներկայ էր Ֆարուկը` Եգիպտոսի թագաւորը, ուրիշ երգիչ- երգչուհի-երաժիշտների շարքում նուագեց եւ Սամի Շաուան։ Նրան ներկա- յացրին իբրեւ եգիպտական ջութակահար, եւ գահաժառանգը նուիրեց նրան մի ադամանդեայ գնդասեղ։ Անշուշտ, այդ յարգանքի մի ապացոյց էր` միշտ դէպի իտալացիները լաւ վերաբերուող եգիպտական կառավարութեանը։ Սակայն 1928-ին, երբ Սամի Շաուան գնացել էր Գերմանիա, Բեռլինում իրեն տուած նուագահանդէսը բոլորովին տարբեր հետեւանք ունեցաւ։ Եգիպտական դեսպա- նատունը նրան ամէն տեսակ օժանդակեց, կազմակերպեց հանդէսը, պրոպա- գանդա տարածեց ամէն շրջանակներում։ Թերթերը հաղորդեցին Եգիպտոսից ժամանած մի ջութակահարի, այդ բոլորը շարժեց գերմանացիների հետաքրքրու- թիւնը եւ նուագ սիրող ու հասկացող ունկնդիրներ լեցրեցին սրահը, որը զար- դարուած էր դեսպանատանից բերած թանկագին խոշոր գորգերով։ Եւ ի՛նչ յուսախաբութիւն։ Առհասարակ, ոչ մի եւրոպացի չի հանդուրժում արեւելեան նուագին, իսկ բացի այդ, Սամի Շաուան շատ էր նման մի աշուղի, նրանց նման նա եւս նուագում էր առանց դաշնակի ընկերակցութեան եւ ինքն էլ աւելի նման էր շուկայի փոքր վաճառականի, քան արուեստագէտի։ Փոքրահասակ էր, բաւա- կանին չաղ կարմիր երեսով, ներկած սեւ բեղերով։ Իսկ ինչ վերաբերում է նրա նուագին, նրա «սիկերն» այնքան ուժեղ էին, իմպրովիզացիան` այնքան երկար, որ առաջին իսկ մասից յետոյ սրահում չմնաց նրա մէջ եղած քառորդը. բոլորը փախան։ Այդ բաւական չէր, միւս օրը թերթերը գրեցին, թէ նուագահանդէսի ամենագեղեցիկ մասը կազմում էին այն գորգերը, որոնց վրայ անցնում էր ժողո- վուրդը։ Իհարկէ, ո՛չ Սամի Շաուան, ո՛չ դեսպանատունը գոհ չմնացին այդ խօսքերից, բայց շատ հաւանական է, որ նրանք եւս բացատրեցին այդ կարծիքը նոյնպէս, ինչպէս որ արած էր Ֆուադ թագաւորը հանդէպ կոմպոզիտոր 205

Մասկանյիի։ Հռչակաւոր Մասկանյին եկաւ Եգիպտոս 1924-ին։ Պետական օպե- րան շատ պզտիկ էր Մասկանյիի ղեկավարած օպերաները լսելու եւ տեսնելու բոլորի համար, եւ ներկայացումները կազմակերպուեցին ուրիշ մի մեծ թատրո- նում, որի անունն էր «Կուրսաալ»։ Այդ թատրոնը պատկանում է Դալբանի անու- նով մի իտալացու։ Մասկանյին ղեկավարեց Գիւղական պատիւը, Ամիկօ Ֆրից եւ Պիկոլօ Մարատ իր ստեղծագործութիւնները։ Ժողովուրդը նրան օվացիաներ սարքեց, իհարկէ, թէ՛ թատրոնում, թէ՛ փողոցում, ուր երթեւեկութիւնը խան- գարուեց մի քանի ժամով։ Ֆուադ թագաւորը, օգտուելով Մասկանյիի ներ- կայութիւնից Կահիրէում, խնդրեց նրան ներկայ լինել իրենց եգիպտական կոնսերվատորիայում եւ յայտնել կարծիք եգիպտական երաժիշտների մասին։ Մասկանյին ընդունեց սիրով այդ հրաւէրը` բնաւ տեղեակ չլինելով, թէ ի՛նչ տեսակ երաժիշտների մասին պիտի արտայայտուի։ Նրան ընդունեցին կոնսեր- վատորիայում մեծ պատիւներով, «սալամ ալէքներով», նստեցրին առաջին կարգում, ուր նստեցին նրա մօտ եւ արաբական բեմի ներկայացուցիչները։ Կոնցերտին մասնակցեցին ուդով, քեմանչայով, նրանց անսամբլով զանազան նուագողներ եւ, ի վերջոյ, կոնսերվատորիայի եւ արաբ Պետական ռադիոյի դիրեկտորը, որը կանուն էր նուագում։ (Կանունը ցիտրայի նման մի գործիք է, որի վրայ նուագում են ցուցամատերով, իսկ ցուցամատի վրայ հագած է մետաղեայ մի կտոր, նման գրչահատի)։ Նուագահանդէսը վերջանալուց յետոյ Մասկանյիի մեկնելու ժամանակ դիրեկտորը, որի անունն էր Ռեդա բէյ, յայտնում է Մասկանյիից նրա կարծիքը, նա անզգուշաբար մի գրիմասա167 է անում եւ ոչինչ չի պատասխանում` խօսքը տանելով ուրիշ նիւթի վրայ, գովում է կոնսերվա- տորիայի սիրուն կառուցուածքը։ Միւս օրը Ռեդա բէյը ներկայանում է Ֆուադ թագաւորին` զեկուցում տալու համար այդ երեկոյթի մասին։ Երբ մանրամասն պատմում է իտալացի հեղինակի վերաբերումի մասին, Ֆուադ թագաւորը, չնայած իր մեծ սիրոյ եւ յարգանքի` դէպի ամէն ինչ, որ իտալական է, բացա- կանչում է բարկացած. «Դա մագնուն մուշ արիֆ հագա», ինչ որ նշանակում է «Նա ցնդած է, ոչինչ չի հասկանում»։ Ներկայումս Եգիպտոսում կայ միայն մի երիտասարդ արաբ ջութակահար` Աբդէլ Հալիմ անունով, որը գիտէ նուագել։ Նա իմ ամուսնու աշակերտն է եղած ու նրա մօտ սովորելուց յետոյ, պատրաստուելով բարձր դպրոց մտնելու, գնաց Փարիզ եւ ընդունուեց այնտեղի կոնսերվատորիայում, որը եւ աւարտեց։ Այդ այնպիսի մի կարգից դուրս երեւոյթ է, որ նրա մասին մի մեծ յօդուած գրեցին թէ՛ արաբ թերթերը, թէ՛ օտար` նշելով մէջը, որ առաջին եգիպտական լաւ ջութակա- հարը Նաում Պոլեակինի աշակերտն է եղած։ Ես անձամբ լսած եմ արդէն Հալիմի ջութակ նուագելը։ Կարելի է խոստովանել, որ նա իսկապէս վատ ջութակահար չի։ Նա նուագում է բաւական յաջող կերպով Սարասատէի Գնչուհու երգը, Մոնտիի Չարդաշը։ Անշուշտ, արաբների մէջ նա ունի նոյն տեղը, ինչ որ է 206

եւրոպացիների համար Հեյֆէցը։ Նրանք հպարտանում են իրենց առաջին եւրո- պական ջութակահարով։ Սակայն մեզ համար նա մի միջակ ուժ է։ Ռադիոյի ստեղծելով` արաբների երաժշտական ճաշակը եւս սկսում է զարգանալ, եւ տարիների ընթացքին նրանք, անշուշտ, աւելի յառաջ կը գնան։ Սակայն բացակայ է առայժմ նրանց մէջ ստեղծագործութեան հոգին։ Աննշան տանգոյի եղանակ- ներից եւ մարշերից զատ` նրանք անկարող են ուրիշ բան ստեղծելու։ Կահիրէում մի գեղեցիկ կին` Բահիգա Հաֆէզ անունով, որը նոյն ժամանակ քնքուշ ձայն ունի եւ սինեմայի արտիստ է, գրում է բաւական սիրուն արեւելեան եղանակներ` պարեր, ռոմանսներ, սակայն նա եւս արաբուհի չէ, այլ տաճկուհի, երկար տարիներէ ի վեր հաստատուած Եգիպտոսում։ Ահա եգիպտացիների երաժշտա- կան, թատերական եւ առհասարակ մշակութային մակարդակը։ Սակայն չվե- րագրենք բոլորն իրենց ունեցած բնական անընդունակութեամբ։ Վերջիվերջոյ, կենդանիներին անգամ կարելի է սորվեցնել։ Ամենագլխաւոր պատճառն արաբ- ների յետամնացութիւնը եղած է, անգլիացիների քաղաքականութիւնը, ինչպէս բոլոր իրենց տիրապետած գաղութներում, այնպէս էլ Եգիպտոսում, նրանց գործին չէր գալիս ժողովուրդի վաղաժամ զարգացումը, եւ նրանք ամէն կերպ ջանք էին թափում ուշացնել, յետաձգել զարթօնքի վայրկեանը, որպէսզի կարողա- նան քերթել, կողոպտել եւ հարստանալ ժողովուրդի եւ երկրի հարստութիւնով։ Կառավարական պաշտօնեաները, քաղաքի կոմենդանտը, զօրքերի հրամանա- տարը, պասպորտների գրասենեակների բոլոր ծառայողները դիրեկտորի հետ միասին, ոստիկանապետները եւ ամէն ոստիկանութիւնը անգլիացիներ էին։ Կառավարական պաշտօնական լեզուն անգլերէն էր։ Ֆուադ թագաւորին նրանք գահ բարձրացրին այն պայմանով, որ նա հլու հպատակ լինի նրանց քաղաքակա- նութեան։ Ֆուադը, որը մի աղքատացած իշխան էր, այնքան չունեւոր, ստիպուած էր պարտք անել իր մօտ աշխատող Իդրիս անունով մի հաւատարիմ ծառայից, իհարկէ, ուրախութեամբ ընդունեց անգլիացիների առաջարկը։ Սակայն նա, պէտք է ասել, երբէք հլու հպատակ չեղաւ անգլիացիներին, նա ունենում էր իր ըմբոստութեան վայրկեանները եւս, եւ անգլիացիները, տեսնելով, թէ նա ժողովրդականութիւն է ստանում, մեղմ էին վարւում նրա հետ։ Իսկ այն Իդրիսը, որը նրան փող էր պարտք տալիս, նրա գահ բարձրանալուց առաջ մի երազ էր տեսել, որ բացատրել էր Ֆուադին` ասելով, թէ նա շատ մեծ մարդ պիտի լինի ու շատ հարուստ։ Ֆուադը երբէք չէր մտածում գահի մասին, եւ երբ իր բախտը տարաւ նրան ու նստեցրեց այդ գահի վրայ, Իդրիսը եղաւ նրա թիկնապահը։ Այդ ժամանակ եգիպտացիների մէջ արդէն զարթնած էր ազատաշունչ հոգին, նրանց ամենաընտիր մարդիկը սկսած էին բողոքել անգլիացիների դէմ։ Անգլիացիներն ուզեցին ճզմել արմատի մէջ սկսուած յեղափոխութիւնը եւ աքսորեցին Սեյշէլ կղզիները, Իսպանիայի մօտ, յայտնի եւ սիրուած Զաղլուլ փաշան` իր հաւատա- րիմ ընկերներով միասին։ Զաղլուլ փաշան ամուսնացած էր, նրա կինը` Սաֆիա 207

Զաղլուլը, նրա հաւատարիմ ընկերուհին եղած է։ Զաղլուլ փաշայի մահից յետոյ նա էր անցած իր ամուսնու ստեղծած «Ուաֆդ» անունով ժողովրդական կու- սակցութեան գլուխը։ Կուսակցութեան գլխաւոր սիւներիցն էին եւ Նահաս փաշան, Ֆրանսիոյ արաբ փաստաբան եւ Մաքրամ Էբէիդ փաշան, որը ղպտի քրիստոնեայ էր։ Նահաս փաշան Զաղլուլ փաշայի հետեւորդն էր եւ նրա կողմից նշանակուած «Ուաֆդի» նախագահ։ Սակայն երբ Ֆուադը բարձրացաւ գահ, նրա առաջին պայմանն էր անգլիացիներին` ազատ արձակել Զաղլուլ փաշային եւ իր ընկերներին։ Խորամանկ անգլիացիները հասկացան, որ այդ պահանջը կատարելով` նրանք թէ՛ Ֆուադի սիմպատիան ձեռք կը բերեն, թէ՛ ժողովուրդի խաղաղութիւնը։ Ես յիշում եմ այն օրը, երբ Զաղլուլ փաշան բաց կառքի մէջ, իր կինը իր կողքին, իսկ միւս կառքերում` նրա գաղափարակից ընկերները, անցնում էին Կահիրէի գլխաւոր փողոցով, կայարանից եկած ժամանակ։ Մեր բալկոնից ես տեսայ սպիտակամազ մի ծերունի, խոր գնացած խելացի աչքերով, կարմիր տարբուշի168 տակից երեւում էին երկար կնճիռները լայն ճակատի վրայ եւ աչքերի շուրջ։ Նա շատ նման է մեր Լեւ Տոլստոյին, մինչեւ անգամ քիթը նոյնն էր։ Իսկ այն ծով ժողովո՜ւրդը, որի ոգեւորութիւնը չէին կարող երբէք սաստեցնել անթիւ- անհամար անգլիացի ձիաւոր զինուորներն իրենց գեներալներով միասին։ Նրանք գոռում էին մէկ սրտալից ձայնով. «Եահիա Սաադ», ինչ նշանակում է. «Կեցցէ՜ Սաադ»։ Զաղլուլ փաշայի անունը Սաադ էր։ Այդ օրը «Եահիա Սաադ» բացական- չած խօսքերն ուրախութեան նշան էին։ Սակայն վերջը միշտ, երբ ժողովուրդը եւ ուսանողութիւնը յեղափոխական ցոյցեր էր անում, «Եահիա Սաադը» նրանց պատերազմական կանչն էր։ Սաադ Զաղլուլը արդէն չկար, մեռած էր, բայց յեղա- փոխութեան հոգին նա էր միշտ։ Զաղլուլ փաշայի վերադարձն ուրախութեան արտասուքների, ծաղիկների, որոնք թւում էին կառքերի վրայ ամէն տնից, ամէն պատուհանից եւ ժողովուրդի ոգեւորութեան մէջ, առաջին յաղթանակն էր անգլիացիների դէմ։ Այդ օրուանից սկսուեց կազմակերպուած դիմադրութիւն թերթերի մէջ, մեծ պրոպագանդա ժողովուրդի մէջ։ Անգլիացիների դէմ եղան զինուած մահափորձեր։ Ռումբեր նետուեցին` սպանելով նրանց զինուորներին, սպանեցին եւ Սուդանի կառավարիչը Կահիրէում169։ 1931-ին Կահիրէն դժուար վայրկեաններ էր ապրում։ Ժողովուրդի ատելութիւնը դէպի անգլիացիները սաստկացել էր։ Նահաս փաշան մինչեւ անգամ բոլոր իր ժողովուրդական պրես- տիժով170 չէր կարողանում սանձել տաքացած գլուխները։ Վերջիվերջոյ 1936-ին նրան յաջողուեց կնքել անգլիացիների հետ այն որոշումը, որը նրանց ստիպում էր տասը տարուայ միջոցին բոլորովին մաքրել Եգիպտոսը։ Սակայն խորամանկ, նենգամիտ անգլիացին շատ բան ունէր պահած իր ինտրիգաների պահեստում։ Պատերազմը եղաւ նրա համար մի պատրուակ` յետաձգելու բոլոր իր խոստում- ները։ Բայց բախտը ժպտաց ոչ միայն եգիպտացի ժողովուրդին, այլ բոլոր նրանց, որոնք ապրում էին ազատութեան խոստումներով։ Պատերազմում յաղթականը 208

եղաւ ո՛չ Անգլիան, ո՛չ էլ Ամերիկան, այլ Սովետական Ռուսաստանը։ Պէտք էր տեսնել այն ոգեւորութիւնը, որը տիրում էր Եգիպտոսում պատերազմից յետոյ։ Առաջինն էին իրենք` անգլիացիները, որ գլխարկ էին հանում ռուսների առջեւ։ Քանի անգամ անծանօթ զինուորներ կանգնացրել են ամուսինս փողոցում` «Դուք ռուս էք» ասելով, նրա ձեռքերը սեղմելով ու ասելով. «Թենք եու վերի մաչ, քոնգրա- թիւլեյշընզ» («Շատ շնորհակալ ենք, շնորհաւորում ենք»)։ Իսկ երբ տեսնում էին մի ռուս զինուորական, շրջապատում էին նրան ամէն կողմից, այնպէս որ արաբ ոստիկանութիւնը միջամտում էր` նրան ազատելու համար անվերջ շնորհակա- լութիւններից։ Սովետ Ռուսաստանի յաղթանակը եգիպտացիներին պարզ ցոյց տուեց անգլոսաքսոնների ոչնչութիւնը պատերազմի դաշտում։ Նրանք գիտցան, որ առանց ռուս զօրքերի աշխարհի կէսը պիտի անցնէր գերմանացիների իշխա- նութեան տակ։ Այդ աւելի եւս ուժ տուեց նրանց` ստիպել անգլիացիներին ձգել Եգիպտոսը։ Առանց մի քանի ռումբերի եւ սպանութիւնների գործը գլուխ չեկաւ, եւ վերջապէս Կահիրէի կենտրոնում գտնուող զինուորանոցի, որը տարածւում էր Նեղոսի ափերի մօտ շինուած մի մեծ շէնքում եւ նոյնպէս ցիտադէլի* գլխին պարզուեց եգիպտական դրօշը։ Այդ օրը թէ՛ ժողովուրդը, թէ՛ թագաւորը մինչեւ անգամ ուրախութեան արտասուք էին թափում։ 50 տարի բռնակալութիւնից յետոյ վերջապէս անգլիացիների դրօշը տապալեց գետին։ Նրանց զօրքերը լքեցին մայրաքաղաքը, զօրանաւերը մեկնեցին, սակայն նրանք չգնացին աւելի հեռու, քան Սուէզի ջրանցքը։ Սուէզի ջրանցքում եւ Մերձաւոր Արեւելքում իրենց ներկայութիւնը բացատրում են սովետների առաջացումի վտանգով։ Այդ վտանգը կարող է սպառնալ իբրեւ իսկական վտանգ միայն պալատին եւ վաշխառու փաշաներին, որոնք կեղեքում են ժողովուրդը։ Իսկ սոված, հիւանդ, վերին աստիճանի աղքատ ժողովուրդին, որը այդ բարգաւաճ, տարին երեք անգամ բերք տուող երկրում սոխից ու ֆուլից (տեղական կարմիր լոբին) զատ ոչինչ չի ուտում` չարեչար աշխատելով ֆեդդանները171 հարստացնելու համար։ Այդ ժողովուրդն այժմ այլեւս «Եահիա Սաադ» չի գոռում, այլ «Եահիա Սադալին»։ Ստալինը նրանք Սադալին են արտասանում։ Կամ թէ չէ, երբ չեն ուզում իսկական անունը տալ, ասում են «Եահիա աբու շանաբ» («Կեցցէ՜ բեղաւոր մարդը»)։ Եգիպտացի ժողովուրդը պաշտում է սովետները։ Նա, ինչպէս եւ բոլոր տանջուած ժողովուրդները, ազատութիւն է սպասում կարմիր բանակներից։ Այժմ այլեւս յեղափոխութիւնների գործն անցել է մի ուրիշ, աւելի մեծ ֆազայի172 մէջ։ Զաղլուլ փաշայի դիմադրութիւնն անգլիացիների իշխանութեան դէմ էր, իսկ արդի ուսանողութեան, երիտասարդ մահմեդական միութեան դիմադրութիւնը բոլոր անգլոսաքսոնների դէմ է, քանի որ անգլոսաքսոնները նորից ուզում են ուժեղանալ` իրենց կողմից դիմադրելով սովետների դէմ։ Եգիպտոսը լաւ է * Ցիտադէլ արաբների հին բերդն է։ 209

հասկանում իրենց թշնամիների քաղաքականութիւնը, եւ որքան էլ ջանք թափեն կառավարութիւնները, նորից ընկնելով անգլիացիների թակարդը` նրանց ժամե- րը հաշուըուած են, եւ այդ մեծ, տիտանիկ բախումից կրկին սովետական կարմիր Ռուսաստանն է, որ պիտի յաղթական դուրս գայ։ Անգլիացիների ճնշումի հետեւանքով, եգիպտացիները, զուրկ մնալով իրենց ազգային զարգացումն առաջ տանելուց, հրապարակն անցել էր ոչ թէ միայն անգլիացիների ձեռքը, այլ առհասարակ օտարների։ Եգիպտոսում գոյութիւն ունեն մեծ գաղութներ` բաղկացած իտալացիներից, ֆրանսիացիներից, յոյներից եւ հրեաներից։ Նրանք ամէնքն, անշուշտ, եկած են փարաւոնների երկիրը հարստանալու նպատակով, եւ պէտք է ասել, որ շատերը հասել են այդ նպատա- կին։ Ոչ մի տեղ երկրագնդում չեն գտնուի այդքան այլազան գաղութներ` կազմուած 40, 50, 60 հազար հոգինոց օտարներից։ Եւ աւելի հետաքրքրականը այն պարագան է, որ նրանք բոլորն էլ գտած են Եգիպտոսի արեւոտ երկնքի տակ մի շատ հիւրասէր հող, ուր բոլորն էլ կարողացել են ստեղծել լաւ դիրք։ Իտալա- ցիներն անցած էին առաջին տեղը, վասն այն նախապատուութեան, որը ցոյց էր տալիս նրանց հանդէպ ինքը` եգիպտական կառավարութիւնը։ Ամենամեծ բամբակի դեպոները նրանց ձեռքերի մէջն էին։ Նրանց գաղութը մինչեւ 1939-ի պատերազմն ամենահարուստն էր Եգիպտոսում։ Նրանց դպրոցները շատ մեծ անուն ունէին, ուր սովորում էին ոչ միայն իտալացիները, այլեւ ուրիշ բոլոր ազգերը։ Նրանք ունէին եւ առաջնակարգ մեծ հիւանդանոց, նոյնպէս բոլորի համար։ Պատերազմը նրանց դիրքը հողի հետ հաւասարեցրեց։ Որքան նրանք հարուստ ու բարեկեցիկ էին առաջ, այնքան եւ աղքատացան պատերազմի շրջանում։ Նրանց ունեցածի վրայ նշանակուեց սեկվեստր173` պատերազմից կրած վնասների հատուցման համար։ Նրանց ունեցած մեծ անտիպրիզաները, խանութները, տները օդի մէջ անհետացան, ինչպէս եւ դրամատուների մէջ պահած կապիտալը։ Իրենք եւս, բոլորը համարեա ֆաշիստ լինելով, կորցրեցին բանտերի մէջ թէ՛ առողջութիւնը, թէ՛ եռանդը։ Ինչ վերաբերում է ֆրանսիացի- ներին, նրանք եւս ունեն իրենց դպրոցները, որոնցից «Լիսէ ֆրանսէ»ն174 մեծ դեր է կատարում ընդհանուր զարգացումի մէջ։ Պէտք է ճշտել, որ թէեւ Եգիպտոսում անգլիացիների իշխանութեան տակն էր, սակայն նրանց լեզուն չէր տիրապետում ժողովուրդի կեանքի մէջ։ Նա կառավարութեան եւ համալսարանի պատերից դուրս համարեա թէ գոյութիւն չունէր։ Ամէնուր ֆրանսերէնն էր` խանութներում, տուներում, գրասենեակներում եւ փողոցում։ Այն, որ ֆրանսերէն գիտէր, կարող էր արաբերէն մինչեւ անգամ անգիտանալ, այնքան ֆրանսերէնն ընդհանրացած է։ Ֆրանսիայի մշակոյթն աւելի մեծ ազդեցութիւն ունի Եգիպտոսում, չնայած որ քանակով այդ գաղութն աւելի փոքր է, քան թէ իտալացիներինը։ Բայց Եգիպտո- սում ապրող յոյները, բազմաթիւ սուրիացիները եւ հրեաները բոլորն էլ ֆրանսե- րէնն են գործածում եւ իրենց երեխաներին ուղարկում են ֆրանսիական դպրոց- 210

ները։ «Լիսէ ֆրանսէ»ն աւարտողը կարող է շարունակել իր ուսումը որեւէ համալսարանում` Ֆրանսիա կամ Լիբանան, Բէյրութ։ Մեր հայութիւնը եւս, բաղ- կացած 20.000 շունչից, թէեւ պահած ենք մեր ազգայնականութիւնը, ունենք մի շարք հայկական դպրոցներ, սակայն վերջին ժամանակները մեր ազգի զաւակ- ները նախընտրում են ֆրանսիական դպրոց։ Այդ տեսակէտից ներգաղթը կատարեալ մի փրկութիւն էր հայ ժողովուրդն օտարացումից ազատելու համար։ Օտար գաղութները շատ հաշտ են ապրում իրար մէջ։ Բոլոր ներկայացումներին ներկայ է խառը բազմութիւն։ Օպերան, ուր եկած խումբը մեծամասնաբար իտալերէն է երգում, յաճախում են բոլոր օտարները, ինչպէս եւ անգլիական կամ ֆրանսիական յայտնի խումբ եկած ժամանակ։ Կահիրէի օպերան ունեցել է բախտաւորութիւնը 1913-ին ընդունել յայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Սէն- Սանսը։ Նա եկած էր մասնաւոր նպատակով` փնտրելու զուտ ֆոլկլորի մէջ եգիպտական եղանակներ։ Իզուր նա յաճախում էր իր քարտուղարի հետ միասին Կահիրէի ամենաետ ընկած պուճախները` այդ ֆոլկլորի հետ ծանօթանալու միջոցը փնտրելով։ Նա չկարողացաւ ներշնչուել ոչ մի եղանակով։ Ես, որ եկած էի 1923-ին Կահիրէ, նոյնպէս պտտեցի նրա հեռաւոր անկիւնները` գտնելու համար ժողովուրդական պարեր եւ նրանց եղանակները, բայց ապարդիւն։ Բացի պորտի պարից ուրիշ ոչ մի պար գոյութիւն չունի Եգիպտոսում։ Սէն-Սանսը նուագեց իր կոնցերտը, որը նա գրած էր դաշնամուրի համար օրկեստրի հետ։ Իմ ամուսինը, որը մէկ տարիէ ի վեր գտնւում էր Եգիպտոսում, մասնակցած է նոյն օրկեստրում։ Նրա պատմելով` օպերան լի էր Կահիրէի ընտիր դասակար- գով։ Այդ ժամանակ Եգիպտոսում իշխում էր Խեդիւ Աբբաս Հելմին, որը նոյնպէս ներկայ էր իր լոժայում։ Բեմի վրայ դրուած էր Սէն-Սանսի կիսարձանը, վրան` դափնեայ պսակ։ Երբ Սէն-Սանսը վերջացրեց իր նուագը, բուռն ծափահարու- թիւնների մէջ օպերայի բոլոր երգիչները, երգչուհիները, խումբը եւ դիրիժոր Արմանի (իտալացի) բարձրացան բեմ եւ ապոֆէոզ սարքեցին Սէն-Սանսին։ Նրանք, ձեռքերի մէջ բռնած պալմաների ճիւղերը, շրջապատեցին հռչակաւոր երաժիշտը, իսկ ժողովուրդը ոտնկայս ողջունեց ու ծափահարեց նրան։ Նոյն օպերայում Սէն-Սանսի հետ պատահած է մի անեկդոտիկ դէպք։ Սամսոն եւ Դալիլա իր գրած օպերայի ներկայացման օրը նա վճռում է գալ թատրոն ինկոգ- նիտօ, առանց ոչ ոքի ասելու։ Օպերան արդէն սկսած լինելով եւ կասսան փակ, բոլոր տոմսակները ծախուած` Սէն-Սանսը, երբ ուզում է մտնել, իտալացի հսկիչը, չճանաչելով նրան, չի թողնում ներս։ Սէն-Սանսն իտալերէն չգիտէր եւ ֆրանսերէն բացատրում է նրան, թէ նա Սէն-Սանսն է, հսկիչը չհասկանալով` գոռում է. «Նոն վի կոնոսկօ, սենցա, սենցա»175։ Այդ վայրկեանին ներս է գալիս խմբի իմպրեսարիոն, շատ շփոթուած` նա համբուրում է ծերունի Սէն-Սանսի ձեռքը ու սաստում հսկիչին, որը եւս շփոթւում է ու երկար չի կարողանում մոռանալ, թէ ինչպէս նա գոռացել է հռչակաւոր երաժիշտի վրայ։ 211

Փարաւոնների երկիրը, իր աւազների մէջ պահուած պատմական յիշատակ- ներով, միշտ քաշել է իր մօտ բազմաթիւ աչքառու անձնաւորութիւններ։ Նրանք բոլորն էլ նստած են յաճախ լայն, մոխրագոյն Նեղոսի ափերին, փոքրիկ սրճա- րաններում, ուր արաբ ծերունիները, սպիտակ գալաբիէն հագած, դարբուկայի* վրայ նուագում են միօրինակ մելոդեա, ուր փոքրիկ գոյնզգոյն գաւաթների մէջ թունդ, համարեա սեւ թէյ են խմում երիտասարդ արաբները` նախընտրելով այդ թէյը սուրճին, որովհետեւ եփած թէյը նրանց վրայ ազդում է ինչպէս օղի։ Նա նրանց գրգռում է եւ եռանդ է տալիս։ Անապատների ոսկէ աւազի վրայ շինուած փոքր փարաւոնների մեծ յիշատակ պիրամիդները նոյնպէս քաշում են դէպի իրենց խորհուրդաւոր տեսիլը։ Պիրամիդների մօտ մի մեծ գեղեցիկ պանդոկ է շինուած «Մենա հաուզ» անունով։ Այնտեղ ապրում են մեծահարուստները կամ արտասահմանից եկող տուրիստները։ Քաղաքից հեռու` ոչ մի աղմուկ, գեղեցիկ, մեծ պարտէզ, որից երեւում են միշտ, ամէն վայրկեան, «եռանկիւնները»։ Պիրա- միդների մօտ սկսուած փնտրտուքներն աշխարհին բերած են մեծ քանակու- թեամբ պատմական յիշատակներ։ Մարմարեայ դամբարաններ, գեղորներ, զմռսուած փարաւոններ, նրանց հետ միասին` կենդանիներ, իրեր։ Այդ բոլորը լոյս աշխարհ է գալիս ու բացում է մի ներքին, մի անշունչ, այսքան դարեր մութի մէջ պահուած մի ուրիշ աշխարհ։ Ո՞վ չէ զմայլած այդ գաղտնիքների առաջ, ո՞վ չէ երազած լուսնեակ գիշերով` պիրամիդների խորհուրդը յարգելով, անապատի խօսուն լռութեան նախերգանքը լսելով։ Ոչ միայն մենք` պարզ մահկանացուներս, այլ յայտնի հեղինակներ, երաժիշտներ, դերասաններ, բոլորը գնացած են յար- գանքի եւ զարմանքի մասունք ձգելու Եգիպտոսի հսկայ յիշատակների առջեւ։ 1948-ին Փարիզից եկաւ երիտասարդ պարողների մի խումբ։ Ամբողջ բալէտը, հազիւ հասած Կահիրէի աերոդրոմը, ժամը առաւօտուայ 4-ին չուզեցին գնալ պանդոկ, հանգստանալ, մինչեւ որ չտեսնեն պիրամիդները։ Եւ նրանց տարան աւտոներով անապատը, որն աերոդրոմից միւս ծայրումն էր, քաղաքի հակառակ կողմը։ Կահիրէով անցած են արտասահմանեան առաջնակարգ ուժերը։ Եկած են ջութակահարներ Կուբելիկ, Հեյֆէց, Հաբերման։ Այդ վերջինը կազմեց Պալեստի- նայի հռչակաւոր օրկեստրը, որը մեծ հաճոյք պատճառած է Եգիպտոսում այն բոլորին, որոնք պաշտում են առաջնակարգ նուագը։ Այդ օրկեստրի մէջ նուագող- ները բոլորն էլ Գերմանիայից վտարուած հրեայ երաժիշտներ էին, մեծամասնու- թիւնը` սոլիստներ, այդ պատճառով էլ անսամբլն անթերի էր, մանաւանդ երբ նրան ղեկավարողն ինքը` յայտնի Տոսկանինի դիրիժորն էր, այն, որ ստիպուած էր մեկնել Իտալիայից` ֆաշիստներին չհպատակուելով, չուզենալով նուագել նրանց մարշը։ Կահիրէով անցած են հռչակաւոր Աննա Պաւլովա պարուհին, * Դարբուկան մեր դաւուլի տեսակն է, միայն թէ գետնի վրա է դրւում։ 212

ֆրանսիական խմբերի դրամատիկ դերասաններ Ալեքսանդրը, Մարի Պիեռոն, Սեսիլ Սորէլը, իտալացի յայտնի Ձակկոնին եւ մի շարք դաշնակահարներ, թաւջութակահարներ։ Այդ բոլորի միջից պէտք է նշել մի հնդկական պարողների խումբ։ Նրանք ինձ շատ զարմացրին թէ՛ իրենց նուագի ներդաշնակութեամբ եւ գեղեցկութեամբ, թէ՛ նրանց շատ ճոխ ինքնայատուկ հագուստներով եւ ամենա- գլխաւորը` պարերի ձեւերով, որոնք անչափ նման էին մեր հայկական պարերին։ Թէ՛ ոտքերի, թէ՛ մանաւանդ ձեռքերի ոլորումները ճիշտ հայկական էին։ Օտար գաղութներին պատկանող դերասանները, մանաւանդ երգիչները, մասնակցելով Եգիպտոսի մշակոյթի զարգացման գործին, մեծ դեր էին կատա- րում նոյնպէս Պետական ռադիոյի պրոգրամի կազմման մէջ։ Բացի այդ նորեկ պատահաբար հիւրերից, ռադիոյի հիմը կազմում էին Եգիպտոսում գտնուող սիրողների ուժերը` թէ՛ օտարներից, թէ՛ մեր հայերից։ Օտարների մէջ կային լաւ մեցցօ-սոպրանօ Մադլէն Սուլոնը, որը շատ լաւ մարզուած ձայն ունի, մինչեւ հիմա երգում է եւ նախընտրում է ռուս կոմպոզիտորների գրած ռոմանսները։ Մէկ ուրիշ շատ ուժեղ սոպրանօ` Իդա Բետելհէյմը, որը թէեւ դպրոց է անցած եւ շատ քիչ դաս է առած, սակայն հիանալի սոպրանօ դրամատիկ է։ Այդրերի միջից կան իտալացիներ եւ յոյներ։ Վերջիններից շատ հանրածանօթ է Կիրիակիդես անունով մի բարիտոն, շատ գեղեցիկ ձայնով եւ հազուագիւտ դերասան։ Նա վերին աստիճանի լաւ խաղաց յոյն սիրողների միջոցներով կազմակերպուած Էդիպ արքան` Սոֆոկլեսի տրագեդիան։ Ոչ միայն ինքը, այլեւ ամբողջ խումբն այնքան ներդաշնակ էր, մանաւանդ ամբոխը` իր լաւ խաղով, որ մէկ վայրկեանիս ինձ զգացի Մոսկուայի Գեղարուեստական թատրոնում։ Դրանից աւելի մեծ գնահատանք չի կարող լինել եւ ոչ մի դերասանի համար։ Կիրիակիդեսը խաղում է նաեւ օպերաների մէջ, ուր երգած է Ռիգոլետտօ եւ Սեւիլիայի սափրիչի մէջ Ֆիգարոյի դերը։ Իհարկէ, այդ խումբը կազմուած էր Կահիրէի սիրողներից։ Ինչ վերաբերում է մեր հայ գաղութին, նա միշտ ելոյթներ է ունեցած Պետական ռադիոյում թէ՛ խմբերգերով, թէ՛ սոլոներով։ Առանց չափազանցելու կարելի է ասել, որ մեր հայ երգը շատ մեծ ընդունելութիւն է գտած միշտ ռադիոյի կողմից։ Մեր խմբապետներն էին Փիլիպպոսեան եղբայրները, Պէրպէրեանը։ Խմբական երգերի միջից Կոմիտասի երգերն առանձնապէս սիրուած են։ Իբրեւ սոլիստներ հրաւիրուած են եղել եւ շատ յաճախ երգած օրիորդ Զաքարեանը` այժմ տիկին Թութունջեանը, հայրենադարձ, նոյնպէս Գոհար Խաչատուրեան-Գասպարեանը, Միհրան Երկաթը, իսկ դրսից եկած հիւրերից` Պատմագրեանը, Բադալը։ Յաճախ երգած են նաեւ ֆրանսերէն լեզուով երգիչներ` բարիտոն Օգոստինոսեանը եւ տենոր Լորիս Աբրահամեանը, վերջինը` փոքրիկ, քնքուշ ձայնով։ Իբրեւ դաշնա- կահարուհի ելոյթ ունեցած են տիկին Թագուհի Արամեանը, որը վերջացրած է Պադովայի (Իտալիայում) կոնսերվատորիան, իսկ այժմ դասատու է Երեւանի Չայկովսկու անուան դպրոցում։ Նուագած են նաեւ օրիորդներ Տամատեանը եւ 213

Մելիքեանը, որոնք ունեն իրենց դպրոցները, ուր դաշնակի բազմաթիւ աշակեր- տութիւն է յաճախում։ Կահիրէ եկած է Գերմանիայից (ուր եւ ուսանել է Բեռլինի կոնսերվատորիայում) լուրջ դաշնակահար Զաւէն Խաչատուրեան։ Նա շատ գնա- հատուած է օտար շրջանակների կողմից, մանաւանդ սիրած են նրա նուագած Բախի ձեւը։ Ունենք եւ մի ուրիշ տաղանդաւոր դաշնակահար` Արմէնեան անու- նով, որը շատ զգայուն նուագող է, բայց, դժբախտաբար, նա զոհեց դաշնակը` վաճառականութեամբ զբաղուելով։ Նա աւարտել է Կահիրէի «մէկ» կոնսերվա- տորիան, շեշտում եմ` «մէկ», որովհետեւ Կահիրէում բացի արաբական կոնսեր- վատորիայից, ուր անցնում են միմիայն արեւելեան գործիքներ, կան մի շարք անձնական դպրոցներ` օտարներին պատկանող։ Այդ դպրոցները շատ քիչ նմանութիւն ունեն կոնսերվատորիայի հետ, բայց նրանք կրում են այդ բարձր անունը, որովհետեւ Եգիպտոսում դեռ հարցնող չկայ, ոչ էլ հետաքրքրուող, թէ ի՛նչ է ծածկուած զանազան փքուն անունների տակ։ Յաճախ այդ տեսակ կոնսեր- վատորիայի գլուխն անցած են առաջնակարգ երաժիշտներ, ինչպիսին են, օրի- նակ, դաշնակահարներ Տիգերման եւ Շուլց, երկուսն էլ` կոնցերտիստներ։ Սակայն կոնցերտներով ապրելը չի գոհացնում, եւ նրանք ստիպուած են դասեր տալ։ Թէեւ ցուցակում գրուած են կոնսերվատորիայում բոլոր գործիքների անունները, ինչպէս եւ սոլֆէժ, պատմութիւն եւ ուրիշ դասեր, սակայն այնտեղ սովորում են միայն դաշնակ եւ ջութակ, իսկ օրկեստրի անսամբլի պատրաստելը կամ դիրիժոր եւ կոմպոզիցիայի օրէնքներն անցնելու մասին եւս գաղափար չկայ։ Ինչպէս պարզ է, կոնսերվատորիայի անունի տակ պահուած է մի պարզ դպրոց, որը ծառայում է ամէն օրուայ ապրուստն ապահովելու մի միջոց։ Կահիրէում յայտնի է տիկին Բեթսի Շթրոսը, նա վիեննացի է եւ շատ լուրջ դաշնակահարուհի է։ Նրա ամուսինը` Օսքար Շթրոսը, Աւստրիայի հիւպատոսն էր Կահիրէում եւ ինքը եւս նուագում էր թաւջութակի վրայ։ Նրանք երկուսն էլ շատ էին սիրում երաժշտութիւն։ Պատերազմի ժամանակ միայն նրանք չբան- տարկուեցին, ինչպէս համարեա բոլոր իտալացի, գերմանացի եւ աւստրիացի հպատակները, որովհետեւ նրանք ֆաշիզմին դէմ էին։ Կահիրէում կազմուած «Երաժշտական միութիւնը» զբաղւում էր գլխաւորապէս երաժշտութեան լայն պրոպագանդայով` հրաւիրելով Եւրոպայից աչքառու նուագող, երգիչ-երգչու- հիներ։ Նրանք բոլորը ելոյթ էին ունենում «Էվարթ մեմորիալ հոլ»` Ամերիկեան համալսարանի մեծ սրահում։ Միայն այն մէկն իրաւունք էր ստանում «Երաժշտական միութեան» օժանդակութեանը եւ հովանաւորութեանը, եթէ նա ունէր ապացոյց իր գեղարուեստական կարողութեան։ Նա, որ երբէք բեմ չէր բարձրացած, անուն չունէր, չէր ստանայ այդ միութեան հովանաւորութիւնը։ Այդ ընկերութիւնը զբաղւում էր կազմակերպութեամբ, յայտարարութիւններ էր տալիս, տոմսակ էր ծախում։ Կազմակերպութեան կենտրոնը Էօժէն Փափազ- եանի երաժշտական գործիքների մի մեծ խանութ էր։ Ինքը` Փափազեանն էլ, 214

դաշնակահար էր եւ «Երաժշտական միութեան» քարտուղարը։ Նախագահուհի Բեթսի Շթրոսը շատ յաճախ նուագահանդէսներ էր տալիս իր տանը, ուր ինքը դաշնակ էր նուագում, ամուսինը` թաւջութակ, յաճախ իմ ամուսինը ջութակով կամ վիոլայով կամ թէ չէ մէկ ուրիշ ջութակահար, նրանք այդ տեսակ անսամբլով նուագում էին տրիօ, կվարտէտներ արդէն յայտնի հեղինակներից, սակայն եւ նոր երիտասարդ երաժիշտների հեղինակութիւններից, ինչպիսին էր մէկ մեր ազգակից Ռաֆայէլ Էլչիեւի գրած մի սոնատա, որը ռադիոյից եւս նուագեցին։ Դժբախտաբար, Էլչիեւը մեկնեց Պարսկաստան եւ այդ մութ, անմշակ երկրում կորցրեց իր ունեցած երաժշտական յատկութիւնը։ Բեթսի Շթրոսը քաջալերում էր բոլոր նորոյթները, նրա գործունէութեան արժէքը դրա մէջն էր, նա մեծ ջանք էր թափում ամէն ազգի` իր ունեցած երաժշտութեան ինքնուրոյն գոյնը երեւան բերելու։ Ամէն տարի նա ելոյթներ էր կազմակերպում, ուր պիտի ներկայանար Եգիպտոսում գոյութիւն ունեցող ամէն մի գաղութն իր ժողովուրդական երգերով։ Մեր հայ գաղութի խմբական եւ սոլօ երգերը, բոլորն էլ` անզուգական Կոմիտասի ձայնագրածները, շատ մեծ տպաւորութիւն թողեցին, եւ այնուհետեւ Շթրոսը շարունակաբար հրաւիրում էր մեր խումբը իր երեկոյթներին։ Հայերն ամէն տեղ բարձր պահած են իրենց տաղանդաւոր ազգի պատիւը եւ հպարտ էին այն յարգանքով, որ նրանց ցոյց էին տալիս օտար շրջանակները։ 1947-ին «Էվարթ մեմորիալ հոլի» մէջ տուեց իր ելոյթը Մանուկ Բարիքեան անունով մի երիտասարդ ջութակահար։ Մանուկ Բարիքեանը ծագումով պոլսե- ցի էր, բայց նա ապրում էր իր ընտանիքի հետ Կիպրոս կղզիում։ Նա մի գեղեցիկ մարդ էր` միջահասակ, սեւ մազերով եւ մեծ, կապոյտ աչքերով։ Նոյն ժամանակ շատ ընկերական բնաւորութիւն ունէր եւ անչափ սիրում էր իր ջութակը։ Չնայած իր գեղադէմ եւ երիտասարդ լինելուն` ջութակը նրա կեանքում առաջին տեղն էր բռնում, իսկ երկրորդ գծի վրայ կանգնած էին այն անթիւ օրիորդներ եւ տիկիններ, որոնց նա շատ հեշտութեամբ կարող էր խելքից հանել, եթէ բարոյական հիմերը խորը չլինէին իր մէջ։ Փոքր հասակից նա ցոյց է տուած մեծ ընդունակութիւններ եւ սկսել է սովորել ջութակ։ Յետոյ շարունակել է Կիպրոսի մի կոնսերվատորիա- դպրոցում, որի դիրեկտորը թէ՛ ջութակի, թէ՛ դաշնակի դասեր էր տալիս եւ կատարելագործուելու համար գնացել է Լոնդոն, ուր եւ աւարտել է կոնսերվա- տորիան։ Պատերազմի շրջանին նա կապւում է անգլիացիների երաժշտական խմբերի հետ, որոնք կրճատած անուանւում էին Էնսա։ Այդ խմբերը պարունա- կում էին իրենց մէջ բալէտ, օպերէտա, սքեթչեր եւ առանձին սոլոներ։ Նրանք պտտում էին ամբողջ Մերձաւոր Արեւելքում` միայն զինուորականների համար ներկայացումներ տալով։ Էնսայի մէկ խումբն իր կենտրոնն ունէր Կահիրէում, որտեղից անցնում էր յաճախ Եգիպտոսի բոլոր անկիւնները եւ Պալեստին, ուր որ կային զինուորներ։ Մինչեւ պատերազմի վերջը Բարիքեանն Էնսայի օրկես- տրում առաջին ջութակահարն էր։ Պատերազմից յետոյ նա տուեց Կահիրէում իր 215

առաջին եւ վերջին կոնցերտը եւ մեկնեց Անգլիա, ուր եւ նուագում է այժմ եւ մեծ յաջողութիւն ունի։ Անգլիացիները կարող են լինել շատ նենգամիտ եւ վտանգա- ւոր իրենց յուզականութեան մէջ, սակայն անչափ սիրում են երաժշտութիւն եւ օժանդակում են ամէն մի տաղանդի` իրենք բոլորովին զուրկ լինելով լաւ երա- ժիշտներից։ Մանուկ Բարիքեանը մեծ ապագայ է խոստանում։ Նրա ջութակը տաք եւ հնչուն է։ Նա նուագում է մեծ զգացումով եւ շատ լուրջ, զարգացած տեխնիկայով։ Իր կոնցերտի իրիկունը նա նուագեց Արամ Խաչատրեանի կոնցերտը ջութակի համար։ Դա եղաւ մի մեծ ուրախութիւն։ Նրանք լսեցին Հայրենիքից եկած մի գեղեցիկ երաժշտական հեղինակութիւն, այդ Հայրենիքի ամենատաղանդաւոր զաւակներից մէկի ձեռքով գրած։ Անվերջ ծափերի մէջ Մանուկ Բարիքեանը ստիպուեց կրկնել կոնցերտի վերջին մասը։ Չնայած որ տպաւորութիւնն աւելի մեծ պիտի լինէր, եթէ այդ կոնցերտը նուագէր օրկեստրի հետ, նորից ոչ միայն մենք` հայերս, որոնց սրտին խօսում էր ամէն մի նոտան, այլեւ սրահում ներկայ մեծաքանակ օտարները հիացած մնացին եւ անվերջ հետաքրքրւում էին, թէ ով է գրած այդ դժուարին եւ այնքան գեղեցիկ կոնցերտը։ Իսկ մենք հպարտ պատասխանում էինք. «Սովետական Հայաստանի երաժիշտ Արամ Խաչատրեանը»։ Կահիրէում շատ հանրածանօթ է նաեւ Խաչատրեանի Տոկատան դաշնակի համար։ Առաջին անգամ այդ ինքնայատուկ կտորը նուագեց Կահիրէ Բէյրութից եկած Կուգէլ դաշնակահարը176, եւ նրանից յետոյ բոլոր մեր հայ դաշնակահարուհիները մեծ հաճոյքով սկսեցին նուագել նոյնը եւ յաճախ էլ նուագած են Պետական ռադիոյի մէջ։ Պիտի վերջացնեմ ամենատաղանդաւոր ջութակահարով, որը տուած է մինչեւ այժմ Սփիւռքի հայութիւնը։ Կարելի է ասել, որ դա մի վունդերքինդ է։ Նա սկսել է նուագել 6 տարեկան հասակից։ Նրա անունը Ժիրայր Գանթարճեան է։ Հայրը պատկերահան է, իսկ մայրը նոյնպէս շատ է սիրում երաժշտութիւն, ինքը մի քիչ դաշնակ է նուագում։ Ժիրայրը 10 տարեկան էր, երբ դաս էր առնում իմ ամուսնուց։ Այդ 1940 թուին էր։ Ամուսինս այդ ժամանակ դասատու էր Շուլցի կոնսերվատորիայում (Շուլցն ինքն առաջնակարգ դաշնակահար է, յաճախ տուած է իր հանդէսները)։ Այնտեղ նա տեսաւ առաջին անգամ Գանթարճեանին, որն առաջ մի ուրիշ ջութակահարի մօտ սովորելով` ընդօրինակել էր նրա ցիգան ձեւը։ Ամուսինս այնքան տարուեց այդ տղու ունեցած տաղանդով, որ յաճախ անցնում էր պարապմունքի նշանակած ժամը, իսկ դպրոցի ղեկավարը ծուռ աչքով էր նայում իր շահերին, այդ տեսակ անտարբեր վերաբերումին։ Ամուսինս, նկատելով այդ, սկսեց առանձին պարապել նրա հետ մեր տանը, առանց որեւէ վարձատրութեան։ Երբ ամուսինս պիտի մեկնէր ամառուայ սեզոնի համար Ալեքսանդիայի ծովափը, նա յանձնեց Գանթարճեանին Կահիրէում ամենալուրջ դասատու Մենաշ ջութակահարին, որի պակասութիւնն էր տեմպերամենտ չունենալը միայն։ 216

1946-ին Ալեքսանդրիայում Գանթարճեանը նուագեց օրկեստրի ընկերակցու- թեամբ Մենդելսոնի կոնցերտը ջութակի համար։ Այդ կոնցերտին մասնակցեց եւ իմ ամուսինը։ Նա ստիպուեց աւիոն առնելու` շուտ հասնելու համար Ալեք- սանդրիա եւ վերադառնալու Կահիրէ իր գործին, եւ նա շատ ուրախ էր` տեսնե- լով իր փոքրիկ աշակերտի յառաջադիմութիւնը եւ յաջողութիւնը։ Ամբողջ օրկեստրն օվացիա սարքեց երիտասարդ ջութակահարին իր հիանալի նուագի համար։ Ժիրայրն ունի ամէն ինչ, որ անհրաժեշտ է լաւ ջութակահար լինելու համար։ Թէ՛ հասկացողութիւն նուագած կտորի բովանդակութեանը, թէ՛ արդէն շատ զարգացած տեխնիկա, թէ՛ զգացում եւ այդ ամէնի վրայ` տաղանդ։ Եթէ նա ուրիշ վունդերքինդների նման չկորցնի այդ բոլորը` մեծանալով, մենք կարող ենք հպարտ լինել մի մեծ ջութակահար ունենալով177։ Նոյն ժամանակ Գան- թարճեանը շատ համեստ տղայ է։ Իմ աչքիս առջեւն է նրա մի քիչ գունատ դէմքը, խոշոր, տխուր աչքերը, ուղիղ քիթը եւ երկար մազերը` սանրած միջնադարեան պաժերի նման։ 1947-ին Կահիրէ եկաւ մեծահռչակ չեխոսլովակ ջութակահար Վաշա Պրժիհոդան178։ Նրա մասին զմայլուած երաժիշտներն ասում էին, թէ նա շատ աւելի լաւ է նուագում, քան թէ անհրաժեշտ է տաղանդաւոր մի ջութակա- հարի համար։ Այսինքին` նրան գովասանելու խօսքեր չէին գտնում։ Երբ Վաշա Պրժիհոդան լսեց Ժիրայր Գանթարճեանի նուագը, նա անմիջապէս առաջարկեց, որպէսզի նա գայ Իտալիա, տեղաւորուի իր ծնողների հետ միասին Պրժիհոդայի ունեցած վիլլայում, Պրժիհոդան նրա հետ պիտի պարապի առանց որեւէ վարձատրութեան։ Այդ լսելով` մեր հարուստներից մի քանիսը բացին իրենց քսակները, ժողովեցին մի քանի հարիւր ոսկի, եւ Ժիրայրը մեկնեց Իտալիա։ Մաղթենք, որ շատ մօտ ապագայում նա գայ իր Հայրենիքը եւ իր հարազատներին զմայլեցնի իրեն անզուգական տաղանդով, որը նրան նուիրել է բնութիւնն այն արեան գնդիկների հետ միասին, որոնք բնորոշել են նրա հայ լինելը։ 217

ԳԼՈՒԽ 9 1931-ին ես ամուսնացայ ջութակահար եւ օրկեստրի ղեկավար Նաում Պոլեակինի հետ։ Ամուսինս ծագումով Կիեւից է։ Նրա հայրը եւս ջութա- կահար է եղած, նա եօթը տղայ է ունեցած եւ բոլոր եօթն էլ` երաժիշտ- ներ։ Եօթը եղբայրներից հինգերորդը Միրոն Պոլեակինն է, Սովետական Ռուսաս- տանում շատ հանրածանօթ, սիրուած, յայտնի, տաղանդաւոր ջութակահար։ Միրոն Պոլեակինը սովորած է Պետրոգրադի կոնսերվատորիայում Աուէր հմուտ պրոֆեսորի մօտ։ Երբ նա դեռ տասներեք տարեկան էր, Գլազունովը գրել էր իր կոնցերտը ջութակի եւ օրկեստրի համար։ Ինչպէս ամէն մի ստեղծագործ, նա շատ պահանջկոտ էր եւ փափագում էր, որպէսզի իր գրած երկը կատարուի անթերի կերպով։ Երբ նա դիմեց Աուէրին, այդ վերջին ասեց, թէ բացի փոքրիկ Միրոն Պոլեակինը ոչ ոք չպիտի կարողանայ նուագել այդ կտորը, որը շատ դժուար էր տեխնիկայի տեսակէտից։ Իսկ այդ ժամանակ, ինչպէս եւ միշտ, ցարական ռեժիմի տակ գոյութիւն ունէր հակահրէական տրամադրութիւնը։ Պոլեակինը հրեայ է, եւ հարցն աւելի է կնճռոտում, քանի որ Գլազունովի կոնցերտն առաջին անգամ պիտի կատարուէր իշխան Կոնստանտինի պալա- տում, ի ներկայութիւն թագաւորի ընտանիքի։ Այդ պատճառով էլ Միրոն Պոլեա- կինի ընտրութիւնը շատ խորթ երեւաց պալատականների աչքում, բայց երբ այդ առարկութիւնը մէջտեղ բերեցին, Աուէրը շատ կտրուկ պատասխանեց, որ իր ունեցած ամենալաւ աշակերտները բոլորն էլ հրեաներ են, եւ թէ բացի այդ տղայից, նա ոչ ոքի չի տեսնում, որ կարող է նուագել Գլազունովի կոնցերտը։ Պալատը ստիպուած եղաւ ընդունել, Պոլեակինը վախից շատ լացեց, բայց նուագեց, խլեց բուռն ծափահարութիւններ, Գլազունովը նրան համբուրեց` շատ գոհ մնալով։ 1916-ին Միրոն Պոլեակինը մեկնեց Ամերիկա։ Նա նուագել է Եւրոպայի բեմերի վրայ եւս, իսկ Ամերիկայում մնաց մինչեւ 1928։ Նա ունէր իսկական արտիստի հոգի, չէր վազում նիւթականի յետեւից, չէր ստեղծում իր անունի շուրջ մի հնչուն ռեկլամա, ինչպէս, օրինակ, Եաշա Հեյֆէցը։ Պոլեակինը չսիրեց Ամերիկայի ժողովուրդի որոշ խաւերը, որոնք պատրաստ են ամէն ցածութեան դրամ վաստակելու համար։ Այնտեղի կապիտալիստների հոգին նման է գանգստէրների հոգուն։ Նրանց վարուելակերպը նոյնն է եւ նպատակ- ները` նոյնպէս։ Նրանց բոյնը` Հոլիվուդը, աշխարհի ամենակեղտոտ տեղը, որն ամէն գնով յառաջ է տանում կառավարական կլիկայի179 պատգամները։ Ի՞նչ կարելի է սպասել այնտեղի կինոյի մագնատներից, քանի որ նրանք պանծացնում են մի գանգստէրի, որի ետեւից տարիների ընթացքում վազում է ոստիկանու- թիւնը։ Այդ գանգստէրի անունն Ալ Կապոնէ էր, եւ նրա կեանքը խաղացին էկրանի 218

վրայ։ Չի կարող երբէք հաճելի լինել ոչ մի մարդու, հարուստ հոգեբանութեամբ օժտուած, Ամերիկայի զարգացումը, որը մակերեսային, հոգեկանը` աղքատ, իսկ կեանքի տեմպը` մի արագ արշաւանք հարստութիւն դիզելու նպատակով։ Պոլեակինի նման մարդիկ պիտի խեղդուէին այդ տեսակ մթնոլորտի մէջ։ Այդ էր պատճառը, որ նա նախընտրեց իր ծննդավայրը։ Աշխարհը պտտելուց յետոյ նա, ինչպէս եւ շատերը, հասկացաւ, որ ոչ մի տեղ գոյութիւն չունի ռուս մարդու նման վեհ հոգի ունեցող, բարի, վեհանձն եւ պողպատէ կամքի տէր։ Եւ ոչ էլ Սովե- տական Ռուսաստանի պէս մի ուրիշ ազգ, այդքան խելացի, ուժեղ եւ բարեացա- կամ, իր ժողովուրդի մասին մտածող, փոքր ազգերի գոյութիւնը ոչ միայն յարգող, այլեւ նրանց մղող դէպի յառաջադիմութիւնը, նոր իդէալներ` նոր մարդ ստեղծելու նպատակով վառուած։ Պոլեակինը եկաւ իր հայրենիքը, ուր նա գտաւ մի աներեւակայելի ընդունելութիւն։ Իսկ նա սիրում էր աւելի նուագել ժողովուրդի համար եւ ընտրել էր Բախի յայտնի Չակոնան, որը թէ՛ դժուար կտոր է իբրեւ կատարում, թէ՛ դժուար է հասկանալու։ Նրա հետ եկած դաշնակահարը զարմա- նում է այդ ընտրութեան վրայ։ «Ինչպէ՞ս, – ասում է նա, – Չակոնան Բախի պիտի նուագէք բանուորների համա՞ր, բայց նրանք կը քնեն, ոչինչ չեն հասկանայ»։ «Կը հասկանան, սիրելիս, – պատասխանում է Միրոնը, – կը տեսնեն, թէ ինչպէս պիտի հասկանան»։ Դաշնակահարը մնաց ապշած, երբ տեսաւ, թէ ինչպէս էին ունկնդրում հարիւրաւոր բանուորները այդ կտորը, որն ամենազարգացած մարդիկ յաճախ դժուարութեամբ են մարսում։ Նրանք առած էին գլուխները ձեռքերի մէջ ու խորասուզուած լսում էին Պոլեակինի կախարդիչ արշէի ձայնը։ Պոլեակինի մասին պատմում են, որ նա շատ համեստ մարդ էր, իմ ամուսինս լաւ էր ճանաչում իր եղբօր բնաւորութիւնը, նրա ասելով` որքան էլ որ Միրոնը լաւ նուագէր, ծափահարութիւնների եւ օվացիաների մէջ, նա ինքը երբէք գոհ չէր մնում իր նուագից, ասում էր. «Ո՛չ, ո՛չ, լաւ չէր, պէտք էր աւելի լաւ կատարել»։ Այդ փափագը, ձգտումը դէպի աւելի լաւը, ցոյց է տալիս իսկական արտիստի արժանիքը։ Իմ ամուսինս նրա չափ տաղանդաւոր չէր։ Միրոն Պոլեակինները 100 տա- րում մէկ անգամ են աշխարհ գալիս, բայց նա եւս հաշուըւում էր լաւ ջութակա- հար, իսկ համեստութեան մէջ կարծեմ թէ կարող էր մրցել իր եղբօր հետ։ Նա հաստատուեց Եգիպտոսում 1912-ից։ Դրանից մէկ տարի առաջ նրա մեծ եղբայ- րը` Միրոն Պոլեակինը, գալիս է Եգիպտոս իտալական օպերայով (նա դեռ Ռու- սաստան եղած ժամանակ իտալական օպերայի առաջին ջութակահարն էր) ու մնում այնտեղ, ուր եւ բերել է տալիս իր միւս բոլոր եղբայրներին180, բացի Միրոնը, որն Ամերիկա էր։ Իմ ամուսինը մտնում է նոյնպէս Կահիրէի օպերայի խումբի մէջ։ Կահիրէի օտար շրջանակներում նա շատ հանրածանօթ դէմք էր։ Օպերայի առաջին ջութակ181 կամ թէ առաջին վիոլա, նոյն ժամանակ նա դասատու էր Կահիրէի կոնսերվատորիայում, մասնակի դասերով էլ էր զբաղւում, յաճախ 219

նուագում էր պետական, թէ՛ արաբ, թէ՛ եւրոպական ռադիոյից եւ ղեկավարում էր սիմֆոնիկ օրկեստրներ, դասեր էր տալիս նաեւ արաբական դպրոցներում` թէ՛ ջութակի, թէ՛ օրկեստրի անսամբլ պատրաստելով։ Եգիպտոսի հայ գաղութը նրան շատ լաւ էր ճանաչում եւ սիրում, ոչ մէկ հանդէս չէր անցնում առանց նրա մասնակցութեան։ Հօրս մահից, 1925-ից յետոյ, ես քաշուած էի թատերական կեանքից։ Գործում էի իմ սեփական կլինիկայում։ Սակայն իմ ամուսնութիւնից մէկ տարի յետոյ, 1932-ին, ես կորցրեցի իմ անզուգական մայրս, եւ ամուսնուս հետ ձեռք ձեռքի տալով (երկուսով էլ սիրում էինք գեղարուեստն ամէն իր արտայայտութեան մէջ) սկսեցինք մասնակցել մեր հայ գաղութի կազմակերպած ներկայացումներին։ Այդպիսով սկսուեց նորից Արշին մալ ալանը, շատ ժամանակէ ի վեր թաղուած խոր քունի մէջ։ 1936-ին Կահիրէ եկաւ մի երգչուհի` Էրա Բադալ անունով։ Նա իրականու- թեան մէջ Երանուհի Բադալեան էր, բայց կարողացել էր շատ սրամիտ կերպով կրճատուել եւ դարձել էր Էրա Բադալ։ Նա շատ կարճահասակ էր, գլուխը մի քիչ մեծ, բայց սիրուն էր` շատ սպիտակ, գեղեցիկ քիթ ու բերանով, նրա երեւոյթը շատ լուրջ էր, նոյն ժամանակ հագնւում էր մեծ ճաշակով։ Այդ բոլորը բաւական էր, որպէսզի մեր երիտասարդութիւնը զբաղուէր նրանով, հաճոյակատար լինէր, ծաղիկներ նուիրէր, եւ այլն, եւ այլն։ Մենք այդ բոլորը տեսնելով` յաճախ ասում էինք. «Հա՜յ գիտի հա՜յ աշխարհքիս բաները»։ Մեր աստղը, տիկին Սիրանոյշը, նոյն այդ երիտասարդութեան կողմից լքուած էր, ինչպէս հեքիաթի մէջ Մոխրա- տիտիկը, նա չունէր Էրա Բադալի ամէնօրեայ ծաղկեփունջերը, սակայն նրա դափնեայ պսակը չունէր Էրա Բադալը։ Մէկը կ’անցնի, կը գնայ` առանց մի հետք ձգելու, իսկ միւսը կը մնայ յաւէտ պատմութեան անմոռանալի էջերի վրայ։ Դրանով էինք մենք մեզ խրախուսում։ Տիկին Էրա Բադալը փոքրիկ մեցցօ-սոպրանօ ունէր։ Նա տուեց իր երգահան- դէսն Ամերիկեան համալսարանի փոքր սրահում, որի անունն «Օրիենտալ հոլ» էր։ Այդ սրահը հազիւ 150 հոգի էր առնում։ Կոնցերտի գիշերը սրահը լի էր, այդքան քիչ հանդիսական հեշտ էր գտնել։ Տիկին Բադալը շատ սիրուն էր դեղին մետաքսեայ հագուստով։ Նա երգեց դուրեկան կերպով մի շարք երգեր զանազան լեզուներով` ֆրանսերէն, գերմաներէն, ռուսերէն, իտալերէն եւ հայերէն։ Սակայն նրա առոգանութիւնը քննադատուեց, մանաւանդ ֆրանսերէնի մէջ, օտարների կողմից։ Ձայնը շատ չքննադատուեց` սիրուն կին լինելով։ Մենք նրան ծափահա- րեցինք հայերէն երգելու համար, որոնք նա երգեց հաճելի կերպով։ Այդ Կարմիր վարդն էր Ռոմանոս Մելիքեանի եւ Արա հօն Կոմիտասի։ Օգտուելով նրա երկա- րատեւ ներկայութիւնից Կահիրէում` «Գեղարուեստասիրաց միութիւնը» կազմա- կերպեց Արշին մալ ալան օպերէտան։ Այդ միութեան սիրողները բոլորն էլ դրամայի կամ կոմեդիայի էին վարժուած, եւ օպերէտը եղաւ իրենց առաջին 220

փորձը։ Նրանց բոլորին երգել սովորեցնելը եւ խաղալը իմ եւ իմ ամուսնուս վրայ էր ծանրացած։ Առաջին իսկ ներկայացումը եղաւ շատ մեծ յաջողութիւն։ Պէտք է խոստովանել, որ «Գեղարուեստասիրացի» դերակատարներն արդէն վարժ էին բեմին եւ իրենք էլ շատ էին սիրում ամէն տեսակ թատերական ելոյթ ու... միշտ ամբողջ սրտով էին լծւում գործի։ Էրա Բադալ եղաւ շատ շնորհալի Գիւլչորա թէ՛ իր անուշ ձայնով, թէ՛ բեմի փորձառութեամբ եւ գեղեցիկ ձեւերով ու պարերով։ Սակայն մեր երիտասարդները մի քիչ յուսախաբ եղան։ Նրանք գանգատւում էին, որ Բադալը սառոյցի կտոր է, եւ թէ նրա կողքին կանգնած, բեմի վրայ, կարելի է սառչել։ Ճիշտ է, որ նա մի քիչ անտարբեր էր թւում խաղացած ժամանակ, բայց դա նրա ունեցած խառնուածքն էր։ Ասկեարի դերը կատարեց երիտասարդ Մամուրեանը, մի ալեքսանդրիացի, որը յետոյ էլ մասնակցեց մեր օպերէտա- ներին, իսկ Թելլիի չարաճճի դերը խաղաց հիանալի կերպով Այծիկ Պօյաճեանը` «Գեղարուեստասիրացի» պրիմադոննան, որն այնքան լաւ դրամատիկ մոմենտ- ներ ունէր բոլոր իր խաղացած դրամաների մէջ։ Օպերէտայի ղեկավարն ամու- սինս էր։ Նա ջութակով էր ընկերացած օրկեստրին` սիրողները փրկելու միտումով պատահական սխալներից, եթէ նրանք լինէին։ Իսկ սիրողները, տես- նելով իրենց առաջ Պոլեակինն իր ջութակով եւ խրախուսական ձեւերով, համարձակօրէն երգեցին եւ տարան մինչեւ վերջ օպերէտան խանդավառ ծափե- րի մէջ։ Արշին մալ ալանը կրկնուեց մի քանի անգամ։ Խումբը հրաւիրուեց զանազան բարեգործական հիմնարկների կողմից։ Երբ այդ օպերէտան լաւ էր խմորուած լինում, նա մեծ յաջողութիւն էր գտնում ու կարող էր անվերջ կրկնուել։ Եգիպտոսի հայութիւնն ապրում էր մեր Հայրենեաց ժողովուրդի այն էտապները, երբ Արշին մալ ալանը շրջեց ոչ միայն Հայաստանի քաղաքները եւ գիւղերը, այլեւս ամբողջ Կովկասը։ Այն ժամանակ մեր ժողովուրդի մշակութային մակար- դակը չէր հասած այն բարձր կէտին, ինչպէս այժմ, եւ բոլորը վազում էին մեծ ուրախութեամբ այդ տեսակ օպերէտների ներկայացումներին։ Իմ ամուսին Նաում Պոլեակինը մեծ կապեր ունենալով Կահիրէի երաժշտական շրջանակ- ներում, ամէն ջանք թափեց, որպէսզի Էրա Բադալն ընդունուի այդ սեզոնի Պետական օպերայում, իտալական խմբի մէջ։ Այդ նրան յաջողուեց, եւ Էրա Բադալը խաղաց Դայեակը Սեւիլիայի սափրիչի մէջ, նաեւ Սուձուկան Չիօ Չիօ Սանի մէջ։ Նրա համար դա մի շատ մեծ բարոյական յաջողութիւն էր։ 1937-ին նա մեկնեց Գերմանիա, ուր ապրում էին նրա ծնողները, այնուհետեւ նրա հետքը կորաւ182։ 1938-ին մայիս ամսում «Աղքատախնամ ընկերութիւնը» ի նպաստ իր չքաւոր ընտանիքներին կազմակերպեց Պետական օպերայում մի երեկոյթ, որին մաս- նակցեցինք ես եւ իմ ամուսինը։ Առաջին մասում ներկայացուեց Գունոյի Միրիէլ օպերան, որի ամբողջ օրկեստրովկան ստիպուած եղաւ գրել իմ ամուսինը` Եգիպտոսում այդ օպերան չգտնուելով եւ ոչ մի խանութում։ Այդ օպերան 221

թարգմանուած էր հայերէնի, ռամկավարների յայտնի ընկեր Տամատեանի կողմից, որը մահացաւ 1946-ին, Կահիրէում։ Դաշնակցականները բաւական թոյն թափեցին նրա դագաղի շուրջ, որովհետեւ ճիշտ իր մահից մի քանի օր առաջ Տամատեանը գրեց Արեւ թերթում մի շատ սուր յօդուած, որի մէջ մի քանի ճշմարտութիւններ է ասել նրանց մասին։ Տամատեանի ընտանիքը բաւական երաժշտասէր էր եւ յառաջադէմ։ Նրա մէկ աղջիկն183 ունէր Կահիրէում իր սեփա- կան դաշնակի դպրոցը, իսկ մեծը` Շաքէն, թէ՛ լաւ սիրող ուժ էր, նա խաղաց Զարիֆեանի կողքին Քին դերասանի մէջ եւ յաճախ էլ խաղում էր «Գեղարուես- տասիրացի» խմբում։ Նոյն ժամանակ լուրջ դաշնակահարուհի էր։ «Աղքա- տախնամի» այդ երեկոյթին նա թէ՛ նուագեց իր քրոջ հետ Բեթհովէնի կոնցերտը երկու դաշնակի համար, եւ թէ՛ նա էր, որ կազմակերպեց իր հօր թարգմանած Միրիէլ օպերայի184 առաջին արարը։ Միրիէլն անցաւ շատ յաջող։ Նրա մէջ խա- ղաց եւ երգեց առաջին անգամ դեռ հազիւ 16 տարեկան օր. Արմինէ Զաքարեանը, նա շատ զարմացրեց բոլորին իր ազատ խաղով եւ սիրուն ձայնով։ Ծեր վհուկի դերը կատարեց մեզ ծանօթ արդէն, «Գեղարուեստասիրացի» պրիմադոննան` Այծիկ Զարդարեան-Պօյաճեանը, նոյնպէս շատ ինքնատիպ։ Խումբը ծափահա- րութեանց մէջ ստիպուեց կրկնել ֆարանդոլա պարը, որով վերջանում է այդ արարը։ Իսկ երկրորդ մասի մէջ իմ պատրաստած կտորներն էին։ Առաջինն էր ծաղրանկարը` Լուբոկ, գիւղական մի պատկեր, Իմ չինարի եարը երգով։ Այդ պատկերը պատրաստած ժամանակ եւ նրա վերջին փորձի` օրկեստրի հետ, որը կատարուեց «Գեղարուեստասիրացի» սրահում, հետաքրքիր էր տեսնել մեր մի քանի սիրող երգիչներ, որոնք առհասարակ չէին սիրում հայ երգը` նախընտրե- լով օտարը։ Լուբոկի կատարողները օպերային ձայներ չունէին, անշուշտ, եւ այդ անհրաժեշտ չէր ժողովուրդական երգի համար, ուր ամենակարեւորն ինտեր- պրետացիան էր, այսինքն` խաղը։ Մեր երգիչ քննադատները սկսեցին իրար ականջի շշնջալ` յայտնելով իրենց դժգոհութիւնը։ Սակայն կազմակերպիչ խումբը նրանց ասեց. «Քանի որ մենք գործ ունենք տիկին Արիստակեան-Պոլեա- կինայի հետ, բոլորովին վստահում ենք նրան եւ հաւատացած ենք, որ նրա ընտրութիւնը չի կարող վատ լինել»։ Երեկոյթին այդ ընտրութիւնը ոչ թէ վատ չեղաւ, այլեւ երեք անգամ կրկնուեց, այնքան յաջող էին մեր չորս գիւղացիներն իրենց երգածի եւ միմիկայի մէջ։ Երկրորդ պատկերը ես ներկայացրի Կովկասում, անտառի մէջ մի քէֆ, որի ժամանակ խումբը եւ սոլիստները, չէրքէզկաներ հագած, այստեղ-այնտեղ կանաչների վրայ նստած, երգում են Ալաւերդի եղանա- կով, ազգայնական շունչով գրած խօսքեր։ Դրան հետեւում է Կազբէկ երգը եւ պարը։ Այդ տեսարանն ամբողջութեամբ կրկնուեց։ Որքան Միրիէլ օպերան յաջող էր ու լաւ կազմակերպուած, նա հայկական չէր, իսկ մեր ժողովուրդը, միգուցէ շատ ուրիշ պակասներ ունէր, սակայն երբէք թերի չէր գտնուած իր ազգային պարտականութեան մէջ եւ ոչ էլ սէր էր պակասում նրան դէպի ամէն ինչ, որ 222

հայերէն էր։ Այդ կողմից 1922-ից մինչեւ 1936 թ. նա մեծ թռիչք էր արել։ Ամուսինիս ղեկավարութեամբ նուագախումբը կատարեց Սեւիլիայի սափրիչի գեղեցիկ ուվերտիւրան եւ Իպոլիտով-Իվանովի Կովկասեան սիւիտան, որոնք եւս բուռն ծափահարուեցին։ «Գեղարուեստասիրաց միութիւնը», ոգեւորուած իրենց խաղացած առաջին օպերէտայով եւ նոյն ժամանակ տեսնելով, որ ժողովուրդը նախընտրում է այդ տեսակ ուրախ ժանրը նրանց խաղացած եւրոպական կոմեդիաներին կամ դրա- մաներին, խնդրեց մեզ ձեռնարկել մի ուրիշ օպերէտա եւս։ Այդ երկրորդը մենք ընտրեցինք Աշուղ Ղարիբը, որն Աբովեանի բեմադրութիւնից յետոյ 1923-ին, երբէք չխաղացուեց։ Այս անգամ մեր գործը մի քիչ աւելի դժուար էր այն պատճա- ռով, որ այդ օպերէտան բոլորովին անծանօթ էր ձեռնարկող խմբին։ Արշին մալ ալանը նրանք յաճախ էին տեսած, իսկ Աշուղ Ղարիբը բնաւ չէին յիշում։ Սակայն այդ գործն էլ յաջողուեց եւ ունեցաւ աւելի մեծ ընդունելութիւն հանդիսականների կողմից, քան Արշին մալ ալանը։ Նրա նիւթն աւելի մօտ էր մեր հայերի սրտին, նոյնպէս եւ այն մթնոլորտը, ուր կատարւում է սիւժէտը` Թիֆլիսը, քէֆչի Գիժ Մանուկը, վաճառական Սահակը, Սանամի եւ Աշուղի սէրը, այդ բոլորը նրանց աւելի հարազատ էր թւում։ Իսկ ամենագլխաւոր պատճառն այն էր, որ թէ՛ ձայնե- րը լաւ էին, թէ՛ խաղը։ Շատ պարզ է, որ եթէ մի շեդեւր վատ ներկայացուի, նա կը կորցնի իր արժէքը, ինչ մնաց մի փոքրիկ, թեթեւ օպերէտը։ Ես յաճախ տեսած էի Պոլսում Ղազարեան-Մաղալեանի խումբը այդ օպերէտը խաղալուց եւ կարողա- ցայ բաւական յաջող կերպով սովորեցնել «Գեղարուեստասիրացի» սիրողներին։ Գիժ Մանուկի դերակատար ես ընտրեցի Վահէ Պօյաճեանը, որը մեծ դժուարու- թեամբ ստանձնեց այդ դերը։ Նա շատ խոր հաւատք ունէ, որ ինքը ստեղծուած է միայն սիրահարներ խաղալու, ինչ որ մի մեծ սխալ էր նրա կողմից։ Ընդհակա- ռակը, նա իր խռպոտ ձայնով, լաւ միմիկայով, արագ շարժումներով եղաւ Ղազարեանի պրոտոտիպը` մի բանով միայն տարբերուելով նրանից. չունէր ո՛չ նրա հաստ փորը, ո՛չ էլ լայն ուսերը։ Խաղի կողմից նա անթերի էր եւ անվերջ ծիծաղեցրեց ժողովուրդը։ Նա իսկապէս եղաւ օպերէտայի համեմը։ Վաճառական Սահակի դերը խաղաց Գուրգէն Եկարեանը, որը 1947-ից ապրում է Հայաստա- նում։ Նա խաղացած է մեզ հետ եւ Արշին մալ ալանում Սուլթան Բէկի դերը։ Երկու տիպն էլ նա շատ բնական էր ներկայացնում եւ շատ ծափահարուեց այն տեսարաններում, ուր Պօյաճեանի հետ էր։ Իսկ նրա քոյրը` Արմինէ Եկարեանը, որը նոյնպէս հայրենադարձ է, որն այնքան շնորհալի մանկլաւիկ էր եղած «Գեղարուեստասիրացի» ներկայացրած Սալոմէի մէջ, խաղաց Սանամի դերը։ Նա իր փոքրիկ սոպրանոյով կարողացաւ պահել արեւելեան շեշտը, որն իր խաղացած Սանամին շատ վայելեց, իսկ նրա անփորձութիւնը երգի մէջ փրկում էր օրկեստրի ղեկավար Նաում Պոլեակինը։ Աշուղ Ղարիբի մէջ խաղաց նոյնպէս Այծիկ Պօյաճեանը` առնելով այդտեղ մօր դերը։ Նա իր հաճելի մեցցոյի ձայնով 223

եւ յոյժ դրամատիկ խաղով լացացրեց ամբողջ սրահը։ Մամուրեանը, Արշին մալ ալանի Ասկեարը, յուզիչ Աշուղ էր եղած։ Սակայն իր սոլօ երգած ժամանակ նա յանկարծ սկսեց աւելի բարձր, քան գրուած էր։ Ամուսինս անմիջապէս կանգ- նացրեց օրկեստրը, ինքը ջութակով եւ դաշնակահարի ընկերակցութեամբ նոյն տոնի մէջ վերջացրեց Մամուրեանի սկսած երգը։ Այդ կերպով, իր հմտութեամբ, նա միշտ փրկում էր կացութիւնը, դրա պատճառով էր, որ նրան այնքան սիրում էին բոլոր մասնակցողները։ Աշուղ Ղարիբի առաջին իսկ ներկայացումն այնքան խանդավառեց թէ՛ խաղացողներին, թէ՛ ժողովուրդը, որ անմիջապէս պէտք եղաւ կրկնել այդ օպերէտան։ Մի քանի անգամ եւս բեմադրուեց թէ՛ «Աղքատախնամի», թէ՛ կուսակցութեան, թէ՛ Արեւ թերթի համար։ Մէկ տարուայ ընթացքում նա խաղացուեց 8 անգամ, ինչ որ մի աննախընթաց դէպք էր։ Իհարկէ, այստեղի համար դա ծիծաղելի է, որովհետեւ ամէն մի պիէս ներկայացւում է այստեղ մէկ ամսուայ ընթացքում աւելի քան 8 անգամ։ Իսկ Եգիպտոսի գաղութի համար երկու անգամ նոյնը տեսնելը տարօրիակ էր, ուր մնաց մի քանի ամսուայ մէջ 8 անգամ` նոյն պիէսը։ Սակայն երբ Աշուղ Ղարիբը նոյն կազմով խաղացուեց Ալեք- սանդրիայում, դա եղաւ մի յուսախաբութիւն երկու կողմերի համար։ Պատճառը ղեկավար Պոլեակինի բացակայութիւնն էր։ «Գեղարուեստասիրացը» որոշեց ներկայացնել այդ օպերէտան Ալեքսանդրիայում ամռանը, իսկ Նաում Պոլեա- կինը հրաւիրուած էր արդէն իր օրկեստրով միասին Պորտ Սաիդ քաղաքը` կազինոյի մէջ նուագելու ամբողջ ամառուայ սեզոնին։ Պորտ Սաիդը հեռու լինելով Ալեքսանդրիայից` նա չկարողացաւ ղեկավարել Աշուղ Ղարիբը։ Իսկ մեր սիրողները, կարծելով, թէ մի քանի անգամ խաղալով արդէն ձեռք բերած են անհրաժեշտ հմտութիւնը, ուրիշ մի ղեկավարով խաղացին եւ դժբախտաբար այնպէս խայտառակուեցին` ոչ մէկը ժամանակին չհասնելով օրկեստրի հետ երգելու, որ ալեքսանդրիացիները հիասթափուած ասում էին նրանց. «Ա՞յդ է ձեր Աշուղ Ղարիբը»։ Նրանք այնքան գովասանք էին լսած այդ օպերէտի մասին, որ չէին կարող հաւատալ այլեւս ո՛չ իրենց աչքերին, ո՛չ էլ ուրիշների ասածներին։ Դրանից յետոյ խումբն այլեւս չուզեց երբէք առանց Պոլեակինի խաղալ։ 1947-ին վերջին անգամ ներկայացուեց Աշուղ Ղարիբը Կահիրէում։ Ներգաղթը սկսուած էր, պէտք էր շտապել, ժողովուրդն ուրիշ զբաղումներ ունէր, ոգեւորուած էր իրենց առաջ բացուած երազային ապագայով։ Անգամ ամուսինս ստիպուեց գալ մէկ օրով Սուէզից, ուր նա նուագում էր։ Եկաւ, ղեկավարեց, ժողովուրդը ողջունեց նրան «բռա՛ւօ, մաէստրօ» բացականչութիւններով, ներկայացումն անցաւ անթե- րի, իսկ առաւօտը կանուխ նա ստիպուեց ճամփորդել իր գործի տեղը։ Վերջին տարիների թատրոնի յաջողութիւնները բացատրւում են ժողովուրդի երաժշտական մակարդակի բարձրացումի պատճառով։ Այդ էլ բացատրւում էր գլխաւորապէս ռադիոյի գոյութեամբ։ Հազիւ թէ կը գտնուէր Կահիրէում տասը ընտանիքի վրայ մէկը, որ չունենար իր ռադիոն։ Ռադիոյի միջոցով ամէնքը կարո- 224

ղանում էին լսելով վարժուել եւ հասկանալ թէ՛ օպերաների եղանակներ, թէ՛ ժողովուրդական ամէն տեսակ երգեր։ Ռադիոն ժողովուրդականացրեց նուագը, որը մինչ այն հարուստների պրիվիլեգիան185 էր։ Այդ պրիվիլեգիայից նրանք էլ քիչ էին օգտւում։ Նրանց շրջանակներում թղթախաղն առաջին տեղն էր բռնում։ Պոկէրի սեղանը շատ աւելի յուզականութիւն էր ստեղծում, քան Եւրոպայից եկած մի դերասան կամ երգիչ։ Այդ դասակարգը ստիպուած էր յաճախելու այդ աստղերի տուած երեկոյթները, որպէսզի այս կամ այն անձը այնտեղ լինելով` չհեգնի նրանց բացակայութիւնը։ Կամ թէ չէ` նոր հագուստ, նոր գնած մուշտակ- ներ ցոյց տալու համար։ Այդ տեսակէտից բուրժուա դասակարգը չփոխուեց։ Փոխուեցին միայն ժողովուրդի լայն խաւերը։ Կինոն էլ խաղաց մասամբ այդ դերը, այն պարագայում, իհարկէ, եթէ Հոլիվուդը լքում էր գանգստէրական կամ պրոպագանդայի ֆիլմերը ու ստեղծում էր իրապէս գեղեցիկ երգերից կազմուած երաժշտական ֆիլմա։ Զորօրինակ, Շտրաուսի Մեծ վալսը186 կամ Ֆանտազիօ187, ուր մասնաւորապէս մեծ տեղ է բռնում Չայկովսկու երաժշտութիւնը, Մու- սորգսկու եւ Բորոդինի։ Վերջին ժամանակները մի շարք շատ հետաքրքրական իտալական ֆիլմեր գրաւեցին բոլորի ուշադրութիւնը, ինչպիսին էր Ռոսսինիի կեանքը, Սեւիլիայի սափրիչը, Ռիգոլետտօ եւ ուրիշ օպերաներ` ներկայացուած ամբողջութեամբ։ Ահա այդ բոլորի պատճառներով մեր ժողովուրդը եւս սկսեց սիրել թատրոնը եւ գլխաւորապէս` երգը, մանաւանդ երբ այդ երգը հարազատ արձագանք էր գտնում նրա սրտում։ Եթէ մենք բարեբախտութիւն ունենայինք ստանալու մեր հեռաւոր հայրենիքից, նրա զաւակների տաղանդով ստեղծուած նոր երգեր, օպերէտներ, մեր գաղութը զուրը չէր մնայ հայ մշակոյթի ազդեցութիւնից ու աւելի մեծ հաճոյքով պիտի յաճախէր նոր պիէսները, քան թէ Արշին մալ ալան կամ Աշուղ Ղարիբի պէս հին պատմութիւններ։ Դժբախտաբար, այդ անկարելի էր։ Իսկ 1947-ին այդ աւելի եւս անկարելի եղաւ եգիպտական կառավարութեան կողմից բռնած ընթացքի պատճառով, որովհետեւ Եւրոպայի եւ անգլո-սաքսոնների հակասովետական պրոպագանդը ազդեց եւ Եգիպտոսի վրայ։ Սակայն` ո՛չ ժողո- վուրդի։ Նա բաց աչքով տեսնում էր այն ճանապարհը, որով պիտի գնար։ Պատերազմի ժամանակ ժողովուրդը գերմանատեաց էր, իսկ կառավարութիւնը` գերմանասէր։ Պատերազմից յետոյ ժողովուրդը զմայլուած էր սովետների կրած յաղթանակով եւ միշտ անգլոատեաց լինելով` նա ամբողջովին հակած էր դէպի կարմիր Ռուսաստանը։ Յեղափոխական կուսակցութիւնները տարածում էին ժողովուրդի մէջ Լենինի-Ստալինի մեծ գաղափարները, իսկ կառավարութիւնը, դոլարների ոսկեվառ գոյնով տարուած, ձերբակալում էր կոմունիստներին եւ նետում բանտ։ Կառավարութիւնը մոռացել էր իր` Անգլիայի դէմ քաղաքականու- թեան մասին եւ նրա խաղին էր մասնակցում միջազգային նուագահանդէսի մէջ։ Ամենից շատ օգտուեցին այդ պարագայից մեր գաղութի մէջ թոյն տարածող 225

դաշնակցականները, նրանք մատնեցին մի շարք հակադաշնակցականներ, որոնք սովետական օրիենտացիա ունէին։ Ո՞վ պիտի մտածէր այդ միջոցին մեր հարազատ մշակոյթի մասին։ Մեր կինոն մինչեւ անգամ կրակի վրայ էր։ Անահիտ ֆիլմը188, որը ներկայացւում էր Կահիրէում, մեծ դժուարութիւններ էր կրում։ Օրինակ, այդ ֆիլմը պիտի ներկայացուէր Հելիոպոլիս արուարձանում։ Տոմսակ- ները ծախուած էին շատ ժամանակ առաջ, ժողովուրդն անհամբեր էր` տեսնելու Հայրենիքից եկած մի ֆիլմ։ Սակայն դաշնակցականների մատնութեամբ վերջին վայրկեանին ֆիլմն արգելւում է, եւ բարկացած, շփոթած ժողովուրդը ցրւում է։ Սակայն միւս օրը թիւրիմացութիւնը պարզւում է, քանի որ նոյն ֆիլմն արդէն ներկայացուած է եղել Կահիրէում ու ստացած է մայրաքաղաքի ոստիկանութեան եւ ցենզուրայի արտօնութիւնը, ուստի նա չի կարող լինել սովետական պրոպա- գանդայի մի ֆիլմ, ուստի նա ներկայացուած է Հելիոպոլիս։ Անահիտը ներկա- յացուեց Կահիրէում 6 անգամ եւ լեփ-լեցուն էր։ Կային անձեր, որոնք այդ 6 անգամն էլ ներկայ էին` միշտ նոյն հաճոյքը ստանալով, այնքան մեր ժողովուրդը ծարաւ էր հարազատ մշակոյթի ջրին։ Սովետական դեսպանատանը մէկ անգամ ես ներկայ էի, ինչպէս եւ ուրիշներ, Լենինի կեանքից յեղափոխական ֆիլմի ներկայացմանը եւ Կարմիր հրապարակի վրայ գունաւոր պարադի189 ներկա- յացմանը։ Ես հիացած էի այդ վերջին ֆիլմի ներդաշնակ գոյներով, ռուս ազգի զաւակների ճկունութեամբ, առողջ կազմով, նրանց ոգեւորութեամբ, նրանց հրաշագործ ֆիզկուլտուրայով։ Տեսնելով մեծ Լենինը էկրանի վրայ` ես մեծապէս յուզուած էի, երեւակայելով այն վերելքի ճամփան, որով թէ՛ ռուս մեծ ժողովուրդը, թէ՛ մեր Հայաստանը պարտ են այդ հանճարեղ յեղափոխականին։ Սակայն մերթ նայում էի հանդիսականներին, որոնց համար այդ բոլորը, ինչ որ ներկայացւում էր արագ անցնող ժապաւէնի վրայ, պիտի մի քիչ խորթ լինէր, մի գիրք, որը դժուար է միանգամից իւրացնել։ Բայց, ո՛վ զարմանք, նրանց դէմքերը կրում էին նոյն լուրջ երկրպագութիւնը, երբ Լենինը երեւում է էկրանի վրայ, երբ նա խրախուսում էր իր ընկերներին, երբ այդ ընկերները մի անզուսպ խոր սէր էին ցոյց տալիս նրան, այո, նրանք իսկապէս յուզուած էին, ինչպէս եւ ես, որ արդէն ծանօթ էի իմ երկրի կեանքին, նրանք իմ չափ ոգեւորուած էին եւ որքան ուրախ աչքով էին դիտում Սովետական Ռուսաստանի մեծութիւնը, նրա քաջ ժողովուր- դի էներգիան։ Ասում եմ` ուրախ աչքով էին դիտում, որովհետեւ նրանք հպարտ էին` այդ մեծ ժողովուրդի մի մասը կազմելու իրաւունքն ունենալ։ Մեր հայրենիքի նոր ստեղծագործութիւններից զրկուած լինելով` ես եւ իմ ամուսինը մեծ ուրախութեամբ բեմադրեցինք Անուշ օպերան, երբ ներկայացաւ առիթը։ Ռամկավար կուսակցութիւնը եւ մասնաւորապէս նրա ուսանողների միութիւնը, որը շատ սերտ կապուած էր հայրենիքի ներգաղթի գաղափարի հետ, եւ որի անդամներն արդէն արձանագրուած էին, կազմակերպեցին այդ մեծ եւ դժուարին գործը։ Կարող եմ ասել, որ այդ ձեռնարկի հոգին ու նրան մարմին 226

տուող անձը հայրենադարձ Գուրգէն Եկարեանն է, որը յաճախ մասնակցած է մեր բոլոր օպերէտներին։ Իր ընկերների մեծամասնութիւնը վախեցան մեծ պատասխանատուութիւնից, մեծ ծախսերից եւ քաշուեցին գործից։ Նրանք չէին հաւատում մեր ժողովուրդի մէջ վառուած այն մեծ կրակին, որի կայծը նետել էր նրանց սրտերում ներգաղթը։ Չէին հաւատում, թէ սէրը դէպի Հայրենիք կը ստիպէ խուժել այդ ժողովուրդը թատրոն, ուր պիտի ներկայացուէր մեր հայ ազգի երկու տաղանդաւոր զաւակների ստեղծագործումը։ Տիկնանց միութիւնը* զբաղուեց տոմսակներով եւ առանձնապէս օգտակար եղաւ օպերայի խումբը կազմելու համար` գտնելով անհրաժեշտ աղջիկներ պարերի եւ երգերի համար։ Անուշ օպերայի համար վարձուեց Պետական օպերայի շէնքը։ Այդ շէնքն ամէն տարի տրամադրւում էր չնչին գումարով բոլոր գաղութներին` Եգիպտոսում գոյութիւն ունեցող։ Ամէն մէկ գաղութ ունէր իրաւունք մէկ ներկայացումի` ի նպաստ իր չքաւորներին։ Մեր հայ գաղութն արդէն օգտագործած էր իրեն տուած իրաւունքը «Աղքատախնամի» տուած ներկայացումով, իսկ մենք Անուշի բեմադրութեան համար պէտք ունէինք օպերայի բեմին` նրա շքեղ դեկորացիաներով, հագուստ- ներով եւ բոլոր անհրաժեշտ բուտաֆորիայով, որը ոչ մի ուրիշ բեմ չունէր։ Նրա ունեցած մէկ պակասութիւնը եւս մենք կարող էինք յաղթել` տեղերի գինը մեծացնելով. օպերայի սրահը փոքր էր, սակայն երեք յարկանոց լոժաներ ունէր, այդ էլ լաւ էր, որովհետեւ մեր ջոջերը նախընտրում էին բազմել լոժաներում։ Այնուամենայնիւ, մեզ յաջողուեց առնել օպերան` թէ՛ իմ ամուսին Պոլեակինի ունեցած ծանօթութեան պատճառով (չէ՞ որ նա տարիներ ի վեր նուագում էր օպերայում եւ շատ մօտ էր դիրեկտորին) եւ թէ՛ այն պարագային, որ այդ ներկա- յացումը պիտի լինէր մի օպերա։ Այդ հետաքրքրեց արաբ շրջանակները, եւ մենք ունեցանք օպերան։ Պէտք է ասել, որ եգիպտացիները շատ գոհ մնացին մեր ներկայացումից, անվերջ շնորհաւորում էին բոլոր կազմակերպիչներին եւ խոս- տանում էին իրենց կրկին օժանդակութիւնը, երբ որ մենք ուզենք։ Իսկ թատրոնի դիրեկտոր Շուքրի բէյն ինքն անձամբ է հոգած բոլոր դեկորների փոփոխութեան, դասաւորումի եւ մինչեւ անգամ վարագոյրն ինքն էր բացում ու փակում` ոչ ոքի չվստահելով, վերջն էլ բոլորիս հետ միասին նկարուեց օպերայի բեմի վրայ։ Ինչ վերաբերում է Անուշի երաժշտական եւ բեմական բեմադրութեանը, դա մի շատ դժուար գործ եղաւ։ Արդէն նշած էի, որ Կահիրէ գոյութիւն չունէր թատերական դպրոց, ուր տեղական սիրողները կարողանային ուսումնասիրել եւ զարգացնել իրենց ունեցած յատկութիւնները։ Եթէ բաւական դժուար էր իրա- գործել մի օպերէտ, ինչպիսին է Արշին մալ ալանը կամ Աշուղ Ղարիբը, որքան աւելի դժուար պիտի լինէր ոտքի կանգնեցնել Անուշը, մանաւանդ որ Անուշի առաջին բեմադրութիւնից յետոյ հօրս կողմից 1925-ին, անցած էր 21 տարի։ Այդ *Միութիւնը եւս Գուրգէն Եկարեանի ջանքերով կազմուեց Հելիոպոլսոյ տիկիններից։ 227

ժամանակաընթացքում ժողովուրդը եւս զարգացել էր, արդէն ունէր որոշ ճաշակ եւ պահանջներ։ Եւ մենք պատրաստ էինք ներկայացնել այնպիսի մի Անուշ, որը քննադատութեան առարկայ չդառնար։ Այդ բոլորի հետ միասին իմ ամուսինս շատ խստապահանջ էր։ Անուշի օրկեստրային մասի հետ ծանօթանալուց յետոյ, որը գրած էր իմ հայրը, նա որոշեց գրել բոլորովին մի նոր արանժիրովկա190` աւելի հարստացնելով եւ հարմոնիա տալով եղանակներին։ Դրանից յետոյ անհրաժեշտ էր գտնել լաւ անսամբլ։ Անուշի դերը կատարելու համար պէտք էր ունենալ թէ՛ լաւ ձայն, թէ՛ լուրջ դրամատիկ խաղ, եւ այդ տեսակէտից մենք երկու- սով էլ պահանջկոտ լինելով` երկար փնտրելուց յետոյ ընտրեցինք մի հայուհի` Անրիետա Կարապետեան անունով։ Դա մի կարճահասակ, սիրունիկ աղջիկ էր, լաւ մարզուած սոպրանոյի ձայնով։ Նա եւս ուրիշ մեր Կահիրէի երգչուհիների նման սովորել էր Ֆելդման լեհ ուսուցչուհու մօտ։ Բացի նրա ունեցած ձայնը, մեզ հետաքրքրեց նրա խաղարկութիւնը։ Պատերազմի ընթացքին նա էր անգլիական խումբերի կողմից կազմակերպուած օպերէտների պրիմադոննան նոյն Կահիրէի օպերայում։ Նա խաղացած էր մի քանի տարի անգլերէն լեզուով օպերէտաներ եւ ունէր շատ հմուտ պատրաստականութիւն։ Սակայն մի մեծ խոչընդոտ կար մեր առջեւ. այդ մեր փոքրիկ հայուհու` հայերէն լեզուն չգիտենալն էր։ Բայց այդ ինձ չվախեցրեց։ Ես գիտէի, թէ նա չափազանց ընդունակ մի աղջիկ է եւ մեծ կամքի տէր ու նոյն ժամանակ մի անհուն փափագ ունի Անուշի դերը կատարելու եւ լա՛ւ կատարելու։ Ուստի ես սկսեցի նրան սորվեցնել։ Անգլերէն տառերով նա գրեց ամէն մի հայերէն խօսքը, նախ անգիր արեց այդ խօսքի իմաստը, սովորեց ամբողջ իր դերն անգիր։ Ինչ վերաբերում է երգերին, շատ գեղեցիկ կերպով իւրացրեց Անուշի թէ՛ սոլոները, թէ՛ դուէտները բոլոր նրբութիւններով։ Մենք երկար պարապեցինք միասին, ես նրան ցոյց էի տալիս խաղի նրբութիւնները եւս, եւ վերջիվերջոյ նա եղաւ մի շատ բնական Անուշ։ Նա կարողացաւ արտայայ- տել Թումանեանի ստեղծած տիպի թէ՛ գեղջկական ամօթխածութիւնը, թէ՛ նրա աւանդական վախ ու յարգանքը դէպի իր ծնողները, թէ՛ անզուսպ սէրը։ Իսկ խելագարութեան վերջին տեսարանում նա եղաւ անթերի եւ լացացրեց ժողո- վուրդը։ Ոչ ոք չէր հաւատում, թէ այնքան հարազատ շեշտով բեմի վրայ երգող եւ խաղացող աղջիկը չգիտի ոչ մէկ բառ հայերէն, եւ երբ նրան շնորհաւորում էին, նա պատասխանում էր ֆրանսերէնով կամ անգլերէնով, մարդիկ մնում էին բերանը բաց։ Իր այնքան լաւ խաղով նա պարտ է իր եռանդին եւ կամքին։ Երբ ես արդէն գոհ էի փորձերից, նա ինքը դեռ գոհ չէր ու շարունակում էր սովորել` ամէն մի ձեւը կրկնելով անթիւ անգամներ։ Նրա ամենամեծ յատկութիւնն էր այն, որ նա ինքնահաւան չէր մեր սիրողների մեծամասնութեան նման։ Եթէ այդ սիրող- ները եւս ցոյց տային նրա եռանդի կէսը, մենք այնքան չէինք յոգնի։ Ամենամեծ դժուարութիւնը ստեղծեց մեր խումբի ղեկավար Ղազարեանը191, մի ծերացած եկեղեցական խմբապետ։ Խոստանալով իր վրայ առնել խմբական երգերը` նա 228

ներկայացումից 5 օր առաջ, դեռ ոչինչ չէր արած, եւ ես ամուսնուս հետ ստիպուեցինք այդ 5 վերջին օրերում թէ՛ երգ սովորեցնել խումբի սիրողներին, թէ՛ խաղ։ Մի աներեւակայելի յուզում էր պատել մեզ երկուսիս այն մեծ պատաս- խանատուութեան առաջ, որ մենք առած էինք մեզ վրայ։ Ոչ ոք, բացի երեւի պրոտագոնիստները, Անուշի դերը կատարողը եւ միւսները` Սարոյի եւ Մոսիի, երբէք իրեն պարտականութիւնը չէր կատարած։ Ոչ ոք երբէք ժամանակին փորձերին ներկայ չէր լինում, յաճախ բոլորովին ներկայ չէր, իսկ ներկայացումի ժամանակ բեմի վրայ նրանք այնքան անտարբեր մի վիճակ ունէին, չէին զգում բոլորովին ոչ մի պատասխանատուութիւն, իրար հետ խօսում էին, ծանօթներին ժպտում, եւ ես, ղեկավարելու ստիպուած նրանց բեմի վրայ, ամէն վայրկեան նկատողութեան էի դիմում։ Ահա թէ ինչ մակարդակի վրայ էին մեր սիրողները։ Անուշի մայրը կատարող օրիորդ Տէտէեանը, որը նոյնպէս 5 փորձով բեմ բարձրացաւ, այնքան հաւատ ունէր իր անթերի խաղալու մէջ, միայն երբ բեմի վրայ էր ու տեսաւ իր առջեւ խուռն հանդիսականները, այդ վայրկեանին հասկացաւ իր գործած սխալը եւ խաղի մասին մոռանալով` ստիպուեց հետեւել մաէստրոյի ցուցամատին` երգի մէջ չսխալուելու համար։ Նոյն Տէտէեանը մի ուրիշ սիւրպրիզ եւս արեց մեզ, բայց դրա մասին` մի քիչ վերջը։ Սարոյի համար մենք ընտրած էինք Լորիս Աբրահամեան անունով մի երիտասարդ, որը շատ փոքրիկ, բայց քաղցր տենորի ձայն ունէր։ Նա յաճախ երգած էր Պետական ռադիոյից։ Թէեւ չունէր բեմի վարժութիւն, բայց նա էլ Անրիետա Կարապետեանի պէս ձգտում էր լաւ կատարել իր դերը եւ շատ լուրջ կերպով էր վերաբերւում փորձերին։ Նրան եւս հաւանեցին, մանաւանդ «Բարձր սարեր» երգած ժամանակ։ Ինչ վերաբերում է մեր Մոսիի դերակատարին, դա Միհրան Երկաթն էր` շատ հաճելի, տաքուկ եւ նոյն ժամանակ` ուժեղ բարիտոնի տէր։ Նա այժմ Երեւանի պետական օպերայի երգիչն է։ Ինքն ալեքսանդրիացի է, նրա մայրը` Պայծառ Երկաթը, գրում է թէ՛ փոքրիկ օպերէտներ, թէ՛ կոմեդիաներ, նրանց ամբողջ ընտանիքը գեղարուեստասէր էր։ Դժբախտաբար, այն բոլոր պատճառներով, որ ես նշած էի առաջ, Միհրան Երկաթը ոչ մի հնարաւորութիւն չունէր զբաղուելու Եգիպտոսում թատերական կարիերայով։ Պատահմամբ 1947-ին ալեքսանդրիա- ցի մի երաժիշտ իտալացի` Կորդոնէ անունով, ինքը` դասատու, որի մօտ սովորել էր Երկաթը, կազմեց իտալացի սիրողներից օպերայի մի խումբ, տուեց մի քանի ներկայացումներ Ալեքսանդրիայում, յետոյ եկաւ Կահիրէ իր խմբով։ Այդ խմբի ամենալաւ ուժերից էր Միհրան Երկաթը թէ՛ իր ունեցած ձայնով, թէ՛ խաղով։ Նա երգեց Ռիգոլետտոն եւ մի շարք ուրիշ օպերաներ մեծ յաջողութեամբ։ Սակայն այդ կազմակերպութիւնը շատ կարճատեւ էր։ Եգիպտոսի ժողովուրդը վարժուած էր եւրոպական խմբերի այցելութեանը, եւ մէկ անգամից աւելի չէր հանդուրժի տեսնել սիրողների ներկայացրած օպերան։ Մնալով Եգիպտոս` Երկաթը պիտի ընտրէր կաբարէների զեխ կեանքը` մերթ-մերթ երգելով այդպիսի տեղերում։ Ես 229

նրան խորհուրդ տուեցի լքել Եգիպտոսը եւ անցնել Հայրենիք այն ժամանակ դեռ, երբ ներգաղթը չէր սկսուած։ Ես գիտէի, որ այստեղ նա կը գրաւէ իրեն արժանի տեղը, որովհետեւ միմիայն մեր անզուգական Հայրենիքում ամէն կերպով աջակցում են եւ առաջ են մղում իսկական տաղանդը։ Միհրան Երկաթը յիշում է իմ խրախուսիչ խօսքերը։ Նրա առաջին ելոյթը իր իսկ հարազատ լեզուով Անուշի մէջ կնքեց նրա նոր ասպարէզը։ Նա եղաւ շատ յաջող Մոսի` թէ՛ իր թաւիշ ձայնով, թէ՛ խրոխտ ձեւերով, թէ՛ արտաքինով նա հմայեց ժողովուրդը։ Առաջին ներկայացումը եղաւ մի օվացիա թէ՛ խաղացողներին, թէ՛ մաէստրօ Պոլեակինին։ Բոլորը պարզ տեսնում էին, թէ օպերայի գլխաւոր ոգեւորիչ եւ մղող ուժը նրա ղեկավարն է, եւ ամէն տեսարանից յետոյ գոռում էին. «Բռա՛ւօ, մաէստրո»։ Կահիրէ խաղալուց յետոյ ռամկավար Արեւ թերթը որոշեց կազմակերպել նոյն օպերան Ալեքսանդրիայի մէջ։ Անհրաժեշտ էր շտապել, որովհետեւ ներգաղթը սկսւում էր, իսկ Անուշի կազմակերպիչներն անդամագրուած էին եւ պիտի մեկնէին առաջին քարաւանով։ 1946-ի ամառը բեմադրուեց Անուշ օպերան Ալեք- սանդրիայի «Ալհամբրա» թատրոնում, որը շատ աւելի մեծ է, քան Կահիրէի օպերան, սակայն չունի նրա բեմի յարդարումը։ Այդ ներկայացմանը եկած էր ոչ միայն Ալեքսանդրիայի հայութիւնը, բայց եւ Կահիրէցիները, որոնք թէեւ տեսած էին, ուզեցին կրկին ներկայ լինել Անուշին։ Բոլոր տոմսակները ծախուած էին, մենք սպասում էինք խմբի ժամանումին, անտեղեակ էինք, որ մի մեծ սիւրպրիզ մեզ էր սպասում։ Շաբաթ երեկոյեան նշանակուած ներկայացումի մէկ փորձը, օրկեստրի հետ միասին, պիտի լինէր շաբաթ առաւօտը։ Ամբողջ խումբը պիտի գար Կահիրէից անմիջապէս ներկայացումից յետոյ վերադառնալու պայմանով, բոլորն էլ պաշտօնեաներ էին եւ պիտի լինէին իրենց գործին երկուշաբթի առաւօտ։ Խումբը ներկայացաւ մեզ առանց երկու դերակատարների։ Բացակայ էին մայր երգող օր. Տէտէեանը եւ նրա հայրը` Խորէն Տէտէեանը, որը կատարում էր գիշերապահի դերը։ Աղջիկը, տաքութիւն ունենալու պատճառով, չէր եկած, իսկ հայրն այնքան անպատասխանատու մէկն էր, որ նոյնպէս չեկաւ` առանց որեւէ պատճառի։ Մեր դրութիւնը շատ դժուար էր։ Երեկոյեան պիտի խաղանք, սիրողների մէջ հազիւ կարելի էր գտնել մէկ դերակատար, դուբլեորի մասին մտածել անգամ անկարելի էր։ Սակայն այդ խոչընդոտը եւս յաղթեցինք։ Ես երգեցի մայրը, իսկ գիշերապահն անմիջապէս գտայ մէկին խումբի մէջից, որը խօսքերը շատ դժուար էր արտասանում` անվարժ լինելով մեր ժողովուրդական բարբառին, եւ ես կողքին կանգնած կամ երեսն անցնելով` նրան յուշում էի բեմի վրայ` յիշելով այդ վայրկեանին խեղճ դերասան Զարիֆեանի քաշածը եգիպտա- հայ գաղութի սիրողների ձեռքից։ Մեծ յուզումներից, ջղայնութիւններից յոգնած էինք, սակայն մինչեւ վերջը տարանք յաղթական տեմպով Անուշի բեմադրու- թիւնն Ալեքսանդրիայում եւս։ Ժողովուրդն այնտեղ եւս գոռում էր «Բռա՛ւօ, մաէստրօ Պոլեակին», իսկ մի քանի ծանօթ ռուս ընտանիքներ, որոնք եկած էին 230

ներկայացումին, շատ հաւանեցին մեր երգերի ներդաշնակութիւնը եւ սիրողների խաղը։ «Գեղարուեստասիրացի» սրահում, Կահիրէ, սարքեցին մի երեկոյթ ի պատիւ Անուշ օպերայի կազմակերպիչների եւ մասնակցողների։ Զանազան ճառերի միջից պիտի նշեմ մէկը, այդ էր Անուշ խաղացող Անրիետա Կարապետ- եանի եղբօր խօսքը։ Նա արդէն երիտասարդ չէր, քրոջ պէս նա եւս չգիտէր հայերէն, նրանց ընտանիքը, հազիւ ազատուելով տաճիկների ձեռքից, հաս- տատուել էր Երուսաղէմ, ուր երեխաները, դեռ փոքրիկ լինելով, ամերիկացի պրոտեստանտների192 հովանաւորութեան տակ էին։ Առաջ թրքախօս` նրանք եղան երկրորդ սերունդով անգլերէն խօսողներ։ Չնայած դրան` սրտով նրանք մնացած էին հայ։ Կարապետեանը շատ յուզուած խօսեց, նա նշեց, որ շուտով իրենք պիտի զրկուեն շատերից, որոնք այժմ ներկայ են այս խնջոյքին, պիտի մեկնէինք ես, ամուսինս, Երկաթը, Եկարեանը եւ ուրիշներ։ Նա ասում էր. «Թէեւ ես հայերէն չգիտեմ, բայց ամբողջ իմ էութեամբ հայ եմ զգում ինքս ինձ։ Ես սիրում եմ իմ Հայրենիքը, որը երբէք չեմ տեսած, ես պաշտում եմ այնտեղ ապրող եռան- դուն, խելացի, տաղանդաւոր ժողովուրդը, եւ իմ միակ փափագն է` մեռնել իմ հայրենի հողի վրայ»։ Թէ՛ նա, թէ՛ նրա տաղանդաւոր քոյրը պիտի ունենան մէկ օր բախտը ոչ միայն մեռնելու, այլ ապրելու եւ օգտակար լինելու Հայաստանում։ Անուշով վերջացան Կահիրէի երաժշտական մեծ ձեռնարկները։ Մեկնեցին Հայրենիք նրանց մէջ մասնակցող ուժերը, կազմակերպող, ոգեւորող սրտերը։ Առաջին քարաւանին յաջորդեց երկրորդը, յաջորդները։ Հայ ժողովուրդը պիտի լքէ անապատի ոսկէ աւազը մեր ազգի մեծ առաջնորդ Ստալինի հրամանով։ Մեր բոլոր որդիքը պիտի ժողովուեն այն մեծ ծառի շուրջ, որի անունն է Սովետական Ռուսաստան, եւ որի կանաչազարդ ճիւղքերից մէկն է մեր պաշտելի Հայրենիքը։ 231

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ 1. Շղարշ (ռուսերէն` тюль)։ 2. Դիւանագէտ (ռուսերէն` дипломат)։ 3. Ցուցափեղկ (ռուսերէն` витрина): 4. «Սիրում եմ քեզ» (ֆրանսերէն)։ 5. Ոճաւորում (ռուսերէն` стилизация)։ 6. Բնագրում` Հիլհուդ։ 7. Նկատի ունի Բաքուն։ 8. Իրականում Գիժ Դանէլը Շիրվանզադէի Չար ոգին ստեղծագործութեան հերոսն է։ 9. Դերասանուհի Եկատերինա Դուրեան-Արմէնեան։ 10. Քառեակ (ռուսերէն` куплет)։ 11. Գրաքննութիւն (ռուսերէն` цензура)։ 12. «Փողոցում լապտեր չկայ, գիշերը քայլում ենք հաւի նման» (սխալ ռուսերէն)։ 13. Նկատի ունի դերասանուհի Մարի-Հրանոյշ Ֆէլէկեանին։ 14. «Օ, դուք շո՛ւն, դուք շո՛ւն» (ռուսերէն, пес` շուն եւ петь` երգել բառերի շփոթութիւն)։ 15. Երգէ՛ք (ռուսերէն)։ 16. Միւս քոյրն էր Վարդիթեր Ֆէլէկեանը։ 17. Թղթախաղի տեսակ։ 18. Էժանագին երգչուհի (ռուսերէն` певичка)։ 19. Հաջի Զէյնալաբդին Թաղիեւը (1838–1924) կովկասեան թաթար (ազէրի) ձեռներէց միլիոնատէր էր, որը 1883-ին իր միջոցներով Բաքւում կառուցել է դրամատիկական թատրոնի շէնք։ 20. Տիկնիկ (ռուսերէն` кукла)։ 21. «Պեատիգորսկեան թերթիկ» (ռուսերէն` «Пятигорский листок»)։ 22. Բուրգ (ֆրանսերէն` pyramide)։ 23. Փուլ (ռուսերէն` стадия)։ 24. Կանխավճար (ռուսերէն` аванс)։ 25. Բաց սրճագոյն մազերով (ռուսերէն` шатен)։ 26. Ազգային օպերա ասելով հեղինակը նկատի ունի հայալեզու օպերան` ինքնուրոյն կամ թարգմանուած։ Իրականում տակաւին 1860-ականների սկզբին փիլիսոփայ եւ գրող Գալուստ Կոստանդեանը (1840–1898) փորձել է ստեղծել առաջին հայկական օպերա- ները` հիմնուած իր գրական երկերի վրայ` Սիպիլ, Տիգրանուհի, Զապէլ եւ այլն (տե՛ս Գառնիկ Ստեփանեան, Կենսագրական բառարան, հատոր Բ, Երեւան, 1981, էջ 125-126)։ Ինչ վերաբերում է եւրոպական օպերաները թարգմանելուն, ապա դրա փորձերը հայ իրականութեան մէջ դարձեալ կատարուել են 1860-ականներից սկսած։ 1864-ին Պետեր- բուրգում Յովհաննէս Սահրադեանցի հայերէն թարգմանութեամբ լոյս է տեսել Վերդիի Տրուբադուր օպերան, 1872-ին Զմիւռնիայում Կարապետ Շէրիտճեանի թարգմանու- թեամբ` Վերդիի Աիդան, իսկ 1892-ին Թիֆլիսում ներկայացուել է Գունոյի Ֆաուստը` Ս. Եղիազարեանցի թարգմանութեամբ (տե՛ս Հայկ Աւագեան (խմբ.), «Մամուլի յիշողու- թենէն», Ծիծեռնակ, Գահիրէ, 2001, Յունիս, էջ 43)։ 27. Իրականում Վերգինէ Արծրունին բազմիցս հանդէս է եկել տարբեր թատրոններում։ 232

28. Հեղինակը թիւրիմացաբար է Մոցարտի Կախարդական սրինգը օպերան յիշատակել բալէտների շարքում։ 29. Խաղընկեր (ռուսերէն` партнер): 30. Իրականում Պաւլովան մահացել է Հաագայում։ 31. Օթեակ (ռուսերէն` ложа): 32. Կրծքային հեղձուկ (ռուսերէն)։ 33. Իրականում Կարակաշը բանաստեղծ Ռափայէլ Պատկանեանի քրոջ թոռն էր։ 34. Իրականում Կարակաշը ծնուել էր Ղրիմում։ 35. Հեղինակը ռուսական հանրայայտ Սեւորակ աչքեր (Оче черные) երգի հեղինակ համա- րում է հայազգի երգիչ Սաշա Դաւիդովին (Կարապետեան), իրականում վերջինս եղել է գնչուական ռոմանսների կատարող։ Արիստակեանին հաւանաբար շփոթել է այն հանգա- մանքը, որ Սեւորակ աչքերի հեղինակութիւնը վերագրուել է մէկ այլ հայորդու` Ալեքսանդր Վերմիշեւին, ինչն այսօր հերքւում է։ 36. Բնագրում ջազ բառը միշտ գրուած է ժազզ։ 37. Իրականում Ալեքսանդր Սումբատով-Եուժինի հայրն է եղել հայազգի, մայրը` ռուս (Նեդզվետսկայա)։ Հօր կողմից նա ուղիղ գծով սերել է 18-րդ դարում Ղզլարում տեղա- կայուած Հայկական հեծելազօրի հրամանատարներից գնդապետ Գրիգոր Ստեփանովի գերդաստանից (տե՛ս Հայ գաղթաշխարհի պատմութիւն (միջնադարից մինչեւ 1920 թ.), հատոր Ա, Երեւան, 2003, էջ 315)։ 38. Խաժ։ 39. Այստեղ եւ յետագայ շարադրանքում «ձայնագրել» ասելով հեղինակը նկատի ունի գրառելը։ 40. Նուագախմբի համար նոտագրելը, գործիքաւորելը (ռուսերէն` оркестровка)։ 41. Գլխաշորի տեսակ։ 42. Արտիստական (ռուսերէն` артистический)։ 43. «Լաւ, ռուս, արի՛ այստեղ» (աղաւաղուած ռուսերէն)։ 44. Հեղինակը սխալւում է. Ադամեանը մահացել է ոչ թէ թոքախտից, այլ կոկորդի հիւան- դութիւնից։ 45. Հեղինակը Հայրենիք եւ Հայաստան ասելով նկատի ունի արեւելահայ իրականութիւնը։ 46. Իրականում` Նոր լուր։ 47. Նկատի ունի Վահան Թօշիկեանին։ 48. Հեղինակին յայտնի չէ, որ Մառքից վաթսուն տարի առաջ մէկ այլ պոլսահայուհի` Էլպիս Կեսարացեանը (1830–1913), Պոլսում 1861 թուականին հրատարակել է Կիթառ պարբերականը։ 49. Իրականում Ալտենբերգը (1859–1919) աւստրիացի էր։ 50. Իրականում` փաշա։ 51. Բոյարուհի, ռուսական իշխանուհի։ 52. Ֆրանսերէն raisonner` դատել, խորհել բառից։ Թատերախաղի այն կերպարն է, որն ակտիւ մասնակցութիւն չունի գործողութիւնների մէջ եւ զբաղւում է հեղինակի կողմից դատողութիւններ անելով։ 53. Այն, որ Սեդրակ Սուրաբեանը չի սիրել փող վճարել, վկայում է հետեւեալ դէպքը։ Փարիզում Անուշի ներկայացմանը, 233

Հակառակ որ սրահը լեցուն էր եւ մուտքը կրնար հաւասարակշռել ծախքը, Սուրաբեան չէր կրցած կամ չէր վճարած սրահին վարձքը եւ պետական տուրքը..., որուն պաշտօնեան եւ թատրոնին տնօրէնը դիմեցին ոստիկանական միջամտութեան։ Հակառակ քանի մը հարուստներու նուիրատուութեան, կարելի չեղաւ պահանջուած չորս հազար ֆրանքը վճարել պահանջատէրերուն, եւ ոստիկանական քսան եւ մէկ գործակալներ արգիլեցին խաղին շարունակութիւնը, եւ վերջին վարագոյրը չբացուեցաւ, եւ ժողովուրդը հրաւիրուեցաւ մեկնելու թատրոնէն։ («Հայ թատրոնը կը խայտառակուի...», Յուսաբեր, Գահիրէ, 25.01.1933)։ 54. Կազմուածք (ռուսերէն` комплекция)։ 55. Այստեղ` վստահեց իմաստով։ 56. Դերասանուհի Ադրինէ Ջանան (ծնեալ` Դերձակեան)։ 57. Շահխաթունին Երեւանի պարէտ է եղել Առաջին Հանրապետութեան տարիներին` 1918–1920 թթ.։ 58. Պիէսի անունը չի յիշուած, այս մասում տարածութիւն է բաց թողնուել` յետագայում լրացնելու համար, ինչը չի արուել։ Այդուհանդերձ, խօսքն Օշականի Նոր պսակը թատե- րախաղի մասին է։ Այս ներկայացման մասին Եւգենեա Արիստակեանը հանդէս է եկել թատերախօսականով (տե՛ս Օթեակ Ք., «Նոր պսակ», Հայ կին, Կ. Պոլիս, 1921, թիւ 8, էջ 905-907)։ 59. Այստեղ` ստորակէտերը։ 60. Տե՛ս Օթեակ Ք., «Քանի մը խօսք թատրոնի մասին», Հայ կին, Կ. Պոլիս, 1921, թիվ 14, էջ 616-618, թիւ 15, էջ 630-632։ 61. Սակայն Արամ Պետրոսեանը վկայել է, որ իբր Շահխաթունին, սիրահարուելով մի հայ թատերասէր հարուստի կնոջը` փախցրել է նրան (տե՛ս Արամ Պետրոսեան, «Աշօ Շահխաթունի», Քուլիս, Կ. Պոլիս, 1.10.1973, էջ 18): 62. Նինա Մելիք-Աղամալովա (՞–1950), հանդէս է եկել ֆրանսերէն բանաստեղծութիւն- ներով։ 63. Բեմադրիչ` Ժիւլիէն Դիւվիվիէ (1926)։ 64. Տգեղ, այլանդակ (ռուսերէն` урод)։ 65. Դերի անունը բաց է թողնուած, պիտի լինի Տոկերամօ։ 66. Ժամանակի մամուլի վկայութեամբ` «Պ. Շահխաթունի տպաւորիչ էր ու յաջող` Եոքա- նաանի դերին մէջ» («Սալօմէ (Օսկար Ուայլտ)», Երկիր, Կ. Պոլիս, 17.05.1922)։ 67. Ըստ Նշան Պէշիկթաշլեանի, «պարուհի-դերասանուհի Տիկ. Լ. Պետրոսեանի... Սալո- մէն մնացած է անմոռանալի» (Ալիք, Թեհրան, 7.02.1935)։ Սակայն, ըստ Վահան Թէքէեա- նի, չնայած Լիւսի Պետրոսեանը «գեղեցկագիտական վայելք մը պատճառեց իր շարժում- ներուն շնորհովը եւ ձայնին քաղցրութեամբը» եւ որ «Լաւ էր նոյնպէս իր դիմախաղը եւ ֆիզիքապէս` եղաւ շատ ընդունելի Սալոմէ մը։ Դժբախտաբար, հիւանդ էր տիկին Պետ- րոսեան, եւ չեմ գիտեր ա՞յս պատճառաւ թէ իր խառնուածքին բերմամբ, դերին պահանջած ամբողջ ուժգնութիւնը չկրցաւ տալ» (Վահան Թէքէեան, «Հայ արուեստի տան Սալոմէի ներկայացումը», Ժողովուրդի ձայն-Ժամանակ, Կ. Պոլիս, 16.05.1922, տե՛ս նաեւ` Վահան Թէքէեան, Երկու դրախտները. Ցանուցիր էջեր, կազմեց, խմբագրեց ու ծանօթագրեց` Սեւան Տէյիրմէնճեան, Իսթանպուլ, 2017, էջ 207)։ 68. Նուագակցող (ֆրանսերէն` accompagnateur)։ 69. Չբացարձակացնելով եւ դրական չգնահատելով հանդերձ հնուց ի վեր եկող այս 234

«տաճկահայ-ռուսահայ», «արեւմտահայ-արեւելահայ», «հայաստանահայ-սփիւռքահայ» հակադրութիւնը, նշենք, որ 20-րդ դարի առաջին կէսին այդ հակադրութիւնը բաւական շեշտուած էր, եւ յօգուտ Արիստակեանի` այստեղ եւ այլուր արտայայտած տեսակէտների խօսում է Վահան Թէքէեանի` դեռեւս 1913ին գրուած հետեւեալ տողերը. ...շատ մխիթարական պարագայ մը զոր գրեթէ առաջին նայուածքով կը տեսնենք հոն, ռուսահայ մտաւորականներու շատութիւնն է` բաղդատմամբ մերիններուն։ Իրապէս` բարձրագոյն վարժարան- ներու եւ համալսարանի մը ընթացքը աւարտողներու թիւը հոն աւելի մեծ է հարկաւ, բայց մեր մէջ ալ շատ քիչ չեն անոնք` երբ աչքի առջեւ բերենք վերջին երեսուն տարուան շրջանին իրարու յաջորդող մեր դպրոցական սերունդները. ատիկա չի բաւեր, ուրեմն, երկու պատկերներուն մէջ մեր տեսած զգալի տարբերութիւնը կազմելու համար. այդ տարբերութեան պատճառը թուական պատճառ մը չէ, ըստ իս, այլ այն` որ ռուսահայը աւելի յաճախ մտաւորական կը մնայ դպրոցէն կամ համալսարանէն ելլելէն ետքը` քան թրքահայը, որ այլեւս կ’ըլլայ վաճառական, սեղանաւոր, փաստաբան, բժիշկ, ճարտարագէտ եւն. այսինքն իր ընդգրկած այս կամ այն ասպարէզին մարդը միայն, առանց անոր հետ եւ անկէ դուրս միաժամանակ «մտքի մարդ» մը ըլլալու։ Ասի ըսել չէ հարկաւ, թէ մեր մէջն ալ չկան իրենց մտաւորականութիւնն յիշող բժիշկներ եւ փաստաբաններ, բայց անոնք շատ քիչ են ռուսահայոց մէջ եղածին բաղդատմամբ, անոր համար որ հո՛ն առաջնակարգ մտաւորական մը առաջնակարգ վաճառականէ մը աւելի կը յարգուի, մինչդեռ հոս... ինչ որ ալ ըլլայ վաճառականը` ան աւելի յարգ ունի քան ամենէն յարգի մտաւորականը։ (Վահան Թէքէեան, Երկու դրախտները. Ցանուցիր էջեր, էջ 122-123)։ 70. Տեսուչ (ֆրանս.` inspecteur)։ 71. Դերասան Հայկ Արծիւն իրականում ծնուել է Ախալքալաքի Գոմա գիւղում։ 72. Էլմաս Օջախեան, յետագայում` դերասանուհի Էմմա Արծիւ (1908–՞)։ 73. Իրականում Հայկ Արծիւը տէրտէր չի եղել, կնոջ հետ որպէս երգիչ-դերասաններ շրջել են տարբեր երկրներում, մօտ քսան տարի բնակուել են Արգենտինայում։ 1959-ին հայրենադարձուել են։ 74. Իզմիրի Հորիզոն թերթի խմբագիրն էր Սուրէն Պարթեւեանը (1876–1921)։ 75. Կամերային, սենեկային (ռուսերէն` камерный)։ 76. Յովհաննէս Աբելեանի` Զմիւռնիայում կրած փորձութիւնների մասին տե՛ս դերասանի դստեր վկայութիւնները (Марика Абелян, О моем отце Ованесе Абеляне, Ереван, 2000, стр. 27-31)։ 77. Նկատի ունի յոյն յեղափոխական, պետական եւ քաղաքական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսի (1864–1936) կողմնակիցներին։ 78. Յետագայում Հայկ Ասատուրեանը դարձել է յաջողակ գործարար եւ ազգային գործիչ Չինաստանում, ապա տեղափոխուել է ԱՄՆ։ 79. Պօղոսեան Ազգային Վարժարան։ 80. Օր. Էօժէնի Կովկասեան, երիտասարդ շնորհալի պարուհին, անգամ մը եւս տուաւ իր պարուհիի ճկուն, փորձ եւ բազմահնար արուեստին ապացոյցները։ Այս անգամ եւս Օր. Կովկասեանի répertoireը կը բաղկանար գլխաւորաբար դասական եւ արեւելեան պարերէ։ Արուեստագիտուհին անոնց իւրաքան- չիւրը պարեց կարելի է ըսել, անթերի կերպով, կատարելապէս պատշաճեցնելով իր կեցուածքներուն plastiqueը, իր շարժուձեւերուն կշռոյթը եւ իր դէմքին արտայայտութիւնը թէ՛ երաժշտութեան բոլոր ելեւէջներուն, երանգներուն եւ մօթիֆի փոփոխութիւններուն, եւ թէ՛ խաղին նիւթին եւ ոգւոյն, անհատական կամ տոհմային, հաւաքական հոգեբանութեանը։ Այսպէս` անձնիւր պար` ներդաշնակ ամբողջութիւն մըն էր, զոր կը կազմէին երաժշտութիւնը, plastiqueը, շարժումը եւ դիմախաղութիւնը։ 235

Օր. Կովկասեան ամենէն բուռն ծափահարութիւնները խլեց արեւելեան պարերուն մէջ, անշուշտ անոնց անհամեմատ կերպով աւելի հարուստ թելադրականութեանը, զգայարանքներուն եւ երեւակայու- թեան աւելի խօսող հրապոյրին եւ ձգողութեանը պատճառաւ, զոր աւելի՛ եւս կը շեշտէր տարազներուն եւ արդուզարդին տարաշխարհիկ ու նկարչագեղ պէսպիսութիւնը։ Այս անգամ Օր. Կովկասեան պարեց երկու արեւելեան նոր պարեր, զոր հանդիսականները մասնաւորապէս գնահատեցին։ Շատ սիրուն եւ ինքնատիպ էր թարաքեաման, քրդուհիի պարը...։ Օր. Կովկասեան քրդուհիի սիրուն տարազով, ոչ միայն պարեց ինչպէս որ պէտք էր, այլ իր կեցուածք- ներով, շարժումներով, իր խօսուն ժպիտներով եւ դէմքի խաղերով` ապրեցաւ, բեմադրեց կնոջական վտանգաւոր պչրոտութեան ամենասուր բնոյթով մը օժտուած կիսավայրենի աղջկան մը հոգեբանութիւնը։ Նոյն հարազատ եւ հաւատարիմ թարգմանչութեամբ անիկա Էնզէլիի մէջ արտայայտեց պարսիկ հոգին, մոլեկան եւ մեղկ միանգամայն, «երազկոտ եւ կրքոտ» դարձեալ ըստ յայտագրին բացատրու- թեան։ Ճշմարիտ Ալմէ մը եղաւ, եւ պահ մը մեր երեւակայութիւնը փոխադրեց Սաատիներու եւ Օմար Խայամներու հրաշալի երկիրը։ Իսկ բոլորովին նորութիւն էին Աիշա եւ Մաօռի վայրի կիներու պարերը, որոնց տարաշխարհիկ (exotique) եւ հրապուրիչ տարօրինակութիւնը կրցաւ ցայտեցնել կատարելապէս։ Ծանուցուած Քազպէքին տեղ, Օր. Կովկասեան գեղեցկօրէն պարեց Հայկական քայլերգը սաղաւարտ ի գլուխ եւ եռագոյն ի ձեռին, այսպէս ցոյց տալով սրահին մէջ գտնուող բազմաթիւ օտարականներուն թէ ինք զաւակն էր օժտուած ցեղի մը, որ արուեստին կը ծառայէ, ազատութեան կ’ըղձանայ տիրանալ, տիրացած է արդէն...։ (Կ., «Օր. Կովկասեանի հրաժեշտի երեկոյթը», Արեւ, Գահիրէ, 19.12.1922)։ 81. Գրոհ (ռուսերէն` штурм)։ 82. Այստեղ` չեմպիոններ իմաստով։ 83. Երգիչ Արման Օգոստինոսեան։ 84. Սկաւառակ (ռուսերէն` пластинка)։ 85. Հեղինակ` Լ. Եակովլեւ։ 86. Օր. Կովկասեան Ասիայի (որբուհի) դերին մէջ նոյնպէս յաջող էր եւ գիտցաւ ոչ միայն արժանաւո- րապէս ներկայացնել իսլամ պչրոտ սիրաբաղձ պարմանուհին, այլեւ անգամ մըն ալ վայելել տուաւ իր հմայիչ պարերը, որ այնքան բուռն ծափահարութեանց արժանացան եւ կրկնուեցան։ Իր վերջին երգը, Սեւորակ Աչեր, գերազանցապէս գեղեցիկ էր եւ յուզիչ։ («Արշըն Մալ Ալան», Արեւ, Գահիրէ, 24.05.1923։) 87. Նախերգանք (ֆրանսերէն` ouverture)։ 88. Ծնունդով զմիւռնիացի Ստեփան Զարմայր Ամիրայեան։ 89. Բաւական յաջող էր նաեւ Օր. Կովկասեան Շուշանի եւ Ճամբորդի կրկնակ դերերուն մէջ։ Ան նոր դէմք մը չէ մեր բեմին համար, որուն վրայ գիտէ ոչ միայն ինքզինքը պահել, այլեւ կառավարել միւսները։ (Լ. Ա., «Անուշի ներկայացումը Աղեքսանդրիոյ մէջ», Արեւ, Գահիրէ, 18.06.1925): 90. Պատճառներից մէկը թերեւս այն է, որ Վալենտինա Ամիրայեանը հօր կողմից իտալա- ցի էր (օրիորդական ազգանունով` Առնօ)։ 91. Ցաւով կը ծանուցուի Պ. Գերասին (sic) Արիստակեանի մահը, որ տեղի ունեցաւ երէկ իր բնակարա- նին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։ Հանգուցեալը, որ 58 տարեկան էր, վերջերս Եգիպտոս եկած էր ընտանեօք եւ հայ բեմին իր մատուցած համեստ ջանքերով անծանօթ չէր մեր գաղութին։ Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ երէկ, կէս օրէ վերջ ժամը 4ին եւ մարմինը ամփոփուեցաւ 236

Մարմինայի ազգային գերեզմանատան մէջ։ («Տխրունի», Արեւ, Կահիրէ, 21.12.1925։) 92. Հեղինակը թուարկում է Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալէտի թատրոնի` 1940-ականների վերջի երկացանկի նմուշները` Չուխաճեանի Արշակ Երկրորդ եւ Սպեն- դիարեանի Ալմաստ օպերաները, Խաչատրեանի Գայիանէ եւ Սպենդիարեանի երա- ժըշտութեամբ Խանդութ բալէտները։ 93. Նկատի ունի Վերա Մուխինայի Բանուորը եւ կոլտնտեսուհին յայտնի քանդակը։ 94. Ձայնասկաւառակ (ռուսերէն` пластинка)։ 95. Իրականում` Գնչուական մեղեդիներ։ 96. Իրականում` Ռոմանոս Մելիքեանի։ 97. Հոգեկան (ռուսերէն` психика)։ 98. Տրիլբիի գլխաւոր հերոսը։ 99. Թայֆունի գլխաւոր հերոսը։ 100. Միքայէլ (1880–1951) եւ Մարգօ (1887–1955) Կոստանեաններ, զաւակները` Ասեա (նաեւ պարուհի, իրանական կինոյի առաջին դերասանուհիներից) եւ Վալոդ (յետագայում պաշտօնավարել է իրանական նաւթային ընկերութիւնում)։ 101. Նկատի ունի Էռնստ Լիւբիչի Մադամ Դիւ Բարի կինոնկարը (1919)։ 102. Հեղինակը սխալւում է. իրականում Վանահօր դերը կատարել է հայր Կոստանեանը, Վանականի (Աբեղայի) դերը` որդին։ 103. Գիշերազգեստ (ֆրանսերէն` pyjamas)։ 104. Հեղինակը սխալւում է, արաբները թուրք-թաթարական ծագում չունեն։ 105. Իրաւագիտութիւն (ռուսերէն` юриспруденция)։ 106. Առանձնաշնորհ (ռուսերէն` привилегия)։ 107. Դարաշրջան (ռուսերէն` эра)։ 108. Հեղինակը վայրկեան բառը գործածել է արեւմտահայերէն` րոպէ իմաստով։ 109. «Լաւ է, լաւ է» (անգլերէն)։ 110. Հրաշալի (թուրքերէն)։ 111. Կահիրէի Գալուստեան եւ Նուպարեան ազգային վարժարանները հիմնուել են Կարապետ Գալուստեանի (1790-1864) եւ Պօղոս Նուպարի (Նուբար) (1851–1930) նուիրատուութիւններով։ 112. Այս միութեան մասին մանրամասն տե՛ս Աւետիս Եափուճեան, Պատմութիւն հայ ազգային հիմնադրամի 1942-1982, Գահիրէ, 1984։ 113. Դիմափոշի (ռուսերէն` пудра)։ 114. Կինոնկար, ֆիլմ։ 115. Իրականում Սիրանոյշը մահացել է 75 տարեկանում` ծնուած լինելով 1857-ին։ 116. Մայթ (ռուսերէն` тротуар)։ 117. Իրականում Մխիթարեանը ծնունդով Շապին Գարահիսարից էր։ 118. Իրականում Սիրանոյշի բեմական գործունէութեան յիսնամեակը ծրագրուել է նշուել մարտի 13-ին (տե՛ս «Յոբելեան», Յուսաբեր, Գահիրէ, 7.03.1932)։ 119. Փուչիկ (ֆրանսերէն եւ անգլերէն` ballon)։ 120. Իրականում` Վերգինէ (Վերժինէ)։ 121. Այս տեղեկութիւնը ճշմարիտ չի թւում. նախ, Ռուբէն Մամուլեանի հայրը` Զաքարիա 237

Մամուլեանը (1866–1966), առեւտրական չէր, այլ բանկիր, եւ յետոյ, ինքն էլ թատերասէր էր եւ բարեկիրթ անձնաւորութիւն, այնպէս որ հազիւ թէ որդուն ծեծէր թատրոն սիրելու համար։ 122. Իրականում Մամուլեանը չի փախել տնից, այլ ծնողների կողմից ուղարկուել է Մոսկուա` սովորելու իրաւաբանութիւն, միաժամանակ յաճախել է Վախթանգովի թատե- րական դասընթացներին։ 123. Իրականում Մամուլեանը մինչեւ ԱՄՆ մեկնելը որոշ ժամանակ ապրել է Անգլիայում, եւ այնտեղ գնալը պայմանաւորուած չէր «ինչ-որ աւանտիւրայով», այլ քրոջ` Լոնդոնում ապրելու հանգամանքով։ 124. Այստեղ հեղինակը տարուել է ԽՍՀՄ-ի հակաամերիկեան դիրքորոշմամբ եւ գրել բաներ, որոնցից պարզապէս տեղեակ չի եղել։ Իրականում Ռուբէն Մամուլեանը դեռ մանկուց աչքի է ընկել բացառիկ կարողութիւններով, որոնց շնորհիւ էլ (եւ ո՛չ թէ բախտա- ւոր մի օր ծնուած լինելու) դարձել է համաշխարհային կինոյի առաջնակարգ մեծութիւն- ներից մէկը։ 125. Խօսքն Օսթին Փեյջի Դռան թակոցը ռուսական թեմայով պիէսի մասին է, որը Մամուլեանը բեմադրել է 1922-ին, Լոնդոնում, ոչ թէ ԱՄՆ-ում։ 126. Սա Մամուլեանի երկրորդ կինոնկարն է, առաջինը եղել է Ծափահարութիւնները (1929)։ 127. Իրականում` երրորդ։ 128. Թագուհի (անգլերէն` queen)։ 129. Ժամանակին տարածուած այս կարծիքը Մամուլեանի եւ Գրետա Գարբոյի միջեւ եղած սիրավէպի մասին վաղուց ի վեր ընդունուած է համարել լրագրողների երեւակա- յութեան արդիւնք։ 130. Շառլ Բուայէն Մամուլեանի ոչ մի ֆիլմում չի նկարահանուել. հեղինակը շփոթում է նրան ֆրանսիացի մէկ այլ դերասանի` Մորիս Շըվալիէի հետ, որը նկարահանուել է Մամուլեանի Սիրիր ինձ այս գիշեր ֆիլմում։ 131. Իրականում Վիլեամ Սարոյեանի Human Comedy (Մարդկային կատակերգութիւն) վէպը նկարահանել է Քլարենս Բրաունը (1943)։ 132. Սիրանոյշը չէր կարող այդ բոլորը լսած լինել, քանի որ այդ թուականին` իր մահուան տարում, Մամուլեանը դեռ նոր էր սկսել իր կարիերան կինոյում` նկարահանած լինելով տակաւին չորս կինոնկար։ 133. Զոհերը եղել են Պօտուրեան գործատան գլխաւոր պաշտօնատարներ Գէորգ Պօտուր- եանը, Նուպար Ղուկասեանը, Մանուկ Փասպանեանը, Օննիկ Նորիկեանը եւ Մարտիրոս Խորոզիկեանը (տե՛ս «Ահեղ արկած մը. հինգ հոգի մեռած, մէկ վիրաւոր», Յուսաբեր, Գահիրէ, 7.03.1932)։ 134. Վթար (ռուսերէն` авария)։ 135. Սակայն ժամանակի մահագրականում նշուած է, որ Կահիրէի շուրջ 15 հազար հայու- թիւնից գերեզմանատուն եկել է հազիւ 20-30 հոգի (տե՛ս Ս., «Տիկին Սիրանոյշի յուղար- կաւորութիւնը», Յուսաբեր, Գահիրէ, 15.06.1932)։ 136. 2006-ին Եգիպտոսում եղած ժամանակ այցելեցի Կահիրէի Մարմինա հայկական գերեզմանատունը` առաջին հերթին Սիրանոյշի շիրմին այցելելու նպատակով եւ ցաւով նկատեցի, որ դերասանուհու բարձրաքանդակն անհետացել է։ 238

137. Այստեղ` ցնորական իմաստով։ 138. Նկատի ունի Բոսթոնի Հայրենիք թերթի խմբագիր, ազգային-հանրային գործիչ Ռուբէն Դարբինեանին (1883–1968)։ 139. Նկատի ունի Փարիզի Յառաջ օրաթերթի հիմադիր խմբագիր Շաւարշ Միսաքեանին (1884–1957)։ 140. Յետագայում` Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակեան։ 141. Յետագայում` Եգիպտոսի թեմի առաջնորդ Մամբրէ արքեպիսկոպոս Սիրունեան։ 142. Բեգլար Նաւասարդեանը չի հայրենադարձուել, սակայն 1966-ին այցելելով Հայաս- տան` արկածամահ է եղել Երեւանում` չպարզուած հանգամանքներում։ 143. Ակնարկը վերաբերում է Յովհաննէս Քաջազնունու գրքի վերնագրին` Դաշնակցու- թիւնը այլեւս անելիք չունի։ 144. «Մարշալի պլան» կամ «Եւրոպայի վերականգնման ծրագիր» Երկրորդ աշխարհա- մարտից յետոյ ԱՄՆ-ի տնտեսական օգնութեամբ վերականգնման եւ զարգացման ծրագիր էր, որի նպատակն էր ամրապնդել պատերազմի հետեւանքով Արեւմտեան Եւրոպայի երկրների թուլացած տնտեսութիւնները, խոչընդոտել կոմունիստական վար- չակարգի առաջխաղացմանը տուեալ երկրամասում եւ միասնական ճակատ ստեղծել Խորհրդային Միութեան եւ սոցիալիստական ճամբարի դէմ։ Ծրագրի գաղափարը առաջ էր քաշել ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը 1947 թուականին։ 145. Ռուբէն Տէր-Մինասեանն (1882-1951) ամուսնացած էր հրէուհու, Արշակ Ջամալեանը (1882–1940)` գերմանուհու, Գաբրիէլ Լազեանը (1893–1959)` յոյնի հետ։ 146. Հեղինակ` գերմանացի թատերագիր, արձակագիր Մաքս Դրեյէր (1862–1946)։ 147. Հեղինակ` Ալբերտօ Կասելլա։ 148. Հեղինակ` Մարսէլ Պանեոլ (1895–1974)։ 149. Եգիպտահայ գործիչ Էօժէն Բաբազեանի դուստրը։ Երկրորդ աշխարհամարտից յետոյ ամուսնու` Ժան Բուդոյի հետ հաստատուել է Փարիզում։ 150. Հեղինակներ` Ժորժ Բեռ (1867–1942) եւ Լուի Վեռնէօյ (1893–1952)։ Ի դէպ, Կահիրէում այս բեմադրութեան գլխաւոր դերակատարուհին է եղել Յասմիկ Թաբէթը (յետագայում` նկարչուհի Եասմին), Եւրոպայում յայտնի երգիչ-երգահան Ռիքի Շեյնի մայրը։ Տե՛ս «Մեթր Պօլպէք եւ իր ամուսինը», Արեւ, Գահիրէ, 30.05.1946։ 151. Բաց սրճագոյն մազերով կին (ռուսերէն` шатенька)։ 152. Ստեղն (ռուսերէն` клавиша)։ 153. Նկատի ունի Աշոտ Պատմագրեանի Գանձարան հայկական երգերու երգարանը։ 154. Գործակալ (агент, agent)։ 155. Իրականում Ալեմշահը յանկարծամահ է եղել 1947-ին, Դեթրոյթում, 40 տարեկան հասակում։ 156. Նուագակցուհի (ռուսերէն` аккомпаниаторша)։ 157. Աղեղ (ֆրանսերէն` archet)։ 158. Կիթառ (ռուսերէն` гитара)։ 159. Կոլորատուրային (ռուսերէն` колоратурной)։ 160. Ճարտարագիտական (ռուսերէն` инженерный)։ 161. Նկատի ունի երաժիշտ, երգերի հեղինակ եւ դերասան Յակոբ Թադէոսեանին (Եագուբ Թադէոս), որը գլխաւոր դերերով նկարահանուել է Մտածմունքի տէր եւ 239

Երաժիշտը շարժանկարներում։ 162. Նկատի ունի 1948–1949 թթ. արաբա-իսրայէլական պատերազմը։ 163. Էլ-Ալամէյնի օպերացիան տեղի է ունեցել 1942-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որի ընթացքում բրիտանական զօրքերը գեներալ Բերնարդ Մոնթգոմերիի ղեկավարու- թեամբ ջախջախել են Էրվին Ռոմմէլի ղեկավարած գերմանա-իտալական հիւսիս-աֆրիկ- եան խմբաւորումը։ 164. Հարաւային (ֆրանսերէն` sud)։ 165. Իրականում գեներալ Մոնթգոմերին այդ թուականին (1942) 53 տարեկան էր։ 166. Սրբապղծութիւն (ռուսերէն` профанация)։ 167. Ծամածռութիւն (ռուսերէն` гримаса)։ 168. Նոյնն է ինչ` ֆէս։ 169. Նկատի ունի Անգլո-եգիպտական Սուդանի գեներալ-նահանգապետ սըր Լի Սթաքի սպանութիւնը Կահիրէում, 1924 թուականին։ 170. Հեղինակութիւն (ռուսերէն` престиж)։ 171. Հողատարածութեան միաւոր։ 172. Փուլ (ռուսերէն` фаза)։ 173. Պետականօրէն սահմանուած արգելք կամ սահմանափակում որոշ տեսակի գոյքի գործածութեան կամ տնօրինման վրայ (ռուսերէն` секвестр)։ 174. Ֆրանսիական լիցէյ (ֆրանսերէն` Lycée Français)։ 175. «Ձեզ չեմ հասկանում, առանց, առանց» (իտալերէն senza` առանց եւ Սէն-Սանս անուն- ների շփոթութիւն)։ 176. Կուգէլի` Կահիրէի համերգի մասին տե՛ս` «Արքատի Քուկէլ կը նուագէ», Արեւ, Կահիրէ, 19.04.1946։ 177. Ժիրայր Գանթարճեանը յետագայում ապրել եւ աշխատել է ԱՄՆ-ում եւ Կանադա- յում` դառնալով հեղինակութիւն ջութակի ասպարէզում։ 178. Բնագրում` Վասա Պրիխոդա։ 179. Յանցախումբ (ռուսերէն` клика): 180. Նրանցից էր դաշնակահար Ա. Պոլեակինը, որն, ի դէպ, 1932-ին մասնակցել է Դպրոցասէր տիկնանց միութեան 50-ամեակին նուիրուած համերգին (տե՛ս «Դպրոցա- սէրի 50ամեայ յոբելեանը», Արեւ, Գահիրէ, 23.05.1932)։ 181. Ի դէպ, նկարագրուած ժամանակաշրջանում Կահիրէի օպերայի թատրոնի առաջին ջութակահար է եղել նաեւ Պետրօ Ջիլիոտտին (1904–1945)` ֆրանսիական հռչակաւոր երգչուհի Դալիդայի հայրը։ 182. Յետագայում Էրա Բադալը յայտնուել է Ճաւայում (Ինդոնեզիա), որտեղ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ արգելափակուել է ճապոնական համակենտրոնացման ճամբարում։ Ազատուելով` մեկնել է Բոմբէյ (Հնդկաստան)։ Տե՛ս «Ազգային քրոնիկ», Արաքս, Ալեքսանդրիա, 2.02.1946։ 183. Դաշնակահարուհի Նուարդ Տամատեան (1910–2004)։ 184. Թարգմանութիւնն այժմ գտնւում է Տամատեանի ծոռան` դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Բաբազեանի անձնական արխիւում։ 185. Առանձնաշնորհ (ռուսերէն` привилегия)։ 186. Բեմադրիչ` Ժիւլիէն Դիւվիվիէ (1938)։ 240

187. Հաւանաբար նկատի ունի Ֆանտազիա ֆիլմը (1940), որը դասական երաժշտութեան յայտնի ստեղծագործութիւնների անիմացիոն մեկնաբանութիւնների հանրագումար է։ 188. Համօ Բեկնազարեանի կինոնկարը (1947)։ 189. Շքերթ (ռուսերէն` парад)։ 190. Գործիքաւորում (ռուսերէն` аранжировка)։ 191. Իրականում` Ղազարոսեան։ 192. Բողոքական (ռուսերէն` протестант)։ 241



ՅԱՒԵԼՈՒԱԾ ԺԵՆԵԱ ԱՐԻՍՏԱԿԵԱՆ-ՊՈԼԵԱԿԻՆԱ ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ ՊԱՐՈՒՀԻՆ Ճակատագիրը մեր ազգի զաւակներին նետել է ամէնուր, եւ նրանցից շատերն իրենց տաղանդով փայլատակել են օտար երկինքների տակ: Այդպիսին է եւ այս ակնարկի հերոսուհին` Ժենեա Արիստակեան- Պոլեակինան: Նրա ծննդեան 120-ամեակը եւ մահուան 40-րդ տարելիցը յուշեցին գէթ մէկ անգամ արժանին մատուցել այս արժանաւորին: ...Ես նրան «գտայ» 1968 թուականին, երբ մեծն Սիրանոյշի ծննդեան 110- ամեակի առիթով հեռուստատեսային հաղորդման համար ականատեսներ էի փնտրում: Ես արդէն գտել էի մէկին` տիկին Պայծառ Երկաթին (յայտնի երգչի մօրը), ով իմ հարեւանուհին էր ու շատ յաճախ էր պատմում Սիրանոյշի հետ Եգիպտոսում ունեցած հանդիպումների մասին: Նրա յուշումով ու թատերական թանգարանի աշխատակիցների օգնութեամբ իմացայ Ժենեայի հասցէն եւ այցե- լեցի նրան: Ապրում էր Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանի դիմացի մայթի երկյարկանի տանը, որ մի քանի հայրենադարձ ընտանիքներ էին կառուցել. նրանց մէջ` մեր թատերական ինստիտուտի երկարամեայ դերձակ, աննման Թագուորը: Չկարողացայ իմանալ` Ժենեան բաժնետէ՞ր էր, թէ վարձով էր ապրում, քանի որ նրա կացարանը մի փոքրիկ սենեակ էր, ուր հազիւ տեղաւորել էր մի մահճակալ, փոքր սեղան եւ պահարանիկ: Միայն հնամենի լուսանկար- ներն էին «խախտում» միջավայրի խեղճութիւնը: Մէկ էլ ինքը` շուշանի պէս ճեր- մակ ու քնքուշ տանտիրուհին, որ շուտով եօթերորդ տասնամեակն էր բոլորե- լու, սակայն շէնշող էր ու կանացի: Գերզգայուն, անմիջական մի կին, որ երեխայի անմեղութեամբ հայեացքը սեւեռում է քեզ ու լսում ասելիքդ: Իմանալով այցիս նպատակը` նա միանգամից բոցավառուեց, թէեւ խօսում էր դանդաղ, ասես յիշողութիւնը «քերծելով»: Գիտէի, որ առողջական լուրջ խնդիրներ էր ունեցել` ինֆարկտ եւ կաթուած էր տարել: Որպէսզի չյոգնեցնեմ` նրան խնդրեցի գրաւոր տալ իր յուշերը, բայց արդէն ոգեշնչուել էր ու չէր մարում: Ամուսնու հետ իր լուսանկարները ցոյց տալիս ասաց, որ իրենց համերգներն ամէնուր առասպելա- կան յաջողութիւն են ունեցել, մամուլը գրել է այդ երեկոների «աներեւակայելի կոնտրաստի» մասին: «Մէջընդմէջ էինք ելոյթ ունենում, քանի որ ես պիտի հաս- ցընէի զգեստափոխուել», – ասաց նա` դարձեալ ճախր առնելով քնքուշ երազի թեւին... 243

Մի քանի օր անց ես ստացայ նրա ձեռագիր յուշերը, որոնք մեր բեմի թագու- հու վերաբերեալ տպաւորութիւններից զատ նաեւ իր կենսագրական որոշ տուեալներ էին պարունակում: Ծնուել էր 1890 թ., Բաքւում` ճանաչուած լուսանկարիչ Արիստակեանի ընտանիքում: Տան եւ հօր արհեստանոցի պատերը ծածկուած էին ժամանակի ռուս եւ հայ արտիստների լուսանկարներով: Գեղե- ցիկի աշխարհում ձեւաւորուող աղջնակը իննամեայ տարիքից ընկերացել է հօր հետ ու եղել ժամանակի բոլոր թատրոններում, դիտել տեղական եւ եկուոր արտիստների խաղերը, դրամատիկական եւ օպերային ներկայացումները: Եւ ամէնից շատ գերուել է պարով: Առաջ անցնելով ասենք, որ դարավերջի` 1899 թուականի թատերաշրջանը հայ դերասանական խումբը սկսել էր Բաքւում: Սիրանոյշ, Յ. Աբելեան, Գ. Պետրոսեան, Ա. Վրոյր, Օ. Մայսուրեան, Ի. Ալիխանեան եւ միւսներ` համախմբուած, գրեթէ շաբաթը մէկ նոր բեմադրութիւն էին հրամցնում թատերասէր հանրութեանը: Ներկայացումների պահանջարկն այնքան մեծ էր, որ Թաղիեւի թատրոնից դերասանախումբը փոխադրուեց Վ. Վեատսկու կրկէս-թատրոնի շէնքը: Համարեա չկար բեմադրութիւն, ուր գլխաւոր դերում Սիրանոյշը չխաղար: Առիթը եղաւ, ու ես չեմ կարող չթուարկել աշխար- հում նմանը չունեցող դերասանական այս անհատականութեան դերացանկը: 1899–1903 թթ.` չորս տարում Սիրանոյշը պատրաստել է քառասուն դեր, որոնց մէջ` եւրոպական, ռուսական եւ ազգային պիէսների հերոսուհիներ` Ժաննա դ’Արկից ու Մարիա Ստիւարտից մինչեւ Զէյնաբ, Կրուչինինա, Դեզդեմոնա, Կատրին ու Կատերինա, Մեդէա, Մարգարիտ Գոտիէ եւ Մարգարիտ Էլիզբար- եան, Մադլէն, Ռուզան ու Մագդա... Եւ այդ բոլոր ներկայացուցիչներին դեռատի Ժենեան ներկայ էր լինում: Բնական է, որ 10-ամեայ աղջնակը ընկալումների հեղեղի մէջ շատ բան չէր կարող մտապահել, սակայն նրա տպաւորութիւնները յետոյ հարստացել են նոր դիտարկումերով: Այսպէս է ձեւաւորուել լուսանկարչի դստեր արտիստական բնաւորութիւնը, եւ նա բեմից դուրս իր կեանքը չէր պատկերացնում... Սկզբում երազում էր պարուհի դառնալու մասին եւ առաջին դասերը Բաքւում առնելուց յետոյ մեկնեց Մոսկուա ուսանելու` իր տարաշխարհիկ պարերով գեղարուես- տական երեկոներին ուշադրութեան առարկայ դառնալով: Մասնակցելով մոսկովեան երաժշտական կեանքին` ծանօթացաւ Պոլեակին եղբայրների հետ, որոնց ջութակի արուեստն արդէն ունէր իր ունկնդիրը: Նաումի հետ բարեկա- մութիւնն աւարտուեց ամուսնութեամբ: Նրա հետ էլ Ժենեան շրջեց եւրոպական քաղաքներում1, ամէնուր ջութակի երեկոները զարդարելով հայ ազգային պարե- րի ինքնատիպ կատարումներով: Տարիներ անց եղբայրները բաժանուեցին. Միրոնը վերադարձաւ Խորհրդա- յին Միութիւն, իսկ Նաումը շարունակեց կնոջ հետ շրջել Եւրոպայում ու ԱՄՆ- ում: Փարիզում էլ Ժենեան դիտեց ժամանակի ամենահռչակուած բեմականների` 244

Սառա Բեռնարի2, Մունէ Սիւլիի, Սեսիլ Սորէլի խաղը: Տպաւորուեցին յատկա- պէս Սառա Բեռնարի Համլէտը եւ Մարգարիտ Գոտիէն: Տեսաւ ու... համեմատեց հայ բեմի մարգարիտի` Սիրանոյշի հետ: Հէնց այդ բաղդատումն էլ ամենաշատն էր հետաքրքրում թատերագէտիս: Ես գտել էի յուզառատ, եզակի մի նկարագիր, որն աշխարհում շատ բան էր տեսել ու ապրել, եւ չէր կարելի կասկածել նրա ընկալումներին: Ես հարցեր էի տալիս կերպարի հանգուցային պահերի մասին, եւ նրա խօսքը կենդանացնում էր ոչ միայն մեր բեմի թագուհու, այլեւ Եւրոպայի հռչակաւորի խաղի մանրամասները: Սեփական հարստութեամբ պարծենալու եւ օտարին փառազրկելու ցանկութեան ոչ մի նշոյլ: Խելացի, մտածող եւ մարդ արուեստագէտ էր: Աւելին` նա միանգամայն համոզիչ կերպով խօսում էր Սառայի աներեւակայելի վարպետութեան մասին, որը 18-19-րդ դարերի ֆրան- սիական խաղադպրոցի առանձնայատկութիւնն էր եւ որով նա փայլում էր: Իսկ Համլէտը. Չեմ կարող ժխտել. պահուածքով, սուսերամարտով նա կրկին ուշագրաւ էր, սակայն ինձ թուաց, թէ մենախօսութիւնները մի քիչ սեղմուած էին, եւ արտիստուհին կարծես թեթեւու- թեամբ էր դրանք անցկացնում: Յամենայնդէպս առաջին անգամ ես չհամակուեցի Համլէտի հոգսով, վշտով, հմայքով... Զարմանալի բան է. Սիրանոյշի Համլէտը տեսել եմ տարբեր ժամանակներում եւ մի քանի անգամ: Չեմ ժխտի. նա քիչ գիրուկ էր, դա մատնում էր կին լինելը, բայց երբ բեմ էր մտնում` այնպէս էր իր երկնագոյն բոցկլտացող աչքերով, Համլէտ- եան թախիծով քեզ սուզում իր աշխարհը, համակում նրա վշտով, վիրաւորանքով, որ ուրիշ ոչ մի բան չէր գալիս միտքդ` բացի Դանիայի արքայազնի կեանքի, ճակատագրի վերապրու- մը: Ես չգիտեմ` ուրիշ ինչո՞վ կարելի է գնահատել արուեստագէտի ստեղծագործութիւնը, եթէ ոչ այն ամէնով, որ հէնց այդ ստեղծագործութեան հոգին է ու տրամաբանութիւնը: Սառայի խաղում ես չտեսայ Համլէտի կերպարի հանդէպ ակնածանք, սէր, լրջութիւն, մեծարանք: Իսկ Սիրանոյշի իւրաքանչիւր քայլում, խօսքում, աչքերի, յօնքերի հազիւ նկատելի շարժման, ամէն ինչի մէջ այնքան պաշտամունք, պատկառանք կար Համլէտի հանդէպ, որ ակամայ դա քեզ էր փոխանցւում: Աչքերիդ առջեւ Սիրանոյշ-Համլէտը լցւում, խոշորանում, վեհանում ու դառնում էր տիեզերական անհատականութիւն...: Սիրանոյշի Համլէտի մասին խօսելիս Ժենեայի աչքերն արտասովոր փայլ էին ստացել, ձայնի մէջ հեւոց կար, ու ես անհանգստացայ... Գիտէի, որ ամուսնուն կորցնելուց յետոյ շատ է տառապել, կաթուած ու ինֆարկտ տարել: Ջանում էի արգելակել զգացմունքների յորձանքը կամ գոնէ մեղմել... Լաւ էր, ինքն էլ ուշքի եկաւ, ու աչքերը դարձեալ դարձան մանկական, քնքուշ: Կեանքը, ցաւօք, ապացուցում է, որ հանճարները մեծամասամբ գնահատւում են մահուանից յետոյ, սակայն ես պէտք է ասեմ, Սիրանոյշը կենդանութեան օրօք էլ այնպէս սիրուած ու պաշտուած էր, որ նրա յայտնուելուց ասես լոյս էր ճառագում` Բաքւում, Թիֆլի- 245

սում, ուր նա խաղում էր: Ես յիշում եմ, որ շատերը նրա գալուն էին սպասում, յարմարեցնում ընտանեկան մեծ իրադարձութիւնները, նոյնիսկ հարսանիքը, որպէսզի Սիրանոյշը նորահար- սի քօղը գցի, մկրտութիւնը, որ նա նորածին աղջկան իր գիրկն առնի ու նրան իր անունը տայ: Սիրանոյշի յայտնուելը կեանքը եւ մեզ հանում էր լճացած վիճակից եւ տանում վեհ ու գեղե- ցիկ իդէալների յետեւից: Թէեւ փոքր էի, նկատում էի, թէ ինչպիսի յարգանքով ու պատկառան- քով էին նրան վերաբերւում խաղընկերները: Ես տեսել եմ Սիրանոյշի Մարգարիտ Գոտիէն եւ ոչ մէկ անգամ: Ցնցող էր, երեւակայութիւնից դուրս: Փարթամ ու կեանքով լի կին էր Սիրանոյշի Գոտիէն, բայց երբ Արմանի հօր ստիպմամբ նստում էր հրաժեշտի նամակ գրելու Արմանին` մեր աչքի առջեւ փոխակերպւում էր: Դալկանում էր, լալիս էր խոշոր արցունքնե- րով, եւ երբ ասում էր` «Արմանից բաժանուեմ` ես կը մեռնեմ», մենք հաւատում էինք, որ կեանքը լքեց նրան եւ մեր առջեւ տեսնում էինք մահամերձ մի կնոջ: Յետոյ տարիներ անց ես Փարիզում տեսայ երկու Մարգարիտ Գոտիէ` Սառա Բեռնարի եւ Սեսիլ Սորէլի խաղով, բայց պիտի հաւատացնեմ, որ ոչ միայն չյուզուեցի, այլեւ գեղարուեստական բաւականութիւն չստացայ: Սիրանոյշը մեծ ներքին ունէր եւ դրանով էր խաղում ու ներգործում, իսկ Սառան` մեծ վարպետութեամբ, յղկուած էր` «պոլիրովկա»3 արուած... Բայց գուցէ տարիքի պատճա- ռով այլեւս չէր գրաւում: «Արման, սիրում եմ, սիրում եմ je t’aime» ասելիս ծնօտը նրան չէր ենթարկւում, իսկ ձայնը խռպոտ ու տհաճ էր: Իսկի հաճելի չէր: Իսկ Սիրանոյշը մինչեւ վերջ սքանչելի ձայն ունէր, թրթռուն էր, երիտասարդութեամբ լեցուն: ...Իմ հաղորդումը Սիրանոյշի երբեմնի հանդիսատեսներից երկուսի` Պայծառ Երկաթի եւ Ժենեա Արիստակեան-Պոլեակինայի հետ եթերում հնչեց 68-ի դեկ- տեմբերին` նրանց «կենդանի» մասնակցութեամբ, քանի որ այն ժամանակ Երեւանում տեսագրութեան տեխնիկա դեռեւս չկար: Շատ էի յուզւում: Տիկին Պայծառ Երկաթը հաւասարակշիռ անձնաւորութիւն էր, իսկ Ժենեան` յուզական, մի քիչ տարաշխարհիկ եւ երեւի առաջին անգամն էր եթերում: Տիկին Երկաթի խօսքից յետոյ երբ տիկին Ժենեային խնդրեցի խօսել, զգացի, որ ցրուած է, ինձ չի լսում, շարունակ ձեռքով հովանի է անում դէմքին, չի դիմանում իրեն ուղղուած ջահերի լոյսին... Ես կրկնեցի միտքս մէկ այլ ձեւով ու մատներս աննկատ հպեցի նրա մէջքին, որպէսզի «ուշքի բերեմ»: Իսկ նա այնպէս ցնցուեց, որ սարսափեցի, բայց չնկատելու տուեցի ու ջանացի մի կերպ նրան խօսակցութեան մէջ ներքաշել... Դժուարութեամբ սկսեց խօսել, ստիպուած շարունակ միջամտում էի` յուշում: Չկարողացաւ ասել այն, ինչ բաւականին յաջող ձեւակերպել ու գրել էի: Հաղորդումը մի կերպ աւարտին հասցրինք: Խոստացաւ իր յուշերն ամբողջացնել ու յանձնել թատերական թանգարանին4: Յետագայում մի քանի անգամ հեռախօսով զրուցեցինք, հանդիպեցինք արուեստի աշխատողների տանը: Նոյն քնքուշ ու գեղեցիկ կինն էր: Մտքովս չէր անցնում, թէ նա կեանքից այդքան շուտ կը հեռանայ: ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ Հայաստանի զրուցակից, շաբաթաթերթ, Երեւան, 18.03.2011 246

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ 1. Այս տուեալները չեն համապատասխանում իրականութեանը. Պոլեակին ամուսինները Մոսկուայում չեն ծանօթացել եւ երբէք Եւրոպայում չեն շրջել։ 2. Իրականում Արիստակեանը Բեռնարի խաղը դիտել է Մոսկուայում, Սորէլի խաղը` Կահիրէում։ 3. Յղկում (ռուսերէն` полировка): 4. Ըստ Վարսիկ Գրիգորեանի բանաւոր հաղորդման` Ժենեա Արիստակեանն իրեն յայտնել է, որ մտադիր է եղել գրել նաեւ իր կեանքի պատմութիւնը Հայաստան ներգաղթից յետոյ, ինչը, սակայն, չի իրականացրել։ 247


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook