հայերէնը։ Մի բան փրկեց ինձ. ես անչափ սիրում էի ընթերցանութիւնը, իսկ հայրս բարեբախտաբար ունէր մի մեծ գրադարան, ուր թէ՛ ռուս, թէ՛ հայ եւ թէ՛ օտար գրականութիւնը (այս վերջինն, իհարկէ, թարգմանուած) ներկայ էր իր ամենաընտիր երկերով։ Ահա թէ ինչպէս ես սովորեցի կարդալ հայերէն լեզուով` սկսելով Խաչատուր Աբովեանի Վէրք Հայաստանի վէպից։ Նրան հետեւեցին Րաֆֆին, Գամառ-Քաթիպան, Ահարոնեանը։ Այսպիսով, դեռ դպրոցական աթո- ռից ես ճանաչեցի մեր գրականութեան մեծ ստեղծագործութիւնները։ Սակայն չգիտէի գրել։ Մօրս խրատը` գրել հայերէն եւ գլխաւորապէս` պիէսներ, ես ուշ հասկացայ, առաջինը` հաւատ չընծայելով իմ հայերէնին, երկրորդ պատճառը, շատ հաւանական է, այն էր, որ մօրս ընտրած սիւժէտները ես չէի հաւանում, նրանք չէին խօսում իմ սրտին։ Բայց ես նրան երդում տուի, որ պիտի գրեմ անպայման մի պիէս եւ հայերէն լեզուով։ Չնայած դրան` առաջին իսկ գրած պիէսը, արդէն նրա մահից յետ, ռուսերէն էր, նրա անունն էր Արծաթեայ էլֆը։ Ես կարդացի այդ դրաման ռուս շրջանակներից, մի քանի ընտրեալների առջեւ, որոնք շատ հաւանեցին եւ դրդեցին ինձ շարունակել գրելը։ Սակայն ռուսերէն լեզուով գրել մի պիէս եւս անկարելի եղաւ, այն պատճառով, որ սիւժէտի պակաս կար։ Նիւթը հինցած էր, իսկ նորը չէր ներկայանում, բոլորն ապրում էին անցեալի յիշատակներով, ինչ որ ինձ չէր ոգեւորում։ Ես սկսեցի փնտրել արտասահման- եան կեանքից հարուստ նիւթեր, ուր եւ գտայ յաջողութիւն։ Իմ մայրը միշտ եղած է ինձ համար մի մեծ դրդիչ ուժ։ Նա խորը հաւատք ունէր, որ իմ մէջ կայ ստեղծագործութեան կայծը։ Իր հոգեկան վիճակը հանգըս- տացնելու համար, միտքը ցրուելու, մի քիչ ուրախացնելու փափագով է, որ մենք գոհ էինք, երբ մեզ յաճախում էին հետաքրքրական մարդիկ, մանաւանդ դերա- սաններ։ Այդ կողմից Կոստանեանների ներկայութիւնը կատարեալ մի գիւտ էր։ Նրանց աղջիկը` Ասեան, որը շատ սիրուն էր, միջահասակ էր, կոլոր սպիտակ երեսով, շագանակագոյն մազերով, ուղիղ դիմագծերով, շատ գեղեցիկ քիթ ու բերանով, նա նոյն ժամանակ եւ լաւ ձայն ունէր ու շատ զուարթ, կչկչան բնաւո- րութիւն։ Նրա ներկայութիւնն անմիջապէս ստեղծում էր մի շատ տաք մթնոլորտ։ Իմիջիայլոց, իր պատմելով, նա շատ մեծ փափագ ունէր մէկ օր ծանօթանալ ինձ հետ։ Դրա պատճառն էլ այն թառիստ Աբգարն էր, որի հետ ես ճամփորդեցի Պոլսից մինչեւ Իզմիր։ Ասեան, որը եւ լաւ պարել գիտէր, հրաւիրուած էր Փարիզի մէջ մի հայկական հանդէսում մեր պարերը պարելու համար։ Ոչ մի նոտա չգտնուելով` նա ստիպուած էր կանչել Աբգարը իր թառով միասին, ակոմպանի- մենտի համար։ Երբ Ասեան փորձերի ժամանակ դժգոհութիւն է յայտնում իրա նուագած եղանակի եւ իր պարի ոչ այնքան ներդաշնակ ընթանալու առթիւ, Աբգարը զայրացած նետում է թառը մէկ կողմ ու ասում. «Ը՛հ։ Դու էիր պակաս ինձ նկատողութիւն անելու։ Տօ, դու գիտե՞ս` ես ում համար եմ նուագել։ Օրիորդ Կովկասեանի համար։ Հլա նրա նման պարիր, յետոյ շատ խօսիր»։ Ասեան այդ 149
պատմելուց ուրախ ծիծաղում էր ու ասում. «Աբգարի այդ դասից յետոյ ես այնպէս էի ուզում ծանօթանալ այդ օրիորդ Կովկասեանի հետ, որպէսզի աչքովս տեսնեմ, թէ նա ով է»։ Ասեա Կոստանեանն իր լաւ բնաւորութեամբ եւ թէ՛ սիրունութեամբ մեծ ծանօթութիւն ստեղծեց Կահիրէի թէ՛ հայկական, թէ՛ ռուսական շրջանակներում, ուստի կարողացաւ կազմակերպել մի երգահանդէս, այն ժամանակ դեռ գոյու- թիւն ունեցող «Կուրսաալի» թատրոնի մէջ, այն «Կուրսալի», ուր ժամանակին բեմ էին բարձրացած Մասկանյի կոմպոզիտորը, Աննա Պաւլովան եւ մի շարք եւրոպական աստղեր։ Իհարկէ, մեր փոքրիկ հայուհին չունեցաւ նրանց չափ լի սրահ, սակայն լաւ ծափահարութիւններ ստացաւ։ Դրանից յետոյ նրա մաս- նակցութեամբ կազմակերպուեց Սիլվա օպերէտը ռուսերէն լեզուով, ուր ես եւս խաղացի Ստասեայի դերը` համաձայնուելով մասնակցութիւնս բերել օգտակար լինելու համար մի հիւանդ ռուս դաշնակահարուհու, որին ի նպաստ էր տրւում այդ օպերէտան։ Սիլվան շատ յաջող անցաւ եւ մի քանի անգամ կրկնուեց։ Չնայե- լով ռուս գաղութի փոքրաթիւ լինելուն` հանդիսականների թիւը մեծ էր։ Նրանց մէջ կային մեծ քանակութեամբ մեր ունեցած ծանօթ հայերը եւ նոյնպէս օտար- ները։ Սիլվային յաջորդեց Գէյշա օպերէտը, ուր Ասեան նոյնքան յաջող Մոլլի Պոլլի էր, որքան եւ Սիլվա խաղացած ժամանակ։ Նա թէ՛ բեմական էր, լաւ երգում էր ու պարում։ Նրա մեկնելուց յետ մենք ունէինք արդէն մի փոքրիկ կազմա- կերպուած խումբ սիրողներից եւ, ինչպէս ասում են, համը բոլորի բերանում մնացած էր, եւ մենք ստիպուեցինք խաղալ մի շարք եւ ուրիշ օպերէտներ` միշտ որեւէ բարեգործական պատրուակ ունենալով, մանաւանդ երբ Կահիրէ եկաւ ռուս օպերէտի մի լաւ դերասան` Արբատով անունով։ Խաղացինք Հարէմի գաղտ- նիքները, նորից Գէյշան, ուր ես առած էի գլխաւոր դերերը, խաղացինք նոյնպէս Կրակի քրմուհին։ Ինչ վերաբերում է Կոստանեաններին, նրանք երկու տարի մնալուց յետոյ Եգիպտոսում, այսպէս թէ այնպէս իրենց գլուխը պահելով, տոմ- սակ ծախելով ձեռք բերած ծանօթութեան միջոցով, ստիպուած եղան ինչպէս բոլոր իրենց եւ մեր հայրենակիցները, փող հաւաքել` Եգիպտոսից մեկնելու համար։ Մօտ երկու հարիւր ոսկի հաւաքելով` նրանք գնացին Ֆրանսիա, ուր, իհարկէ, ոչ ոքի չզարմացրին իրեն խաղով։ Այնտեղ էին վաղուց թէ՛ Շահխաթու- նին, թէ՛ Տրդատ Նշանեանը, որոնք կազմակերպում էին շատ մեծ դժուարու- թիւններով իրենց ներկայացումները։ Եթէ հարուստ Եգիպտոսի գաղութը չէր բաւարարում մի քանի դերասան, ինչ պիտի լինէր Փարիզ, ուր հայութիւնը ցրուած է արուարձաններում, ուր շատ նեղ վիճակ ունենալով` մեծամասնու- թիւնը մտածում է օրուայ հացի մասին միմիայն։ Փարիզից նրանք նորից վերադարձան Պարսկաստան։ 1929 թուին Կահիրէ եկած էր նաեւ Ռուբէն քեմանչիստը։ Նա 1922-ին գնացել էր Պոլսից Ռումանիա, ուր շատ լաւ ընդունելութիւն էր գտած։ Ռումանացիք 150
նուագը սիրում են, եւ իրենց նուագած եղանակները կրում են խիստ արեւելեան շերտ, ուստի նրանք կարողացան հասկանալ Ռուբէնի նուագած կտորները` մեր հայկական եղանակներից կազմուած գլխաւորապէս։ Երբէք չեմ մոռանայ Ռուբէ- նի դժուար կացութիւնը, երբ Պոլսում նուագած ժամանակ, մի մեծ երեկոյթում, մի ամերիկացի, դէմքը ծամածռելով, վեր կացաւ իր աթոռից ու դուրս եկաւ։ Նրա ականջների համար, ուր արդէն տիրապետում էր նեգրերի հնարած ջազի անա- խորժ, անիմաստ աղմուկը, ընդունելի չէին մեր արեւելեան քնքուշ մելոդիաները։ Նրա համար ֆոքստրոտների դիսոնանսներն աւելի հաճելի էին, քան մեր Կռունկի ելեւէջները։ Իսկ Ռումանիայում Ռուբէնին սիրեցին ու յարգեցին։ Նա տուած է այնտեղ իր սեփական նուագահանդէսները Բուխարեստում եւ միւս փոքր քաղաքներում։ Յաճախ հրաւիրուած է եղել պալատի մէջ նուագելու Ռու- մանիոյ մայր թագուհու առջեւ, որը շատ սիրալիր եւ զարգացած կին էր։ Ռուբէնի ունեցած յաջողութիւնը լոկ պոռոտախօսութիւն չէր, ինչ որ եղած է շատ-շատերի կողմից։ Այդ յաջողութեան ապացոյցներն իր քեմանչայի վրայ էին շարուած։ Նրա գործիքի վրայ հազիւ կարելի էր գտնել մի պարապ տեղ։ Նա ծածկուած էր անթիւ ոսկէ մոնոգրամմաներով, բոլորն էլ նուիրուած էին իր նուագով հիացողների կողմից։ Իսկապէս, Ռուբէնը շատ լաւ քեմանչա էր նուագում, նա զգում էր իր նուագածը եւ յաճախ իր սեփական եղանակներն էր ստեղծում։ Մայրս նրան խորհուրդ տուեց անպայման դաշնակի ընկերակցու- թեամբ տալ իր նուագահանդէսը։ Անմիջապէս բոլոր եղանակները ձայնագրեցին իմ ամուսինը եւ նրա մեծ եղբայրը` Պոլեակինները, մի լաւ էլ դաշնակահար գտան նրա համար եւ իր տուած կոնցերտը լաւ տպաւորութիւն ձգեց։ Ռումանիա- յում իր անցած տարիների ընթացքում Ռուբէնը ոչինչ չսովորեց քաղաքակրթու- թեան տեսակէտից, նա մնացել էր նոյն Ռուբէնը` իր շատ հասարակ ձեւերով եւ Թիֆլիսի հնչիւններով։ Նա նոյնպէս յաճախ բարձրացնում էր վեր իր պանտալոնը (брюки), նոյնպէս յանկարծ քսում էր մատը քթին, թաշկինակի տեղ։ Արտաքինով էլ չէր փոխուած։ Նա պատկանում էր այն մարդկանց տիպին, որոնք երկար չեն ծերանում, որովհետեւ արդէն գոյն չունեն, որ այդ գոյնը փոխուի մի ուրիշով։ Նրա գլխին համարեա մազ չկար, ունեցածը` անորոշ գոյնով, աչքերը մոխրագոյն էին, յօնքերը` շատ բաց շագանակագոյն։ Բայց նրա բնաւորութիւնը շատ պարզ էր ու բարի։ Հայ գաղութը շատ հաւանեց Ռուբէնի նուագը, անմիջապէս կազմա- կերպուեցին երեկոյթներ։ Առաջինին իսկ գուցէ հաւաքուած հանդիսականները մի քիչ յուսախաբ եղան, երբ բեմ ելաւ այդ ճաղատ գլխով, խոշոր ճակատով, մի քիչ դուրս պրծած կոլոր աչքերով ոչ երիտասարդ մի անգոյն մարդը` համեստ ձեւերով։ Բայց երբ այդ մարդը զնգզնգացրեց իր ոսկեփայլ գործիքը ու նուագեց ամէնքի սրտին այնքան մօտիկ Կռունկը, նա բուռն ծափահարուեց եւ այլեւս կարող էր ամէն իր ուզածը նուագել եւ նուագեց Սիգեահը, Չարգեահը, որոնք իր նախընտրած եղանակներն էին։ Նուագեց իր հնարած Հայաստան պարը, որը ես 151
պարում էի Պոլսում, եւ համարեա բոլոր կովկասեան երգ ու պարերը։ Նա, ինչպէս ասում են, բռնուեց Եգիպտոսում` շահելով մեծամասնութեան սիմպատիաները։ Չնայած որ քեմանչան Եգիպտոսում արդէն գոյութիւն ունէր, եւ նոյն ժամանակ լաւ քեմանչիստներ եկած էին Ալժերիայից, սակայն եգիպտացիները շատ հետաքրքրուեցին Ռուբէնի նուագով եւ տրամադրեցին նրա նուագահանդէսի համար իրենց Արեւելեան կոնսերվատորիայի սրահը։ Այդ սրահն ունի բեմ, լոժաներ երկու յարկով, նա մեծ չէ, սակայն գեղեցիկ է եւ ինչպէս ամբողջ շէնքը կառուցուած է թէ՛ դրսից, թէ՛ ներսում արաբական կամ աւելի ճիշտ` մաւրիտա- նական ճաշակով։ Արաբները, մի խառնուրդ լինելով տաճիկներից եւ ուրիշ թաթար ազգերից104, ոչ մի սեփական ոճ, ստիլ չունեն։ Նրանք իրենք իրենց եգիպտացի են անուանում լոկ Եգիպտոսի հողի վրայ այդ հողը գրաւելով, ապրե- լու նպատակով։ Իսկական եգիպտացիները մէկ միլիոն ու կէս հազիւ մնացած են, նրանք փարաւոնների ցեղի մնացորդներն են եւ նրանց է պատկանում Եգիպ- տոսի դարաւոր պատմութեան ծոցում ծագած եւ մնացած մինչեւ այժմ այդ երկրի բոլոր շօշափելի յիշատակները։ Կոնսերվատորիայի սրահն առհասարակ չէր տրամադրւում օտարներին, եւ Ռուբէնի հանդէպ այդքան սիրալիր լինելու պատճառը նրա նուագած գործիքի եւ երգերի արեւելեան բնոյթն էր։ Նրա կոնցերտին ներկայ էին Պետական ռադիոյի արաբական ճիւղի դիրեկտորը, որը նոյն ժամանակ կոնսերվատորիայի դիրեկ- տորն էր եւ ինքը նուագում էր, այդպէս ասած, կանուն գործիքը։ Եկած էին նոյնպէս մի քանի եգիպտացի նուագողներ, նրանց մէջ` ջութակահար Սամի Շաուան։ Նրանք բոլորն էլ շատ հաւանեցին Ռուբէնի նուագը։ Առաջինը` Եգիպտոսի քեմանչիստները երբէք յառաջացած չէին իրենց նուագի տեխնիկական կողմից, երկրորդը` նրանց եղանակները շատ միօրինակ էին եւ բոլորուած երեք նոտաների շուրջը, միակ տարբերութիւն են մտցնում ցած օկտաւայից յետոյ նուագելով նոյնը միւս օկտաւայում։ Իհարկէ, նրանց բերանները բաց մնացին Ռուբէնի նուագածի զանազանութեան, գեղեցկութեան եւ ճոխութեան առջեւ։ Ռուբէնը նուագեց յաճախ Պետական ռադիոյից, նրա արաբական ճիւղից։ Այդ ժամանակ Կահիրէում ապրում էր Առաքել բէյ Նուբարը, Նուբար փաշայի տղան, այն Նուբար փաշայի, որը հանրածանօթ է ոչ միայն իր հեքիաթային հարստու- թիւնն ունենալու պատճառով, այլեւ իր քաղաքական դիրքով։ Նա յիսուն տարի առաջ Եգիպտոսի կառավարութեան մէջ նախարար էր։ Նա էր առաջինը, որ հիմ դրեց Եգիպտոսում լատինական իւրիսպրուդենցիային105 եւ նրա նախարարու- թեան միջոցին հիմնուեց Կահիրէում խառն դատարանը (tribunal mixte)։ Եւ այժմ, դատարանի խոշոր գեղեցիկ շէնքում առաջին տեղն է բռնում Նուբար փաշայի արձանը։ Խառն դատարանների ստեղծումը մեծ դեր կատարեց օտարահպա- տակների կեանքում։ Նրանց բոլոր դատերը քննւում էին այնտեղ, օտար դատա- ւորների կողմից։ Օտարներն ունէին նոյն ժամանակ մի անձեռնմխելիութիւն։ 152
Եթէ մի օտար մինչեւ անգամ մարդ լինէր սպանած, եգիպտական ոստիկանու- թիւնն իրաւունք չունէր նրան ձերբակալելու։ Նրանցից ամէն մէկը պատկանում էր իր դեսպանատանը եւ առաջնորդւում էր օտարների յատուկ բանտը։ Այժմ վերացուած են թէ՛ խառն դատարանները, թէ՛ օտարներին տուած բոլոր առանձ- նաշնորհները։ 1936-ին նախարար Նահաս փաշան Մոնտրէօ քաղաքում, Շվէյ- ցարիայում պայմանագիր կնքեց անգլիական կառավարութեան հետ, որով տասը տարի ժամանակամիջոցում Եգիպտոսում պիտի վերջանար անգլիացիների բռնակալ տիրապետութիւնը։ Նոյնպէս պիտի վերջանային այն պրիվիլեգիա- ները106, որոնք շնորհուած էին օտարներին։ Բոլոր դատերը տեղափոխւում էին արաբական դատարանները, եւ փաստաբանները պիտի գործածէին արաբերէն լեզուն։ Այդ մեծ մտահոգութիւն պատճառեց այն մի քանի հարիւր հազարաւոր օտար բնակիչներին եւ մեծ թիւով փաստաբաններին, որոնք ապրում էին Եգիպ- տոսում։ Նուբար փաշայի խառն դատարաններով սկսուած էր Եգիպտոսում յիսուն տարի առաջ մի նոր էրա107 յետամնաց ժողովուրդի համար։ Սակայն այդ երկար 50 տարուայ ընթացքում ժողովուրդը եւս նոյնը չէր։ Նրա մէջ ծագած էր ազատասիրութեան փափագը եւ օտարների լուծից ազատուելու ձգտումը։ Եգիպտացիները տեսնում էին, թէ ինչպէս օտար երկրից եկածները հարստանում են իրենց բարգաւաճ հողի վրայ եւ սկսում են հարստահարել ժողովուրդը, որը մնացել է խեղճ ու անգրագէտ նոյն անգլիացիների անողորմ պոլիտիկայի պատ- ճառով։ Ի՞նչ օգուտ ունէին արաբները, եթէ իրենց ամենաաչքի ընկնող մարդիկ ստանում էին օտար կրթութիւն։ Նրանք փաստաբանութիւն էին սովորում Եւրո- պայի մեծ քաղաքներում, աւարտում էին Լոնդոնի կամ Փարիզի համալսարան- ները, եւ գալով Կահիրէ` պաշտպանում էին մի օտարի կրած յարգանք դէպի այդ փաստաբանի ազգակիցը։ Օտարը պաշտպանւում էր, իսկ զոհը` դատա- պարտւում։ Այդ մեծ փաստաբանների շարքերում էր Թաուֆիք Դոս փաշան, սուրիացի ծագումով մի արաբ կամ Թալաաթ Հագը փաշան, որ վերջը հասկացաւ իր երկրի զրկանքները ու առաջինը ստեղծեց ինդուստրիա Եգիպտոսում թէ առաջին եգիպտական դրամատուն` «Միսր» անունով, ինչ նշանակում է արա- բերէն Միսր` Եգիպտոս։ Կահիրէի մօտ Հելիոպոլիսը (ինչ նշանակում է Արեւաքա- ղաք) ամբողջութեամբ օտարների ձեռքով ստեղծուած է, եւ մէջը մեծամասնու- թիւնը իր սեփական տուներով կա՛մ հայեր են, կա՛մ յոյներ, արաբների թիւը շատ փոքր է։ Նուբար փաշան եւ բելգիացի մեծահարուստ բարոն Էմպէնը դրեցին առաջին հիմը այդ Արեւաքաղաքին, անապատի լայնածաւալ աւազի վրայ, որը մետրոյով միայն 20 վայրկեանի108 չափ ժամանակ է առնում։ Նրանք ստեղծեցին մի ընկերութիւն ակցիաներով, որոնց մեծ մասը պատկանում էր իրենց։ Այդ ընկերութիւնը հողամասեր էր վաճառում եւ տուներ շինում շատ աժան գիներով եւ փողն էլ` ամսավճարով։ Տուների պլանը պատկանում էր ընկերութեանը, այդ պատճառով Հելիոպոլիսի գեղեցկութիւնն այդ շէնքերն են։ Նրանք բոլորն էլ 153
միօրինակ մաւրիտանական ճաշակով են կառուցուած, սպիտակ քարաշէն են եւ ոչ աւելի բարձր, քան չորս յարկանի։ Ամենագեղեցիկ շէնքերից մէկն է պարոն Էմպէնի տունը։ Աւելի բարձր տեղ է շինուած խառը ստիլով (կէս հնդկական, կէս մաւրիտանական)։ Այդ ինքնայատուկ շէնքը կարծես թէ իշխում է անապատի վրայ իր գեղեցկութեամբ։ Նոյնպէս սիրուն շինուած է Հելիոպոլիսի ամենամեծ պանդոկը` «Պալաս օտէլը», որը պատերազմի ժամանակ եղած էր հիւանդանոց վիրաւորեալների համար։ Այդ ընկերութիւնը, որն այժմ եւս հսկում է քաղաքի վրայ, զբաղւում է թէ՛ քաղաքի մաքրութեամբ եւ շինարարութեամբ, եւ թէ՛ էլեկ- տրական եւ ջրի ընկերութիւնն է։ Նուբար փաշան շատ տարիներ ի վեր մեռած է։ Բարոն Էմպէնը նոր մեռաւ։ Շուտով ընկերութիւնը պիտի անցնի ամբողջովին տեղացիների ձեռքը։ Եգիպտական կառավարութիւնը խիստ լարուած է բարոն Էմպէնի ժառանգի` նրա աղջկայ դէմ, որը թոյլ է տուել իրեն «Պալաս օտէլի» մէջ անգլիացի եւ արաբ յաճախորդների առջեւ անպատուել արաբ ժողովուրդը։ Ներկայ լինելով մի վիճաբանութեան իրեն ընկերացող անգլիացիների եւ մի քանի արաբների միջեւ` օրիորդ Էմպէնը զայրացած բացականչում է անգլերէն լեզուով, թէ` «Արաբների պէս աւանակների հետ աւելորդ է վիճաբանել»։ Միւս օրն եւեթ նա վտարւում է Եգիպտոսից։ Նրա տունը, այդ շքեղ պալատը, որը Հելիոպոլիսի զարդն է, գրաւուած է կառավարութեան կողմից։ Նա ուզում է գրաւել եւ ամբողջ հարստութիւնը, սակայն հնչուն դրամը գտնւում է Եւրոպայում։ Առաքել բէյ Նուբարը եւս ունէր պալատի նման շքեղ մի տուն Հելիոպոլիսում։ Այդ տունը շինուած էր իր հօր` Նուբար փաշայի համար եւ փողոցը, ուր նա կառուցուած է, անուանւում է Նուբար փաշայի փողոց։ Առաքել բէյը մի մեծ երեկոյթի առթիւ իր տունը հրաւիրեց մեր Ռուբէնին իր քեմանչայով։ Ռուբէնը ուրախացաւ, հագաւ իր սմոկինգը, առաւ իր ոսկեզարդ քեմանչան, խնդրեց մեր ծանօթ Զարդարեանի տղուն` Գէորգ Զարդարեանին*, որպէսզի նա ընկերանայ իրեն, ինքը ոչ մի օտար լեզու չգիտէր, իսկ Առաքել բէյի հրաւիրեալները բոլորն էլ բարձր դասակարգի օտարներն էին կամ արաբները։ Երեկոյթը շատ շքեղ էր, հիւրասիրութիւնը` նոյնպէս։ Սրահները փայլում էին ադամանդանման սլաքներով զարդարած էլեկտրականութիւնով, ամէն կողմ պճնուած կիներ մերկ ուսերով, ադամանդեայ վզնոցներով եւ մատանիներով եւ ամէնուր տիրող լեզուներ` անգլերէնը եւ ֆրանսերէնը։ Ռուբէնին մօտենում էին, ծանօթանում էին հետը, նա շատ դժուար դրութեան մէջ պիտի լինէր, եթէ Գէորգ Զարդարեանը չփրկէր նրան իր միջամտու- թեամբ։ Վերջիվերջոյ Ռուբէնը նուագեց մի քանի պարսկական եւ հայկական եղանակներ, ծափահարուեց, իհարկէ, ի առ քաղաքավարութեան, որովհետեւ այնտեղ ժողովուած հիւրերը, օտար լինելով, շատ էլ լաւ աչքով չէին նայում մի * Գէորգ Զարդարեանը քիչ առաջ նշած ռամկավար լիդէրի` Վահան Զարդարեանի տղան էր։ 154
ինչ-որ քեմանչային։ Նրանք մեծանուն ջութակահարներին անգամ ծափահարում էին մատների ծայրերով, ինչ մնաց մի անանուն անծանօթ արեւելքցի երաժիշտի։ Նրանց աւելի հետաքրքրեցին քեմանչայի վրայի զարդերը եւ մի քանիսը բացա- կանչեցին. «Well, well!»109։ Ռուբէնը, համեստ մարդ լինելով, չէր սիրում այդ տեսակ հանդէսներ։ Աւելի շատ նա գնացած էր այնտեղ այն յոյսով, թէ այդ տեսակ հարուստ շրջանակում նա շատ լաւ պիտի վարձատրուի, երբ ես նրան նա- խազգուշացրի, որպէսզի նա մեծ յոյսեր չունենայ` յուսախաբ չլինելու համար։ Նա ինձ չհաւատաց, իսկ ես շատ լաւ ուսումնասիրած լինելով եգիպտահայերի հոգեբանութիւնը, ինչ վերաբերում է դրամին, աւելի քան հաւատացած էի, որ Ռուբէնը սխալւում է։ Եւ ինչ մեծ եղաւ իր զարմանքը եւ բարկութիւնը, երբ գնալուց առաջ Առաքել բէյը նրան տուեց մի ծրար, մէջը` տաս ոսկի միայն։ Այդ ճիշտ այն գումարն էր, որը մենք վճարում էինք մեր տան ամսավճարը։ Արտիստի համար դա հաւասար էր ողորմութիւն ստանալ։ Միւս օրը Ռուբէնը եկաւ մեզ մօտ եւ գանգատուեց մօրս` ասելով. «Տօ, էդ շունշանորդիքը աբուռ չունեն։ Տիկի՛ն ջան, մի դրանց տունը տեսնես, թէ ինչ փողի տէր են։ Վա՛յ քեզ, Ռուբէն, վա՛յ, ինչո՞ւ գնացիր էդ աւանակների մօտ»։ Մենք ծիծաղում էինք նրա բարկութեան վրայ, իսկ մայրս ասեց. «Էհ, Ռուբէն, դու դեռ մինչեւ հիմա չհասկացար, որ հարուստը գրպանով է հարուստ, իսկ աղքատը` սրտով»։ Բայց Ռուբէնը երկար չէր կարողա- նում հանգստանալ ու ասում էր ինձ. «Էհ, օրիորդ Ժենեա, իզուր չէր, որ դուք ինձ զգուշացնում էիք։ Յիմարը ես էի, որ չհաւատացի»։ Ռուբէնը յաճախ էր տուժում նիւթական կողմից, նա ո՛չ դրամասէր էր, ո՛չ էլ գիտէր օգտուել հանգամանքներից, այդ պատճառաւ էլ նրան յաճախ շահագործում էին։ Երբ նա գնաց Ալեքսանդրիա, այնտեղ եւս կազմակերպեց իր երեկոյթը եւ մնաց մի քանի ժամանակ այնտեղ` յաճախ հրաւիրուած լինելով հարուստների տուները նրան խնդրում էին, իհարկէ, անպայման առնել հետը իր քեմանչան, եւ նա ամէն անգամ սիրով կատարում էր այդ խնդրանքը։ Քանի անգամ խաբուած` նա նորից հաւատում էր, որ իրեն հրաւիրող մարդիկը լաւ գիտեն, թէ քեմանչան նրա համար աշխատանքի միջոց է, ինչպէս նրանց համար` իրենց ունեցած պաշտօնները եւ թէ միշտ այդ պայմա- նով նրա նուագը պիտի վարձատրուի։ Եւ ամէն անգամ ընթրիքից յետոյ նրան խնդրում էին. «Դէհ, պարոն Ռուբէն, բան մը կը նուագէի՞ք` մեզի հաճոյք պատճա- ռելու համար։ Անանկ խիախ110 կը նուագէք, որ մարդու սիրտը կտոր-կտոր կ’ըլլայ կոր»։ Ռուբէնը երբէք չէր կարողանում մերժել եւ տուն էր վերադառնում եթէ լիքը փորով, ապա միշտ` պարապ գրպանով։ Եւ ամէն անգամ էլ հայհոյում էր նրանց։ «Սրտները կտոր-կտոր կը լինի, Աստուած տայ` իրենք կտոր-կտոր լինեն, որ ես էլ ուրախանամ»։ Ամենից յաճախ նրան հրաւիրում էր Ալեքսանդրիայի մեծահա- րուստ պապիրոսի ֆաբրիկանտներից մէկը` Գէորգ Իփէկեանը։ Համարեա թէ շաբաթուայ մէջ երկու, երեք անգամ Ռուբէնի ետեւից ուղարկում էին իրենց աւ- տոն, որպէսզի նա գայ ընթրիքի եւ աւելացնում էին. «Քեմանչան թող չմոռանայ»։ 155
Խեղճ Ռուբէնը, հաւատը մինչեւ վերջը չկորցրած, գնում էր, ուտում, խմում էր, նուագում էր մինչեւ ժամը 2-ը, 3-ը առաւօտուայ, վերադառնում էր տուն` ինքն իրեն հաւատացնելով, որ երբ մեկնելու լինի Կահիրէ, անշուշտ, այդ հարուստ ծերուկը (որն օր ծերութեան վերամուսնացել էր մի երիտասարդ մաշինիստկայի հետ, այդ օրիորդն աշխատում էր գրամեքենայի վրայ իր ֆաբրիկայի գրասեն- եակում), անշուշտ, նա պիտի լաւ հնչուն շնորհակալութիւն յայտնի Ռուբէնին։ Եւ ինչ մեծ էր նորից նրա զարմանքը, երբ մէկ ամսուայ չափ զուարճացնելուց յետոյ հայ մագնատին, այդ մագնատը նրան նուիրեց մի արծաթեայ ծխախոտի տուփ, որի արժէքն էր երկու-երեք ոսկի։ Այդտեղ Ռուբէնի լեզուն համարեա թէ պապանձուել էր բարկութիւնից։ Քիչ մնաց նա էլ պիտի բացականչէր մեծ Աբելեանի նման. «Էս ախոռը էլ ոտք չեմ դնի»։ Նա միշտ հպարտութեամբ պատ- մում էր, ինչպէս փոքրիկ Ռումանիան գիտէր գնահատել նրա նուագը, թէ՛ հայերը, թէ՛ ռումանացիք նրան միշտ շնորհակալութիւն էին յայտնում բաւականին հնչուն ձեւով։ Երբ նա պիտի մեկնէր Եգիպտոսից, իմ մայրը նրան մի շատ խելօք խոր- հուրդ տուեց։ Որպէսզի նրա նուագահանդէսների գործը հեշտանայ, նա պէտք ունէր մի մշտական դաշնակահարի, իսկ դաշնակահարները, քիչ ծանօթ նրա արեւելեան ժանրի հետ, ահագին դրամ էին կորզում նրանից` թէ՛ փորձերի, թէ՛ ներկայացումի գիները։ Մայրս նրան ասեց մէկ օր. «Ռուբէն, եթէ դու խելօք մարդ ես, պէտք է անպայման ամուսնանաս մի դաշնակահարուհու հետ։ Շահած փողդ քո գրպանում կը մնայ եւ ոչ թէ ուրիշների»։ Ռուբէնը կարմրեց մինչեւ գլխի վրայ մի քանի մնացած մազերի արմատները, չեմուչում արեց, «մեծ եմ, – ասեց, – ո՞վ ինձ կ’առնի»։ Բայց, կ’երեւի, մօրս խորհուրդը շատ խորը բոյն էր դրած նրա սրտի մէջ, որովհետեւ նրա` Բէյրութ մեկնելուց մէկ ամիս յետոյ մենք իմացանք, որ նա ամուսնացել է մի անուշիկ հայ դաշնակահարուհու հետ։ Սուրիայից նա անցաւ նորից Ռումանիա։ 1930-ին Եգիպտոս եկաւ Փարիզից մի երիտասարդ ջութակահար` Սինան- եան անունով։ Սինանեանները ծագումով պոլսեցի էին։ Նրանք առհասարակ յառաջադէմ էին եւ սիրում էին գեղարուեստը։ Երիտասարդ Սինանեանն աւար- տել էր Փարիզի կոնսերվատորիան։ Նրա նուագահանդէսը յաջող անցաւ նիւթա- պէս։ Կահիրէի «Էվարթ մեմորիալ հոլ» սրահը լեցուն էր ընտիր դասակարգով։ Այդ սրահն Ամերիկեան համալսարանի հանդէսների սրահն էր, որը նրանք վարձած էին տալիս շատ չնչին գումարով։ Նա Կահիրէի ամենագեղեցիկ շէնքե- րից մէկն էր։ Ամբողջ արիստոկրատական եւ մաւրիտանական ստիլով էր շինուած, պատուհանները, դռները, աթոռները, բոլորն արաբական էր։ Մեծ գեղեցկութիւն էր ներկայացնում սրահում կախուած գոյնզգոյն լամպարները։ Նոյն ժամանակ բոլոր կոնցերտներում նախընտրում էին այդ սրահը, նրա հիա- նալի արձագանքի համար։ Ջութակահար Սինանեանի հօրեղբայրը` Ժորժ Սինանեանը, հաստատուած էր երկար ժամանակէ ի վեր Կահիրէում։ Նա 156
ինժենէր արխիտեկտոր էր եւ նոյն ժամանակ` սիրող ջութակահար, սիրուած դէմք էր Կահիրէի թէ՛ հայ գաղութում, թէ՛ օտարների մէջ, այդ պատճառով էլ նա կարողացաւ վաճառել բոլոր տոմսակները ու լեցնել սրահը խառն բազմութեամբ։ Սակայն Սինանեանի նուագը առաջնակարգերից չէր։ Մերթ-մերթ նա հասնում էր շատ լուրջ ջութակահարների ստանդարտին, իսկ աւելի շատ նուագում էր ինչպէս մի աշակերտ։ Յիշում եմ նրա նուագած Նիգանը, Բլոխի կոմպոզիցիան։ Այդ կտորը նուագելու համար անհրաժեշտ է ունենալ թէ՛ մեծ զգացում, թէ՛ տիրապետող տեխնիկա։ Զգացում նա ունէր, որովհետեւ իր արեւելեան հոգիով նա շատ մօտ էր այդ կոմպոզիցիայի, բայց դժբախտաբար տեխնիկայի կողմից շատ թոյլ էր։ Այնուամենայնիւ, մենք նրան ծափահարեցինք, չէ՞ որ նա մեր ազգի զաւակն էր եւ ապագայ էր խոստանում։ Դժբախտաբար, նա չիրագործեց մեր յոյսերը։ Վերադառնալով Փարիզ` նրա անունը կորաւ, անհետացաւ Եւրոպայի զեխ օվկիանոսի մէջ։ Իսկ նրա հօրեղբայրը, որին ես անձամբ ճանաչում էի դեռ հօրս ողջ եղած ժամանակուանից, մի շատ հաճելի եւ զարգացած մարդ էր։ Բարձրահասակ, մի քիչ ալեխառն մազերով եւ հաճելի ընկեր էր։ Թէեւ նա սիրող թաւջութակահար էր, նա նուագում էր մերթ-մերթ եւ լուրջ երաժիշտների հետ։ 1918-ին ամուսինս նուագած է նրա հետ Եգիպտոսում յայտնի ընտանիք Կար- տաուի փաշայի տանը, որի կինը պալատական էր։ Կարտաուի փաշայի տղան լաւ դաշնակահար էր, ջութակահար Չարկով եկած էր Լոնդոնից, իսկ իմ ամու- սինը ոչ միայն առաջնակարգ ջութակահարներից էր, այլեւ ամենալաւ վիոլա նուագող Կահիրէում։ Նրանք նուագեցին Բորոդինի կվարտէտը։ Սինանեանը նուագում էր յաճախ եւ հայկական երեկոյթներում։ Մեզ վրայ շատ ծանր տպաւորութիւն ձգեց, երբ իմացանք 1935-ին Սինանեանի անսպասելի անձնասպանութիւնը, որի պատճառները մութ մնացին բոլորիս համար։ Եգիպտոս եկած-անցած են եւ մի քանի երգահան խմբապետներ։ Նրանցից յիշում եմ Կանաչեանը, մի բարձրահասակ, գեղադէմ մարդ, որն ամբողջովին տարուած էր իր հնացած ռոմանսներով եւ խումբ պատրաստելով։ Նա էլ շատ չարչարուեց Եգիպտոսում, ո՛չ նիւթականը, ո՛չ էլ իր տուած հանդէսների բարոյա- կանը գոհացուցիչ չէին։ Նա անվերջ փորձեր անելուց յետոյ յոգնում էր, քրտնում, հիւանդանում` իզուր աշխատանք թափելով երիտասարդներին սովորեցնելու երգի չափերը, իսկ այդ երիտասարդները` անփոյթ, անհոգ, մէկ օր գալիս էին փորձի, իսկ միւս օրը նախընտրում էին ֆուտբոլ կամ սինեմա երթալ` ձգելով խեղճ խմբապետը երկու-երեք հոգիով։ Այդ պատճառով նա ստիպուած էր պատրաստել իր երգչախումբն ամիսներով, տոմսակ պիտի ծախէր դուռնեդուռ պտտելով, եւ այն գումարը, որ կայանում էր երգահանդէսից, անմիջապէս անհե- տանում էր, այնքան նա պարտք ունէր արդէն աջ ու ձախ։ Կանաչեանը վերջիվերջոյ հասկացաւ իր յոգնութեան ապարդիւն լինելը եւ մեկնեց Սուրիա, ուր հաստատուեց։ Թէ՛ դասատու եղաւ դպրոցում, թէ՛ մերթ-մերթ երգահանդէս 157
էր տալիս։ Վերջերս նա սկսել էր կորցնել իր աչքի լոյսը։ Եկած էր մեզ մօտ նաեւ կոմպոզիտոր Սրվանձտեանցը։ Այդ վերջինը ես դասում էի աւելի բարձր, քան Կանաչեանը։ Կանաչեանը աւելի ձայնագրում էր հայկական եղանակները։ Նրա հնարած երգերը միօրինակ բնոյթ են կրում, իսկ Սրվանձտեանցն ունի իսկապէս շատ գեղեցիկ շարադրութիւններ։ Նրա Ծով ռոմանսը, օրինակ, եւ Կ’անձրեւէ, տղաս, շատ յաջող երգեր են։ Բայց նա էլ անցաւ իբրեւ մետէոր, ուստի չկարողացաւ ձեռք բերել անհրաժեշտ սիմպատիաներ։ Կահիրէում հաստատուած էին նաեւ 1923-ից ի վեր Պէրպէրեան եղբայրները` Շահանը եւ Օննիկը։ Նրանք երկուսն էլ շատ լաւ պատրաստուած ուսուցիչներ էին։ Կահիրէում դպրոց բացած էին, ուր պատրաստեցին մի շարք լուրջ երիտա- սարդներ։ Նրանք Պոլսոյ Ռեթէոս Պէրպէրեանի տղաներն էին, իսկ Ռեթէոս Պէրպէրեանի դպրոցը Պոլսում շատ յայտնի էր եւ ինքը հաշուըւում էր հմուտ ու տաղանդաւոր դասատու։ Նրա ձեռքի տակից անցած է Պոլսոյ մտաւորականների մեծ մասը։ Սակայն որքան էլ եղբայրներ Պէրպէրեանները ջանք թափեցին, նրանք չկարողացան մրցել Գալուստեան եւ Նուբարեան` երկար տարիներէ ի վեր հիմնուած դպրոցների հետ։ Իբրեւ որակ` նրանց դպրոցը շատ աւելի բարձր էր այդ ազգային դպրոցներից, բայց նիւթական տեսակէտից լուրջ հիմերի վրայ չէին դրուած։ Ազգային դպրոցներին իրենց յոյսը չէին դրած, ինչպէս Պէրպէր- եանները, միայն աշակերտների վրայ, նրանք կապիտալ ունէին, որը կայացած էր Գալուստ աղայի եւ Նուբար փաշայի111 թողած կտակներից, այդ երկուսը հաշուում էին ազգային բարերարներ։ 1935-ին Պէրպէրեանները կազմակեր- պեցին իրենց վերջին աշակերտական հանդէսն օպերայում, որը թէեւ լի էր հանդիսականներով, սակայն եղբայրները չվճարեցին օրկեստրի նուագողներին` պատճառաբանելով դեֆիցիտը։ Դրանից յետոյ նրանք մեկնեցին, Շահանը գնաց Երուսաղէմ, իսկ Օննիկը` Փարիզ։ Ես կանգ առեցի այդ երկու եղբայրների գոր- ծունէութեան վրայ, որովհետեւ երկուսն էլ երաժշտութեամբ էին զբաղւում։ Շահանը բացի ուսուցիչ լինելուց` նոյն ժամանակ խմբապետ էր, իսկ Օննիկը` կոմպոզիտոր, տարուած նորաձեւ երաժշտութեան օրէնքներով։ Բացի խմբապետ լինելուց` նա հարուստ երեւակայութեան տէր էր նոյն ժամանակ։ Նա կազմակեր- պել էր իր աշակերտներից մի խումբ, որին նա ներշնչել էր Ժակ-Դալկրոզի մեթոդը։ Շահան Պէրպէրեանը ներկայացնում էր իր ուսանողներով որեւէ դիւցազնական պատկեր, որի մէջ ամբողջը ձեւ էր։ Երաժշտութիւնը գրում էր իր եղբայրը` Օ. Պէրպէրեանը։ Ներկայացնողները ոտաբոբիկ էին, կապոյտ կարճ շապիկներ հագած եւ յիշեցնում էին հին Էլլադայի խանդավառ ստրուկները։ Երկու եղբայրները բաւականին տաղանդաւոր էին, մէկը միւսին չնմանող արտա- քինով։ Օննիկը նիհար էր, դեղնած դէմքով, շատ սակաւախօս էր, ամփոփուած իր հոգեկան աշխարհի մէջ։ Իսկ Շահանը` կարճահասակ, կոլոր մարմնով, խոշոր գլխով, նա շատախօս եւ մարդամօտ էր։ 1948-ին Կահիրէում տօնեցին նրա 158
յոբելեանը։ Հանդէսներ եղան ռամկավար սրահում, գովասանեցին ոչ միայն նրա լաւ մանկավարժ լինելը, նրա երկար ուսուցչական գործունէութիւնը, այլեւ նրա գրական արժէքը։ Իր գրական ընդունակութեան մասին ես չեմ կարող արտա- յայտուել` անտեղեակ լինելով իր գրածներին, սակայն կարծում եմ, թէ նա պիտի ունենայ հետաքրքիր հայեացքներ իբրեւ պեդագոգ։ Ինչ վերաբերում է նրա փիլի- սոփայական մի քանի անտիպ գործերին` հազիւ թէ նա կարողանար նոր հորի- զոններ բացել մարդկութեան առջեւ։ Գրքերը պիտի տպէր «Հայ ազգային հիմնադրամ» կոչուած նոր մի միութիւն112։ Ինչ վերաբերում է նրա եղբօր` Օննիկ Պէրպէրեանին, նա գտնւում է Փարիզում, ուր զբաղուած է կոմպոզիցիայով։ Եւրո- պայում տիրող ֆորմալիստական ուղղութեան տպաւորութեան տակ նա առաջ եւս այդ տեսակ էր գրում, իսկ այժմ ոտքով-գլխով մտած է այն տիղմի մէջ, որը խեղդում է մարդու վերջին շունչը։ Եթէ երգի մէջ երգ գոյութիւն չունի, դա այլեւս մի կակաֆոնիա է դառնում, ոչ ոքի հաճելի։ Նրան հետեւում են մի շարք մարդիկ, որոնց հոգին ու սիրտը մաշուած մի կմախքի է նման եւ որոնք միշտ սիրած են որեւէ նորութեան, թէկուզ նա լինի ամենատգեղ մի ստեղծագործութիւն։ Այդ տեսակ մի բան էր եւ Օ. Պէրպէրեանի վերջին գրած երաժշտութիւնը, որը նուագե- ցին Փարիզի ռադիոկայանից։ 159
ԳԼՈՒԽ 6 1931-ին Պոլսից ժամանեց Եգիպտոս մեր մեծ, մեր տաղանդաւոր Սիրա- նոյշը։ Նա երկար տարիներ ի վեր հաստատուած էր Պոլսում, իր մէկ հատիկ աղջկայ մօտ։ Սիրանոյշն իր անզուսպ մայրական սիրոյ զոհն էր։ Իր աղջիկն ամուսնացած էր եւ զաւակների տէր դարձած եւ ոչ մի գնով չուզեց ձգել իր փոքրիկ սեփական տունը Պոլսում եւ հաստատուել Հայրենիքում։ Երբ Սիրանոյշը երիտասարդ էր, երբ նրա աստղը փայլում էր ադամանդեայ ճառա- գայթներով, նա այնքան ուժգնօրէն չէր զգում զաւակի պակասն իր կողքին։ Ծափահարութիւններ, շռայլ խօսքեր, սիրահարութիւններ եւ այն մեծ սէրը, որ նա տածում էր դէպի բեմը, լեցնում էին մինչեւ ծայր իր կեանքի փրփրուն բաժակը։ Բայց երբ այդ բաժակի միջի քաղցր հեղուկը սկսեց պակասել, նա զգաց իր սրտի պարապութիւնը եւ իր մենակութիւնը եւ ձգտեց դէպի իր զաւակը։ Ուզեց զաւակի սէրը, գուրգուրանքն ունենալ իր մօտ, իր հետ։ Նա մոռացել էր մի մեծ պատուէր, որը բնութիւնը տալիս է աշխարհ եկած այն հազուագիւտներին, որոնց ճակատը շրջապատում է դափնեաց պսակը։ Այն մեծ պատուէրը, որն է` ամէն ինչ զոհել վասն այն մեծ պարտականութեան, որը պահուած է դափնեայ պսակի տերեւների տակ։ Երբ մարդ ծնուած է մի մեծ դեր կատարելու մարդկանց կեանքի մէջ, նա պիտի զոհէ իր անձնականը, երբ այդ անհրաժեշտ է։ Սիրանոյշը երեւի չէր հասկացած իր ուղիի խորը շարունակութիւնը, նա շատ անձնական մօտեցաւ իր ընտանիքի ասպարէզին` վերադասելով սեփական զգացումները, իսկ նրա նման հազուագիւտ հանճարները շատ քիչ են գտնւում։ Որքան բարիք դեռ կարող էր կատարել նա իր ժողովուրդի հանդէպ այն անզուգական խաղով, որը նա ունէր։ Կրակոտ խօսքեր, բարձր գաղափարներ, որքան աւելի շատ են ազդում ու մտնում մարդոց սրտերի մէջ, երբ նրանք արտայայտւում են համոզիչ ձեւով, խանդավա- ռօրէն, երբ ձեր առջեւ մի ոմն չէ, որն անգիր է արել այդ խօսքերը եւ արտասանում է առանց որեւէ ոգեւորութեան, ինչպէս սովորական մի դաս։ Եւ նոյն խօսքերը դառնում են մի սուրբ պատուէր, երբ ձեր առջեւ կանգնած են հայ թատրոնի սիւները, որոնք ապրում են ամէն մի խօսք, յուզւում եւ յուզում են ժողովուրդը։ Դժբախտաբար, Սիրանոյշը նետեց այդ մեծ պատուէրը մէկ կողմ եւ գնաց միանա- լու իր աղջկայ հետ։ Բայց կեանքի վերջում նա շատ սուր կերպով էր զգացած իր սխալը եւ երանի էր տալիս իր Հայրենիքի սուրբ հողին։ Նա ուշ հասկացաւ, կ’երեւի, թէ վերջիվերջոյ զաւակի սէրն էլ իր փուշերն ունի, եւ մանաւանդ լսելով ու կարդալով այն աներեւակայելի յարգանքի ու սիրոյ մասին, որը տածում է մեր Հայրենիքը դէպի իր արժանի զաւակները, Սիրանոյշն աւելի դառն կերպով էր ափսոսում Հայրենիքից իր հեռանալը։ 160
Պոլիս կատարելուց յետոյ իր 60-ամեայ յոբելեանը` Սիրանոյշը օր ծերութեան դեռ այնքան եռանդուն մի կին էր (72 տարեկան էր արդէն), որ որոշեց գալ Եգիպտոս եւ այնտեղ եւս կատարելուց յետոյ իր յոբելեանը` անցնել Լիբանան եւ Սուրիա եւ Երուսաղէմ` նոյն նպատակով։ Նա չգիտէր, որ իր ճակատագրի տետ- րակի վերջին էջի վրայ գրուած էր «Եգիպտոս»։ 1931-ին նա հասաւ Ալեքսանդրիա։ Նրա անունի հնչուն ձայնը շատ առաջ տարածուած լինելով արդէն ամէնուր, Սփիւռքի մէջ` նա ինքը մի հանրածանօթ դէմք էր ներկայացնում այլեւս։ Այն, որոնք ունէին բախտը նրան առաջուանից ճանաչելու, մօտենում էին նրան մեծ յարգանքով, իսկ մեծամասնութիւնը` հետաքրքրուած։ Դժբախտաբար, այդ մասը, որ միայն հետաքրքրուած էր նրա անունով ու երբէք չէր զգացած Սիրանոյշի հանճարեղ խաղարկութեան յուզականութիւնը, նրանք ամէնն էլ շատ մեծ հիաս- թափմունք ունեցան։ Մանաւանդ երիտասարդութիւնը, որ արդէն համարեա միշտ շատ անողոք է վերաբերւում դէպի կնճիռներ ունեցողները, իր երեխայա- կան անհոգութեամբ կարծելով, թէ ժամանակը չպիտի նրանց խայթի իր սուր ճանկերով։ Քանի որ Սիրանոյշն էր եկած, այն Սիրանոյշը, որը հմայել է երկու սերունդ, ուրեմն նա պիտի լինէր միշտ հմայիչ, միշտ նոյն Սիրանոյշը` երիտա- սարդ ու գեղեցիկ։ Եւ դրանք եղան ամենախոր կերպով հիասթափուողները, որոնք դարձան նրա դէմ պրոպագանդա մղողները։ Իսկ բոլոր նրանք, որոնք կարդացած, լսած, քիչ թէ շատ ծանօթ էին Սիրանոյշի անցեալ փառքին, պիտի, անշուշտ, աւելի տաք լծուէին նրան օժանդակելու գործին, եթէ նրանց առջեւ ներ- կայանար մի դերասանուհի, թող թէ արդէն ծերացած, սակայն շքեղ հագնուած` ծանր մուշտակների մէջ փաթաթուած, հրապուրիչ գոհարեղէնները կուրծքին ու մատներին, նման ճիշտ այն ամերիկուհիներին, որոնք, երկրորդ երիտասարդու- թիւնը շատ տարիներէ ի վեր անցած, վերսկսում են իրենց դերասանական կարիերան` Հոլիվուդի լուսարձակների մէջ ցուցադրելով իրենց կնճիռները։ Սիրանոյշը Հոլիվուդի դերասանուհի չէր։ Նա ո՛չ ադամանդ ունէր, ո՛չ մուշտակ։ Նրա ճակատի վրայ տատանւում էր հանճարի անտեսանելի դափնեայ պսակը։ Խեղճ, բայց մաքուր հագուած էր, պահած էր իր կապոյտ աչքերի մելամաղձոտ հայեացքը եւ դեռ շատ երիտասարդ եռանդուն քայլուածքը։ Նա չէր մոռացած երբէք իր կանացիութիւնը եւ շատ մեծ ուշադրութիւն էր դարձնում իր արտաքինի վրայ. ժամերով սանրւում էր, մազերի խոպոպիկները դասաւորում, նորից քան- դում ու վերշինում, յօնքերը մի քիչ սեւացնում էր, յաճախ սեւն աւելի էր քսում, քան պէտք էր եւ պուդրա113 էր գործածում եւ շրթունքի կարմիր, բայց երբէք չէր կորցնում անհրաժեշտ սահմանը։ Նրա երեսը երբէք չէր թողնում ներկուածի տպաւորութիւն, այլ կրում էր շատ հաճելի թարմութիւն։ Նրա կնճիռներն աչքի չէին ընկնում։ Գիշերուայ լոյսերի մէջ նրան հազիւ կարելի էր տալ 48 կամ 50 տարի, ոչ աւելի։ Ալեքսանդրիայի տիկինները շատ սառը վերաբերմունք ունեցան դէպի 161
Սիրանոյշը։ Եթէ նրանք կամենային` կը կազմակերպէին իրենց ունեցած ուժե- րով, ինչպէս արեցին մէկ անգամ Զարիֆեանի համար, մի ներկայացում եւ կ’ազատէին մեր մեծ դերասանուհին թէ՛ յոգնութիւնից, թէ՛ մտահոգութիւնից։ Սիրանոյշը կազմակերպեց Կամելիազարդ տիկինը։ Ոչ մի, այսպէս թէ այնպէս, լաւ սիրող, չմասնակցեց դրան. նրան շատ ծեր կարծելով` ոչ ոք յոյս չունէր, թէ նա կարող է լաւ խաղալ այդ դերը։ Սիրանոյշը ստիպուած էր դուրս գալ բեմ մի այնպիսի ցած ու թոյլ ստանդարտ ունեցող ուժերի հետ, որ, բոլորի պատմելով, ներկայացումը եղաւ ծայրից ծայր մի տխուր տեսարան։ Հանդիսականները հիասթափուած էին։ Ես հաւատում եմ նրանց հիասթափ լինելուն այն պատճա- ռով, որ Սիրանոյշը, արդէն յոգնած անվերջ փորձերից, մի խումբ անպէտք սիրող- ների հետ, անշուշտ, կորցրած էր իր անցած ոգեւորող ուժը։ Եւ աւելին, նա կորցրել էր նաեւ իր յիշողութիւնը։ Ուստի կարելի է երեւակայել այն քաոսը, որ տիրում էր բեմի վրայ։ Այդ էր պատճառը, որ երբ նա մեզ մօտ էր` Կահիրէում, մենք ամէն կերպ աշխատեցինք նրա մտից հանել ներկայացումի կազմակերպու- թիւնը` հաւատացած լինելով, թէ պիէսի մէջ նա ոչ մի յաջողութիւն չի ունենայ, մինչեւ անգամ ամենաընտիր սիրողներով շրջապատուած լինի։ Լսելով մեզ` նա որոշեց Օռլէանի կոյսից մի մոնոլոգ կարդալ։ 1932-ի սկիզբը Սիրանոյշը եկաւ Կահիրէ։ Ես արդէն մէկ տարիէ ի վեր ամուսնացած էի Նաում Պոլեակինի հետ Կահիրէում` հանրածանօթ ջութակահար, դիրիժոր եւ կոմպոզիտոր։ Սիրանոյշը, Կահիրէ եկածի պէս, երբ տեղեկանում է, որ ես եւ իմ մայրն այնտեղ ենք գտնւում, անմիջապէս գալիս է մեզ մօտ, գրկախառնւում է մօրս հետ, եւ դարդը դարդին տալով` նրանք իրար պատմում էին ամէն մէկը իր գլխին եկածը։ Յիշում էին նաեւ իրենց երիտասարդ տարիների գեղեցիկ անցեալը, յիշում էին Բաքուն, ներկայացումները, Մոսկուայի գաստրոլները, այդ բոլորը կարծես մի մեծ ֆիլմա114 էր դարձել, եւ նրա պատկերները նորից ոգեւորում էին երկուսի յոգնած սրտերը։ Նա արտասուեց` ասելով. «Խեղճ տիկին Աշխէն, այդ սիրուն աչքերդ ինչո՞ւ չեն տեսնում այլեւս»։ Մայրս պատասխանեց. «Իմ երեք բալիկները կորցնե- լուց յետոյ լաւ է, որ կուրացայ։ Թող էլ ոչ ոքի չտեսնեմ, քանի որ նրանց չեմ տեսնի երբէք»։ Սիրանոյշը իմ մայրիկից ճիշտ 10 տարիով մեծ էր։ Նրանք երկուսն էլ մահա- ցան նոյն` 1932 տարին, Սիրանոյշը 72 տարեկան115, իսկ մայրս` 62 տարեկան էր։ Այդ տարբերութիւնը ոչ մի նշանակութիւն չունէր, նրանք երկու քոյրերի նման սերտ կապուած էին իրար թէ՛ առաջ, թէ՛ իրենց կեանքի վերջում։ Սիրանոյշը շատ հաւանեց ամուսնուս եւ յաճախ կրկնում էր մօրս. «Լաւ մարդ է առել Ժենեան, թէ՛ գեղեցիկ է, թէ՛ արտիստ է, կատարեալ արտիստ»։ Իմ խեղճ մայրը շատ փոքրիկ գաղափար ունէր իմ ամուսնոյ արտաքինի մասին, որը մի բարձրահասակ շատէն էր կապոյտ աչքերով եւ ուղիղ դիմագծերով։ Նա միայն ուրիշների խօսքերով էր դատում ամուսինիս արտաքինը։ Միայն մէկ անգամ ձեռքերով շօշափեց նրա 162
երեսը` իր սեփական միտքը կազմելու համար։ Ամուսինս նոյնպէս շատ սիրեց տիկին Սիրանոյշին։ Այդ ժամանակ խօսուն կինոն դեռ չէր տիրապետել ոչ մի հիմնարկ, եւ ամուսինս ղեկավարում էր Կահիրէի «Գոմոն» սինեմայի քսանհինգ երաժիշտների օրկեստրը։ Թերթերը միշտ նշում էին, թէ լաւ նուագ լսելու փափա- գողը պիտի լսէ Նաում Պոլեակինի նուագախումբը։ Մենք յաճախ տանում էինք Սիրանոյշը այդ սինեման, այնտեղից վերադառնալով` նա նորից սկսում էր գովել իմ ամուսինս մօրս առջեւ, ինչ որ ինձ իհարկէ, շատ մեծ հաճոյք էր պատճառում։ Իսկ ամուսինս իր կողմից շատ էր հաւանած Սիրանոյշի մեղմ կիրթ ձեւերը եւ մանաւանդ նրա ձայնը, այդ ձայնի հարուստ ելեւէջները ազդել էին ամուսնուս երաժշտական ականջին։ Նա ասում էր. «Եթէ ես չիմանայի, որ տիկին Սիրանոյշն արտիստ է, միեւնոյն է, հաւատացած կը լինէի, որ նա կա՛մ երգչուհի է, կա՛մ առհասարակ գեղարուեստին պատկանող առաջնակարգ ուժերից է»։ Ճիշտ էր, նրա ձայնը չէր փոխուած, նա նոյն սքանչելի տոնն ունէր, ինչ առաջ։ Իսկ նրա ձեւերը կարծես թէ ոչ ոք չունէր Կահիրէում։ Կարծես թէ պատկերակալից իջած մի գեղեցիկ պատկեր էր նա` ոսկեզօծ շրջանակի մէջ, պատկեր, որը ներկա- յացնում էր մի գեղեցիկ անցեալ։ Համարեա ամէն օր Սիրանոյշը մեզ մօտ էր։ Նրա նիւթական պայմանները շատ նեղ էին, բայց մենք ոչինչ չգիտէինք, նա պահած էր իր հպարտութիւնը։ Եւ երբէք չէր խոստովանում, թէ ինչ դժուար կեանք էր վարում։ Երբ նա հիւանդացաւ, այն ժամանակ միայն ամէնքն իմացան, թէ նա ինչպէս էր տանջւում իր սենեակի չորս պատերի մէջ։ Նա ապրում էր մի հայ ընտանիքում, ճիշտ է, ո՛չ Կահիրէի ճիշտ կենտրոնում, այլ Շուբրա ասած փողոցում, ուր կենտրոնացած էր հայու- թեան մի մասը։ Մեր մտքով երբէք չէր անցնի, թէ մի հայ ընտանիք, որ բաւակա- նին յառաջադէմ էր հաշուըւում, մանաւանդ երիտասարդ աղջիկը` օրիորդ Մկրեան անունով, կարող է վատ վարուել նրա հետ։ Լաւ գիտէր Սիրանոյշի ով լինելը եւ այն յարգանքը, որը մենք տածում էինք դէպի նա։ Չկարողացանք երբէք հասկանալ ո՛չ նրանց անհոգութիւնը, ո՛չ էլ այն տգեղութիւնը, որը նրանց ցոյց տուեցին Սիրանոյշի մեռնելուց յետոյ։ Այն բոլոր հագուստները (որ մնացել էին, մեր բեմի աստղը` իր սիրուն աչքերը փակելուց յետոյ) առնելու համար ահագին կռիւ պէտք եղաւ մղել Մկրեան ընտանիքի դէմ, որը փող էր պահանջում սենեակի համար` մերժելով յանձնել նրա հագուստները։ Մենք իմացանք նաեւ, թէ Սիրանոյշը յաճախ անցնում էր օրը` միայն պոմիդոր ուտելով, ահա թէ ինչ քայ- քայեց շատ շուտ նրա` արդէն հիւծուած օրգանիզմը։ Դժբախտաբար, մեր տանը իմ ամուսնանալուց յետոյ մենք աւելորդ սենեակ չունէինք, ապա թէ ոչ մայրս, որը չէր կասկածում երբէք Սիրանոյշի ունեցած այդքան ծանր նիւթական վիճակի մասին, միշտ մտահոգ ասում էր. «Տիկին Սիրանոյշ, որքան ցաւում եմ, որ չեմ կարող ձեզ առաջարկել մնալ մեր տանը»։ Տիկին Սիրանոյշը միշտ նոյն տխուր ժպիտով պատասխանում էր` ինքն էլ տեսնելով այդ անկարելիութիւնը. «Ոչ, ոչ, 163
մի՛ նեղուէք, սիրելիս, ես շատ գոհ եմ իմ սենեակից»։ Մենք յաճախ նրան հրաւի- րում էինք ճաշի, նա ամբողջ օրը մեզ մօտ էր մնում, իսկ գիշերով օր. Արմինէ Եկարեանը, որը ծանօթացաւ նրա հետ մեզ մօտ ու շատ սիրեց նրան, ընկերանում էր մինչեւ նրա տունը։ Մենք վախենում էինք նրան ձգել գիշերը մենակ, Կահիրէի փողոցներում։ Յաճախ խնդրած էինք, որպէսզի նա ամէն օր գայ մեզ մօտ ճաշելու, բայց այդ բանից նա խուսափում էր` երեւի կարծելով, եթէ մենք գիտենք նրա ծանր նիւթականը։ Առանց հաւատացած լինելու դրա մէջ` անշուշտ, ամէն մարդ կարող էր կասկածել, որովհետեւ մէկ ներկայացում տալուց յետոյ Ալեքսանդրիա- յում, մի՞թէ իր ստացած փողը պիտի բաւական լինէր կէս տարի ապրելու համար։ Ոչ էլ փող էինք կարողանում առաջարկել նրան, բարկանալու չափ վրդովւում էր եւ մինչեւ անգամ յաճախ, երբ գալիս էր մեզ մօտ, իրիկունը, հետը բերում էր մամայիս սիրած նուշով շինուած տորթ։ Այդ ժամանակ արդէն մենք էինք բարկա- նում, մանաւանդ մայրս։ Մեր սեղանը միշտ միշտ լի էր ամէն բանով, սակայն Սիրանոյշը կ’երեւի թէ հոգեկան մեծ բաւարարութիւն էր զգում որեւէ կերպով շնորհակալ լինել իրեն յարգանք ու սէր ցոյց տուող մի ընտանիքին։ Յիշում եմ, ինչպէս պատուհանից կամ մեր պատշգամբից ես եւ օր. Արմինէ Եկարեանը յաճախ նայում էինք տիկին Սիրանոյշին, որը կա՛մ գալիս էր, կա՛մ թէ գնում էր մեր տնից իր մօտ։ Նուրբ, շատ նիհարած, համարեա թէ հիւծուած, բայց դէմքը դեռ չէր կորցրած ո՛չ սպիտակութիւնը, ո՛չ էլ կոլորութիւնը։ Մարմնով նա շատ աւելի նիհարած էր, մանաւանդ ոտքերը շատ բարակ էին, նրանք կարծես թէ սլանում էին տրոտուարի116 վրայով, այնքան թեթեւ էր նրա քայլուածքը։ Մենք տեսնում էինք, ինչպէս շատերը նրան պատահելով ետ էին նայում, արդեօք նրանք էլ էին զգում, թէ նա մի պարզ էակ չէ, այլ աստուածային կայծ է կրում իր սրտի մէջ։ Տիկին Սիրանոյշը ծանօթացաւ Կահիրէի հայ գաղութը ներկայացնող երկու սիւների հետ եւ նրանց ղեկավարող կուսակցութիւնների։ Դաշնակցականները, որոնց սրահը գտնւում էր իրենց թերթի` Յուսաբերի խմբագրատան շէնքում, բոլորն էլ ճանաչում էին Սիրանոյշին, դեռ Հայաստան գտնուած ժամանակուա- նից։ Նրանք բոլորն էլ ռուսահայեր էին, բացի Գուրգէն Մխիթարեանը, որը պոլսեցի117 էր եւ նոյնպէս ծանօթ էր Սիրանոյշի մեծ համբաւին։ Իսկ միւսներն էին Վահան Նաւասարդեանը` թերթի վարիչը 1923-ից եւ Լիպարիտ Նազարեանցը եւ բժիշկ Օհանջանեանը, որոնք հազար անգամ ծափահարած էին տիկին Սիրա- նոյշին եւ նրանց համար, անշուշտ, նա պահած էր դեռ իր հմայքը։ Բայց նրանք եւս չհետաքրքրուեցին նրա նիւթական վիճակով, միայն թէ նրանք եւս մաս- նակցեցին նրա յոբելեանը կազմակերպող կոմիտէի մէջ, ինչպէս եւ հնչակեան- ները ռամկավարների հետ միասին` մէկ կողմ դնելով այդ առթիւ իրենց կուսակցական կռիւները։ Ինչ վերաբերում է ռամկավարներին, նրանց մէջ ոչ ոք չկար, որ անձամբ տեսած լինէր Սիրանոյշի խաղը, հիացած ու պահած անցեալի 164
քաղցր յիշատակը։ Միայն Վահան Թէքէեանը կարող էր յիշել նրան, բայց այդ տարին նա թերթի մէջ չէր։ Այնպէս որ նրանց բոլորի համար Սիրանոյշի մասին պատմածը մի սքանչելի հեքիաթ էր, որին նրանք պատրաստ էին հաւատալու եւ խնկարկել այդ յիշատակների առջեւ, բայց ո՛չ Սիրանոյշի այն վիճակում, որով նա ներկայացաւ նրանց առջեւ։ Թերթի խմբագիրներից զատ ամէն մարդ հրաժա- րեց նրանից։ Բոլորն ընդօրինակեցին Ալեքսանդրիայի երիտասարդութիւնը` ասելով. «Ըհ, ա՞յդ է ձեր Սիրանոյշը»։ Կ’երեւի` սպասում էին տեսնել մի դեռ երիտասարդ կին, որին կարելի էր ասել շլացուցիչ, գեղեցիկ խօսքեր եւ յետոյ հպարտանալ մէկը միւսի առջեւ` բամբասելով. «Գիտե՞ս, ես այնինչ կոմպլի- մենտն արեցի Սիրանոյշին, եւ նա ծիծաղելով, ուրախութեամբ ընդունեց իմ խօսքերը»։ Այդ ապացոյց էր մեր այնտեղի երիտասարդութեան պարապութիւնը, նրանց վարժութիւնը կինոյի փուչ, ամերիկեան կամ ֆրանսիական կեանքից առած տեսարաններին, նրանց դերասանուհիների զեխ կեանքին, մէկ խօսքով` իրենց մշակութային մակարդակի շատ թեթեւ լինելը։ Սիրանոյշը, այն Սիրա- նոյշը, որը շրջապատուած էր եղել տղամարդկանց յարգանքով եւ ոչ միայն խաբուսիկ, այլ գեղեցիկ խօսքերով։ Սիրանոյշը, որին մօտենալը եւ կոմպլիմենտ անելը մեծ պատիւ էր բոլորի համար, որովհետեւ այդ միայն կոմպլիմենտ չէր, այլ ճշմարտութիւն, այդ Սիրանոյշը, երբ Եգիպտոսում մտնում էր սրահ, մեր հայերից ոչ ոք չէր մօտենում նրան, եւ նա մնում էր նստած մի անկիւնում, մինչեւ որ սրահի կոմիտէտի պատկանող պարոնների այս կամ այն կինը, ճանաչելով նրան, մօտե- նում էր, նստում, մի քանի վայրկեան նրան զբաղեցնում էր եւ անտարբեր հեռա- նում։ Սիրանոյշն ինքը, երբէք մեզ չի գանգատուել այդ առթիւ, բայց տեսնողները, որոնք նրան սիրում ու յարգում էին, զգում էին` որքան մեծ պիտի լինէր այդ զգա- յուն կնոջ հոգեկան վիրաւորանքը։ Վերջիվերջոյ կազմուած յոբելեանական կոմի- տէտը նշանակեց Սիրանոյշի յոբելեանի կատարումը անմիջապէս Զատկի տօնից յետոյ, որը պիտի լինէր ապրիլ ամսոյ մէջ118։ Յոբելեանի յայտագիրը կազմուած էր մի մեծ կոնցերտից, ուր պիտի մասնակցէին մեր երիտասարդ ուժերը երգով, նուագով եւ արտասանութիւններով։ Սիրանոյշը խնդրեց, որպէսզի ամուսինս եւս մասնակցի, նա ուրախութեամբ ընդունեց եւ իր վրայ առաւ օրկեստրի կազմա- կերպութիւնը եւս։ Թէեւ ես հօրս մահուանից յետոյ այլեւս երբէք չպարեցի բեմի վրայ, սակայն Սիրանոյշի փափագով ես էլ համաձայնուեցի մասնակցել նրա յոբելեանին, ինչ որ մի շատ մեծ պատիւ էր ներկայացնում ինձ համար։ Ինչ վերա- բերում է Սիրանոյշին, նա, ինչպէս եւ արդէն նկատեցի, պիտի ներկայանար ժողովուրդին Օռլէանի կոյսից մի մոնոլոգով։ Նա պիտի հագնէր սպիտակ կրէպ- ժորժէտ երկար հագուստ, սպիտակ կօշիկներ եւ ձեռնոցներ, բայց վերջին վայրկեանին, կ’երեւի, փողը բաւականաչափ չունենալով, թողնում է սպիտակ կօշիկների միտքը մէկ կողմ եւ ոսկեգոյն կօշիկներով պիտի բեմ գար, այդ 165
կօշիկներն էլ մեր ծանօթ սիրողուհի Այծիկ Զարդարեանը պիտի ոսկեզօծ փոշիով ներկէր։ Սակայն բոլոր մեր նախագիծները, ուրախ պատրաստութիւնները, ենթադրութիւնները օդի մէջ պայթեցին, ինչպէս պայթում են անզգոյշ հպումից այնքան գեղեցիկ գոյնզգոյն բալլոնները119։ Շաբաթ գիշեր, Զատկի նախատօնա- կին, մեր տանը ժողովուած էին մեծ քանակութեամբ մեր ծանօթները։ Իհարկէ, տիկին Սիրանոյշն առաջին տեղն էր գրաւում նրանց մէջ։ Նա այնքան սիրուն էր այդ գիշեր։ Վզի շուրջը կապած էր սպիտակ տիւլ, ինչ որ շատ էր սազում նրա նուրբ դիմագծին։ Մազերը խուճուճացրել էր ճակատի վրայ, այնքան հմայիչ էր դարձել, որ մեր հիւրերը հիանում էին` նրան նայելով։ Արդէն մեր ծանօթներից շատերը ճանաչում էին նրան, ով Պոլսից, ով` Հայաստանից։ Առաջինների մէջ տէր եւ տիկին Թիւրապեաններն էին։ Զապէլ Թիւրապեանը եւ նրա ամուսինը պոլսեցի էին, Զապէլը զբաղւում էր գրականութեամբ, գրած էր մի քանի սիրուն պատմուածքներ, բայց չշարունակեց, եւ իր փոքրիկ տաղանդը մնաց անմշակ։ Նա շատ անկեղծօրէն արտայայտում էր իր ուրախութիւնը` յայտնի Սիրանոյշին անձամբ տեսնելու հաճոյքն ունենալու համար։ Մեզ մօտ էին նաեւ Զարդարեան- ները, նրանք եւս ճանաչում էին Սիրանոյշը դեռ Պոլսից։ Հայր Զարդարեանը ռամկավար էր։ Նա թէ՛ Պոլսում, թէ՛ վերջը Կահիրէ, գրավաճառ էր, նոյն ժամա- նակ շատ զարգացած էր եւ բարի ու զգայուն սիրտ ունէր։ Նրա հետ եւս մենք ծանօթացել էինք Պոլսում եղած ժամանակ, եւ երբ նրանք եւս եկան Կահիրէ, մեր մէջ սկսուեց սերտ բարեկամութիւն մինչեւ մեր մեկնումը դէպի Հայրենիք վերջին օրերը։ Նրա աղջիկը` Այծիկը, շատ տաղանդաւոր սիրողուհի էր, որ մեր դերա- սան Վրոյրը նրա կնքահայրն էր եղած։ Նրա եղբայրը` Գէորգը, նոյնպէս լաւ սիրող էր եւ շարունակեց հօր մահուանից յետոյ նրա գործը։ Մեզ մօտ էր նաեւ այդ գիշեր մի թիֆլիսեցի բժիշկ, որի անունը Ալիխանով էր։ Նրա մայրը եւ յայտնի կինոյի ռեժիսոր Ռուբէն Մամուլեանի մայրը հարազատ քոյրեր էին։ Երբ Սիրա- նոյշը ծանօթացաւ նրա հետ այդ գիշեր, հարցուփորձ անելուց յետոյ ուրախացաւ, որ պատահել է մէկին, որն իր պէս Թիֆլիսը ճանաչում է ու ապրած է այնտեղ, նա յանկարծ իմացաւ, որ Վարվառա120 Մամուլեանը նրա մօրաքոյրն է, շատ ուրախացաւ։ Անձամբ նրանց ճանաչում էր, նրանց տանը քանիցս անգամ եղած էր։ Վարվառա Մամուլեանը լաւ սիրողուհի էր հաշուում Թիֆլիսում եւ շատ յաճախ բեմ է բարձրացած, մանաւանդ ժողովրդական պիէսներում, ինչպէս են Պէպոն, Խաթաբալան, նաեւ Նամուսի մէջ եւս խաղացած է։ Սիրանոյշը լսած էր նրա տղու` Ռուբէնի յաջողութիւնների մասին եւ շատ հետաքրքրուած, սկսեց հարցուփորձել բժիշկին։ Նա պատմեց, թէ ինչպէս Ռուբէնը, դեռ փոքր հասակից նախընտրում էր թատրոնը դպրոցին, թէ որքան նա ծեծ է կերած հօրից, որը վաճառական էր, այդ իր նախընտրանքի համար եւ որովհետեւ նա ժառանգած էր իր մօր սէրը դէպի բեմ, ուստի այդ կռիւների ժամանակ տիկին Մամուլեանին էր հասնում իր բաժինը, ու մի ժամանակ նա էլ էր զրկւում թատրոն խաղալուց121։ 166
Բայց ոչ մի կռիւ չօգնեց։ Ռուբէնը հազիւ 17 տարեկան էր, երբ փախաւ տանից122, գնաց Մոսկուա, յաճախեց Գեղարուեստական թատրոնի դպրոցը, ծանօթացաւ մօտիկից Մոսկուայի թատերական շրջանների հետ, այնտեղի դերասանների խաղով հմայուեց եւ ո՞վ գիտէ` ի՛նչ աւանտիւրայի շունչով հարբած` գնաց Ամե- րիկա123։ Իհարկէ, Միացեալ Նահանգները հեռուից են միմիայն դրախտ ներկա- յացնում ու խաբում խեղճ մարդկանց, ինչպէս երեխաներին են խաբում ու հմայում պատմած հեքիաթները։ Մամուլեանը, ինքը շատ միջակ կարողութիւն ունենալով124, շատ շուտ հասկացաւ, թէ որքան դժուար է իր ընտրած ճամփան, մանաւանդ այն երկրում, ուր արժէք ունի միայն այն ամէնը, ինչ որ փայլում է շատ կարճատեւ փայլով, ուր ամէնքը վազում են նորի ետեւից` երեկուայ տեսածն արդէն հին համարելով։ Սակայն Մամուլեանը ծնուած էր բախտաւոր մի օր։ Տարօրինակ զուգադիպութեամբ, այն փոքր թատրոնում, ուր նա խաղում էր փոքր դերեր, մի ռուսերէն պիէս են սկսում բեմադրել եւ հազիւ սկսած փորձերի ժամա- նակ գլխաւոր ռեժիսորը հիւանդանում է։ Ոչ մէկը ուրիշներից, ծանօթ չլինելով ռուսական բարքերին, խնդրում են Մամուլեանից, որպէսզի նա ղեկավարի փոր- ձերը եւ բեմադրի այդ պիէսը125։ Պիէսն այնպիսի մի յաջողութիւն է լինում, որ Մամուլեանի անունը սկսում է յաճախ կրկնուել թերթերի մէջ` հետաքրքրութիւն յառաջացնելով թատերական շրջանակներում։ Նրան կանչում են Նիւ Եորք, իսկ այնտեղից եւ` Հոլիվուդ։ Նրա առաջին ֆիլմը` Սիթի սթրիթս անունով126, այսինքն` Քաղաքի փողոցները, գրաւեց պրոդուկտսիների ուշադրութիւնն իր նորոյթով` գեղեցիկ լուսաւորութեամբ, որը կիսամութ խորհրդաւորութիւն էր տալիս դէմքերին։ Դրանից յետոյ սկսւում է նրա վերելքը։ Նրա երկրորդ ֆիլմն էր Սթիվենսոնի Դոկտոր Ջեքիլ եւ միսթէր Հայդը127, որը ներկայացնում է երկու տեսակ կեանք վարողի` իրեն անհասկանալի տառապանքը։ Մամուլեանի բոլոր ֆիլմերին մասնակցած են Հոլիվուդի աստղերը, որոնց համար մեծ պատիւ էր նրա ղեկավարութեամբ խաղալ։ Հռչակաւոր Գրետա Գարբոն, որին Սֆինքս են անուանում իրեն գաղտնապահ կեանքի համար, ինքը ուզեց խաղալ Քուին128 Քրիստինայի դերը նոյն ֆիլմի մէջ, շուէդների պատմութիւնից առած մի սիւժէտ։ Այդ ֆիլմը վերջացաւ ժամանակաւոր մի իդիլլիայով Մամուլեանի եւ Գարբոյի միջեւ129։ Նրա ձեռքի տակից անցած է Մառլէն Դիթրիխը եւ ֆրանսիացի Շառլ Բուայէն130։ Նրա վերջին ֆիլմն էր Վիլեամ Սարոյեանի գրած վէպը` Եումէն կոմե- դի անունով131, որ շատ մեծ տպաւորութիւն ձգեց։ Այդ վէպը Սարոյեանի ամենա- յաջող գրուածքներից մէկն է։ Ժողովրդական տիպեր, ժողովրդական պարեր, որոնց մէջ մեր հայկական պարերը եւս ներկայացուած են։ Դրանից յետոյ Մամուլեանի աստղը սկսեց նսեմանալ։ Անշուշտ, դրա պատճառն էլ նախանձը պիտի լինէր։ Մամուլեանը հաշուըւում էր Հոլիվուդի ամենատաղանդաւոր ռեժի- սորներից մէկը, որովհետեւ նա չէր փնտրում ուրիշների պէս սուր էֆեկտներ, այլ ճշմարտութիւն եւ գեղեցկութիւն։ 167
Սիրանոյշը լսեց հետաքրքրութեամբ այդ բոլորը132, որ թէ՛ բժիշկը, թէ՛ մենք նրան պատմում էինք եւ որը նման էր մի հեքիաթի։ Յետոյ նա հետաքրքրուեց, թէ ո՛ւր է Ռուբէնի մայրը, եւ երբ իմացաւ, որ նա եւս Հոլիվուդ է, իր տղու մօտ եւ չնայած իր տարիքին` դեռ խաղում է ժամանակ առ ժամանակ հայկական ներկա- յացումներում, նա թէ՛ ուրախացաւ, թէ՛ տխրեց ու ասաց. «Էհ, իսկ ես էլ եթէ մնայի իմ Հայրենիքում, մինչեւ հիմա էլ կը խաղայի»։ Այդ խօսքերի վրայ մենք նրան խնդրեցինք, որ նա մի բան արտասանի մեզ համար։ Այնքան ծափահարեցինք ու գոռացինք, որ նա վեր կացաւ իր տեղից` ասելով. «Էհ, պէտք է որ ուրախացնեմ այս երեխաներին»։ Նա կանգնեց մեր հիւրասրահի մէջտեղը, մենք խմբուած էինք նրա շուրջը` բոլորս էլ անչափ հետաքրքրուած։ Նա սկսեց յանկարծ իր անզուգա- կան «Լինել, թէ չլինելը» Համլէտից։ Մէկ վայրկեան իմ առջեւն էր առաջուայ Սիրանոյշը։ Նա երիտասարդացաւ, աչքերը փայլեցին` կապոյտ կայծեր արձա- կելով, նրա այնքան գեղեցիկ ձայնը նորից հնչեց իմ ականջներին, ինչպէս երկար տարիներ առաջ, եւ ամբողջ մարմինս փշաքաղուեց։ Նայեցի շուրջս` տեսնելու համար, թէ արդեօք անցեալն իր ուժեղ ձեռքով իմ սիրտն է միայն սեղմել, թէ ուրիշները եւս նոյնն են զգում։ Այո, այդ ուրիշները, որոնցից շատերն առաջին անգամն էին լսում Սիրանոյշին, բոլորն էլ զգացին այդ վայրկեանին նրա տաղան- դի հմայքը։ Բոլորը լարուած, ուշադիր հետեւում էին նրա ամէն մի խօսքին, շեշտին, ձեւին։ Բայց, աւաղ, դա մի շատ կարճ տպաւորութիւն էր։ Սիրանոյշը յանկարծ կանգ առաւ, կորցրեց յիշողութեան թելը, եւ որքան էլ ջանք թափեց` վերսկսելով մոնոլոգը, չկարողացաւ վերջացնել։ Ինչպէս մութ սրահում սպիտակ ֆոնի վրայ մի շատ հետաքրքրական ֆիլմի ժապաւէնը յանկարծ կտրւում է այն վայրկեանին, երբ հանդիսականները սրտատրոփ սպասում են շարունակու- թեան, այնպէս էր մեզ համար։ Սիրանոյշի ֆիլմի ժապաւէնը եւս կտրուեց եւ` ընդմիշտ։ Նա կորցրած էր ոչ միայն յիշողութեան ուժը, այլեւ իր առաջուայ եռան- դը։ Այն մի քանի խօսքերը, որ նա արտասանեց մեր առաջ այնքան գեղեցիկ կերպով, չափազանց յոգնեցրին նրան։ Այդ ժամին մենք զգացինք, թէ որքան նա արդէն ծերացել է ու խղճացինք ոչ միայն նրան, այլ այն մեծ տաղանդը, որն անհետանալու վրայ էր։ Անշուշտ, մենք նրան խրախուսեցինք, ծափահարեցինք, սակայն նա այնպէս մի խելացի կին էր, որ ամէն ինչ հասկացաւ եւ իր ժպիտը աւելի տխուր արտայայտութիւն ստանալով` նա կամաց ասեց մամայիս. «Էհ, տիկին Աշխէն, դժբախտաբար մենք այլեւս քսան տարեկան չենք»։ Մենք շարու- նակեցինք զուարճանալ, պարել, երգել, ամուսինս նուագեց իր ջութակի վրայ, ներկաներից մի լաւ ռուս դաշնակահար եւս նուագեց։ Ամէն կերպ ուզեցինք փարատել թէ՛ ներկաների, թէ՛ Սիրանոյշի սրտի մէջ ծագած հիասթափումը, յոյս տուեցինք նրան, թէ յոբելեանի օրը նա հիանալի կերպով պիտի արտասանէ Օռլէանի կոյսը, չպիտի վախենայ, քանի որ յուշարարը նրան կը տայ խօսքերը։ Ուրախ տրամադրուած բաժանուեցինք իրարից` լի յոյսերով։ Սակայն ի՞նչ է 168
յոյսը, եթէ ոչ շամպանիայով լի մի բաժակ, որը խմելուց յետոյ տակը մնում է փրփուրը, այն էլ վայրկենական շոգիանալով։ Մեր յոյսերն էլ շոգիացան։ Միւս օրը կիրակի էր, ամբողջ հայ գաղութը ցնցուեց` իմանալով Կահիրէից Ալեք- սանդրիա տանող ճանապարհի վրայ պատահած արկածի մասին։ Այն աւտոն, որով Կահիրէից հինգ ազգայիններ ճամփորդում էին Ալեքսանդրիա` տօներն այնտեղ անցնելու մտադրութեամբ, յանկարծ արկածի է պատահում, եւ բոլոր մէջի նստածները մահանում են133։ Հինգ ընտանիքներ սուգի մէջ մտան, նրանց հետեւեցին մօտիկ եւ հեռու ազգականները։ Սիրանոյշի ձեռնարկած յոբելեանի համար դա մի շատ մեծ հարուած էր թէ՛ նիւթական տեսակէտից, թէ՛ բարոյական։ Չնայած դրան` յոբելեանական կոմիտէտն ուզեց շարունակել սկսած գործը, բայց Սիրանոյշն անմիջապէս բողոքեց։ Նա բոլորովին չէր մտածում իր մասին, նա իսկապէս մեծահոգի մէկն էր։ «Ինչպէ՞ս պիտի կարողանամ բեմ ելնել, – ասում էր նա, – երբ այնքան արտասուք է թափւում այդ խեղճ ընտանիքներում։ Ոչ, ոչ, յետաձգեցէ՛ք յոբելեանը», պնդում էր նա։ Կարծես նախագուշակելով տխուր եւ մօտիկ ապագան` ես մեր տանը շատ խնդրեցի Սիրանոյշին` չյետաձգել։ «Տիկի՛ն Սիրանոյշ, – ասում էի ես, – հարկաւոր չէ այդքան զգայուն լինել։ Թողէք, որ կոմի- տէն շարունակէ իր գործը։ Ո՞վ գիտէ` ի՛նչ կարող է պատահել մէկ ամսուայ ընթացքում, գուցէ նորից մի աւարիա134 լինի, այն ժամանակ ի՞նչ պիտի անենք»։ Չգիտեմ, թէ ի՛նչ ուժ էր մղում ինձ` այդքան պնդել իմ հայեացքների վրայ։ Կարելի է` պատճառը իմ` դեռ երիտասարդ հասակիս անհոգութիւնն էր։ Սակայն Սիրա- նոյշը չուզեց լսել ո՛չ իմ, ո՛չ իմ մօրս խորհուրդներին, որը նոյնպէս կարծում էր, թէ նախընտրելի է չյետաձգել։ «Քարը տաք-տաք կը ծեծեն», – ասում էր մայրս։ Իզուր եղաւ բոլորիս ջանքերը, եւ յոբելեանը յետաձգուեց մէկ ամսով։ Նա պիտի կայանար մայիսին։ Բայց չար ճակատագիրը որոշեց տարբեր կերպով, եւ մայիս ամսոյն, փոխարէն բեմ բարձրանալու եւ բուռն ծափահարութիւնների, ծաղկեկո- ղովների ապոֆէոզի մէջ ներկայանալու Եգիպտոսի ժողովուրդին` Սիրանոյշը տեղափոխուեց «Վիկտորիա» հիւանդանոցը, ուր եւ մեռաւ։ Նրա հիւանդութիւնը սկսուեց փոքրիկ գրիպից, բայց նրա հիւծուած մարմինը չկարողացաւ տոկալ, եւ հիւանդութիւնը յաղթում է, ինչպէս միշտ է պատահում` փնտրելով ամենաթոյլ կողմը մարդկային օրգանիզմի մէջ, եւ այդ թոյլ կէտն էր Սիրանոյշի երիկամունք- ները, որոնց եւ հարուածեց ուժեղ կերպով։ Նրա հիւանդութեան ժամանակ միմիայն պարզուեց այն տխուր վիճակը, որի մէջ նա ապրում էր, եւ որի մասին ոչ ոքի ոչ մի գանգատ չէր արած։ Որքան նա տարբերւում էր այն քոսոտ անուանի դերասաններից, որոնցից շատերը պահանջում էին ամէն տեսակ օգնութիւն։ Միայն այդ տեսակները մեկնեցին Եգիպտոսից` փողը գրպանում, սակայն երբէք չունեցան վերադառնալու համարձակութիւնը։ Իսկ հանճարեղ Սիրանոյշը, մէկ օր կուշտ, մէկ օր սոված, լուռ ու մեղմ տանում էր իր ճակատագիրը։ Եւ ինչո՞ւ մեր տաղանդաւոր մարդիկը այդպէս տխուր պիտի վերջացնէին իրենց կեանքի 169
ասպարէզը։ Ինչո՞ւ թափառել այս կամ այն տեղ, ինչո՞ւ դառնալ բախտախաղի մի աւելորդ, մի անպէտք թուղթ, որը քամին նետած է գծից դուրս։ Պէտք է խոստո- վանել, որ մեր հայ գաղութը անմիջապէս օգնութեան հասաւ Սիրանոյշին, թէեւ` ուշ։ Նրան տեղաւորեցին հիւանդանոցի առաջին կարգի սենեակում (Եգիպտոս, ինչպէս եւ ամբողջ Եւրոպայում, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգերի դասաւո- րումի զանազանութիւն կայ)։ Բոլոր ծախսերն իրեն վրայ առաւ մի շատ բարի եւ ազնիւ հայ, իսկական մի հայ։ Նա ոչ մի կուսակցութեան չէր պատկանում եւ միշտ օգտակար էր իրեն դիմողներին։ Դա Յարութիւն Ամիրայեանն էր, Կահիրէի մէջ ամենասիրուած դէմքը։ Դժբախտաբար, 1935-ին նա եւս մահացաւ աւտոյի արկա- ծով։ Նա գնում էր Ալեքսանդրիա իր սեփական աւտոյով, որի մէջ իր կինն էր եւ բագաժները` Եւրոպա մեկնելու համար։ Ճանապարհին աւտոն յանկարծ շուռ է գալիս, եւ բոլորն ընկնում են Նեղոսի մի փոքր ճիւղի մէջ։ Ամիրայեանը գոռում է իր շոֆեորին. «Ազատի՛ր կնոջս, նա լողալ չգիտէ», մինչեւ ետեւից եկող նրա ընկերները, նոյնպէս աւտոներով, հասնում են օգնութեան, շոֆեորն ու կինն ազատւում են, իսկ Ամիրայեանը մեռնում է գետում սրտի պայթումից։ Ահա այդ մարդն էր, որ հոգաց Սիրանոյշին ու նրա բոլոր ծախսերը ծածկեց։ Սիրանոյշը, հիւանդանոցում պառկած, գիտէր այդ բոլորը եւ շատ շնորհակալ էր նրան։ Ես մի քանի անգամ գնացի նրան տեսնելու։ Զարմանալի էր, որ նա բոլորովին էլ չէր փոխուած անկողնու մէջ։ Միայն աչքերի փայլը աւելացած էր, նրանք աւելի մեծա- ցած էին կարծես։ Մենք խօսում էինք զանազան նիւթերի մասին, եւ նրան միշտ յոյս էր տալիս, թէ նա շուտով պիտի առողջանայ։ Մէկ անգամ նա ինձ ասեց. «Գիտե՞ս, Ժենեա, որ ոտքերս շատ են թուլացել, էլ պիրամիդների մօտ չպիտի կարողանամ ոտքով բարձրանալ», ու քնքուշ ծիծաղեց։ Նա ինձ ուզեց յիշեցնել այն օրը, երբ դեռ առողջ էր, եւ Արմենիկ Եկարեանը նրան տարել էր պիրամիդները տեսնելու, որոնք Կահիրէից բաւական հեռու են։ Այնտեղ տանում է տրամվայ։ Արմենիկը, մոռանալով, որ Սիրանոյշը նրա ոտքերը չունի, բարձրանում է նրա հետ զառիվեր ճամփայով, որը տանում է տրամվայից յետոյ դէպի այդ վայրը։ Վերադարձին նրանք եկան մեզ մօտ։ Երբ ես իմացայ, թէ իրանք ուր էին գնացել, բարկացայ օր. Եկարեանի վրայ` յանդիմանելով նրան, թէ նա մեռցնե՞լ է ուզում, ինչ է, խեղճ Սիրանոյշին։ «Մի՛ վախենայ, Ժենեա, – ասեց նա, – այդքան ուժ դեռ ունեմ»։ Ահա ինչ էր ուզում ինձ յիշեցնել այդ օրը հիւանդանոցում։ Իսկապէս, նա շատ էր թուլացել, սակայն նրա վերջն անսպասելի շուտ եղաւ, թէեւ իր ունեցած տարիքը ենթակայ էր ամէն տեսակ անակնկալների։ Յանկարծ սկսուեց ուրեմիա (արիւնը մէզով թունաւորումը), որն արդէն անբուժելի էր։ Նրա վերջին վայրկեան- ներին ներկայ էր նոյն Արմենիկ Եկարեանը, որը նրա խնդրանքով կտրեց մի խոպոպիկ իր դեռ սիրուն մազերից` իր աղջկան ուղարկելու համար։ Սիրանոյշն ունէր մօտիկ ազգականներ։ Դա բժիշկ Գազանճեանն էր, որն ամուսնացած էր եւ ապրում ու գործում էր Կահիրէից դուրս մի գիւղաքաղաքում Միդ Գումի 170
անունով։ Նրա համար եւս Սիրանոյշի մահը շատ անսպասելի էր, մանաւանդ որ նա Սիրանոյշից մի նամակ էր ստացել, որը ես անձամբ կարդացի Սիրանոյշի մահից յետոյ նրանից մնացած թղթերի մէջ։ Սիրանոյշը հրաւիրում էր նրան անպայման ներկայ գտնուել յոբելեանին եւ առանց քաշուելու գալ մեր տունը, պատմում էր մեր մասին` նշելով, որ մեր տանը նա նկատում է ինչպէս իր սեփա- կան հարազատներինը եւ ուր ինքը եւս զգում է իրեն հարազատ։ Գազանճեանը եկաւ մեզ մօտ, բայց ափսոս, որ ոչ թէ ուրախանալու Սիրանոյշի յոբելեանի տօնախմբութեան առթիւ, այլ սգալու իր հաճարեղ ազգականը։ Սիրանոյշի յուղարկաւորութիւնը եղաւ մի ազգային սգահանդէս135։ Իզուր չէ ստեղծուել ժողովրդական առածը. «Գնա՛ մեռիր, ե՛կ սիրեմ»։ Այն բոլորը, ինչ որ պէտք է ասել մարդկանց, մանաւանդ երբ նրանք արժանի են գովասանքի, այն գուրգուրանքն ու սէրը, որ պէտք է առհասարակ ցոյց տալ իրար հանդէպ, այն յարգանքը, որի մէջ յաճախ կարիք է զգում մեզանից ամէն մէկը, այդ բոլորը կուտակւում է մահից յետոյ, յուզիչ ճառերի մէջ, մասսայի ողբի եւ անթիւ-անհամար մեռած, չորացած կամ թէ թարմ ծաղկեփունջերի մէջ, որոնք եւս մէկ օր կեանք ունեն միմիայն, անհետացած մարդու շիրիմի վրայ։ Մեր մեծ դերասանուհու թաղումի օրը մեր բոլոր կուսակցութիւններն անխտիր ներկայ էին։ Դաշնակցականների կողմից խօսեց Վ. Նաւասարդեանը, իսկ ռամկավարների` Վ. Զարդարեանը։ Եղան եւ ուրիշ խօսողներ, շատերն իսկապէս յուզուած էին։ Խօսեցին, ճառեցին, ամէն մէկը ցոյց տուեց նոյն ժամանակ եւ իր պերճախօս յատկութիւնները եւ բոլորը ցրուեցին` յանձնելով հողին հայ ազգի, հայ բեմի հանճարեղ աստղը։ Կոմիտէն, որը պիտի տօնէր նրա յոբելեանը, նորից ժողովուեց մի քանի ժամանակից յետոյ, 1933-ին` կազմակերպելու համար մի ներկայացում։ Այդ ներկայացումից ստացուած գումարը պիտի յատկացուէր Սիրանոյշի յուշարձա- նը կառուցանելու համար նրա գերեզմանի վրայ։ Բոլոր կուսակցութիւնները մէկ անգամ եւս մոռացան իրենց անտագոնիզմը եւ նորից միացան Սիրանոյշի անհե- տացած շուքի տակ ու կազմակերպեցին Շիրվանզադէի Նամուսը։ Խաղացին թէ՛ դաշնակցականները, թէ՛ ռամկավարները։ Նամուսը շատ անգամ ներկայացուած լինելով` արդէն պատրաստուած մի պիէս էր հաշուըւում։ Նրա փորձերը երկար չտեւեցին, բոլոր խաղացողներն իրար վրայ շուն ու կատուի պէս էին նայում` հակառակ բանակներին պատկանելով, ուստի անհրաժեշտ էր որքան կարելի է շուտով հասնել ներկայացման օրին, որպէսզի ատելութեան ռումբը չպայթէր ու չխանգարէր նրանց բարի նպատակին։ Ներկայացումից մնաց մաքուր 300 եգիպ- տական ոսկի, որը եւ յատկացուեց արժանի շինութեանը։ Իսկ իրագործելու համար դիմեցին Օննիկ Աւետիսեանին, որը հաշուըւում էր թէ՛ նկարիչ, թէ՛ քանդակագործ։ Սակայն նա աւելի օֆորտիստ էր։ Այդ մանրակրկիտ արուեստի մէջ նա իսկապէս շատ յաջող էր եւ օտար թերթերում գնահատուած էր։ Իր օֆորտներից մէկ մասը ծախուեց Գեղարուեստասիրաց սրահում սարքած 171
նկարահանդէսի ժամանակ։ Սակայն իբրեւ քանդակագործ նա մեծ արժանիք չէր ներկայացնում, սովորած էր ինքնուրոյնութեամբ, առանց լուրջ դպրոց հետեւելու։ Նոյն ժամանակ նա չէր կարող ներշնչուել մեր մեծ դերասանուհիով, չէ՞ որ նա ո՛չ նրան սիրում էր, ո՛չ էլ յարգում։ Նրա մասին «էհ, այդ է ձեր Սիրանոյշը» ասողնե- րից մէկն էլ նա էր։ Այդ պատճառներով նրա շինած արձանը ոչ մի նմանութիւն չունի Սիրանոյշի հետ։ Այնպէս որ ես եւ շատերն իրաւունք ունէինք ասելու. «Ը՛հ, այդ է ձեր Աւետիսեանը»։ Չգիտեմ, թէ որտեղից էր գտել Աւետիսեանը Սիրանոյշի այն պատկերը, որից շինեց արձանը։ Ամենամեծ տարբերութիւնն արդէն մազերի սանրուածքն էր, ինչ որ անչափ փոխում է ամէն մէկի արտաքինը։ Սիրանոյշը միշտ վերեւ էր սանրում մազերը, միայն վերջին տարիները նա ժողվում էր մազե- րը ծնօտի վրայ` մի փոքր փունջ շինելով նրանցից, այդ էլ` մազերի ցանցառ լինելու պատճառաւ։ Սակայն առջեւից ճակատի վրայ խոպոպիկներով նա միշտ նոյն Սիրանոյշն էր երեւում։ Իսկ արձանը ներկայացնում է նրան ինչպէս Հոլիվու- դի արդի դերասանուհիներից մէկը` երկար մազերն ուսերի վրայ ցրուած ու ներս ոլորուած, ինչպէս միջնադարեան պաժերին սովոր սանրուածքը, որից եւ ընդօրի- նակուած էր այժմեան մազերի ձեւը, առանց ճակատը ծածկող մազի լայն շիրիթը։ Ո՛չ այդ, ո՛չ նրա դէմքի արտայայտութիւնը նման չէր մեր ճանաչած Սիրանոյշին, նրան ընդօրինակելու համար հարկաւոր էր լաւ ճանաչել եւ ուսումնասիրել նրա ամէն մի ապրումը։ Իսկ այժմ Կահիրէի կանաչազարդ գերեզմանատանը, մտաւո- րականների շարքում, Երուանդ Օտեանի կողքին պառկած էր յաւէտ հանգստա- ցած իր բուռն կեանքի հազարաւոր ապրումներից մեր մեծ, մեր հանճարեղ Սիրանոյշը։ Հոգ չէ, թէ շիրիմի վրայ կանգնացրած բիւստը հեռու է նրան նմանելուց136։ Նա մեր սրտերի մէջ է, նա մեր ազգի մշակոյթի, պատմութեան, թատերական էջերի ամենափայլուն, ամենաընտիր էջերից մէկն է։ Այդպէս վեր- ջացաւ նրա կեանքը։ Նա սկսուել էր ոսկեզօծ մինարէթներով զարդարուած Բոս- ֆորի ափերից, աճել ու փայլ էր առել մեր անզուգական Հայաստանում, մեր արծաթագագաթ Մասիսի ստորոտում ու վերջ էր գտել Նեղոսի լայն ու ծանր ջրերի մօտ տարածուած անապատում, ուր իշխում են դարաւոր պիրամիդները։ 172
ԳԼՈՒԽ 7 Արտասահմանում, մեր բոլոր հայ գաղութներում շատ սուր կերպով է արտայայտւում երկու կուսակցութիւնների` դաշնակցութեան եւ ռամկավարների անտագոնիզմը եւ նրանց օրիենտացիայի ազդեցու- թիւնը մասսաների վրայ։ Մէկ ուրիշ կուսակցութիւն եւս գոյութիւն ունի համարեա թէ ամէն տեղ, այդ հնչակեաններն են, որոնք առանձին տեղ են բռնում երկու վերոյիշեալ պարտիաների մէջ։ Նրանք, վերջերը մանաւանդ, ամբողջ սրտով մօ- տեցած են բոլշեւիկեան մեծ պարտիայի գաղափարներին։ Այդ պատճառով նրանց դիրքը շատ դժուար է, դեռ 1935-ին դաշնակցականների մատնութեամբ նրանցից շատերը, մօտ 25 հոգի, բանտարկուեցին Կահիրէի բանտում եւ վերջիվերջոյ ազատ արձակուեցին` ոչ մի լուրջ փաստ չգտնուելով նրանց դէմ։ Դաշնակցու- թիւնը ամէն տեղ դրել է հիմը իր օջախի` անուանելով նրան հայ օջախ մեծ անու- նով։ Հայ մշակոյթը Սփիւռքում պահպանելու մի պատրուակով նա հարուածում էր իր հայրենադաւ գաղափարները` ամէն ջանք թափելով իր կարգերի մէջ մտցնելու երիտասարդութիւնը։ Բարեբախտաբար, առաջուայ Արմենականների կուսակցութիւնը ստեղծեց ռամկավարների պարտիան, շեշտում եմ` բարեբախ- տաբար, այն տեսակէտից, որ այդ կուսակցութիւնը դաշնակցականներին դէմ լինելով եւ քաշելով իր կադրերի մէջ երիտասարդութեան եւ առհասարակ` գաղութի մէկ մասը եւս, մի տեսակ պատնէշ է ներկայանում դաշնակցութեան պրոպագանդի տարածումի դէմ։ Եթէ խորը նայենք` ռամկավարների պարտիան ոչինչ չէ ներկայացնում իբրեւ գաղափար։ Առաջինը` նա չէ հաստատում իր անուան իմաստը։ Ռամիկ ժողովուրդը վաղուց շատ հեռու է մնացած, այն իսկ փաստերի գոյութեամբ, որ նրա անդամների մեծամասնութիւնը պատկանում է բուրժուա դասակարգին կամ թէ չէ միջակ վաճառականների կլանն առնելով իր մէջ։ Իսկ դաշնակցական կադրերի մէջ, պէտք է խոստովանել, կան զարգացած մարդիկ, մանաւանդ նրանց լիդէրների շարքում, որոնք բոլորն էլ Հայաստանի խիմերիկ137 կառավարութեան անդամներն են։ Նրանց խելքն ու զարգացումը դրանով չէ, որ շեշտւում է, այլ պարզապէս նրանք բոլորն էլ Ռուսաստանի համալսարաններն են աւարտել ժամանակին։ Սկսած Բոսթոնի թերթի խմբագիր Դարբինեանից138, Փարիզում` Միսաքեանից139, Բէյրութում գործի գլուխ անցած Շանթը, Աղբալեանը (որը մահացաւ անցեալ 1947-ին), Կահիրէում 1923-ից Վ. Նաւասարդեանը` Յուսաբեր թերթի խմբագիրը, նրա օգնականները` Լիպարիտ Նազարեանցը, նոյնպէս մահացած 1947-ին, Գուրգէն Մխիթարեանը, որն այժմ Ամերիկա է գտնւում եւ բժիշկ Օհանջանեանը, նոյնպէս մեռած 1947-ին։ Դրանց մէջ միայն Մխիթարեանն է տաճկահայ, նա 1920–21-ին աշխատում էր Պոլսոյ 173
Ճակատամարտ թերթում։ Կարող է պարծենալ` միայն իր հայերէնը լաւ գիտենալով, ուրիշ ոչինչ, թէեւ շատ մեծ յաւակնութիւններ ունի։ Իր կարծիքով` ամենատաղանդաւոր հայերը գտնւում են արտասահմանում ամէն ճիւղերի մէջ, իսկ Օշականը հայոց Շեքսպիրն է։ Այդքանը արդէն կարող է ապացուցանել նրա մտքի նեղ ու միակողմանի լինելը։ Մինչեւ այդ պարոնների Եգիպտոս գալը այնտեղի դաշնակցականների թիւը մեծ չէր, բայց այդ նորեկներն իրենց պատրաստականութեամբ եւ յեղափոխական գործունէութեան վարժութեամբ ջանք թափեցին` իրենց ցանցի մէջ առնելու Կահիրէի եւ Ալեքսանդրիայի լայն խաւերը։ Մինչեւ 1923 թ. Յուսաբերը լոյս էր տեսնում Ալեքսանդրիայում, ուր հայութեան թիւը շատ աւելի քիչ էր, քան Կահիրէ։ Մինչ այն, դպրոցի դասատուների թւում էին Շանթը եւ Աղբալեանը, որոնք, անշուշտ, տարածում էին իրենց գաղափարները։ Սակայն նոր թեմական ընտրութիւնների ժամանակ իշխանութեան գլուխ անցան ռամկավարները, աթոռները փոխուեցին, եւ յուսաբերականները մեծ կորուստ ունեցան այդ պատճառով։ Իրենց պարտիականները` Շանթը եւ Աղբալեանը, ստիպուեցին տեղափոխուել Սուրիա, իսկ թերթը հաստատեցին Կահիրէում, որն անմիջապէս սկսեց ղեկավարել Նաւասարդեանը։ Ռամկավարների Արեւ թերթը, որը նոյնպէս Ալեքսանդրիա էր, նախընտրեց Կահիրէն` հետեւելով Յուսաբերին։ Նրանց թերթի խմբագիրն այդ ժամանակ Օննիկ Մահտեսեանն էր, որը մի քանի տարուց յետոյ Վահան Թէքէեանի օգնականը եղաւ։ Թէքէեանը, հանրածանօթ բանաստեղծը, Պոլսոյ Ժողովուրդի ձայնի խմբագիրն էր։ Նրա մի աչքը կոյր էր։ Պատմում են, թէ նա առաջ դաշնակցական էր եւ երբ փոխեց իր պլատֆորման, դաշնակցականներն ըստ իրենց կոշտուկոպիտ սովորութեանը, յարձակուեցին նրա վրայ։ Եւ այդ կռուի ժամանակ Թէքէեանը կորցրեց իր աչքի մէկը։ Արեւի խմբագիրն էր նաեւ Յ. Յակոբեանը եւ աւելի ուշ` Պօղոսեանը։ Այս վերջինն առանձնապէս դաշնակցա- կանների կողմից մէկ թշնամին էր հաշուըւում։ Նրանք ամբաստանեցին Պօղոս- եանին իբրեւ բոլշեւիկ։ Պօղոսեանի սուր ու կծու լեզուն դաշնակցականների գործին չէր գալիս։ Նա ստիպուած եղաւ մեկնել Սուրիա, իսկ մինչեւ գնալը գիշերները մենակ դուրս չէր գալիս, միշտ երկու հոգի նրան ընկերանում էին` վախենալով դաշնակցական տղաների յարձակումից։ Յ. Յակոբեանի խմբագիր եղած ժամանակ եւս կռիւները շատացել էին։ Կարծես թէ երկու կուսակցութիւն- ները պատճառ էին փնտրում այդ կռիւները սաստկացնելու համար։ Կռիւը հասաւ գագաթնակէտին 1927-ին, հայկական առաջուայ դրօշը` եռագոյնը, պարզելու համար։ Ամէն հանդէսների ժամանակ, մանաւանդ դաշնակցութեան 28 մայիս տօնելու առթիւ նրանք ցուցադրում էին իրենց կարճատեւ տխուր իշխանութեան մի մասնիկը` եռագոյնը։ Ռամկավարները բողոքում էին` ասելով, թէ այդ դրօշն այլեւս չի ներկայացնում Հայրենիքը, քանի որ նա կարմիր դրօշի հովանաւորութեան տակ էր։ Կռիւը թերթերի սիւնակներից անցաւ փողոց եւ 174
մինչեւ անգամ` եկեղեցիի մէջ, ուր դաշնակցականների կիներն այն ժամա- նակուայ Թորգոմ վարդապետի140 դէմ էին բողոքում, որը ռամկավար էր հաշուում ու գոռում-կանչում էին` պահանջելով եռագոյնը։ Նոյն բողոքը եղաւ եւ Թորգոմ եպիսկոպոսի` Երուսաղէմ մեկնելուց եւ պատրիարք ձեռնադրուելուց յետոյ, երբ նրա տեղ անցաւ Մամբրէ վարդապետը141։ Մամբրէին դաշնակցականներն իրենց մարդն էին հաշուում, երբ նա Ալեքսանդրիա էր, բայց երբ նա տեղափոխուեց Կահիրէ, նրան եւս ամբաստանեցին իբրեւ ռամկավար, իսկ ամէն զրպարտու- թիւն սկսուեց նրա դէմ, երբ ներգաղթը գլուխ եկաւ։ Դաշնակցականները մի լոզունգ ունէին, որը վայելում էր միայն մեծ տէրութիւններին, որոնք հաստատ են իրենց պատմական հողի վրայ եւ հարուստ են խոր արմատներով։ Դաշ- նակցականներն ասում էին. «Ով մեզ հետ չէ, նա մեր թշնամին է»։ Այդպիսով, ծնւում էր մի անվերջ պատերազմական վիճակ` բաժանելով ժողովուրդը երկու բանակի։ Այդ, անշուշտ, վատ էր ազդում եւ եգիպտական կառավարութեան վերաբերմունքի վրայ դէպի հայ գաղութը։ Յաճախ տեղի էին ունենում ամէն տեսակ անոնիմ կամ ուղղակի գանգատներ հակառակ կուսակցութեանց անձնա- ւորութիւնների դէմ, որոնք դաշնակցականների դէմ էին։ Այդպէս եղաւ 1925-ի ամբաստանութիւնը, որի հետեւանքով 25 հոգի հնչակեաններ բանտ նետուեցին։ Ամէն մի օտար գաղութ, որը գտնւում էր տարիներէ ի վեր Եգիպտոսում, նոյնպէս իր մէջ բաժանուած էր զանազան կուսակցութիւնների։ Իտալացիները ֆաշիստ էին եւ անշուշտ, նրանց մէջ կային թէ՛ նրանց դէմ, թէ՛ ուրիշ կուսակցականներ։ Յոյները միշտ իրենց մէջ բաժանուած էին թագաւորականների եւ յեղափոխա- կանների, ֆրանսիացիները` մի խումբ կուսակցութեանց։ Սակայն ոչ ոք իր տան լուացքը փողոցում թոյլ չէր տալիս լուալու, ամէն ինչ ներսն էր կատարւում եւ ամէն մէկն ազատ էր ունենալ իր քաղաքական դաւանանքը։ Միայն մեր հայերն էին զբաղեցնում թէ՛ ժողովուրդը, թէ՛ կառավարութիւնը իրենց ներքին գործերով եւ անհամերաշխ կեանքով։ Դաշնակցականները հազիւ սկսած էին ուժեղացնել իրենց խախուտ հիմերը, հազիւ կարողացել էին գտնել նոր անդամներ, որոնք կուրօրէն բացել էին իրենց գրպանները` օգնութիւն տալով նրանց բաց մնացած բիւջէին, երբ սկսուեց ներգաղթը։ Առաջին իսկ վայրկեանից տեսարանը փոխուեց։ Մի աներեւակայելի խանդավառութեամբ Կահիրէի քսանհազարանոց հայու- թիւնը 15 հազարով արձանագրուեց` զարկելով սովետական դեսպանատան դռները, ներս խուժելով առաջնորդարանը, խնդրելով, աղաչելով, սպառնալով առաջին իսկ քարաւանի մէջ մտնելու համար խնդրելով տանել նրանց Հայրենիք։ Այդ մասին նրանք երազում էին պանդխտութեան երկար տարիների ընթացքում։ Ժողովրդական առածն ասում է. «Ուր հաց, այնտեղ էլ կաց»։ Սակայն զարմանալի էր հայերի մտայնութիւնը։ Նրանց մեծամասնութիւնը, վաղուց հաստատուած Եգիպտոսում, տուն ու տեղ ունէր, գործ, փող, երբէք չի կարելի ասել, թէ եգիպտա- հայերը զրկուած են եղել կամ սոված ու անգործ։ Այդ ճիշտ չէ։ Ոչ էլ կառավա- 175
րութեան կողմից որեւէ դժուարութիւն էին կրած։ Աշխարհիս ամենաբարեկեցիկ գաղութը, բացի կարելի է, ամերիկահայերը, միշտ եգիպտահայ գաղութն է։ Միայն հայրենիքի տենչը, հայրենասիրութիւնը, իսկապէս մեծ կարօտը, փափագը` ապրել հայրենեաց հողի վրայ, լսել շուրջդ քո մայրենի լեզուն, գործել քո ժողովուրդի համար, վայելել նրա մշակոյթը` ահա այս էր ամենամեծ դրդիչ պատ- ճառը եգիպտահայերի ներգաղթի։ «Հացի կտոր ամէն տեղ ալ կը ճարենք, – ասում էին թէ՛ բանուորը, թէ՛ արհեստաւորը, թէ՛ արուեստագէտը, – թող քիչ մըն ալ դժուար ըլլայ, համա Հայրենիք կ’ըլլայ»։ Ամէնքն էլ գիտէին, որ տուն տեղա- փոխելն անգամ դժուարութիւններ է ներկայացնում, ուր թէ երկրից երկիր երթա- լը։ Բայց ամէնքն էլ գնում էին մեծ հաւատքով, խոր սէրով վառուած դէպի Հայրե- նիքը։ «Մեր զաւակներն այլասերումից ազատելու համար կ’երթանք կոր», ասում էին շատերը եւ շատ իրաւացի էին։ Ուր էլ լինէին, որ բարգաւաճ գաղութի հիւրասիրութիւնը վայելէին, միեւնոյն է, Ֆրանսիայի հայութիւնը կամաց-կամաց մոռանում էր իր գեղեցիկ մայրենի լեզուն, ամուսնանում էր ֆրանսուհու հետ ու ձուլւում էր իր շրջապատի մէջ, ինչպէս եւ Ամերիկայի կամ ուրիշ բոլոր գաղութ- ների հայութիւնը։ Եւ որքան բարձր էր հայութիւնը շրջապատող օտարների մշակոյթը, այնքան աւելի մեծ էր նրան սպառնացող վտանգը։ Եգիպտոսի` այդ տեսակէտից յետամնաց մնալը եւ նրանց ունեցած դաւանանքի պատճառով եւս, որը խոչընդոտ էր ներկայացնում հայութեան եւ արաբների մօտիկ հպումին, մեր այնտեղի հայութիւնը պահած է դեռ թէ՛ իր լեզուն, թէ՛ ինքնուրոյնութիւնը։ Ներ- գաղթի օրերի երազային ոգեւորութիւնը տեսնելով` դաշնակցականները փոխե- ցին իրենց գոյնը։ Վախից նրանք դեղնեցին։ «Ի՞նչ պիտի անենք, – ասում էին, – դպրոցները պիտի գոցուեն, աշակերտութիւնը մեկնում է, բոլոր վարժապետները, տնօրէնները արձանագրուած են, ի՞նչ պիտի լինի մեր հալը»։ Նրանք իրաւունք ունէին վախենալու, որովհետեւ ոչ միայն չէզոքները, ռամկավար-հնչակեանները, այլ մինչեւ անգամ իրենք` դաշնակցական շարքայիններն էին արձանագրուած։ Դաշնակցութեան գոյութեանն իսկ սպառնում էր մահ։ Պատրաստ էին մեկնելու դաշնակցութեան լիդէր Վ. Նաւասարդեանի տղան` Բեգլար Նաւասարդեանն142 իր ընկերոջ` Վարուժան Մինասեանի հետ եւ երկու ուրիշ դաշնակցական երիտասարդներ, մինչեւ անգամ լքեց պարտիան` դուրս գալով նրա շարքերից։ Ընտանիքների մէջ կռիւները սաստկանում էին, զաւակներն իրենց հօր եւ մօր դէմ լարւում էին, պահանջում էին միանալ ներգաղթին։ Մի աներեւակայելի խառնաշփոթ վիճակ էր տիրում դաշնակցականների բոյնի մէջ։ Յանկարծակիի եկած` տեսնելով, թէ իրենց վերջին ժամը մօտ է, նրանք մեղմացան, սկսեցին խրախուսել ներգաղթը, խրախուսում էին մինչեւ անգամ նրանց բոլորին, որոնք դիմում էին մի քանի կուսակցականներին` իբրեւ ռուսահայ նրանցից լուսաբա- նութիւն խնդրելով։ Նրանք մինչեւ անգամ արտասուք էին թափում` երանի տալով գնացողներին։ Անշուշտ, ամէն կերպ նրանք ջանք թափեցին` իրենց զաւակները 176
մեկնելու գաղափարը գոնէ առժամեայ ձգել տալու համար` զանազան պատճառ- ներ բերելով, ինչ որ նրանց յաջողուեց, սակայն երբ առաջին քարաւանը մեկնեց Եգիպտոսից, մի աներեւակայելի էնտուզիազմի մէջ, ոչ միայն բոլորը, այլեւ ինքը` դաշնակցութիւնը զգաց, որ նա «այլեւս իսկապէս անելիք չունի»143։ Իր կողմից եգիպտական կառավարութիւնը եւս խանդավառուած էր։ Թագաւորն անձամբ ուղարկեց իբրեւ նուէր` պտուղ, իսկ եգիպտացի երիտասարդ յեղափոխական կուսակցութիւնը` թէ՛ պտուղ, թէ՛ մթերք եւ ինքը ներկայ նաւահանգստում` բարի ճանապարհ է մաղթում ներգաղթողներին։ Չէ՞ որ դա պատերազմից անմիջապէս վերջն էր, ամէնքը գլխարկ էին հանում հզօր Սովետների առջեւ, որոնք միայն կարողացան յաղթել ամէնքի աչքին անյաղթ երեւացող գերմանական զօրքերը։ Նաւը մեկնեց` տանելով հայ ժողովուրդը դէպի իր երազած երկիրը։ Վերեւից հայերը երգում էին «Կեցցէ՜ ազատ իմ Հայրենիք», իսկ ներքեւ խճողուած հազարա- ւոր բերաններ գոռում էին. «Կեցցէ՜ Ստալինը, կեցցէ՜ Սովետական Ռուսաստա- նը»։ Եգիպտոսի ժողովուրդը, արդէն բարեբախտաբար գտնւում էր զարթօնքի ճամփայի վրայ։ Նա արթնացել էր իր երկար քնից, որի մէջ նրան պահել է անգլիացիների քաղաքականութեան օպիումը։ Ես ինքս, երկրորդ քարաւանով մեկնելուց առաջ, քանի անգամներ լսած եմ կառավարական պաշտօնեաների բերանից, մինչեւ անգամ` այն պաշտօնեաներից, որոնք առանձնապէս անձամբ գանգատուելու պատճառ չունէին, այլ վճարուած լինելով` նրանք ասում էին ինձ, իմանալով, որ ես պիտի մեկնեմ Հայաստան. «Գնացէք եւ ասէք ընկեր Ստալինին, որ մենք նրան սպասում ենք»։ Եթէ զանգուածային ներգաղթը շարու- նակուէր, ոչ միայն Եգիպտոսում, այլեւ ոչ մի ուրիշ գաղութի մէջ չէր մնայ եւ ոչ մէկ հայ։ Անշուշտ, դաշնակցութիւնը հասկացաւ այդ եւ իր գոյութիւնը պահպա- նելու միջոց սկսեց փնտրել։ Այդ միջոցը, դժբախտաբար, ներկայացաւ ի յանուն «Պլան Մարշալի»144։ Խորամանկ Անգլիան, տեսնելով իր գոյութեան սպառնալիքը, տարիների ընթացքում ձեռք բերած գաղութները կորցնելուց յետոյ, կարողացաւ իր կողմն անցկացնել դեգեներատ դարձած Ամերիկայի կառավարողներին` ներշնչելով նրանց այն սոսկալի վախը, որը նա ինքն ունէր` կարմիր Սովետների տարածումի համար Եւրոպայում եւ Միջին Արեւելքում։ Չէ՞ որ նա եւ Ամերիկան միասին այնքան բարիքներ եւ ազատութիւն էին խոստացել բոլոր փոքր ազգերին պատերազմից յետոյ, եւ նոյն ժամանակ` իր սեփական գաղութներին։ Իր գաղութ- ներն անջատւում էին արդէն նրանից, իսկ փոքր ազգերը պատրաստ էին պատսպարուել սովետական դրօշի շուքի մէջ։ Ուստիեւ խորամանկ Բրիտանիան, որը միշտ թաղուած է եղել ինտրիգաների մէջ, մի նոր ինտրիգա եւս ստեղծեց եւ ամերիկեան դոլարները զնգզնգացնելով` շլացրեց մի քանի ազգերի` արդէն կայանալու մօտ աչքերը, բայց ո՛չ բոլոր ժողովուրդի։ Ժողովուրդները լաւ են հաս- կանում, թէ այդ դաւերի բոյնն ուր է, եւ մէկ օր Մարշալի պլանը օդի մէջ պիտի պայթի։ Սակայն առայժմ այդ պլանը շատ հնչուն ձայն ունի եւ Եգիպտոսում։ 177
Առհասարակ, նա փոխեց միջազգային օրկեստրի նուագի տոնը, եւ ամէնուր սկսուեց մի նոր երգ, այն է` Սովետական Ռուսաստանի դէմ։ Եթէ կառավարու- թիւններն առել էին իրենց ձեռքերի մէջ դիրիժորի ղեկը, բոլորը նուագողները պիտի հպատակուելով նուագէին այն, ինչ որ պահանջւում էր իրենցից, թող որ սրտերի մէջ բոլորովին տարբեր մի երգ հնչէր։ Որքան պիտի ուրախանային մեր դաշնակցականները, երբ լսէին այդ նոր նուագի ձայնը։ Այն տղաները, որոնք ոգեւորուած պիտի լքէին հայր, մայր, կուսակցութիւն, վերստին սկսեցին աշխա- տել, անցան խմբագրութեան սեղանի գլուխը, ինչպէս Նաւասարդեանի տղան։ Սկսեցին ամբաստանել մի քիչ առաջ պաշտած Հայրենիքը։ Այն հողը, որ կուսակցութիւնը գնել էր տարիներ առաջ մեծ դժուարութեամբ եւ որն արդէն պատրաստ էր ծախելու` յոյսը կորցրած, թէ կարող է տուն շինել այնտեղ, այդ հողը յանկարծ մեծ արժէք ունեցաւ, նա փքուեց Մարշալի պլանից իր մէջ ընկած սերմերից։ Թերթի մէջ մրցանակ հրատարակուեց մշակոյթի տան կառուցման առթիւ։ Դաշնակցութեան թեւերի վրայի սպիները յանկարծ առողջացան, փակուեցին։ 20 ոսկի ստացող աշխատակիցը սկսեց 40 ոսկի ստանալ։ Սկսուեց մի լայն պրոպագանդա երիտասարդութեան մէջ, նոր անդամներ գրաւելու համար։ Սրահում ներկայացումներ, կոնցերտներ, պարահանդէսներ սկսեցին կազմակերպել, մանաւանդ այդ վերջիններին մէկ ուժ տալով։ Առհասարակ, դաշնակցական լիդէրները դէմ էին եւրոպական պարերին, իսկ այժմ ֆոքստրոտը, ռումբաները առաջին տեղն էին բռնում ջազի ընկերակցութեամբ, այդ բոլորը զեխացած երիտասարդութիւնը շահագրգռելու մտադրութեամբ։ Վերջերը երի- տասարդները նախընտրում էին կա՛մ կինօ գնալ, կա՛մ այնպիսի մի տեղ, ուր կարելի է ազատ քէֆ անել ու պարել` առանց վախենալու, թէ կողքի սենեակից դուրս կը գայ խոժոռած դէմքով դաշնակցական լիդէրը ու կը գոռայ. «Ամաչեցէ՛ք, ցատկրտելու տեղ զբաղուէ՛ք որեւէ լուրջ գործով»։ Ահա այդ էր այժմ նրանց լուրջ գործը։ Գասպար Իփէկեանը, որը եկած էր Եւրոպայից, սկսեց կազմակերպել Հին աստուածները` բոլոր երիտասարդ ուժերի ուշադրութիւնը գրաւելով։ Իսկ ամենակարեւորը այն էր, որ Մարշալի պլանի այնքան փայլուն ոսկիների ուժը գործածելով` աշխարհի բոլոր ծակերում գտնուող դաշնակցական բիւրոյի ներկայացուցիչները եկան օդանաւերով Կահիրէ` իրենց ժողովը գումարելու համար` պարզապէս ճշտելով իրենց դիրքը անգլո-ամերիկեան բլոկին պատկա- նելն ընտրելով։ Ահա երբ սկսուեց իսկական պատերազմի յայտարարութիւնը։ Դիրքը ճշտուեց, եւ նրանց թերթը դարձաւ կեղտոտ խօսքերի, զրպարտութիւն- ների եւ սուր ամբաստանութեան մի անվերջ տետրակ։ Այլեւս կարիք չկար պահուելու, վախենալու, լռելու։ Ռամկավարները, չնայած իրենց թոյլ բնոյթ ունե- ցող կուսակցութեան գաղափարներին, միշտ կարողացան բարձր պահել ժողո- վուրդի մէջ սէր եւ յարգանք դէպի Հայրենիք։ Դժբախտաբար, նրանք եւս 178
ստիպուեցին կամաց զարկել պրոպագանդայի թմբուկը, որովհետեւ եգիպտական կառավարութիւնը ինքը եւս վախենում էր յեղափոխութիւնից։ Իսկ դաշնակցա- կանները, հանգամանքից օգտուելով, անթիւ-անհամար նամակներ էին ուղար- կում կառավարութեանը` ռամկավարներն իբրեւ կոմունիստ ներկայացնելով, ուստի Արեւ թերթը շատ խիստ ցենզուրայի էր ենթարկուած ու չէր կարողանում առաջուայ նման ազատ արտայայտուել։ Զորօրինակ, իմ մէկ յօդուածում, որ տպուեց Արեւի մէջ օգոստոսին, 1948-ին, մեր մեկնելուց մի քանի օր առաջ «մեծ Սովետները» նրանք փոխած էին «Միացեալ ազգերով»։ Դաշնակցականների գործունէութիւնը, այնուամենայնիւ, դատապարտւում էր գաղութի մեծամասնութեան կողմից ոչ միայն խօսքով, այլեւ գործով։ Նրանց ամենագործունեայ անդամին եւ Յուսաբեր թերթի արտօնատէրին` փաստաբան Մաճառեանին* մի լաւ ծեծեցին 1948-ին մի խանութում, ուր նա իր թերթի հակա- պրոպագանդայով չբաւականանալով` մի շարք անվայել խօսքեր թոյլ տուեց իրեն ասել Հայրենիքի դէմ։ Սակայն այդ բոլորը դաշնակցութեան վերջին ճիգերն են։ Ամէնքին յայտնի են նրանց ատելութիւնը դէպի Հայրենիքի կառավարիչները եւ իրենց յիմար անզուսպ փափագը` անցնել մէկ օր այդ կառավարութեան գլուխը։ Նրանք հպարտանում են այն դերով, որ պատկանում է իրենց խօսքերով, դաշնակցութեանը, այն է` պահպանել հայ մշակոյթը, հայ լեզուն, արգելել օտա- րացումը։ Եւ ի՞նչ են արել նրանք մինչեւ այժմ այդ օտարացումը նուազեցնելու համար։ Ի՞նչ իրաւունքով են խօսում օտարացումի դէմ, քանի որ Ռուբէն փաշա- ները, Ջամալեանները, Լազեանները եւ շատ-շատերն օտարուհի կիներ ունեն145։ Կամ ի՞նչ արած են նրանք հայ մշակոյթը պահպանելու համար, երբ յայտա- րարում են «այն, որ մեզ հետ չէ, մեր թշնամին է»։ Ամենամեծ տաղանդը նրանց համար ոչինչ է, եթէ դաշնակցական չէ, իսկ դաշնակցական մի ոչնչութիւն բարձրացնում են մինչեւ երկինք, ինչպէս է Բիւզանդ Չէքիճեան անունով նրանց մի ընկերը, որը ոչ մի արժէք ներկայացնող մի պիէս է գրել, բեմադրել ու շնորհակալութիւններ ստացել իրենց թերթերի սիւնակների մէջ։ Կամ թէ արդեօք Վ. Նաւասարդեանի տղու` Բեգլար Նաւասարդեանի մի գիրք անգլերէն լեզուով հրատարակելը նշանակում է հայ մշակոյթ տարածել։ Ամբողջ իրենց 25 տարուայ Կահիրէում հաստատուելու ընթացքում նրանք ներկայացրին մէկ անգամ 17 տարեկանները թարգմանուած պիէսը146` չգտնելով հարազատ ռեպերտուարի մէջ ոչ մէկ ուրիշ հայ պիէս, հայ մշակոյթն արդեօք գերմանացու գրիչով պահպա- նելու համար։ Այդ բաւական դժուարին պիէսը խաղացին միայն դաշնակցութեան ուժերը, իհարկէ, որոնցից շատերն առաջին անգամ էին բեմ բարձրանում, ուստիեւ ոչ մի ընդունելութիւն չգտաւ եւ ոչ էլ կարողացաւ հասկանալի լինել այն *Թերթի արտօնատէրը նշանակում է այն պատասխանատու անձը, որը ստացել է թերթ հրատարակելու իրաւունքը կառավարութիւնից։ 179
խաւերին, որոնց առջեւ այն ներկայացուեց` շատ հեռու լինելով մեր գաղութի բարքերից։ Իսկ 1947-ին կուսակցութիւնը ձեռնարկեց նորից մի ուրիշ թարգմանութիւն, այս անգամ` մի իտալացի դրամատուրգի կինոպիէսից, որի անունն էր Մահը արձակուրդ է առնում147։ Պիէսի ձեռնարկողը նոյն Բիւզանդ Չէքիճեանն էր։ Պիէսի հերոսները բոլորն էլ կոմս եւ կոմսուհիներ էին, նրանց մէջ եւ մի ռուս կոմս եւս կար։ «Մահը» ներկայացնում էր պիէսը բեմադրողը։ Իրակա- նութեան մէջ մի աբրակադաբրա էր, իտալական կերակուր` ամերիկեան սոսու- սով պատրաստուած եւ ներկայացուած խեղճ հայ յաճախորդներին, որոնք, սոված լինելով, լաւ կերակուրի էին սպասում եւ ոչ մի համ չառան իրենց կերա- ծից։ Եթէ այդ պիէսը խաղար մի ոմն կամ մի ուրիշ կուսակցական, դաշնակցու- թիւնը հողի հետ կը հաւասարեցնէր նրան, բայց քանի որ խաղացողներն իրենք էին, ուստի բոլորը երկինք բարձրացան ու պանծացան։ Քննադատութիւն չկար այլեւս, այլ միայն փառաբանութիւն։ Իրենց սրահի մէջ նոյնպէս յաճախ խաղում էին թարգմանութիւններ անգլերէնից կամ թէ չէ` շատ հին մելոդրամաներ, ինչ- պիսի են Փարոսի պահապանները, բացառաբար խաղացին Չեխովի Արջը եւ Առաջարկութիւնը։ Դաշնակցականները կազմակերպած են եւ խմբերգեր, որոնք, առանց միակողմանի լինելու, շատ միջակ որակ ունէին` երգեցիկ ձայների եւ խմբապետների կարիք զգալով։ Նրանց ղեկավարներից ամենալաւագոյնն էր Լիպարիտ Նազարեանցը, որն ինքը եւս գրած է մի քանի ռոմանս։ Իբրեւ ռոմանս ունի իսկապէս մի շատ գեղե- ցիկ, այն է` Ճերմակ վարդեր Մեծարենցի խօսքերով երգը։ Իսկ իբրեւ ղեկավար նա շատ միջակ էր։ Իրենց սրահը շատ փոքր է, բեմ համարեա չկայ, եթէ կարելի է համարել բեմ 1½ մետր 2-ի վրայ։ Սրահում սարքած երեկոյթները շատ աղքատ բնոյթ են կրում` արտասանութիւն, փոքր վոդեւիլ, երգ, որը չի կարող ոգեւորել ոչ ոքի։ Որքան էլ որ ջանք թափեն պարտիական լիդէրները, նրանց չեն փրկի ո՛չ Մարշալի դոլարները եւ ո՛չ մի բլոկ։ Ինչ վերաբերում է ռամկավարներին, նրանք աւելի ուժեղ հիմերի վրայ են հաստատուած նիւթական տեսակէտից եւ կարիք չունեն ծախելու իրենց գաղա- փարները, որոնք, կարելի է, որոշ տեսակէտից քննադատելի են, բայց երբէք չեն եղած ի վնաս Հայրենիքի եւ հայ ժողովուրդի։ Նրանք ունեն Կահիրէում 1923-ից մի շատ գեղեցիկ սրահ, ուր խաղում են զանազան պիէսներ թէ՛ հայերէն, թէ՛ թարգմանութիւններ։ Նրանք ունեն եւ լաւ կազմակերպուած ուժեր` կազմուած կուսակցական ընկեր-ընկերուհիներից, որոնք խաղում են տարիներէ ի վեր «Գեղարուեստասիրացի» անունով։ Նրանք իսկապէս գեղարուեստը սիրող են։ Թէեւ չունեն հմուտ ռեժիսոր եւ ոչ մի դպրոց չեն յաճախած (այսինքն, ուզում եմ ասել, թատերական դպրոց, այն պարզ պատճառով, որ այդպիսի մի դպրոց առհասարակ Եգիպտոսում գոյութիւն չունի), նրանց խումբը շա՛տ յաջող է։ Նրանք բոլորն էլ լաւ ֆրանսերէն գիտեն եւ յաճախում են Եւրոպայից եկած 180
խումբերի ներկայացումները, որպէսզի նրանց խաղարկութիւնը եւ բեմադրու- թիւնը տեսնելուց յետոյ կարողանան առաջ հանել իրենց խաղը։ «Գեղարուես- տասիրաց միութեան» կորիզը կազմող ուժերի մէջ ամենագլխաւոր սիրողներն են Վահէ Պօյաճեանը, որը նոյն ժամանակ առած է իր վրայ եւ ռեժիսորութիւնը, նրա կողքին է իր կինը` Այծիկ Պօյաճեանը, ծնած Զարդարեանը, այն անձը, որի կնքահայրն էր մեր դերասան Վրոյրը` նրան տալով Ջիլդա անունը։ Սակայն Պոլսոյ այն ժամանակուայ տէրտէրի ականջին շատ խորթ է հնչել այդ անունը եւ Ջիլդայի կողքին աւելացրել է մի շատ տարօրինակ (այս անգամ` մեր ականջների համար) Այծիկ անունը, Այծեմնիկի կրճատումը։ Իսկ աւելի զարմանալին այն է, որ իր ծնողները եւս մոռացած են Ջիլդան ու միշտ կանչած են նրան Այծիկ։ Տարօրինակ մի զուգադիպումով աղջիկը շատ նման է մի այծիկի` իր կոլոր աչքերով եւ նեղ դէմքով։ Այնուամենայնիւ, Վրոյրի ձեռքը բախտաւոր եղած է։ Այդ ձեռքը մանուկի գլխին դրած ժամանակ նա կարծես թէ ներշնչել է նրա մէջ գեղարուեստի փայլուն կայծեր։ Նոյնպէս լաւ ուժեր են նրա եղբայր Գէորգ Զար- դարեանը եւ Գազազեան անունով մէկ երիտասարդ։ Վահէ Պօյաճեանը խաղում է առաջին սիրահարների դերերը, թէեւ իր ձայնը մի քիչ խռպոտ է այդ տեսակ դերերի համար, բայց դժբախտաբար, ուրիշ աւելի յարմար դերակատար չկայ այդ ամպլուայի համար, ոչ միայն ռամկավարների մէջ, այլեւ ամբողջ Եգիպտոսում։ Ինչ վերաբերում է Այծիկ Պօյաճեանին, նա շատ տաղանդաւոր է եւ կարող է համարձակօրէն նոյն գծի վրայ դասուել, ուր են հմուտ դերասանուհիները։ Նրա ձայնը քնքուշ է եւ նոյն ժամանակ լայն դիապազոն ունի, երգի մէջ մեցցօ- սոպրանօ է, իսկ նրա խաղարկութիւնը դրամատիկ է եւ յուզիչ։ Նրա եղբայր Գէորգ Զարդարեանը շատ յաջող է եւ բնական խարակտէրային դերերում։ Նա ներկայանալի արտաքին ունի, բարձրահասակ է եւ դուրեկան։ Նոյնպէս լաւ ուժ է Գազազեանը, բայց նրա ժանրն աւելի ի յայտ է գալիս օտար պիէսներում։ Զորօրինակ, նա շատ յաջող է միամիտ, երկչոտ տիպերը խաղալու ժամանակ, ինչպիսին են Կանաչ գլխարկաւորները մի ֆրանսիական պիէսի հերոսը եւ Տոպազ պիէսի148 նոյնպէս խեղճ վարժապետի դերում, ուր նա ակամայ դառնում է մի կարիերիստ։ Ներկայացումներին միշտ աւելանում էին եւ ուրիշ խաղա- ցողներ, նրանց մէջ կային լաւ մարզուած ուժեր, ինչպիսին էին Սիմոնոֆը, որը եւ փոքրիկ սիրուն ձայն ունէր եւ մասնակցում էր նաեւ օպերէտներում կամ օրիորդ Լուլու Փափազեանը։ Այդ վերջինը թէ՛ շատ գեղեցիկ էր, թէ՛ ընդունակ։ Շատ յուզիչ կերպով նա խաղաց Շիրվանզադէի Եւգինէ պիէսում։ Հաւատացած եմ, որ նա եղաւ հեղինակի երեւակայած Եւգինէի ամենայաջող դերակատարուհիներից մէկը։ Նա ապրեց բեմի վրայ ազատ ձեւերով, մեծ յուզականութեամբ եւ Եւգինէի տիպի ճիշտ հասկացողութեամբ։ Նրա խաղը աւելի եւս գովելի էր, որ նա չգիտէր կարդալ հայերէն, ամբողջ դերը սովորել էր ֆրանսերէն տառերով եւ դեռ աւելին, նրա լսողութիւնը սկսեց պակասել, չնայած որ նա դեռ հազիւ 20 տարեկան էր, 181
ուստիեւ նա պատրաստուեց ոչ միայն իր դերը սովորելու, այլեւ իր հետ խաղացողների բոլոր ռեպլիկները պիտի իմանար, որովհետեւ յուշարարը իրեն համար անօգուտ էր։ Եթէ նա շուտով չամուսնանար մի ֆրանսիացի ուսուցչի149 հետ եւ չձգէր Կահիրէն` մեկնելով վերին Եգիպտոսի մի քաղաք, նա շատ լաւ ուժ պիտի լինէր Գեղարուեստասիրացի համար։ Այդ միութեան ռեպերտուարն իր կազմութեան առաջին տարիներում մեծամասնութեամբ հայերէն պիէսներից էր։ Իհարկէ, գլխաւոր տեղը բռնած էր Շիրվանզադէն իր բոլոր գրուած դրամաներով։ Նրանք խաղում էին Պատուի համար, Նամուսը, Չար ոգին, Եւգինէն։ Խաղացին նաեւ նրա գրած Արմենուհին, ուր գլխաւոր դերակատարուհին մի շնորհալի օրիորդ էր, ինքն էլ դերասանի աղջիկ, սակայն նրա հայրը Պոլսում խաղում էր տաճկերէն բեմերում։ Օրիորդ Շիրինեանը շատ յաջող կատարեց այդ դերը, որը նմանութիւն ունի Իբսէնի Նորայի հետ։ Բաւական յաջող էր նոյն պիէսում օր. Արմինէ Եկարեանը, նա յայտնի Արմենական եւ վերջը ռամկավար Արմենակ Եկարեանի աղջիկն էր։ Գեղարուեստասիրացի միութեան անդամուհին էր եւ համարեա թէ միշտ առնում էր իր վրայ մայրերի եւ չար կեսուրների դերերը։ Գեղարուեստասիրացի խումբը լաւ խմորուած լինելու հանգամանքով նրանց ներկայացումները յաճախ բեմադրւում էին որեւէ ազգային ձեռնարկի ի նպաստ` կամ «Այծեմնիկ» տիկնանց միութեան կամ որեւէ դպրոցի կամ Աղքատախնամ միութեան։ 1932-ին նրանք բեմադրեցին Օսքար Ուայլդի Սալոմէ պիէսը իրենց սրահի մէջ, որն ազատ կարողանում էր առնել իր մէջ 500 հոգի։ Սակայն այս անգամ գլխաւոր դերակատարները Գեղարուեստասիրացի ուժերը չէին։ Սալո- մէն խաղաց Արսէն Երկաթ բանաստեղծի կինը` Ծաղիկ Երկաթը, Եոքանաանի դերն առած էր նկարիչ Օննիկ Աւետիսեանը, այն, որն այնքան անյաջող կերպով իրագործեց դերասանուհի Սիրանոյշի յուշարձանը։ Կարող եմ խոստովանել, որ բեմական հողի վրայ եւս նա ոչ մի արժէք չունէր, բացի իր հաճելի արտաքինի, որը շատ գեղեցիկ կերպով լուսաւորում էին սրահի լուսարձակները։ Ինչ վերա- բերում է Սալոմէին, այդ բոլորովին մի յուսախաբութիւն էր մեզ համար։ Տիկին Երկաթը եւս գեղեցիկ արտաքին ունէր, բայց ո՛չ մի խաղ։ Նա երբէք չկարողացաւ ներկայացնել Սալոմէի ո՛չ կիրքը, ո՛չ պատրանքը։ Նա երբէք չեղաւ հին Հրէաս- տանի փչացած բարքերի մէջ ծնուած ու մեծացած Սալոմէն, այլ աւելի Պոլսոյ փոքրիկ գիւղերի մէջ ծնուած մի աղջիկ, որի անունը միայն կարելի է Սալոմէ լինէր։ Դերակատարների մէջ ամենաանսպասելի յաջողը Արմինէ Եկարեանն էր, այն, որ միշտ կեսուր մամաներ էր խաղում։ Նրա դերը մի անցողական փոքրիկ դեր էր։ Ներկայացնում էր մի մանկլաւիկ, նա մի քանի խօսք ունէր միայն, բայց նոյն ժամանակ` եւ շատ սիրուն ու նուրբ ձեւեր։ Բեմադրութիւնը շատ յաջող էր։ Հերովդեսի շքեղ պալատը, բոլոր դերակատարների` պատմութեանը համապա- տասխան ճոխ հագուստները, բեմի յարդարութիւնը, լոյսերը, ամէնը իսկապէս հասցրած էր մէկ գեղարուեստական ստանդարտի։ Սակայն այդ պիէսը չխօսեց 182
հանդիսականների սրտին։ Նրանք շատ հեռու էին այդ տեսակ էսթետիկ ներկա- յացումներից, որոնք ազդում են ոչ հոգեկանի վրայ, այլ աւելի զգայարանքների հետ գործ ունեն, ուստի չնայած բոլոր քաշած ծախսերին` Սալոմէն չկրկնուեց։ Դժբախտաբար, ֆրանսիական պիէսներ յաճախող մեր ղեկավար սիրողները նրանցից սովորում էին ոչ միայն այն, ինչ որ իրենց պակասում էր` ուղղելով իրենց խաղը, այլ նրանք տարուեցին օտար ռեպերտուարով, որը բաղկացած է գլխաւորապէս թեթեւ կոմեդիաներից։ Իսկ այդ կոմեդիաների բարքերը բոլորո- վին նման չեն մեր հայ գաղութի բարքերին եւ շատ հեռու են մեր ազգային տեմպերամենտից։ Գեղարուեստասիրացի անդամները չանդրադարձան այդ հանգամանքին, որովհետեւ այն, ինչ որ նրանք հաւանեցին եւ իւրացրեցին, եղաւ արդէն իրենց նպատակը, եւ այդպիսով սկսուեց մի շարք ամբողջովին օտար պիէսների բեմադրութիւնը։ Տոպազ, Կանաչ գլխարկաւորները, հերթը եկաւ կրկին ֆրանսիական մի պիէսի` Սերէք անունով, որը խաղացուեց մի քանի անգամ, այդ պիէսի բովանդակութիւնը դառնում է երեք անձնաւորութիւնների շուրջը, որոնցից մէկն ամուսինն է, միւսը` կինը, իսկ երրորդը, ինչպէս համարեա բոլոր արդի ֆրանսական կոմեդիաներում, սիրահարը, որը կա՛մ յաղթում է, կա՛մ յաղթւում։ Ի՞նչ բարոյական կարող էր ներկայացնել այդ պիէսը մեր հայ գաղութի համար, մանաւանդ այն երիտասարդութեան, որը միշտ ծարաւի է թատրոնի։ Այդ տեսակ բովանդակութիւն կարող է հետաքրքրել միայն այն դասակարգը, որը եւ աջակցեց նրա բեմադրութեանը` այն հարուստները, որոնք յաճախ Եւրոպա են ճամփորդում եւ այնտեղի բարքերով վարակուած` սկսում են վարակել եւ իրենց շրջանակից դուրս գտնուողներին։ 1947-ին եւ 1948-ին բեմադրուեց նոյնպէս մի շատ պարապ բովանդակութեամբ թեթեւ կոմեդիա` Ազդարար զանգակ անունով։ Նորից ամուսին, կին եւ անխուսափելի սիրահարը, դրա վրայ աւելանում է գաւառից եկած սիրահարի ընտանիքը` անծանօթ Փարիզի բարքերին։ Բոլոր նորեկներ շլանում են Փարիզի ազատ կեանքով, լուրջ կիները սկսում են ռումբա պարել, նոր ամուսնացած հարսը քիչ է մնում սայթաքի Փարիզի գայթակղեցուցիչ ճամփայի վրայ։ Ես յաճախ հարցրած եմ, թէ ինչ հաճոյք են ստանում իրենք` բեմադրողները, այդ տեսակ պիէսներից, որովհետեւ ժողովուրդի էնտուզիազմը գոյութիւն չունէր։ Բեմադրիչներն ինձ պատասխանում էին զարմացած. «Ինչպէ՞ս, մի՞թէ ծիծաղա- շարժ չէ»։ Բայց մեր սիրող Արփիարի եւ նրա կնոջ` Աստղիկի խաղացած պիէս- ները եւս ծիծաղաշարժ են, մինչեւ անգամ` աւելի։ Բայց մի՞թէ նրանց խաղացած Հարս ու կեսուրը կամ Փախած փեսացուի պէս պիէսները որեւէ գեղարուեստա- կան բարոյալից նշանակութիւն ունեն։ Ծիծաղելու եւ ծիծաղեցնելու համար միմոսութիւն էլ կարելի է անել։ Ինձ հասկացող չկար։ Ուսերը թօթուելով նրանք ասում էին. «Շատ էք պահանջում»։ Բայց մի՞թէ շատ պահանջելը յանցանք է, այնտեղ, ուր թատրոնի խօսքը կայ։ Մի՞թէ դպրոցը եւ թատրոնը չեն ստեղծուած 183
մարդ պատրաստելու, մէկը եւ միւսը, այդ մարդուն ցոյց տալու համար իր գործած սխալը եւ կամ այն ուղին, որով նա եւ իր նմանները պիտի յառաջանան կեանքի ճամփայով։ Ո՛չ։ Եգիպտոսի գաղութի «ինտելիգէն ներկայացուցիչները դեռ չէին հասկացած, թէ ինչ է պահանջում ոչ միայն ես, այլ ամբողջ մարդկութիւնը։ Նրանց ռեպերտուարի մէջ էր նաեւ անգլիացի մի գրագիտուհու` Ֆլորանս Բարքլայի Վարդարան անունով ռոմանից կազմած պիէսը։ Այդ պիէսը, ներկայացնելով անգլիական ընտանիքների բարքերը, նոյն ժամանակ ունէր բաւականին յաջող եւ բարոյալից բովանդակութիւն։ Պարտքի եւ զոհաբերութեան գաղափարների բախումն էր ներկայացուած։ Նրանք խաղացին շատ անգամներ եւ մի ուրիշ պիէս` Մետր Բոլբէկ եւ նրա ամուսինը անունով150։ Ֆրանսիացին թէեւ հաշուում են շատ քաղաքակիրթ, սակայն նա բնաւ յառաջադէմ չէ եւ շատ յաճախ դէմ է իր կնոջ ընտրած կարիերային։ Եւ ոչ միայն Ֆրանսիայում, այլ առհասարակ Եւրո- պայում դեռ շատ քիչ է օգտագործուած կիների օգտակար գործունէութիւնը, քաղաքական կամ ազգայնական հողի վրայ։ Այդ տեսակ կիները մի արտասովոր երեւոյթ են ներկայացնում, որի դէմ մինչեւ անգամ կայ պայքար մղող դասակարգ։ Մեծ թիւով կիներ աշխատում են իբրեւ բանուորուհիներ, խանութներում, բու- ֆէտներում, ճաշարաններում, համարեա թէ բոլոր բարերում, այսինքն` այն տեսակ սրճարաններում, ուր ըմպելիք են ծախում եւ այդ այն ժամանակ, երբ կին բժիշկ, փաստաբան կամ ինժենէր կարելի է մատների վրայ համարել, այնքան նրանք սակաւաթիւ են եւ աւելի սակաւ են Անգլիայում։ Անգլիացի կինն առհա- սարակ շատ յետամնաց է։ Նրանց մեծամասնութիւնը ժամանակ չէ վատնում ո՛չ գիրք, ո՛չ էլ թերթ կարդալու համար, այլ զբաղւում է տան գործերով, ձեռագործով կամ այցելութիւններով։ Նրանք պահպանողական են, զմայլւում են իրենց ապա- գայ երիտասարդ թագուհիով եւ նրա ամուսինով, հետաքրքրւում են նրանց ամէն քայլով եւ բոլորովին անտեղեակ են համաշխարհային հարցերից` ճանաչելով միայն իրեն Չըրչիլը։ Իմ ընկերուհիներից եւ ծանօթ տիկիններից շատերը, որոնք կրթութիւն են ստացած Եգիպտոսի օտար գաղութում, որը մենք հաշուում ենք յետամնաց, Անգլիա այցելելուց յետոյ մնացել էին զարմացած այնտեղի կիների ունեցած միջակ մակարդակից։ Գեղարուեստասիրացի ընտրած Մետր Բոլբէկ եւ նրա ամուսինը պիէսը երեւան է բերում մի կոնֆլիկտ երիտասարդ փաստաբա- նուհիի եւ նրա ամուսինի մէջ։ Կինը բոլորովին լքում է իր ամուսինը` տարուած իր կարիերայով, ըստ ֆրանսիական սովորութեան` ամուսինը պատրաստւում է սիրուհի առնել, երբ կինը յանկարծ հասկանում է իրեն սպառնացող վտանգը եւ կոմպրոմիսի գալով` երկուսն էլ հաշտւում են։ Ահա մի ոչինչ սիւժէտ եւս։ Եթէ լաւ դերակատարներ չլինէին, ինչպիսին էին Վահէ Պօյաճեանը եւ նրա կինը` Այծիկը, առաջին իսկ արարից յետոյ պէտք էր ձգել ներկայացումը։ Սակայն բոլոր միւս խաղացողները եւս շատ լաւ էին հասկացել իրենց դերերը եւ այդ խաղար- կութիւնը ոչ մի բանով ետ չէր մնացած յայտնի ֆրանսիական խումբերի ներկա- 184
յացրած Մետր Բոլբէկից։ 1931-ից մինչեւ 1935-ը թատերական ասպարէզը մնացել էր մեր Կահիրէի սիրողներին։ Եւրոպայից ոչ ոք չէր եկած եւ ոչ էլ ուրիշ գաղութներից։ Ինչ վերաբերում է նուագին, 1930–1931-ին Կահիրէ էր գտնւում յայտնի դաշնակահա- րուհի Միրիմանովան, որն աւարտած էր Մոսկուայի կոնսերվատորիան եւ մեծ յաջողութիւն էր գտած դեռ շատ երիտասարդ տարիքում Ռուսիայում, իսկ յետոյ` Եւրոպայի բոլոր քաղաքներում։ Միրիմանովան դաշնակցական Լիպարիտ Նա- զարեանցի կինն էր, թէեւ Նազարեանցը նրանից շատ աւելի տարիքոտ էր։ Կահիրէում Միրիմանովան նրանից ապահարզան առաւ եւ ամուսնացաւ ֆրանսիական գաղութի մէջ շատ յայտնի Ռենէ Ադդա անունով մի փաստաբանի հետ, որը նոյն ժամանակ մեծահարուստ մէկն էր։ Միրիմանովայի նուագը շատ յուզիչ էր։ Նա ունէր թէ՛ զգացում, թէ՛ շատ հմուտ տեխնիկա։ Հիանալի կերպով նուագում էր Բախի Պրելիւդը եւ Ֆուգան եւ շատ մեծ տեմպերամենտով` Լիստի Կամպանելլան։ Ինքն էլ սիրուն կին էր` միջահասակ, շատէնկա151, փոքրիկ քիթ ու բերանով։ Թէեւ նա կրում էր արդէն երկրորդ երիտասարդութեան կնիքը, սակայն դեռ շատ հմայիչ էր։ Մի բան հաճելի չէր նրա բնաւորութեան մէջ, այդ էր` իր վերջին աստիճանի քմահաճոյ լինելը եւ չափից դուրս դերասանական ձեւեր ընդունելը, մինչեւ անգամ նուագած ժամանակ նա ստեղծում էր անսպա- սելի միզանսցէնաներ։ Օրինակ, իր տուած երկրորդ կոնցերտի ժամանակ նա յանկարծ գլուխը դնելով կլաւիշների152 վրայ` նուաղեց։ Իհարկէ, ժողովուրդը վախեցած ներս խուժեց, բայց Միրիմանովան արդէն ժպտում էր շատ կոկէտ ձեւով։ Նա ուղղակի ուզում էր շեշտել իր նուաղութեամբ իր անչափ բարձր յուզականութիւնը։ Նոյնպէս, յաճախ յայտարարելով իր կոնցերտը` վերջին վայր- կեանին նա յանկարծ յետաձգում էր իր ելոյթը։ Այդ բոլորը սառեցնում էր այն սէրը եւ յարգանքը, որն ունէին նրա տաղանդի հանդէպ։ Նրա քոյրը` Իոլանտա Միրիմանովան, որը նոյնպէս աւարտել էր Ռուսաստանում, շատ լաւ ջութակա- հարուհի էր։ Նա եւս եկաւ Կահիրէ 1933-ին եւ հիանալիօրէն նուագեց «Էվարթ մեմորիալ հոլ» սրահում Գլազունովի շատ դժուար կոնցերտը ջութակի համար։ Սրահը լեփ-լեցուն էր, գլխաւորապէս օտարներով։ Իսկ մենք` հայերս, շատ ուրախ էինք, որ կարող ենք պարծենալ թէ՛ եգիպտացիների, թէ՛ օտարների առաջ, մանաւանդ օտարների, որոնք շատ հպարտ էին իրենց ունեցած երաժիշտ- ներով, թէ մենք եւս ունենք մի շատ տաղանդաւոր ջութակահար, այն էլ` կին։ Դժբախտաբար, մի քանի ամսուց յետոյ Իոլանտա Միրիմանովան մեռաւ Փարի- զում տիֆից։ Դաշնակահարուհի Մարգարիտա Միրիմանովան այժմ էլ Կահիրէ է, սակայն նա այլեւս ելոյթներ չի ունենում։ 1935-ին եկաւ Գերմանիայից մի հայ երգչուհի` Էրա Բադալ անունով, որը տուեց մի քանի երգահանդէսներ եւ խաղաց Գեղարուեստասիրացի հետ օպե- րէտներում, սակայն նրա մասին պիտի խօսեմ ուրիշ առթիւ։ 185
1936-ին Պարսկաստանից ժամանեցին Կահիրէ տէր եւ տիկին Պատ- մագրեանները։ Աշոտ Պատմագրեանը երգահան եւ խմբավար էր, իսկ նրա կինը` Ռոզա Պատմագրեանը, մի գեղեցիկ կին էր` լաւ կազմուածքով, ծիծաղուն, կանա- չաւուն աչքերով, սպիտակ մորթով, միայն իր առաջի ատամները մի քիչ դուրս էին նայում։ Նա մի կրթուած եւ շատ զուսպ կին էր։ Նոյն ժամանակ մեծ դիապա- զոնով լայնածաւալ սոպրանօ դրամատիկ էր։ Աշոտ Պատմագրեանը, իր ասելով, աւարտել էր Լայպցիգի կոնսերվատորիան, ուր ուսումնասիրած էր կոմպո- զիցիայի ճիւղը։ Նա հրատարակեց Կահիրէում երգերի ժողովածու, որոնց մէկ մասը ինքը փոխփոխած էր ու ձայնագրած153։ Եկածի պէս` նա իրեն յայտարարեց ոչ կուսակցական, ուստի երկու կուսակցութիւնները սկսեցին նրան օգնել։ Դաշ- նակցականները տրամադրեցին միայն իրենց սրահը եւ մի քանի երիտասարդներ, այն էլ չպիտի անէին, եթէ Պատմագրեանը յանձնարարականներ չունենար նրանց համար։ Ռամկավարները, ընդհակառակը, շատ օգտակար եղան նրան, թէ՛ սրահը տրամադրեցին, թէ՛ իրենց երկսեռ երիտասարդութիւնը, եւ թէ՛ տոմսակ վաճառեցին։ Իսկ դաշնակցականների օգնութիւնը շատ շուտով վերջ գտաւ։ Պատմագրեանին ինքը` Նաւասարդեանը վռնդեց սրահից, ըստ իր բարի սովորու- թեանը` պատճառ բերելով, թէ նա Պարսկաստանից մի նամակ է ստացել, որի մէջ նրան յայտնել են, թէ Պատմագրեանը մատնիչ է եւ բոլշեւիկների լրտես, թէ նա մատնել է մի ինչ-որ դաշնակցական ընկեր պարսկական կառավարութեան։ Զրպարտութեան որեւէ աներեւակայելի պատրուակ նրանք միշտ ունէին պատ- րաստ իրենց արկղներում։ Ամբողջ քաղաքով տարածուեց անմիջապէս, թէ Պատմագրեանը բոլշեւիկեան ագենտ154 է։ Սակայն շուտով պարզուեց, որ այդ սուտ է եղել, եւ նա հանգիստ շարունակեց իր գործը։ Շատ եռանդուն մարդ լինելով` լաւ կազմակերպիչ էր նոյն ժամանակ։ Նրա առաջին երգահանդէսը կայացաւ Կահիրէի «Էվարթ մեմորիալ հոլի» մէջ, որը լեփ-լեցուն էր։ Յայտագիրը կազմուած էր երկու մասից։ Առաջինը` եւրոպական նուագից եւ երգերից, իսկ երկրորդ մասն ամբողջովին հայկական էր։ Այդ իր առաջին ելոյթի համար Պատմագրեանը հրաւիրեց իմ ամուսնուն` Նաում Պոլեակինին, որն առաջին ջութակահարն էր։ Յայտագիրը սկսուեց խմբերգով Վագնէրի Լոենգրին օպերայից, օրկեստրի ընկերակցութեամբ։ Խօսքերը հայերէն էին։ Այդ մասում երգեց Ռոզա Պատմագրեանը իտալերէն լեզուով Շուբերտի սերենադան եւ Բելլինիի Նորմա օպերայից յայտնի արիան` «Կաստա դիւա»ն։ Իմիջիայլոց, պատմում են, թէ Բելլինին, երբ առաջին անգամ ներկայացրել է իր Նորմա օպերան, ոչ մի յաջողու- թիւն չի գտել, եւ շատ դառը կերպով հիասթափուել է։ Բայց իր մի մտերիմ ընկերոջ խորհուրդով նա անմիջապէս մտցնում է օպերայի մէջ «Կաստա դիւա» արիան, եւ երկրորդ ներկայացումին այդ երգից յետոյ որոտալից ծափահարութիւնները վճռում են օպերայի բախտը եւ Բելլինիի տաղանդը։ Ռոզա Պատմագրեանի ձայնը շատ ուժեղ եւ բարձր սոպրանօ էր, նոյն ժամանակ եւ հաճելի ու շատ համապա- 186
տասխան այդ երգին։ Սակայն նա շատ տգեղ ձեւ էր գործածում երգած ժամանակ, որը նսեմացնում էր նրա երգերի գեղեցկութիւնը։ Կ’երեւի թէ` երգչուհիների եւ երգիչների ունեցած ընդհանուր պակասը նա էլ ունէր։ Երգած ժամանակ չգիտէր` ինչ անել իր ձեռքերի հետ, ուստի բեմի վրայ մի գիրք էր բռնած ձեռքերում, բայց երգած ժամանակ, մանաւանդ բարձր նոտաներ առած ժամանակ ձեռքերը հեռացնում էր կրծքից ու նորից միացնում։ Այդ միօրինակ, կրկնուող ձեւը շատ տգեղ էր։ Չնայած նրան արած նկատողութեան` նա չկարողացաւ զատուել ո՛չ գրքից, ո՛չ էլ այդ ձեւերից։ Երկրորդ մասում նա երգեց մի շարք Կոմիտասի երգե- րից։ Երգեց եւ Դոյ դոյը եւ Հոյնար հոյնարը` խումբի հետ։ Բոլոր այդ երգերը շատ յաջող էին ու կրկնուեցին։ Իսկ կոնցերտի վերջին կտորը Պատմագրեանի ինքնու- րոյն աշխատանքն էր, որի անունն էր Նինամի հարսանիքը, ամբողջովին օրկեստրի համար։ Դա մի շատ յաջող գրուած երաժշտական նորութիւն էր հայ գաղութի համար։ Նրա մէջ պարզ լսւում էր հարսանիքի պատրաստութիւնը, շուիների (ֆլէյտաների) տխուր երգը, երբ հարսը տանում են, եւ յետոյ բոլոր գործիքների զուարթ համաչափ պարի եղանակը, ուր թմբուկները տաշ-տաշի էին կանչում։ Իսկապէս, դա մի շատ գեղեցիկ հեղինակութիւն էր, որը եւ կրկնուեց ծափերի մէջ։ Պատմագրեանները երկար մնացին Եգիպտոս, մօտ մէկուկէս տարի։ Այդ միջոցին նրանք կազմակերպեցին երգահանդէսները թէ՛ Ալեքսանդրիայում, թէ՛ նորից Կահիրէում։ Իսկ նրա կինը տուեց իր երգահանդէսը մենակ, օտար շրջանակների համար։ Նա շատ հեզ բնաւորութիւն ունէր, թէեւ հպարտ էր։ Պատմագրեանն իր գործերը մենակ էր կարգադրում` երբէք չգործածելով իր կինը իբրեւ զէնք, ինչպէս յաճախ սովորութիւն ունէին վարուելու մի շարք Կահիրէ եկած դերասան-մերասանները։ Այդ պատճառով էլ նրանք կարողացան մնալ Եգիպտոս` միշտ նոյն յարգանքով շրջապատուած։ Պատմագրեանը կազմակեր- պեց նաեւ Տէրն ու ծառան օպերէտը, որը նոյնպէս յաջողութիւն ունեցաւ։ Պատմագրեանը ինքը եւս սիրուեց մեր երիտասարդութեան կողմից, որոնք նրան ամէն կերպ օժանդակեցին, թէեւ նա առաջին հանդիպումից չէր քաշում իր կողմը ոչ ոքի, սակայն ճանաչելով մօտիկից` դառնում էր հաճելի եւ շատ մտերմութիւն էր ստեղծում։ Նրա արտաքինը բոլորովին հայի նման չէ. մազերը, Զարիֆեանի մազերի նման, կարմրադեղին են, աչքերը նոյնպէս բաց գոյնի, երեսը կոլոր եւ առաջին հայեացքից նա նման է մի գերմանացու, որը բաւականին գարեջուր է խմել իր կեանքում։ Սակայն իրականութեան մէջ նա խմիչք չէր գործածում։ Նա առանձնապէս էր յարգում իմ ամուսնոյս` ասելով, թէ նրա ջութակը տասներկու ջութակ արժէ։ Նա շատ ջանք թափեց մնալ Կահիրէում։ Չնայած որ նա լաւ ձիրք ունէր, ծանօթ էր երաժշտութեան կանոնների հետ եւ հասկացող, հմուտ նուագա- ծու էր, ինքը դաշնակ էլ էր նուագում, սակայն չկարողացաւ գրաւել եկեղեցու խմբապետի տեղը, որն արդէն մի ծերացած մարդ էր, դանդաղաշարժ եւ սահմա- նափակ իր գործելու կերպում։ Խնամիական կապերը դեռ շատ խոր արմատներ 187
էին տպել մեր գաղութի կեանքում, եւ եկեղեցու խմբապետը նորից ամուր նստեց իր տեղը, իսկ Պատմագրեանները նորից գնացին Պարսկաստան։ 1945-ին նրանք կրկին եկան Եգիպտոս։ Սակայն այդ անգամուայ իրենց տուած հանդէսները չունեցան առաջուայ հմայքը։ Առաջին պատճառն այն էր, որ Եգիպտոսի գաղութը չէր սիրում կրկնութիւններ։ Այդ ոչ միայն մեր հայ գաղութի առանձնաշնորհն էր, այլ բոլոր օտար գաղութների։ Ամենահետաքրքիր կոնցերտները լեցւում էին միայն մէկ անգամ։ Ժողովուրդը դեռ պատրաստուած չէր մարսելու համար` երկու անգամ տեսնելու նոյն անձնաւորութիւնը կամ լսել։ Իսկ երկրորդ պատ- ճառն այն էր, որ Ռոզա Պատմագրեանն այլեւս նոյնը չէր։ Տասը տարուայ մէջ նա շատ էր փոխուել եւ Երուսաղէմում եղած ժամանակ, մինչեւ Կահիրէ գալը, հիւանդացած էր ու կորցրած թէ՛ իր ձայնի ուժը, թէ՛ իր սիրուն կանացիութիւնը։ Չնայած դրան, նրանք կազմակերպեցին մէկ հանդէս։ Տիկինը մի քանի անգամ երգեց Պետական ռադիոյից, եւ նրանք նորից վերադարձան Պարսկաստան։ Իրենց ասելով` նրանք շատ էին փափագում անցնել Հայրենիք։ Պատերազմից մէկ տարի առաջ, 1938-ին Եգիպտոս եկած էր կոմպոզիտոր եւ դիրիժոր Գուրգէն Ալեմշահ։ Բոլոր նրանից առաջ եկող-գնացող երաժիշտները նման էին մի փոքրիկ գիսաստղի, որը սլանում է երկնքում` թողնելով մի գիծ, որը եւս անհետանում է յաւէտ։ Ալեմշահը կարող է հաշուըուել իսկական մի աստղ մեր հայկական երաժշտական երկնքում (արտասահմանում)։ Նա սովորած էր Փարիզում, ունէր լուրջ հիմերի վրայ դրուած պատրաստականութիւն։ Նա խորը կերպով ուսումնասիրած էր նուագի բնոյթը եւ նրա կանոնները եւ ինքը թէ՛ լաւ, հմուտ ղեկավար էր եւ թէ՛ նոյն ժամանակ` շատ հետաքրքրական երգահան։ Նրա գրած երգերը շատ մեծ ընդունելութիւն էին գտած թէ՛ հանդիսականների կողմից, թէ՛ երգիչների։ Եթէ Կանաչեանի երգերը համարեա բոլորը կրում էին ժողովրդա- կան կնիք, իսկ Սրվանձտեանցինը մելոդիկ էին, բայց յաճախ տարուած մոդեռ- նիզմով, Ալեմշահը գրում էր զուտ կլասիկ դպրոցի պահանջների համեմատ` ուղեւորուելով իր սեփական հարուստ ոգեւորութեամբ։ Նրա երգերը հաստա- տում են այն փաստը, որ գեղեցիկ երկ ստեղծելու համար բնաւ անհրաժեշտ չէ վազել այն ուղղութեան ետեւից, որը տիրապետում է արդի շրջանակներում, այլ միայն հետեւել իր տաղանդին եւ իր սրտի յուզումներին։ Ալեմշահը մեր արտա- սահմանեան փոքր պլեադայի ամենաաչքառու դէմքն էր, ափսոս, որ նա յանկար- ծամահ եղաւ 1946-ին, դեռ այնքան երիտասարդ հասակում, երբ եկած էր Նիւ Եորք` իր համերգը կազմակերպելու համար155։ Կահիրէում նա տուեց իր համեր- գը «Էվարթ մեմորիալ հոլի» մէջ։ Առաջին մասը կազմում էին օրկեստրի համար գրած կտորները` սիւիտա, ուվերտիւրա (նրա գրածների մասին իմ ամուսինը, որն առաջին ջութակն էր նուագում նրա կոնցերտի ժամանակ, ասում էր, թէ Ալեմշահն իրապէս լաւ կոմպոզիտոր է), իսկ երկրորդ մասը կազմուած էր հայե- րէն երգերից, որոնք պիտի երգէր տիկին Աստղիկ Բաբլանեանը։ Նա ունէր գեղե- 188
ցիկ մեցցօ-սոպրանօ, յաճախ երգում էր Պետական ռադիոյից, սակայն շատ վախկոտ էր բեմի վրայ, ինչ որ ազդում էր եւ նրա երգի վրայ, անշուշտ։ Իսկ այդ գիշեր, բեմ բարձրանալուց առաջ, նա ջղային մի շոկ է ունենում եւ ամբողջ մարմնով դողալով` մերժում է բեմ գնալ։ Ժողովուրդը սպասում է, օրկեստրը` նոյնպէս, ղեկավար Ալեմշահը կանգնած է իր տեղը. նա մի շատ ներկայանալի դիրիժոր էր` բարձրահասակ, կոլորադէմ, արտիստիկ գլխով, գեղեցիկ աչքերով։ Ալեմշահը, զարմանալով, թէ ինչու է ուշանում երգչուհին, ներս է գնում, եւ երբ տեսնում է նրա ջղային վիճակը, մի լաւ ապտակ է իջեցնում նրա այտին ու խիստ պահանջում. «Անմիջապէս բե՛մ եկէք»։ Այդ սաստեց տիկնոջ վրայ, նա դուրս եկաւ եւ շատ յաջող երգեց։ Կոնցերտից յետոյ Ալեմշահը համբուրում է նրա ձեռքը` ներողութիւն խնդրելով իր կոպիտ ժեստի համար եւ բացատրում է, որ նա յաճախ է պատահած այդ տեսակ դէպքերի, ուր անհրաժեշտ են խիստ միջոցներ։ Ալեմ- շահն այնքան անկեղծ էր եւ դուրեկան, որ տիկինը ծիծաղելով ինքը նրան շնոր- հակալ եղաւ նրա տուած դասի համար։ Դուրսից եկած հիւրերի շարքում եղաւ եւ ջութակահար Ֆիլիպ Աղազարեանը, որը նոյնպէս աւարտած է Փարիզի կոնսերվատորիան։ Դժբախտաբար, նա եկաւ Կահիրէ տարուայ ամենաանյաջող մի ժամանակ կոնցերտի համար, յուլիս ամիսն էր 1938-ին, երբ ամէնքը շտապում են հեռանալ Կահիրէում սկսուած դժոխային տաքերից։ Այդ պատճառով «Մեմորիալ հոլի» սրահը, որը 1500 հոգիի համար էր շինուած, երեք քառորդը պարապ էր, երբ բեմ եկաւ մի գեղադէմ, սեւաչեայ, 30-35 տարեկան երիտասարդ ջութակահար։ Նրա նուագը մաքուր էր եւ զգայուն, տոնը շատ փափուկ էր, սակայն նա յուսախաբ թողեց օտարներին, որոնց կարծիքը միշտ մեծ արժէք ունէր մեր գաղութի համար։ Յուսախաբութեան պատճառը Աղազարեանի ընտրած յայտագիրն էր, որի մէջ չկար ոչ մի լուրջ կտոր, որով դատում են առհասարակ երաժիշտի ստանդարտը։ Ո՛չ Գլազունովի, ո՛չ Չայկովսկու, ո՛չ էլ Բեթհովէնի կամ մինչեւ անգամ այնքան թեթեւ Մոցարտի կտորներից ոչ մէկը, այլ փոքրիկ ռոմանսներ։ Երբ կոնցերտից յետոյ Աղազարեա- նին նկատեցին իր գործած սխալ ընտրութիւնը, նա բացատրեց այդ իր ունեցած գաղափարով Եգիպտոսի գաղութի մասին։ Նա կարծում էր, թէ Եգիպտոսում լուրջ երաժշտութիւն հասկացող չկայ եւ ընտրել էր ժողովուրդին մօտիկ հասկա- նալի կտորներ։ Աղազարեանը եկաւ երկրորդ անգամ եւս Եգիպտոս, այդ 1946-ին էր, նա բերած էր իր հետ մի հմուտ դաշնակահարուհի, ֆրանսուհի, արդէն ծերացած, սպիտակ մազերով, որը թէ՛ ինքը նուագեց սոլօ մի կտոր, եւ թէ՛ ընկե- րացաւ նրան իբրեւ ակոմպանիատորշա156։ Աղազարեանն այս անգամ դրած էր պրոգրամմայի մէջ Բեթհովէնի 2-րդ սոնատան, Կորելլիի սոնատան, Հուբայի ցիգան երգը, Սարասատէի Գնչուական երգերը, իսկ երկրորդ մասում` հայերէն կտորներ։ Սրահը բաւական լեցուած էր։ Աղազարեանն արդէն ծանօթ էր հայ հասարակութեանը, իսկ օտարներին տոմսակ ծախելով միշտ զբաղւում էր վեր- 189
ջերս կազմակերպուած երաժշտական միութիւնը։ Ջութակահարը բեմ եկաւ շատ քիչ փոխուած արտաքինով, նոյն գեղադէմ մէկը, նոյն մանկունակ ժպիտը երեսին։ Սակայն նրա նուագը փոխուած էր։ Յայտնի էր, որ պատերազմի տարիները ձգած էին նրա վրայ իրենց ծանր կնիքը։ Գուցէ նա ստիպուած էր աշխատելու որեւէ սրճարանում, որոնցմով լի է Փարիզը եւ ուր պատսպարւում են օրուայ աշխա- տանքով ապրող նուագածուները։ Կոնցերտը սկսուեց մէկ անախորժ անակնկա- լով։ Երկրորդ սոնատի տեղ Աղազարեանը նուագեց առաջինը, այդ արդէն ներելի չէ մի լուրջ նուագածուի համար` վերջին վայրկեանին փոխել այն կտորը, որի վրայ ծանրացած է յայտագիրը` ընտրելով այն, որն աւելի հեշտ է։ Եւ մինչեւ անգամ այն սոնատան նա նուագեց ինչպէս սկսնակ մի աշակերտ։ Եւ առհա- սարակ, եւրոպական այն կտորները նա լաւ նուագեց, ուր չկար տեխնիկայի տեսակէտից ոչ մի դժուարութիւն։ Նրա կանտոն, այսինքն` երգեցիկ մասը, շատ հաճելի էր։ Զորօրինակ, Հուբայի եւ Սարասատէի Գնչուական երգերի մէջ նա գեղեցիկ կերպով նուագեց առաջին մասը, իսկ երկրորդը, որը շատ արագ պիտի կատարուի, նա ձգձգեց, ուստի տպաւորութիւնը կորաւ։ Իսկ ինչ վերաբերում է մեր հայկական կտորներին, կարելի է առանց չափազանցելու ասել, որ նա անգե- րազանցելի նուագեց Էնզելին եւ Ղրիմի եղանակները` Սպենդիարովի հեղինա- կութիւնը։ Երկուսն էլ ուղղակի խօսեցին հայերի սրտին եւ անվերջ ծափերի մէջ կրկնուեցին, պատճառը նրա յուզիչ եւ անուշ ճիպոտի, «արշէի»157 ձայնն էր։ Օտարները եւս խանդավառուեցին եւ միւս օրը գրեցին թերթերի մէջ, թէ Աղա- զարեանի ապագան արեւելեան ֆոլկլոր նուագելու մէջն է։ Կարծում եմ, որ Աղազարեանը շատ էլ գոհ չէր կարող մնալ այդ նկատողութիւնից։ Որքան որ մեր երգերը գեղեցիկ լինեն, մինչեւ անգամ` անզուգական, նրանք չեն կարող լինել իբր չափանիշ ջութակահարի կարողութեան։ 1938-ին նորից Պարսկաստանից, ինչպէս առաջ Կոստանեանները, Պատ- մագրեանները, եկան եւ դերասան Մարութեանը եւ իր կինը` Ռոզիկը, որը թէ՛ սիրուն էր, թէ՛ շատ ընդունակ, միայն շատ փոքր էր։ Մարութեանը դաշնակցական էր եւ անշուշտ, իր կուսակցութիւնը պիտի նրան օգտակար լինէր։ Սակայն, ինչպէս միշտ, այդ կուսակցութեան վրայ մինչեւ անգամ իր շողոքորթներին չէին կարող ապաւինել։ Նրանք տրամադրեցին իրենց սրահը միայն փորձերի համար։ Մարութեանը խաղաց մի շարք պիէսներ, որոնցից ես ներկայ էի միայն Պատուի համար դրամային, ուր խաղում էին մի քանի հոգի եւ ռամկավարներից։ Մարութ- եանը կատարում էր Էլիզբարովի դերը, իսկ նրա կին Ռոզիկը` Մարգարիտը։ Մարութեանը, որ ինքն իրեն հաշուում էր դերասան, ոչ մի վայրկեան չկարողա- ցաւ յուզել կամ տպաւորել հանդիսականներին Էլիզբարովի տիպի բացասական կողմերով։ Իսկ նրա կինը, մի անվարժ սիրողուհի, հազիւ մէկ տարի միայն բեմի վրայ, իսկապէս օժտուած էր բնութեան կողմից եւ շատ մեծ ոգեւորութեամբ ու հասկացողութեամբ խաղաց Մարգարիտի դժուար դերը։ Նրա այն տեսարանի 190
մէջ, ուր նա բացատրւում է հօր հետ եւ հայրը նրա վրայ բարկանում է, նա եղաւ մի շատ յուզիչ Մարգարիտ։ Նրանք շուտով վերադարձան Պարսկաստան` Ռոզիկը տանելով իր հետ Կահիրէից մեծ քանակութեամբ զարդեր, հագուստներ, գլխարկներ, որոնցմով նա զմայլւում էր ու յաճախ ցոյց տալիս իր երեխայական մտայնութիւնը։ «Եթէ մէկ օր ամուսինս ինձ համար ոչ մի բան չառնի, ես լաց եմ լինում», – ասում էր նա։ Ու խեղճ ամուսինը պարտաւոր էր կատարել իր փոքրիկ կնոջ պահանջները` նրան բախտաւոր անելու համար։ Պարսկաստանում նրանք այլեւս չխաղացին, այն պատճառով, որ Ռոզիկի հայրը մի շատ խիստ մարդ էր, թատրոն-մատրոն չէր սիրում ու պատրաստ էր բաժանելու իր աղջիկն ամուսնուց, եթէ նա պիտի դերասանութիւն անէր։ Այդպիսով վերջացաւ Ռոզիկ Մարութեանի կարճատեւ կարիերան, նա սկսուեց Նեղոսի ափերի մօտ ու այնտեղ էլ քնեց խոր քնով, չնայած որ աղջիկն ունէր ամէն ինչ լաւ դերասանուհի լինելու համար։ Մէկ անգամ եւս արտասահմանն իր բարքերով խոչընդոտ եղաւ տաղանդի զարգացումին։ 1938-ին եկան Պարսկաստանից նաեւ Աշոտ Առուստամեան թառիստը եւ Հայկ քեմանչիստն իրենց կիներով։ Աշոտը կարճահասակ, հաճելի երիտասարդ էր, ծիծղուն աչքերով։ Կրթուած ձեւեր ունէր եւ շատ բարի բնաւորութեան տէր էր։ Նա բաւական լաւ էր նուագում թառի վրայ եւ աւելացնում էր իր խաղի հմայքի վրայ հայերէն նոր (մեզ համար) երգեր։ Նա շատ պարզ հասկանալի դիկցիա ունէր ու փոքրիկ քնքուշ ձայն։ Նրա եւ Հայկի նուագը երգերով միասին մեծ յաջո- ղութիւն ստեղծեց։ Ժողովուրդը նրանց սիրեց ու անմիջապէս օրինակեց նրանց երգերը, որոնցից առանձնապէս հաւանել էր Ես պուճուր, եարս պուճուր երգը եւ Հայաստանի մարալ աղջիկը։ Աշոտի կինը` Արեգնազը, մի երիտասարդ, նիհար, սեւաչեայ, սիրուն հայուհի էր։ Նա եւս փոքր քնքուշ ձայն ունէր եւ լաւ էլ պարում էր մեր արեւելեան պարերը, մանաւանդ շատ յաջող էր Կինտաուրի պարի մէջ։ Իսկ Հայկը բոլորովին ուրիշ տիպ էր։ Նա պատկանում էր հարսանիքներում ու քէֆերում նուագող անտաշ աշուղների կարգին։ Նա մշակոյթն անիծում էր, ինքն անկիրթ էր իբրեւ քեմանչիստ, նա երբէք չէր կարող համեմատուել Ռուբէնի հետ, որն այնքան մեծ յաջողութիւն ունեցաւ Կահիրէում։ Հայկի կինը նոյնպէս պատկանում էր իր ամուսնու շրջանակին, սակայն դա մի շատ սիրուն կին էր` բարձրահասակ, կոլոր սպիտակ դէմքով, գեղեցիկ քիթ ու բերանով ու կարծես նկարած յօնքերով, միայն թէ այնքան միամիտ էր, որ ամուսինը շատ յաճախ բարկացած ասում էր նրան. «Ի՞նչ անեմ, որ սիրուն ես, համա յիմար ես»։ Նուագահանդէսին Աշոտը եւ Հայկն առաջ նուագում էին միասին որեւէ արեւելեան կտոր, իսկ յետոյ Աշոտը երգում էր Հայկի քեմանչայի ընկե- րակցութեամբ, վերջն էլ Արեգնազը պարում էր մենակ եւ Մանեայի` Հայկի կնոջ ընկերակցութեամբ։ Պարերը եւս իրենց գեղեցկութիւնն ունէին, հագուստների, գեղեցիկ գոյները, նոր եղանակներին միանալով հաճելի էին մեր ժողովուրդին։ 191
Նրանց նուագահանդէսն առաջին անգամ կազմակերպուեց արաբական կոնսերվատորիայում, որն արաբները տրամադրեցին։ Ներկայ էին մեծ քանակու- թեամբ արաբ երաժիշտներ, որոնք շատ հաւանեցին նրանց դուէտները։ Թէեւ նրանք տեսած են դուրսից եկած քեմանչիստներ (Մարոկից կամ Թունիսից եկած), բայց նրանք երբէք չեն կարող հասնել մեր քեմանչիստների նուագին։ Արաբների քեմանչան անուանում են «ալի բաբա», իսկ թառը նրանց համար մի մեծ նորու- թիւն էր, որովհետեւ այդ գործիքը Եգիպտոսում գոյութիւն չունի*։ Նրանք, ինչպէս եւ տաճիկները, նուագում են ուդ գործիքի վրայ, որն իր կառուցուածքով նման է աւելի գիտառայի158։ Պէտք է ասել, առանց աւելորդ շովինիզմ ունենալու, որ մեր թառը (թէեւ նա մերը չէ, այլ պարսիկներից մեզ մնացած մի գործիք), շատ աւելի քաղցրահնչիւն է եւ յուզիչ, քան տաճկական կամ արաբական ուդը։ Անշուշտ, մեծ դեր են կատարում նաեւ նրանց նուագած եղանակները, որոնք ո՛չ սիգեահի, ո՛չ չարգեահին նման են, այլ կազմուած միշտ մինօրինակ, երկու-երեք նոտաների վրայ, մի անորոշ մեղեդի, որը շատ հեռու է մեղեդիի նմանելու։ Անշուշտ, արաբ- ները պիտի հաւանէին Հայկի եւ Աշոտի նուագը։ Աշոտը եւ Հայկը համարեա թէ մէկ տարի մնացին Եգիպտոսում։ Նրանք խաղացին եւ Արշին մալ ալանը սիրողների ուժերի հետ, բայց այդ ներկայացումը ոչ մի խանդավառութիւն չստեղ- ծեց, որովհետեւ խաղացող ուժերը միջակ էին, իսկ Արեգնազն ու Մանեան էլ (Հայկի կինը) առաջնակարգ ձայներ չունէին, նոյն ժամանակ նուագն էլ օպերէտի համար աղքատ էր, միայն թառով եւ քեմանչայով։ Վերջիվերջոյ նրանք եւս բռնեցին վերադարձի ճամփան, նորից վերադարձան Պարսկաստան, ուր, անշուշտ, կարողանում են աւելի տեւական կերպով ապահովել իրենց կեանքը, թէկուզ հարսանիքներում կամ խնջոյքներում նուագելով, ինչ որ անկարելի էր Կահիրէում, ուր նրանց եթէ հրաւիրում էին, միայն ձրի լսելու համար էր։ Եգիպտոսի տաք, կրակոտ արեւի մէջ կարծես թէ ձուլւում էին ընդմիշտ մարդկա- յին ամենապարզ, ամենահարազատ զգացումները` մնալով միայն մի քանի անհատների մօտ, որոնց կարելի է համարել մատների վրայ։ Կահիրէի մեր հայկական ասպարէզն ունէր մի շարք երիտասարդ երգչուհի- երգիչներ։ Երգիչներից ամենալաւ մարզուած ձայն ունեցողներ` բաս-բարիտոն Օգոստինոսեանը, որը յաճախ երգած է Պետական ռադիոկայանից, սակայն նա նախընտրում էր օտար լեզուով երգել, եւ ճիշտն ասած, նրա երգելու եղանակը հայերէն երգերի մէջ յաջող չէր։ Կիների կողմից մենք աւելի հարուստ էինք։ Ունէինք օրիորդ Արմինէ Զաքարեանը, որն այժմ տիկին Թութունջեան անունով երգում է Սպենդիարեան անունի Երեւանի Պետական օպերայի մէջ։ Նա շատ գեղեցիկ սոպրանօ լիրիկո-դրամատիկ ունի։ Կահիրէի մէջ նա սովորում էր * Ռուբէնն առաջինն էր, որ նուագեց քեմանչայի վրայ։ Քեմանչան ծանօթ էր միայն դրսից եկող նուագողներով, իսկ թառը բոլորովին անծանօթ էր։ 192
տիկին Ֆելդման լեհի մօտ։ Նրա մօտ սովորած են նաեւ Օգոստինոսեանը եւ որդիները։ Ֆելդմանը հաշուըւում է Կահիրէում ամենալաւ դասատուն։ Արմինէ Թութունջեանն ունէր բեմական յատկութիւններ եւ երգելու ժամանակ շատ ան- վախ է եւ համարձակ։ Մեկնելուց առաջ նա կազմեց իր երգահանդէսը, ուր երգեց հայերէն երգերի շարքն եւ օտար օպերաների արիաները։ Թէ՛ հայերէն, թէ՛ այդ վերջին արիաներով նա շատ մեծ տպաւորութիւն թողեց բազմաթիւ օտար հան- դիսականների վրայ։ Նա երգեց նաեւ Միրէյլ` Կունոյի օպերայում, որի մասին պիտի խօսեմ իր կարգին։ Բացի նա, Կահիրէն կարող է պարծենալ մի ուրիշ հայ երգչուհիով, որը նոյնպէս այս տարի հայրենադարձների մէջն է։ Այդ Գոհարիկ Խաչատուրեան- Գասպարեանն է։ Նա մի շատ քնքուշ լիրիկո-կոլորատուրնոյ159 սոպրանօ է, որի ամենամեծ յատկութիւնն է նրա դիապազոնի ունեցած հազուագիւտ բարձր նոտաներն են։ Առհասարակ, այդ կարգի ամենայայտնի սոպրանոների ունեցած լիմիտը ֆա նոտան է։ Գոհարիկ Գասպարեանը ազատ առնում է լա նոտան։ Եգիպտոսում ոչ մի լուրջ դպրոց չլինելու պատճառով ամէնքը ստիպուած են ինքնուրոյնութեամբ սովորել։ Միայն դասերը քիչ լինելով, որն առնում էր Գոհարիկ Գասպարեանը, նա իր երգերի մեծամասնութիւնը սովորում էր դիսկից։ Գասպարեանը շատ մեծ յաջողութիւն ունէր Եգիպտոսի օտար շրջանակներում։ Նա երգեց նաեւ օպերայում Ռոզմարին, կազմակերպուած անգլիական խմբի կողմից, որոնք չունէին այդ օպերէտի գլխաւոր դերակատարուհին։ Առհասարակ, օտարներն անուանում էին Գասպարեանին «սոխակ»։ Կահիրէում ամէն տարի Ֆարուկ թագաւորի տօնախմբութիւնը կատարւում էր շատ մեծ շուքով, մի հարուստ ականաւոր սուրիացու պալատում։ Այդ սուրիացին` Շամմաս բէյ անունով, ամէն կերպ աշխատում էր փաշայի տիտղոս ստանալ, ուստի ահագին գումարներ էր ծախսում` թէ՛ նուիրելով զանազան բարեգործական նպատակ ունեցող եգիպտական հիմնարկներին, թէ՛ իր պալատում կոնցերտներ սարքելով։ Սակայն մինչեւ մեր 1948-ին մեկնելը Եգիպտոսից Հայրենիք, նա դեռ փաշա չդառաւ եւ չպիտի էլ դառնայ այն օտարատեաց մթնոլորտի պատճառով, որը սկսել է տիրել վերջին տարիներն այնտեղ։ Շամմաս բէյի կոնցերտը կազմակեր- պողը միշտ եղել է իմ ամուսին Նաում Պոլեակինը։ Նա հրաւիրում էր թէ՛ նուագա- խումբը, որին ղեկավարում էր ինքը, թէ՛ մասնակցող ուժերը։ Կոնցերտներից մէկին ամուսինս հրաւիրեց եւ Գոհարիկ Խաչատուրեան-Գասպարեանը, որն ունեցաւ մի աննախընթաց յաջողութիւն։ Հիւրերը, որոնց մեծամասնութիւնը եւրոպական բարձր դասակարգիցն էր, եւ նոյն ժամանակ` օտար դեսպաններն իրենց կիների հետ, Շամմաս բէյի հետ պահանջում էին անվերջ` «Սոխա՛կը», «Le rossignol!», ծափահարում էին նրանք, «le petit oiseau»` «փոքրիկ թռչնի՛կը»։ Մեր փոքրիկ թռչնիկն այժմ գտնւում է հարազատ հողի վրայ, ուր նա, անշուշտ, պիտի ունենայ իր կեանքի ամենամեծ յաջողութիւնը` երգելով իր հայրենակիցների 193
համար եւ պիտի ունենայ այն փայլուն ապագան, որին նա արժանի է։ Կահիրէի երգիչների թիւը շատ սահմանափակ լինելով` երգիչների միջից կարելի է յիշել մի սիրող` Վահէ Աստուածատուրեանը, որն ունէր լաւ մարզուած ձայն։ Նա լիրիկո-դրամատիկական տենոր էր եւ նոյն ժամանակ` մի մեծ պակաս. նա շատ մեծ կարծիք ունէր իր ձայնի մասին եւ նախընտրում էր երգել օտար լեզուներով։ Նա եւս յաճախ երգած է Պետական ռադիոյից ուրիշների պէս։ Մէկ անգամ ես գտնւում էի պետական թատրոնում Ֆաուստ օպերայի ներկայացման, որն ինչպէս ամէն տարի տրւում էր որեւէ օտար խմբի կողմից, իսկ այդ անգամ` արտասահմանից ժամանակ ֆրանսիական խումբն էր։ Ամբողջ արարի միջոցին ետեւի կարգում նստած մի տղամարդ ամենակոշտ խօսքերով բացատրում էր իր հետ եկած ծանօթ այր եւ կնոջ Ֆաուստի բովանդակութիւնը։ Իսկ անտրակտի ժամանակ խօսելով իր ձայնի մասին` նա յայտարարեց իր ծանօթներին, թէ մէկ օր առաջ կոնցերտ տալուց լաւ երգելու համար նա անպայման ոտքերը պիտի դնէ տաք ջրի մէջ։ Ես չկարողացայ համբերել եւ ետ դարձայ` տեսնելու համար, թէ ով է այդ տեսակ անմիտ խօսողը։ Դա մի սեւաչեան, խոշոր քիթով, թէեւ երիտասարդ, սակայն արդէն ճաղատ գլխով մի մարդ էր։ Կ’երեւի, թէ նրա կողքին նստած մարդը եւս չհաւանեց նրա խօսքերը, որովհետեւ ասեց նրան. «Էհ, բարեկամ, լաւ երգողը ո՛չ տաք, ո՛չ ալ պաղ ջուրի պէտք ունի»։ Պատահմամբ ես մի քանի ժամանակ յետոյ ներկայ եղայ մի երեկոյթում, ուր երգում էր այդ ճաղատագլուխը, եւ իմացայ, թէ դա Վահէ Աստուածատուրեանն է։ Քիչ մնաց, թէ ես էլ պիտի կրկնէի այն մարդու խօսքերը. «Լաւ երգողին ո՛չ տաք է պէտք, ո՛չ պաղ»։ Նրա ձայնը մի հասարակ տեմբր ունէր, մի քիչ տիրացուի շեշտով. քթի մէջ էր երգում, եւ յայտնի էր, թէ երգած ժամանակ մինչեւ անգամ ինքն իր ձայնը հաւանում էր։ Ալեքսանդրիաբնակ մի երիտասարդ, շատ գեղեցիկ բարիտոնի տէր, դա Միհրան Երկաթն էր, որը նոյնպէս գտնւում է այժմ Հայրենիքում եւ երգում է Պետական օպերայում։ Նրա մասին ես պիտի յիշեմ քիչ վերջ, իր կարգին։ Կահիրէ ունենք նաեւ մի ուրիշ տաղանդաւոր հայ երգչուհի` Անրիետա Կարապետեան անունով, բայց նա, դժբախտաբար, օտար կրթութիւն ստացած է, ոչ մի խօսք հայերէն չգիտէ, սակայն ուրախալի է այն փաստը, որ նա հոգիով հայ է ու անչափ սիրում է հայերէն լեզուն։ Նրա մասին էլ պիտի խօսեմ իր կարգին։ Եթէ Եգիպ- տոսում, մանաւանդ Կահիրէում գոյութիւն ունենար մի լուրջ կոնսերվատորիա, ուր կարելի լինէր մարզել ձայնը, սովորել դիկցիա, խաղ, ծանօթանալ բեմի դժուար օրէնքների հետ, միայն մեր գաղութի ունեցած ձայներով եւ շնորհքով կարելի կը լինէր ստեղծել մշտական օպերային խումբ։ 194
ԳԼՈՒԽ 8 Եգիպտոսում չունէր նաեւ գոյութիւն ոչ մի թատերական դպրոց իրենց` եգիպտացիների համար։ Բոլոր եգիպտացի, այսինքն` արաբ դերա- սանները, խաղում էին առանց որեւէ պարտականութեան։ Մի քանի առաջնակարգ դերասաններ եղած են արտասահմանում, ուր եւ տեսած ու ընդօրինակած են այնտեղի յայտնի դերասանների խաղը։ Նրանց յաջող ընդօրի- նակութիւնը բացատրւում է, իմ կարծիքով, այն ուժեղ ասիմիլեացիայով, որն ի բնէ ունեն իրենց մէջ թէ՛ արաբները, թէ՛ սեւամորթերը։ Եւ չի կարելի ուրանալ, որ այդ մի քանի դերասաններն իսկապէս տաղանդաւոր են։ Ես տեսած եմ Մադամ Սան-Ժէն պիէսան` Սարդուի հեղինակութիւնը, խաղացած արաբուհու` Ֆաթմա Ռուշդիի կողմից, եւ կարող եմ ասել, որ նա ոչ մի բանով պակաս չէր մեր ռուս յայտնի դերասանուհիների խաղից, ինչպիսին էր, զորօրինակ, Եաւորսկայա դերասանուհին։ Նոյնը կարելի է ասել Եգիպտոսում յայտնի սուրիացի արաբ Ժորժ Աբիադի մասին։ Իր պատմելով` Ժորժ Աբիադը դաս է առած Փարիզ եղած իր երիտասարդ ժամանակը, յայտնի Մունէ-Սիւլլիից։ Աբիադը զուտ կլասիկ դերասան էր։ Խաղում էր Վիկտոր Հիւգոյի Էռնանին, Շիլէրի Աւազակները, Ռոստանի Սիրանօ դը Բերժըրակը եւ այլն։ Նրա բոլոր խաղացած պիէսները հարուստ էին լայն ձեւերով, ձայնի ուժեղ, խռով ելեւէջներով։ Նա իսկապէս Մունէ- Սիւլլիի մի փոքր օրինակն էր բեմի վրայ. ինքն էլ բարձրահասակ, առիւծանման գլխով, խիտ մազերով լայնուս մարդ էր։ Նա էր եւ պետական դրամայի ռեժիսորը։ Մի ուրիշ, աւելի տաղանդաւոր, արդի դերասան էր Եուսէֆ Ուահբի բէյը, որն ունէր իր թատրոնը եւ իր խումբը, ուր ռեժիսորն ինքն էր։ Դա մի բարձրահասակ, գեղեցկադէմ մարդ էր` սեւ մազերով եւ կապոյտ աչքերով։ Նրա հայրը թուրք, իսկ մայրն արաբուհի էր, այդ պատճառով էլ նա ճերմակ մորթ ունէր։ Նա շատ սիրուած դէմք է թատերական եգիպտական շրջանակներում, մանաւանդ նրա ձեռնարկած ֆիլմերն ունեն աննախընթաց յաջողութիւն։ Իսկ բեմական ռե- պերտուարն ամբողջովին արդի ֆրանսիական պիէսներից է կազմուած, որոնցից յաճախ խաղացուած են Կամելիազարդ տիկինը եւ Բեռնշտէյնի պիէսները։ Օտար պիէսներն առհասարակ յարմարեցնում են իրենց կեանքին` առնելով միայն պիէսի կմախքը եւ փոխելով մինչեւ անգամ դերակատարների անունները։ Զորօ- րինակ, Մարգարիտ Գոթիէն փոխւում է բեմի վրայ Մանիրայի, իսկ Արմանը` Աբդէլ Ռախմանի։ Ո՛չ Օթելլօ, ո՛չ Համլէտը Եգիպտոսում ընդունուած պիէսներ չեն, որովհետեւ նրանց նիւթը եւ այդ նիւթի ներկայացումը Շեքսպիրի աննման նախադասութիւններով մարսելի չեն դեռ եգիպտացիների համար։ Միայն, երբ գալիս են անգլիական յայտնի դերասաններ, ինչպիսին էր 1947-ին եկած Գիլգուդը, 195
այն ժամանակ եգիպտացի ուսանողները հետաքրքրւում են ու գնում թատրոն` պարզապէս դրդուած լինելով իրենց դասատուների կողմից, որոնք կա՛մ իրենք անգլիացիներ են, կա՛մ անգլոֆիլ արաբներ։ Ուահբի բէյը խաղում էր նաեւ Ռաս- պուտինի կեանքը պիէսը, ուր եղաւ բաւականին մօտիկ այդ տիպին։ Այժմ եգիպ- տացիների ազգային զգացումների աստիճանը բարձրացած է, եւ ռեպերտուարի մէջ աւելացած են պատմական պիէսներ։ Իրենց մէջ եգիպտացիներն ունեն շատ ստուար թիւով դրամատուրգներ։ Առհասարակ, նրանց մշակութային մակարդա- կը դեռ շատ նուազ է։ Ժողովուրդը շատ մեծ հաճոյքով չէ յաճախում դրամատի- կական ներկայացումները։ Պետական օպերայում խաղացող պետական դրամայի խումբը նիւթական օժանդակութիւն է ստանում կառավարութիւնից եւ այդպիսով կարողանում է շարունակել իր գոյութիւնը։ Սակայն Կահիրէ կայ մի դերասան, որի ներկայացումներին տոմսակ գնելը շատ դժուար է։ Այդ է կոմեդիայի խմբի ղեկավար եւ դերասան, ինքը կոմիկ Ռիհանի բէյը կամ աւելի շատ ծանօթ իր թատերական պսեւդոնիմով` Կիշկիշ բէյը։ Նա եւս ուրիշների պէս գնացած է Եւրոպա` տեսնելու այնտեղի խաղացողները, լաւ խօսում է, կարդում է ու գրում ֆրանսերէն, սակայն ինքը եւս խաղաց առանց որեւէ դպրոցի, լոկ իր մեծ տաղանդով օժտուած։ Նրա ռեպերտուարն ամբողջովին առնուած է ժողովուր- դական կեանքից, շատ սրամիտ է ու շատ ծիծաղաշարժ։ Մեծամասնութիւնը թեթեւ կոմեդիաներ են, որոնց նիւթը նա ինքն է տալիս ու յաճախ էլ` ինքը գրում։ Բոլոր պիէսներում նկարագրուած են որեւէ մէկ կամ մի քանի պակասներ, որոնք գոյութիւն ունեն եգիպտացիների կեանքի մէջ, ծնողների, իրենց յարաբերութեանց, հարս ու կեսուրի, կաշառակեր օմդէի (օմդէ նշանակում է գիւղի պետ), նրան հետեւող ոստիկանների, հին եւ նոր բարքերի մէջ բախումները։ Ահա այդ բոլորը ներկայացւում է հանդիսականներին լաւ համեմած խօսքերով, եւ ժողովուրդը կուշտուկուռ ծիծաղելով` պատրաստ է ամէն օր յաճախել այդ ներկայացումները, որոնք յաճախ տրանսլեացիա են ունենում եւ ռադիոկայանով։ Քանիցս անգամ, տանը նստած ռադիոյի առջեւ ես եւ ամուսինս եւս ծիծաղել ենք` լսելով Կիշկիշ բէյի հիանալի խաղը։ Նրա հետ մասնակցող բոլոր դերասանները եւս շատ բնական են խաղում։ Զարմանալի է, որ եգիպտացիները, շատ յետամնաց լինելով գեղարուեստի բոլոր ճիւղերի մէջ, միայն թատերական հողի վրայ են բարձր կանգնած։ Կապիկների նման նրանք անմիջապէս իւրացնում են այն ամէնը, ինչ որ մակերեսային է` ձեւը, խաղը, շեշտը։ Ինչ վերաբերում է գեղարուեստին, արուեստին եւ գիտական մասին, այդտեղ երեւան է գալիս եգիպտացի արաբների ոչնչութիւնը։ Շեշտում եմ` եգիպտացի արաբների, զանազանելու համար իսկա- կան եգիպտացիներին արաբներից։ Թէեւ արաբներն իրենց անուանում են եգիպտացիներ, սակայն իսկական եգիպտացիները նրանք չեն, այլ փարաւոննե- րից մնացած մէկուկէս միլիոն սերունդը, որոնց անունն է ղպտիներ (копты) եւ այդ ղպտիներն են, որ բարձր են բռնած Եգիպտոսում մշակոյթի դրօշը։ Նրանք 196
են, որ իրաւունք ունեն պարծենալ իրենց նախնիներից մնացած հնադարեան արձաններով, իսկ Արաբիայից դուրս խուժած արաբ ազգը չունի ո՛չ անցեալի յիշատակներ, ո՛չ էլ ներկայում տուած է որեւէ մի բան մարդկութեանը։ Չնայած դրան` նրանք իւրացրել են այն ամէնը, ինչ որ թաղուած էր Եգիպտոսի անապատ- ների աւազի մէջ եւ պարծենում են` ասելով «մեր եգիպտական հնութիւնները»։ Նոյնպէս իւրացրած են մաւրերի կառուցման օրինակները` նրան եւս անուանելով արաբական արուեստ։ Եւ այն բոլոր ինքնուրոյն փայտաշէն սեղան, աթոռ, պատուհան եւ դռներ, որոնք պատկանում են մաւրերի եւ սպանիացիների խառ- նուրդին, իրանք անուանում են արաբեսկ։ Ղպտիները տուած են կառավարու- թեան մի շարք դեմոկրատ նախարարներ, որոնցից ամենաաչքառուն էր Ուասիֆ Ղալի փաշան։ Անգլիացիների դեմագոգիան պահանջում էր վերցնել ճանապար- հից այդ աչալուրջ, խելացի, հակաանգլիացի մինիստրին, եւ նրանք նրան թունա- ւորում են։ Այժմ եւս դեմոկրատների գլուխն անցած է Մաքրամ Էբէիդ փաշան, նոյնպէս մի ղպտի։ Այս վերջին տարիները պատերազմից յետոյ Եգիպտոսում սկսուել է օտարատեաց մի ուժեղ ուղղութիւն, եւ մինչեւ անգամ ղպտիները ենթարկւում են օստրակիզմի։ Չնայած որ Եգիպտոսի առաջնակարգ փաստաբան- ները, բժիշկները, գիտունները, պրոֆեսորները բոլորն էլ ղպտի են, նրանց սկսել են ծուռ աչքով նայել արաբ շրջանակներում (ղպտիները քրիստոնէութիւն են ընդունած, այդ էլ, իհարկէ, մեծ դեր է խաղում` դաւանանքի սուր հարցը բարձրացնելով)։ Իսկ ղպտի պաշտօնեաներ այլեւս չեն ընդունւում ոչ միայն կառավարական տեղերում, այլեւ մասնաւոր գրասենեակներում` կառավարու- թեան պահանջելով նախընտրութիւնը տալ արաբներին։ Եգիպտոսն ունի համալսարան Կահիրէում, բժշկական եւ գրական մասնաճիւղերով։ Բացի այդ, ունի ինժենէրնի160 ինստիտուտ եւ իհարկէ, մի շարք երկրորդական դպրոցներ, ուր տղաները եւ աղջիկներն առաձնացած են։ Ալեքսանդրիայում, որը երկրորդ մայրաքաղաքն է հաշուըւում, կայ միայն բժշկական ֆակուլտէտ նոր բացուած համալսարանում։ Պետական լեզուն արաբերէնն է, պարտաւորուցիչ է բոլոր դպրոցներում, իհարկէ, եւ օտարների համար։ Համալսարան մտնելու համար պէտք է աւարտել արաբական դպրոց։ Բարձրագոյն դպրոցներում միայն ինժե- նէրների ինստիտուտում անցնում են նուագ, գլխաւորապէս ջութակ եւ սոլֆէժ։ Իսկ աղջիկների համար պարտաւորեցուցիչ է դաշնակը եւ սոլֆէժը։ Նոր բացուած է մուզիկայի ինստիտուտ, ուր անցնում են դաշնակ, ջութակ, ուդ, քսիլոֆոն եւ երգ ու պար միայն աղջիկների համար։ Այդ դպրոցում պատրաստում են դաշնակի եւ սոլֆէժի մասնագէտուհիներ, որպէսզի արաբուհիներն անցնեն այդ բոլոր օտար դասատուների տեղը, որոնք շատ ժամանակէ ի վեր երաժշտութիւն են սովորեցնում արաբ դպրոցներում։ Ամէն տարի, բոլոր դպրոցները միացած, պարտաւոր են մի մեծ հանդէս տալ օպերայի բեմի վրայ։ Այդ հանդէսի անունը Հաֆլա է։ Հաֆլային պիտի ներկայ լինեն բոլոր ուսուցչուհիներն իրենց 197
պատրաստած աշակերտուհիներով։ Հաֆլան տեւում է երեք օր։ Յայտագիրը պարունակում է դաշնակ, ջութակ, երգ ու պար` եւրոպական։ Արաբական գեղարուեստը ներկայացւում է միայն ուդ գործիքով։ Բոլոր աշակերտութիւնը փափագում է եւրոպական գործիքներ սովորել։ Արաբները ոչ մի յատկութիւն չունեն ո՛չ երգի, ո՛չ նուագի վերաբերեալ։ Նրանց մէջ գոյութիւն չունի ո՛չ մի երգիչ կամ երգչուհի, որը փափագէր եւ կարողանար երգել եւրոպական երգեր։ Նրանց ականջի համար եւրոպական երգը շատ խորթ է։ Որքան նրանք ընդունակ են բեմական արուեստում, այնքան տգէտ են երաժշտութեան կողմից, եւ մեր օտար դասատուները, որոնց մէջ մեծամասնութիւնը հայուհիներ են, շատ են չար- չարուած իրենց աշակերտութեան հետ նրանց դաշնակ սովորեցնելու համար, ուր մնաց երգել սովորեցնելու։ Երգի դասատուները Կահիրէում չեն կարող պար- ծենալ գոնէ մէկ արաբ կամ արաբուհի ունենալով իբր աշակերտուհի։ 1947-ին Կահիրէ եկաւ մի սիրուն տաճկուհի, որը սովորել էր Ֆրանսիայում ու մարզել էր իր ձայնը։ Առանց իմանալու, թէ նա ով է, հազիւ բերանը բացեց, կարելի էր ասել, թէ մահմեդական ազգին է պատկանում։ Նրա շեշտը սաստիկ արեւելեան էր, եւ ոչ մի եւրոպական երգ հաճելի չէր, թէեւ ձայնը փոքր, քնքուշ սոպրանօ էր։ Շատ կարելի է, որ դա դպրոցի պակասն էլ է։ Իսկ արաբների կոկորդը կարծես թէ բնութեան կողմից այնպէս է ստեղծուած, որ եւրոպական երգերը չեն կարող մտնել նրա խողովակների մէջ։ Նրանց հնչիւնը խիստ կոկորդային է։ Եգիպտոսի ամենամեծ երգիչն Աբդէլ Ուահաբ բէյն է, իսկ երգչուհին` Օմ Կալսումը։ Աբդէլ Ուահաբը տգեղ մարդ չէ, նա բաւականին հաճելի բարիտոն ունի, սակայն իր երգած երգերը տգեղ են, այդ էլ, իհարկէ, մեր եւրոպական հայեցակէտից։ Նա ինքն է հնարում իր երգերը, զորօրինակ, ունի մի երգ, որ կոչւում է Եա լիլ, այսինքն` «Գիշեր»։ Այդ «եա լիլ» խօսքը կրկնւում է երգի մէջ 75 անգամ` կէս տոնով, քառորդ տոնով, ցած եւ բարձր օկտաւայում։ Երեւակայելի է նրա միօրինակութիւնը, սակայն այդ ժողովուրդի ամենասիրելի երգերիցն է։ Աբդէլ Ուահաբն ունի մի ուրիշ երգ եւս, որը սկսւում է մի գեղեցիկ եւրոպական ինտրո- դուկցիայով, ուր կարմիր թելով անցնում է որեւէ եւրոպական օպերայից ծանօթ արիա, մի քիչ փոփոխուած, կամ թէ մի ռուսական ժողովուրդական երգ, առանց փոփոխութեան, անշուշտ, կարծելով, թէ ոչ ոք չի կարող հասկանալ, որ դա ռուսերէն երգ է։ Յանկարծ այդ նախերգերից յետոյ հնչում է մի արեւելեան դիսոնանս, եւ Աբդէլ Ուահաբի ելեւէջները նետում են ունկնդիրներին արաբական մթնոլորտի մէջ։ Աբդէլ Ուահաբի երգերը ձայնագրողը մի եգիպտացի հայ երիտասարդ է, որը Տադիոս անունով (նրա իսկական անունը Թադէոս է) խաղում է վերջերս Աբդէլ Ուահաբի ֆիլմերի մէջ161։ Նա ջութակ էլ է նուագում, մի սիրողի չափ։ Աբդէլ Ուահաբի մասին մի շատ սրամիտ կարծիք է յայտնած Կահիրէի ֆրանսիական թերթի` Բուրս էժիպտիէնի խմբագիր Բոտինյին։ Բուտինյին գրում էր առհասարակ Նեմօ ծածկանունի տակ։ Նա ֆրանսիական այդ թերթի առաջին 198
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226
- 227
- 228
- 229
- 230
- 231
- 232
- 233
- 234
- 235
- 236
- 237
- 238
- 239
- 240
- 241
- 242
- 243
- 244
- 245
- 246
- 247
- 248
- 249
- 250
- 251
- 252
- 253
- 254
- 255
- 256
- 257
- 258
- 259
- 260
- 261
- 262
- 263
- 264
- 265
- 266